Արցախի նախագահը հանդիպել է պատգամավորների հետ

Արցախի նախագահը հանդիպել է պատգամավորների հետ. նրանց մի մասը հրաժարական է պահանջում

358
(Թարմացված է 12:28 13.11.2020)
Արայիկ Հարությունյանը վերահաստատել է, որ ինքն է դիմել ՀՀ վարչապետին՝ ջանքեր գործադրելու պատերազմական գործողությունները դադարեցնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի խմբակցությունների հետ։ Այս մասին Facebook-ում արված գրառման մեջ Հարությունյանը հայտնում է, որ հանդիպման ժամանակ քննարկել են ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ու եռակողմ հայտարարության դրույթները:

«Մեկ անգամ ևս վերահաստատել եմ, որ նաև ես եմ դիմել ՀՀ վարչապետին՝ ջանքեր գործադրելու պատերազմական գործողությունները դադարեցնելու համար»,– գրում է ԱՀ նախագահը` հավելելով, որ այդ որոշումը կայացրել է՝ հաշվի առնելով ռազմական իրադրությունն ու զինված ուժերի հրամանատարության պնդումը դրա անհրաժեշտության մասին։

«Մենք ունեցել ենք որոշակի լուրջ խնդիրներ, որոնց պայմաններում պատերազմի շարունակումը հանգեցնելու էր ավելի մեծ մարդկային ու տարածքային կորուստների, որոնց թվում՝ Ստեփանակերտի անկմանը, այլ քաղաքների, գյուղերի ու հազարավոր զինծառայողների շրջափակմանը»,– գրում է Արայիկ Հարությունյանը։

Նշենք, որ նոյեմբերի 10-ին Արցախի Ազգային Ժողովի 4 քաղաքական ուժերը` «Արցախի ժողովրդավարական կուսակցութուն», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արցախի Արդարություն կուսակցություն» և «Միասնական Հայրենիք» խմբակցությունները հանդես էին եկել Արցախի նախագահի հրաժարականը պահանջող հայտարարությամբ։

Մենք ստիպված ենք այդ որոշումը կայացրել․ Արայիկ Հարությունյան

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ստորագրել Ղարաբաղում հրադադարի մասին, որով հայկական կողմը համաձայնել է մի շարք տարածքային զիջումների: Լեռնային Ղարաբաղում ամբողջական հրադադարը ուժի մեջ է մտել նոյեմբերի 10-ի ժ. 01։00-ից:

Հրադադարի ռեժիմը և ռազմական գործողությունները վերահսկելու համար Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է հակամարտության գոտում։ Այն բաղկացած է 1960 զինծառայողից, 90 զրահամեքենայից, 380 միավոր մեքենայից ու հատուկ տեխնիկայից:

Որոշումը քննադատության փոթորիկ է առաջացրել Հայաստանում, քաղաքական– հասարակական որոշ շրջանակներ ՀՀ վարչապետին ու իշխող քաղաքական ուժին մեղադրում են ազգային շահերին դավաճանելու մեջ: Երևանում արդեն մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ են տեղի ունենում։

Պատերազմական օրերին Արցախում զոհվել է 1 երեխա, վիրավորվել` 9-ը. ՄԻՊ–ի արտահերթ զեկույցը

358
թեգերը:
հանդիպում, Պատգամավոր, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (564)
Ըստ թեմայի
Արցախի նախագահը հայաստանյան քաղաքական ուժերին հրավիրում է Ստեփանակերտ քննարկումների
Արցախի նախագահն այցելել է ՊՆ և հանդիպել բարձրագույն հրամանատարական կազմի հետ
Լևոն Մնացականյանի քայլն ու դրանով թշնամուն մոլորեցնելը. Արցախի նախագահը փակագծեր բացեց
Ճանապարհ

ՀՀ-ից Արցախ տանող ճանապարհի որոշ հատվածներ դժվարանցանելի են

6
(Թարմացված է 12:04 30.11.2020)
Արցախցիներին Ստեփանակերտ անվճար տեղափոխող ավտոբուսներն այսօր եղանակային վատ պայմանների պատճառով Երևանից չեն մեկնել։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ Արցախի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

ՀՀ-ից դեպի Արցախ միջպետական մայրուղու որոշ հատվածներ դժվարանցանելի են: Վայոց ձորի մարզի Վայք և Եղեգնաձոր քաղաքներում տեղում է ձյուն։

Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում մերկասառույց է: Դժվարանցանելի է Գորիս-Բերձոր ավտոճանապարհը: Լիսագոր-Շուշի հատվածում մառախուղ է և թույլ տեսանելիություն:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Հիշեցնենք՝ Երևանի «Կիլիկիա» ավտոկայանից դեպի Ստեփանակերտ անվճար ուղևորվող ավտոբուսներն այսօր՝ նոյեմբերի 30-ին, եղանակային վատ պայմանների պատճառով չեն մեկնել։

Սոթքի ոսկու հանքավայր տանող ճանապարհը փակ է. ինչ իրավիճակ է հիմա այդ տարածքում

6
թեգերը:
ձյուն, Ճանապարհ, Արցախ
Ըստ թեմայի
Առաջին ձյունը. Գավառում և Ջերմուկում ձմեռը «փորձարկումներ» է անում
Սյունիքի մարզում ձյուն է տեղում
Երևանում տեղում է առաջին ձյունը․ տեսանյութ
Արխիվային լուսանկար

Մեկը 5 տանկ է խոցել, մյուսը` 10 վիրավորի կյանք փրկել. մերօրյա հերոսների սխրանքը

13
(Թարմացված է 12:00 30.11.2020)
Արցախի պաշտպանության բանակի ներկայացրած հերոսների մեջ կան և՛ սպաներ, և՛ շարքային զինծառայողներ։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. Արցախի պաշտպանության բանակը մերօրյա նոր հերոսների է ներկայացրել, որոնցից մեկը սերժանտ Նարեկ Մյասնիկի Կարապետյանն է: Նա վերջին պատերազմում հարավարևելյան հատվածում մղված պաշտպանական մարտերի ընթացքում ոչնչացրել է թշնամական հինգ տանկ:

«Պաշտպանական գծի նույն հատվածում սերժանտ Գառնիկ Արմանի Կարապետյանը խոցել է հակառակորդի մեկ տանկ, իսկ սերժանտ Արա Վարդանի Վարդանյանը՝ մեկ ավտոտեխնիկա: Թշնամական ուժերին պատկանող հինգ տանկ ու մեկ «ԿամԱզ» էլ ոչնչացրել է կրտսեր սերժանտ Հայկ Արարատի Ղազարյանը»,–նշված է ՊԲ–ի ֆեյսբուքյան էջում։

Կապիտան Հովհաննես Արսենի Գևորգյանը աչքի է ընկել հյուսիսային ուղղությամբ մղված մարտերում՝ թշնամուն պատճառելով զգալի վնասներ: Խիստ վտանգավոր հատվածներում անձնակազմին սնունդ է հասցրել և թիկունքային ապահովումն իրականացրել մայոր Տիգրան Իլյիչի Հարությունյանը:

Հարավային հատվածում` թշնամական դիվերսիոն-հատախուզական խմբերը ոչնչացնելիս, անձնակազմի ղեկավարումը հմտորեն կազմակերպել ու անձնական արիությամբ աչքի են ընկել ավագ լեյտենանտ Ռաֆիկ Գարիկի Քալաշյանն ու կրտսեր սերժանտ Արմեն Անդրանիկի Մարտիրոսյանը, լեյտենանտ Խաչիկ Արագածի Խաչիկյանը:

Սերժանտ Գուրգեն Գևորգի Մահտեսյանը հակառակորդի կրակի տակից տարհանել ու փրկել է 10 վիրավոր զինծառայողի կյանք:
Մարտական գործողությունների ակտիվ շրջաններում անձնակազմի հետ բարոյահոգեբանական արդյունավետ աշխատանքներ է իրականացրել, և նաև թշնամական դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման դեմ անձամբ մասնակցել փոխգնդապետ Հարություն Պատվականի Մնացականյանը:

Մարտական առաջադրանքները անձնվիրաբար կատարելիս առանձնացել են շարքայիններ Մամիկոն Արտակի Ասատրյանը, Սասուն Հրաչյայի Թովմասյանը, Դիմա Մարզպետի Հուսիկյանը, Արման Վռամի Իրիցյանը:

Հրետակոծության ժամանակ խոցված սպառազինությունը և ռազմական տեխնիկան տարհանել և յուրային զորքերին զինամթերք է մատակարարել բանվոր-ծառայող Նվեր Ռոմիկի Քարամյանը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 18-ին ԱԺ–ում լրագրողներին հայտնեց, որ պատերազմի առաջին օրվանից մինչև նոյեմբերի 17-ի երեկոյան պաշտոնապես հաստատված զոհված զինծառայողների թիվը 2425 է։ 

Նոյեմբերի 27-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1712 զոհվածների անունները։

Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

13
թեգերը:
հերոս, Սպա, Զինվոր, Վիրավոր, Արցախ
Ըստ թեմայի
«Մենք չէինք կարող մեր հերոս տղերքի գենը կորցնել»․ Տոնոյանը հանդիպել է զինծառայողների հետ
Ճանաչենք մեր հերոսներին. Քարամյանի շնորհիվ 600 զինծառայող դուրս են բերվել շրջափակումից
«Հայերը հերոսության հրաշքներ են գործել». ռուս փորձագետը` Արցախի «մարտական ոչ-ոքիի» մասին