Շուշի

Ինչպես կորցրինք Շուշին. բացառիկ տեսանյութ, որը պատմում է քաղաքի վերջին ճակատամարտի մասին

3265
(Թարմացված է 17:41 13.11.2020)
Մինչև վերջին րոպեն հայ զինվորները վստահ էին, որ հաղթելու են։ Շատերն այդպես էլ չհասկացան, թե ինչու մարտական գործողությունները դադարեցնելու հրաման տրվեց։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Շուշին Արցախի հոգին է, ուստի այս քաղաքի կորուստը թերևս ամենածանրն էլ ամբողջ հայության համար։ ANNA News Military-ն և ռազմական թղթակիցներ Ալեքսանդր Խարչենկոն, Անդրեյ Կամիժիկինը մինչև վերջին րոպեն եղել են Շուշիում, բացառիկ նկարահանումներ կատարել՝ արձանագրելով քաղաքի պաշտպանության համար մղված հերոսամարտերը։

Նոյեմբերի 6-ին առավոտյան 8-ին Ադրբեջանի զինված ուժերը գրոհ ձեռնարկեցին Շուշի քաղաքի ուղղությամբ։ Միայն նոյեմբերի 10-ին Արցախի իշխանությունները հայտնեցին, որ քաղաքը գրավվել է ադրբեջանական զինուժի կողմից:

«Այս ամբողջ ընթացքում մենք նկարահանում էինք Շուշիի համար մղվող մարտերը: Մի քանի անգամ մահվան շեմին էինք, բայց այնուամենայնիվ գնացինք մինչև վերջ: Մեր տեսանյութում փորձեցինք փոխանցել Շուշիի և Ստեփանակերտի համար մղված մարտերի վերջին օրերի մթնոլորտը: Մենք ուզում ենք ձեզ պատմել այն մասին, թե ինչի միջով են անցել Ղարաբաղի պաշտպանները: Այս տղաները մինչև վերջ կատարել են իրենց ռազմական և քաղաքացիական պարտականությունները: Հետևաբար, այս նյութը սովորական զինվորների մասին է և ոչ թե մեծ քաղաքականության կտրուկ շրջադարձերի»,- սա տեսանյութի նկարագրությունն է:

Ավելի քան 20 հազար զինվոր կմնար օղակված վիճակում. Փաշինյանը` տխրահռչակ փաստաթղթի մասին

Հաջորդող 25 րոպեները ցույց են տալիս այն անհավանական հերոսությունները, որոնք կատարում էին սովորական զինվորներն Արցախի հոգին` Շուշին, թշնամուց պաշտպանելու համար։

Այն, որ քաղաքը կանգուն է մնալու, վստահ էին հայ զինվորները. այդ մասին անձամբ են ասում ռուս լրագրողին։

«Տղաների մարտական ոգին բարձր է, կասկածներ ընդհանրապես չկան, մենք հաղթելու ենք և մեր բարձունքը գրավելու ենք, ինչպես իննսունականներին եղավ»,- ասում է տղաներից մեկը։

Այնուամենայնիվ, ուժերը հավասար չէին, ադրբեջանական դիվերսիոն խմբերը մոտեցան նաև Ստեփանակերտին, որոշ հատվածներում՝ երեքից-չորս կմ հեռավորության վրա էին։ Ապահովության համար սկսվեց Ստեփանակերտի բնակչության տարհանումը։

Մինչև վերջին վայրկյանը հայ զինվորներն ամուր կանգնած են եղել իրենց դիրքերում, անգամ երբ թշնամին արդեն Ստեփանակերտին էր մոտեցել, զինվորներն ասում էին՝ ամեն ինչ լավ է, լավ է լինելու, մենք մեր ուզածին հասնելու ենք։

Նոյեմբերի 10-ի գիշերը հայտարարվեց բոլոր մարտական գործողությունների դադարեցման մասին։

«Զինվորներից շատերն այդպես էլ չհասկացան, թե ինչ է կատարվել»,- մեկնաբանում են տեսանյութում։

Նրանք ասում են՝ եթե հրաման տան, պատրաստ են շարունակելու կռիվը։

«Սա պարտության սկիզբն է, հետո կպահանջեն Սյունիքը...Խաչը հանելու են... Ամեն մի սանտիմետրը կարևոր է, մենք այստեղ դարերով, հազարամյակներով ապրել ենք։ Հենց այնպես տալ...»,- օրեր շարունակ թշնամուն հերոսաբար դիմագրավելուց հետո արցունքն աչքերին ասում է տարիքով զինվորը։

Կադրերում երևում է քաղաքացիական շորերով տղամարդ, որը շտապում է դեպի առաջնագիծ։ Լրագրողի այն հարցին, թե ուր է գնում, ասում է. «Որդիս շտապօգնության վարորդ էր, սպանել են, գնում եմ, տեսնեմ՝ կարող եմ մարմինը վերցնել»։

Տեսանյութում երևում է նաև, թե ինչպես են հայ զինվորները փրկում ադրբեջանցուն, ջուր տալիս նրան, ցավազրկում, օգնություն ցույց տալիս։

«Չնայած բոլոր կորուստներին՝ հայ զինծառայողները օգնեցին նրան»,- ասում է ռուս լրագրողը։

«Այսօր արդեն Շուշիում նամազ է հնչել». Մատենադարանի մոտից մեկնարկել է բողոքի երթը

Հաջորդ կադրում հայ զինվորները ևս մի ադրբեջանցու են փրկում, վիրակապում նրան, անգամ ծխախոտ տալիս, որ հանգստանա։ Ռուս լրագրողը ևս օգնություն ցուցաբերողների մեջ է։

«Ամիր, քեզ մոտ ամեն ինչ լավ է լինելու, այստեղ քեզ ոչ ոք ձեռք չի տա»,- ասում է ռուս լրագրողը, իսկ հայ զինվորները շտապում են պատգարակ հասցնել նրան՝ հոսպիտալ տանելու ու կյանքը փրկելու համար։

3265
թեգերը:
Լրագրող, Զինվոր, Շուշի, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախյան պատերազմ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2211)
Ըստ թեմայի
Ղարաբաղում թուրք խաղաղապահներ չեն լինելու. Զախարովա
Իմ տղայի հրանոթը մինչև վերջին պահը կրակել է. Անդրանիկ Քոչարյանը` Շուշին հանձնելու մասին
Նախագահ Սարգսյանն ու Կոմանդոսը քննարկել են Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը
ՌԴ ԱԻՆ-ի հումանիտար օգնությունը հասել է Արցախ. 21 նոյեմբերի, 2020

Ղարաբաղ է ժամանել Ռուսաստանի ԱԻՆ-ի աշխատակիցների լրացուցիչ խումբը

0
Լեռնային Ղարաբաղ է ժամանել Ռուսաստանի ԱԻՆ համահավաք խմբավորումը, որը կազմված է Նոգինսկի ու Տուլայի փրկարարական ու «Լիդեր» կենտրոնների փրկարարներից։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության լրացուցիչ խմբավորումը Ստեփանակերտ է ժամանել տեղացի բնակչությանը օգնություն ցուցաբերելու նպատակով։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել են Լեռնային Ղարաբաղում գերատեսչության օպերատիվ խմբի շտաբից։

«Լեռնային Ղարաբաղ է ժամանել Ռուսաստանի ԱԻՆ համահավաք խմբավորումը, որը կազմված է Նոգինսկի ու Տուլայի փրկարարական կենտրոնների ու «Լիդեր» կենտրոնի փրկարարներից։ Ժամանել են նաև ԱԻՆ կենտրոնական ապարատի ներկայացուցիչներն ու էներգետիկայի նախարարության մասնագետները»,  - ասել է օպերատիվ խմբի ներկայացուցիչը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

0
Բեռնատար մեքենա Մարտակերտ-Ասկերան ճանապարհին, 18 նոյեմբերի

Փոխանցվու՞մ է Ադրբեջանին, թե՞ ոչ․ Բերձորում խառը իրավիճակ է

292
(Թարմացված է 18:24 26.11.2020)
Քաղաքի բնակիչները չեն ուզում փաստի առաջ կանգնել ու ստիպված լինել մեկ օրում լքել քաղաքը, այդ պատճառով հիմա ադեն կամաց-կամաց դուրս են բերում ունեցվածքը։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի Բերձոր (Լաչին) քաղաքի իշխանությունն ու բնակիչները մինչ այժմ չգիտեն՝ արդյո՞ք կարող են քաղաքում մնալ, թե ստիպված են լինելու լքել այն։

Ըստ տեղի բնակիչների՝ իրենց զգուշացրել են, որ անհրաժեշտ է հավաքել ունեցվածքն ու լքել քաղաքը, քանի որ այն անցնում է ադրբեջանական կողմի վերահսկողության տակ։ Շուտով Քաշաթաղի (Լաչինի շրջան) սոցցանցի էջում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ մինչ նոյեմբերի 30-ը բնակիչների ոչ ոք ստիպված չէ լքել քաղաքը։ Սակայն շուտով այդ հաղորդագրությունն էլ է հեռացվել։

Sputnik Արմենիան կապ հաստատեց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանի հետ, որը հայտնեց, որ մինչ այժմ հակասական տեղեկություն են ստացվում։

«Երեկ այդպիսի տեղեկություն եղել է (քաղաքը ադրբեջանցիներին փոխանցելու մասին – խմբ․), բայց այսօր այն չի հաստատվում», - ասաց Ալեքսանյանը։

Բերձորով անցնող Երևան-Ստեփանակերտ ճանապարհը վերագործարկվեց

Քաղաքապետն այժմ քաղաքում է, այնտեղ բավականին շատ բնակիչ կա։ Բայց նրանք չեն ուզում հայտնվել այն իրավիճակում, որում հայտնվեցին Ղարաբաղի հարավի բնակիչները, որոնք չհասցրին իրենց ունեցվածքից ոչինչ տեղափոխել։

«Այս երեք օրվա մեջ մե՛կ փոխանցում ենք քաղաքը, մե՛կ չենք փոխանցում, անհասկանալի է։ Այդ պատճառով, որ վերջին օրը չպարզվի, որ կորցնում ենք քաղաքը, ցանկալի է, որ մարդիկ տանեն իրենց ունեցվածքը», - ասաց Ալեքսանյանը։

Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից գրաված հարավային հատվածի մարդկանց օրինակը, նրանք չեն ուզում նման ճակատագրի արժանանալ։

Նրա խոսքով՝ այժմ քաղաքում մոտ 800 մարդ կա։

Քաշաթաղի շրջանի ղեկավարի հետ կապ հաստատել դեռ չի ստացվում։

Հիշեցնենք՝ Բերձոր քաղաքով է անցնում այս պահին Հայաստանն ու Արցախը կապող միակ ճանապարհը։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի (Բերձորի) շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

292
թեգերը:
Քաշաթաղ, Բերձոր, Արցախյան պատերազմ
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
«Չեմ ուզում 2-րդ անգամ բռնագաղթեմ». Բերձորի բնակիչը պատմում է ռուս խաղաղապահների մասին
Բերձորի խանութում սուրճն անվճար են տալիս կանխիկ փող չունեցող ռուս խաղաղապահին․ տեսանյութ
Ի՞նչ է ֆիքսել Sputnik Արմենիայի տեսախցիկը Գորիս-Բերձոր ճանապարհին

Ադրբեջանցի զինծառայողները Սոթքի ոսկու հանքի մատույցներում են. տեսանյութ

0
Համացանցում լուրեր և տեսանյութեր են տարածվում, որ ադրբեջանցի զինվորականները կոտրել են Քարվաճառի` նոյեմբերի 24–ին տեղադրված դարպասները և մտել Սոթքի հանքավայր։

Դավիթ Ջալալյան անուն–ազգանունով ֆեյսբուքյան օգտատերը իր էջում տեսանյութ է հրապարակել և մակագրել. «Ադրբեջանցի զինծառայողները Վարդենիսի Սոթքի ոսկու հանքի մատույցներում»։

Տեսանյութում երևում է, որ ճանապարհի մի հատվածում, իրար դեմ–դիմաց կանգնած եմ զինվորականներ ու քաղաքացիական անձինքն` Հայաստանի և Ադրբեջանի կողմից։

 

0
թեգերը:
ադրբեջանցի, հայ, տեսանյութ, Քարվաճառ, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհ, Սոթքի հանքավայր