Արխիվային լուսանկար

Հույս ունենք՝ անորոշությունից դուրս կգանք. Փաշինյանը՝ դիերի փոխանակման մասին

394
(Թարմացված է 20:20 14.11.2020)
Պատերազմի օրերին շտապօգնության մոտ 80 մեքենա է զբաղվել վիրավորների տեղափոխմամբ։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. Զոհվածների թվի հետ կապված անորոշություններ դեռ կան, և արդեն իսկ շահարկումներ են սկսվել այդ թվի վերաբերյալ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է իր այս մտահոգությունն ու հույս հայտնել, որ զոհվածների դիերի փոխանակման ցավալի գործընթացը կարճ ժամանակում կիրականացվի, և մենք անորոշություններից դուրս կգանք։ 

Գործադիրի ղեկավարը նշել է, որ առողջապահության նախարարին կառավարություն հրավիրելու նպատակը կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակը, ինչպես նաև պատերազմում վիրավորված զինծառայողների հետ կապված խնդիրները քննարկելն է։

«Տեսնենք՝ ինչ անելիքներ, դժվարություններ, հարցեր ունենք այս փուլում, որոնք պետք է կարճ ժամանակում լուծել»,- ասել է վարչապետը՝ դիմելով նախարարին։

Անդրադառնալով պատերազմում վիրավորված զինծառայողների բուժօգնությանը՝ Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ պատերազմի հենց սկզբից նախարարությունն ու ենթակա հիմնարկները լծվել են գործին: Երկու հիմնական ուղղություններով՝ Վարդենիսում և Գորիսում, կենտրոնացվել են մեծ ռեսուրսներ՝ վիրավորներին ընդունելու, տեղում բուժօգնություն ցուցաբերելու և Հայաստանի խորքում գտնվող բուժհաստատություններ տեղափոխելու համար: 

«Տարբեր ինտենսիվությամբ, ըստ մասնագիտացված պրոֆիլի, ծավալվել է մոտ 36 բժշկական հիմնարկ: Աշխատանքներում ներգրավված է եղել շտապօգնության ողջ ներուժը, ձևավորվել են հավելյալ բրիգադներ: Իրականացվել է մոտ 2 հազար բժշկական կանչ՝ տեղափոխում: Այլ հիմնարկներից ևս ներգրավվել են այնպիսի ավտոմեքենաներ, որոնք հնարավոր է եղել դարձնել ռեանիմոբիլներ: Դրանք համալրել ենք նոր անձնակազմով և կրկին ներգրավել աշխատանքներում»,- նշել է նախարարը։

Նրա տեղեկացմամբ՝ օրական շտապօգնության մոտ 80 մեքենաներ զբաղվել են միայն վիրավորների տեղափոխմամբ: Գործին շատ է օգնել նաև սանավիացիան, որի միջոցով տեղափոխվել են ծայրահեղ ծանր վիրավորները: 

Նախարարը շեշտել է, որ դրա շնորհիվ տեղափոխման ժամանակը կրճատվել է երեք անգամ։

Թորոսյանը նշել է, որ պատերազմի օրերին մեր երկրի առողջապահական համակարգին օգնել են նաև սփյուռքահայ բազմաթիվ բժիշկներ: Նախարարը շնորհակալություն է հայտնել սփյուռքահայ մասնագետներին։ Նա հավելել է, որ շատերը մինչ օրս ներգրավված են բուժօգնության աշխատանքներում:

Շուշիի մերձակայքից զոհվածների մարմիններ են դուրս բերվել. Արցախի ՄԻՊ

394
թեգերը:
շտապօգնություն, Պատերազմ, Դիակ, Նիկոլ Փաշինյան, Արսեն Թորոսյան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (515)
Ըստ թեմայի
Ինչպես են փոխանակելու զոհվածների մարմինները. քննարկում Արցախում
Զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը մեկնարկել է. Արայիկ Հարությունյան
Փրկարարական ջոկատները մասնակցել են զոհվածների դիերի որոնման և փոխանակման գործին
Բեռնատար մեքենա Մարտակերտ-Ասկերան ճանապարհին, 18 նոյեմբերի

Փոխանցվու՞մ է Ադրբեջանին, թե՞ ոչ․ Բերձորում խառը իրավիճակ է

268
(Թարմացված է 18:24 26.11.2020)
Քաղաքի բնակիչները չեն ուզում փաստի առաջ կանգնել ու ստիպված լինել մեկ օրում լքել քաղաքը, այդ պատճառով հիմա ադեն կամաց-կամաց դուրս են բերում ունեցվածքը։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի Բերձոր (Լաչին) քաղաքի իշխանությունն ու բնակիչները մինչ այժմ չգիտեն՝ արդյո՞ք կարող են քաղաքում մնալ, թե ստիպված են լինելու լքել այն։

Ըստ տեղի բնակիչների՝ իրենց զգուշացրել են, որ անհրաժեշտ է հավաքել ունեցվածքն ու լքել քաղաքը, քանի որ այն անցնում է ադրբեջանական կողմի վերահսկողության տակ։ Շուտով Քաշաթաղի (Լաչինի շրջան) սոցցանցի էջում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ մինչ նոյեմբերի 30-ը բնակիչների ոչ ոք ստիպված չէ լքել քաղաքը։ Սակայն շուտով այդ հաղորդագրությունն էլ է հեռացվել։

Sputnik Արմենիան կապ հաստատեց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանի հետ, որը հայտնեց, որ մինչ այժմ հակասական տեղեկություն են ստացվում։

«Երեկ այդպիսի տեղեկություն եղել է (քաղաքը ադրբեջանցիներին փոխանցելու մասին – խմբ․), բայց այսօր այն չի հաստատվում», - ասաց Ալեքսանյանը։

Բերձորով անցնող Երևան-Ստեփանակերտ ճանապարհը վերագործարկվեց

Քաղաքապետն այժմ քաղաքում է, այնտեղ բավականին շատ բնակիչ կա։ Բայց նրանք չեն ուզում հայտնվել այն իրավիճակում, որում հայտնվեցին Ղարաբաղի հարավի բնակիչները, որոնք չհասցրին իրենց ունեցվածքից ոչինչ տեղափոխել։

«Այս երեք օրվա մեջ մե՛կ փոխանցում ենք քաղաքը, մե՛կ չենք փոխանցում, անհասկանալի է։ Այդ պատճառով, որ վերջին օրը չպարզվի, որ կորցնում ենք քաղաքը, ցանկալի է, որ մարդիկ տանեն իրենց ունեցվածքը», - ասաց Ալեքսանյանը։

Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից գրաված հարավային հատվածի մարդկանց օրինակը, նրանք չեն ուզում նման ճակատագրի արժանանալ։

Նրա խոսքով՝ այժմ քաղաքում մոտ 800 մարդ կա։

Քաշաթաղի շրջանի ղեկավարի հետ կապ հաստատել դեռ չի ստացվում։

Հիշեցնենք՝ Բերձոր քաղաքով է անցնում այս պահին Հայաստանն ու Արցախը կապող միակ ճանապարհը։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի (Բերձորի) շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

268
թեգերը:
Քաշաթաղ, Բերձոր, Արցախյան պատերազմ
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (515)
Ըստ թեմայի
«Չեմ ուզում 2-րդ անգամ բռնագաղթեմ». Բերձորի բնակիչը պատմում է ռուս խաղաղապահների մասին
Բերձորի խանութում սուրճն անվճար են տալիս կանխիկ փող չունեցող ռուս խաղաղապահին․ տեսանյութ
Ի՞նչ է ֆիքսել Sputnik Արմենիայի տեսախցիկը Գորիս-Բերձոր ճանապարհին
Շուշի տանող ճանապարհ

Զինադադարի հաստատումից հետո երկու լիբանանահայ է անհետացել. Սինանյան

48
(Թարմացված է 18:21 26.11.2020)
Լիբանանահայերը գնացել են իրենց գույքը հանելու, դրանից հետո լուր չկա նրանցից. անհետացել են:

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Արցախում պատերազմի դադարեցման վերաբերյալ հայտարարությունից հետո երկու լիբանանահայ է անհետացել: Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Զինադադարի հաստատումից հետո Արցախում մեկ կին և մեկ երիտասարդ անհետացել են: Գնացել են իրենց գույքը հանելու, և դրանից հետո լուր չունենք նրանցից։ Անհետացել են: Ավելի ուշ մեզ հայտնեցին, որ նրանց հեռախոսները թուրքերի մոտ են»,- ասաց Սինանյանը:

Տղամարդը երկար տարիներ առաջ է տեղափոխվել Արցախ, իսկ կինը վերջերս` օգոստոսին։ Սինանյանի խոսքով` լիբանանահայերից մեկը Շուշիում էր ապրում։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հավելեց` պատկան մարմինները` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, Կարմիր Խաչն ու ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղյակ են այս մասին։

Հարցին, թե սփյուռքահայերին առնչվող սա միա՞կ դեպքն է` Սինանյանը պատասխանեց` իրենց հայտնի միակ դեպքն է։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

48
թեգերը:
սփյուռքահայ, Զարեհ Սինանյան, Պատերազմ, Արցախ
Ըստ թեմայի
Պաշտպանության նախարարությունը հորդորում է ձեռնպահ մնալ ռազմական դրությունը չեղարկելուց
Զինադադարի հաստատումից հետո երկու լիբանանահայ է անհետացել. Սինանյան
Փոխանցվու՞մ է Ադրբեջանին, թե՞ ոչ․ Բերձորում խառը իրավիճակ է
Սոթք

Ադրբեջանցիները Սոթքի հանքի տարածքում են` բանակցություններ են վարում. համայնքի ղեկավար

0
(Թարմացված է 19:05 26.11.2020)
Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավարը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է լուրերը, որ ադրբեջանցիները հիմա Սոթքի հանքի տարածքում են։ Պաշտպանության նախարարությունը հերքում է տարածված տեղեկությունը։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանցիներն այս պահին Սոթքի հանքի տարածքում են` բանակցություններ են վարում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գեղամասար խոշորացված համայնքի (որտեղ ներառված է նաև Սոթքը) ղեկավար Հակոբ Ավետյանը։

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ ադրբեջանական բանակը մտել է Սոթքի հանքավայր և աշխատակիցներին ժամանակ են տվել դուրս գալու համար: ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր լուրերը, որ ադրբեջանցի զինվորականները մտել են Սոթքի հանքավայր։

«Այնպես չէ, որ հիմա պատերազմական իրավիճակ է կամ էլ լարված է, բանակցություններ են գնում։ Երկու կողմը հանդիպել են ու բանակցում են։ Այս պահին վտանգավոր իրավիճակ չէ` խաղաղ պայմաններում են բանակցություններն ընթանում»,–ասաց Ավետյանը։

Հարցին` արդյո՞ք ճիշտ են լուրերը, որ Սոքթի հանքի աշխատակիցներին ադրբեջանցիները ժամանակ են տվել հեռանալու համար, քանի որ տարածքն իրենց պիտի հանձնեն` Ավետյանը պատասխանեց, որ բանակցությունների արդյունքում ամեն ինչ կորոշվի։

Փոխանցվու՞մ է Ադրբեջանին, թե՞ ոչ․ Բերձորում խառը իրավիճակ է

Նրա խոսքով` տեղում ներկա են Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները և այլ պատկան մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչներ։

0
թեգերը:
ադրբեջանցի, Գյուղապետ, Քարվաճառ, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհ, Սոթքի հանքավայր
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (515)