Ստեփանակերտ

Իրենց տունը կորցրած արցախցիները հիմնականում կբնակեցվեն Ստեփանակերտում. Արցախի նախագահ

346
(Թարմացված է 18:27 13.11.2020)
Արայիկ Հարությունյանը վստահեցրել է, որ Մարտակերտ-Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհը դեռ երկար ժամանակ շարունակելու է գտնվել հայկական ուժերի վերահսկողության ներքո։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Արցախի այն քաղաքացիները, որոնք պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակարանները, հիմնականում կբնակեցվեն Ստեփանակերտում, ինչպես նաև Հանրապետության մյուս բնակավայրերում: Այսօր հրավիրված աշխատանքային ընդլայնված խորհրդակցության ժամանակ ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Պատերազմի հետևանքով իրենց տունը կորցրած արցախցիները ժամանակավորապես նախ կապաստանեն հյուրանոցներում և պետության վարձակալած բնակարաններում, ապա պետական միջոցներով հիմնավորապես կլուծվի բոլորի բնակարանային խնդիրը»,–վստահեցրել է նա։

Հարությունյանի խոսքով` պետք է շտապ միջոցներ ձեռնարկել կյանքի բնականոն պայմաններին վերադառնալու ուղղությամբ: Նա նաև հայտնել է, որ Մարտակերտ-Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհը դեռ երկար ժամանակ շարունակելու է գտնվել հայկական ուժերի վերահսկողության ներքո, և շրջափակման մեջ մնալու վերաբերյալ հասարակության մեջ առկա մտավախությունները իրական հիմքեր չունեն:

Մենք ստիպված ենք այդ որոշումը կայացրել․ Արայիկ Հարությունյան

346
թեգերը:
խորհրդակցություն, Արայիկ Հարությունյան, Արցախ
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (642)
Ըստ թեմայի
Արայիկ Հարությունյանն Ազգային ժողովի խմբակցությունների հետ քննարկել է ստեղծված իրավիճակը
Արայիկ Հարությունյանն ասաց, թե ովքեր են դավաճանները
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է արել
Ռուս խաղաղապահներն Արցախում

Մեկ օրում Հայաստանից Արցախ է վերադարձել 1244 փախստական

6
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Մեկ օրում ռուս խաղաղապահների աջակցությամբ Հայաստանից Արցախ է վերադարձել 1244 փախստական։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ նոյեմբերի 14-ից ի վեր Արցախ` իրենց բնակության վայր է վերադարձել 31917 փախստական։

«Ռուս խաղաղապահների կողմից 23 դիտակետերում իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ է իրականացվում։ Շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը պահպանվում է», - ասված է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, մարդասիրական օգնություն են ցուցաբերում, Արցախում վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները, կատարում են ականազերծման աշխատանքներ:

Այսպես՝ մեկ օրում մաքրվել է 8,1 հա տարածք և 1,6 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացվել է 8 պայթյունավտանգ առարկա:

Ընդհանուր առմամբ ականազերծման ընթացքում Ղարաբաղում մաքրվել է 57.87 հա տարածք, 18.6 կմ ճանապարհ, 108 բնակելի շինություն և 4 քաղաքացիական կարևոր օբյեկտ, հայտնաբերվել է 1155 պայթյունավտանգ առարկա:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

6
թեգերը:
Փախստական, Ռուսաստան, խաղաղապահ, Արցախ
Ըստ թեմայի
Ռուս խաղաղապահներն օգնում են վերականգնել ջրամատակարարումն ու ջերմամատակարարումը Ղարաբաղում
Խաղաղապահների օրն է. Ստեփանակերտի քաղաքապետն այցելել է ռուս խաղաղապահներին
Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու գաղափարներ ՀԱՊԿ-ի նիստում չեն հնչել. Լավրով
Հեռախոս

Արցախում անհետ կորածների որոնման «Թեժ գծին» ավելի քան 200 զանգ է ստացվել

27
(Թարմացված է 20:06 05.12.2020)
Ավելի վաղ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել և նշել, որ անհետ կորածների որոնման համար կգործարկվի «Թեժ գիծ»։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Արցախում պատերազմի հետևանքով անհետ կորածների որոնման «Թեժ գծի»գործարկման առաջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 200 զանգ է ստացվել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ևԿարմիր խաչի միջազգային կոմիտեի համագործակցությամբ կատարվում է զոհերի մարմինների որոնում և հանձնում:

Ավելի վաղ`դեկտեմբերի 1–ին, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը Facebook–ի իր էջում հայտարարություն էր տարածել՝ արձագանքելով արցախյան պատերազմի ընթացքում անհայտ կորած զինծառայողների հայտնաբերման և զոհվածների մարմինները հարազատներին փոխանցելու վերաբերյալ բազմաթիվ դիմումներին և հայտնել, որ կգործի «Թեժ գծի» հեռախոսահամար՝ 81-35։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։  Հայաստանի առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2718 զոհված զինծառայողի մարմին:

Դեկտեմբերի 2-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1746 զոհվածների անունները։

Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Անհետ կորածների, գերիների ու վիրավորների մասին պաշտոնական տվյալներ չկան։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

27
թեգերը:
Ռուսաստան, Թեժ գիծ, անհետ կորած, Արցախ
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (642)
Ըստ թեմայի
Առանձնացվել են 60 ռազմագերի, բռնի անհետացած քաղաքացիների թիվը հասնում է 40-ի. Բեգլարյան
Արայիկ Հարությունյանն ընդունել է անհետ կորածների և գերիների հարազատներին
Ադրբեջանի ՊՆ–ն հայտնել է իր զոհերի, վիրավորների, գերի ընկածների ու անհետ կորածների թիվը
Հենրիխ Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյանը՝ «Ռոմայի» նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

0
Նոյեմբերին 30-ամյա Մխիթարյանը «Ռոմայի» կազմում մասնակցել է 7 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Ռոմայի» նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Տեղեկությունը հայտնում է «Ռոմա» ակումբի մամուլի ծառայությունը:

Նոյեմբերին 30-ամյա Մխիթարյանը «Ռոմայի» կազմում մասնակցել է 7 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:

«Ռոմայի» լավագույն ֆուտբոլիստին ընտրել են երկրպագուները՝ ակումբի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության միջոցով:



0
թեմա:
Հենրիխ Մխիթարյան