Խաղաղապահների ինքնաթիռ

Ռուսաստանը մեկ օրում 170 խաղաղապահներով 20 ինքնաթիռ է ուղարկել Ղարաբաղ

206
(Թարմացված է 12:10 14.11.2020)
Դժվարանցանելի ճանապարհները հաղթահարելու համար Ռուսաստանը նաև հատուկ մեքենաներ է ուղարկել Լեռնային Ղարաբաղ։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանը մեկ օրում 170 խաղաղապահներով 20 ինքնաթիռ է ուղարկել Ղարաբաղ։ Հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։

Ավելի վաղ գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ արդեն ավելի քան 1100 ռուս խաղաղապահներ են տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ` 73 թռիչք կատարելով։

«Օդանավերը, բացի խաղաղապահներից, Հայաստան են հասցրել ավելի քան 20 ծանր կցորդիչներով մեքենաներ, որոնք նախատեսված են դժվարանցանելի ճանապարհերը հաղթահարելու համար»,–նշված է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Հայտնել էինք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ ՌԴ օդուժի ուղղաթիռներն ուղեկցում են Լեռնային Ղարաբաղ ուղևորվող ռուս խաղաղապահների շարասյանը:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Արզումանյանն ու Մուրադովը քննարկել են խաղաղարար առաքելության կազմակերպման հարցերը

206
թեգերը:
ինքնաթիռ, Ռուսաստան, Լեռնային Ղարաբաղ, խաղաղապահ
թեմա:
Խաղաղապահներն Արցախում (60)
Ըստ թեմայի
Ավելի քան 1100 խաղաղապահ արդեն տեղակայվել են Լեռնային Ղարաբաղում. Շոյգու
«Չեմ ուզում 2-րդ անգամ բռնագաղթեմ». Բերձորի բնակիչը պատմում է ռուս խաղաղապահների մասին
Ինչ է տվել խաղաղապահների գալն Արցախին. տեսանյութ
Արայիկ Հարությունյանն ընդունել է անհետ կորածների և գերիների հարազատներին

Արայիկ Հարությունյանն ընդունել է անհետ կորածների և գերիների հարազատներին

2
(Թարմացված է 19:04 02.12.2020)
Արայիկ Հարությունյանը լսել է նաև ներկաների առաջարկությունները և վստահեցրել, որ բոլոր ջանքերն ուղղված են մեր զինծառայողների ճակատագրերը պարզելուն:

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն  այսօր ընդունել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով անհետ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատներին: Տեղեկությունը հայտնում են ԱՀ արտակարգ իրավիճակների ծառայությունից։

«Նախագահը նրանց ուշադրությանն է ներկայացրել վերջին օրերի ընթացքում կատարված որոնողական աշխատանքների արդյունքները և նշել, որ ամենօրյա պարբերականությամբ շարունակվում են այդ ուղղությամբ բանակցություններն Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի պատասխանատուների հետ»,–ասված է հաղորդագրության մեջ:

Արայիկ Հարությունյանը լսել է նաև ներկաների առաջարկությունները և վստահեցրել, որ բոլոր ջանքերն ուղղված են մեր զինծառայողների ճակատագրերը պարզելուն:

Oчередная встреча президента НКР Араика Арутюняна с родственниками военнослужащих, пропавших без вести во время карабахской войны (2 декабря 2020). Степанакерт
Արայիկ Հարությունյանն ընդունել է անհետ կորածների և գերիների հարազատներին

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղեկատվական կապն ավելի արդյունավետ դարձնելու և զինծառայողների մասին ճշգրտվող յուրաքանչյուր տեղեկություն օպերատիվ կերպով հարազատներին հաղորդելու վերաբերյալ»,–գրված է հաղորդագրության մեջ:

Փաշինյանը գերիների ու անհետ կորածների մասին խոսեց ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպմանը

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարներ Վաղարշակ Հարությունյանն ու Միքայել Արզումանյանը, ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը, ինչպես նաև ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

 

2
թեգերը:
Արցախյան պատերազմ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, ռազմագերի, գերի
Ստեփանակերտ

Ընդհանուր առմամբ ավելի քան 27 հազար մարդ է արդեն վերադարձել Արցախ

21
(Թարմացված է 16:39 02.12.2020)
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Ղարաբաղում հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Ռուս խաղաղապահների աջակցությամբ արդեն ավելի քան 27 հազար մարդ է վերադարձել Արցախ, վնասազերծվել է ավելի քան 1100 պայթուցիկ առարկա: Տեղեկությունը հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

«Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ խաղաղ բնակիչները շարունակում են վերադառնալ։ Մեկ օրում վերադարձել է ևս 1168 մարդ։ Նախկին բնակության վայրեր ռուս խաղաղապահների աջակցությամբ արդեն վերադարձել են ավելի քան 27 հազար փախստականներ», - ասել է Կոնաշենկովը։

Նրա խոսքով ՝ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է նաև, որ ռուս սակրավորները մեկ օրում մաքրել են ավելի քան չորս հեկտար տարածք, մեկ կիլոմետր ճանապարհ՝ վնասազերծելով ավելի քան 17 պայթյունավտանգ առարկաներ:

«Լեռնային Ղարաբաղում ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է ավելի քան 38 հեկտար տարածք, ավելի քան 12 կմ ճանապարհ, ստուգվել է 117 տուն և սոցիալական օբյեկտ, հայտնաբերվել ու վնասազերծվել է ավելի քան 1100 պայթուցիկ առարկա», - հավելել է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1746 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

21
թեգերը:
ական, ռուս, Լեռնային Ղարաբաղ, բնակիչ, խաղաղապահ, Արցախ
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
2 անգամ հայտնվել են շրջափակման մեջ, դուրս եկել առանց կորուստների՝ տանելով նաև վիրավորներին
Տիգրան Ավինյանը հանդիպել է ՌԴ դեսպան Կոպիրկինին. քննարկվել է նաև գերիների վերադարձի հարցը
Արցախում կադրային փոփոխությունների գործում վերջին խոսքն արդեն Փաշինյանինը չէ