00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղարաբաղի վերաբերյալ առավել շահավետ համաձայնությունը բաց է թողնվել. ամերիկացի դիվանագետ

© Sputnik / Karen AvetisyanФотограф, художник Арег Балаян перекрасил упавший вражеский снаряд на подступе к Шуши
Фотограф, художник Арег Балаян перекрасил упавший вражеский снаряд на подступе к Шуши - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դիվանագիտական գործընթացի ժամանակ նախատեսվում էր տարածքների հանձնումը։ Բայց չորոշվեց ամենակարևոր հարցը՝ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղի հարցով ավելի շահավետ համաձայնությունները, որոնց հաջողվել էր հասնել բանակցությունների սեղանի շուրջ, բաց են թողնվել։ Այդ մասին գրում է ԱՄՆ-ի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Քերի Քավանոն, որը Արցախի հարցով Քի-Ուեսթում(ԱՄՆ) 2001թ․ խաղաղ բանակցությունների կազմակերպիչներից մեկն էր։

Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна (16 сентября 2019). Ванадзор - Sputnik Արմենիա
Փաշինյանի գլխավոր սխալը, կամ ինչը դարձավ Արցախում պարտության պատճառ

Համաձայնության կարելի է հասնել միայն բանակացային սեղանի շուրջ, ոչ թե մարտի դաշտում, և ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ ընդունված միջնորդական հարթակ։ Բայց Փարիզն ու Վաշինգտոնը այդ հապշտապ բանակցություններին չեն մասնակցել։

Պուտինը Մակրոնի հետ զրուցել է համաձայնագրի ստորագրումից մի քանի օր առաջ, իսկ Սերգեյ Լավրովն իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Իվ լը Դրիանի հետ՝ արդեն դրանից հետո: Ասե, որ ԱՄՆ-ն շեղվել էր նախագահական ընտրությունների պատճառով՝ նշանակում է ոչինչ չասել։

Այնուամենայնիվ, եթե խոսենք բանակցությունների դիվանագիտական կողմի մասին, ապա միշտ էլ նախատեսվում էր նախկին ԼՂԻՄ-ի շուրջ անվտանգության գոտու տարածքների վերադարձ, ինչպես նաև Հայաստանը և Արցախը կապող միջանցքի ստեղծում։ Փոխադարձ տրանսպորտային միջանցքների գաղափարը, որոնք կապելու են երկու երկրները, միշտ քննարկվել է, այդ թվում՝ Քի Ուեսթի բանակցություններում։

Քննարկվել են նաև տեղահանված անձանց վերադարձը, միջազգային աջակցությունը ականազերծման և ավերածությունների վերականգնման հարցում: Բայց այդ դրույթները մշակվել են երկար դիվանագիտական բանակցությունների միջոցով։ Օրինակ, ըստ համաձայնությունների՝ խաղաղապահները պետք է լինեին ոչ թե մեկ երկրից, այլ ԵԱՀԿ անդամ մի քանի, բայց համանախագահ չհանդիսացող և հակամարտության կողմերի հետ սահման չունեցող երկրներից։ Այսինքն՝ նրանք չէին կարող լինել Ռուսաստանից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից, ինչպես և Թուրքիայից։

В рамках официального визита в Россию, глава МИД Армении Зограб Мнацаканян проводит встречу с сопредседателями Минской группы ОБСЕ и личным представителем действующего председателя ОБСЕ (13 октября 2020). Москва - Sputnik Արմենիա
ԵԱՀԿ Մինսկի խումբը նոր հայտարարություն է տարածել. ի՞նչ են պայմանավորվել Ժնևում

Բայց վճռված չէ ամենաէական հարցը․ Արցախի ապագա կարգավիճակը։ Արդյո՞ք հայերն ու ադրբեջանցիները կկարողանան խաղաղ ապրել այնտեղ՝ մինչ օրս պարզ չէ։ Փաշինյանը (և առհասարական հայկական կողմը) կարծում է, որ Արցախն Ադրբեջանի վերահսկողության տակ՝ նշանակում է Արցախ առանց հայերին։

Այսպիսով, ներկա իրավիճակը շատ ավելի վատ է, քան կարող էր լինել։ Բայց ցավոք, երկու կողմերն էլ մաքսիմալիստական դիրքորոշման էին հակված և պատրաստ չէին իրական փոխզիջումների, ամփոփել է Քավանոն։

Հիշեցնենք`Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Հայաստանի Հանրապետությունը մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարի (Քարվաճառի) շրջանը, իսկ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1–ը`Լաչինի շրջանը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի շոշափելու Շուշին, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ:

 

Լրահոս
0