Տիգրանակերտ

Տիգրանակերտը կմնա՞ Արցախի կազմում. Կովկասի զարդի ճակատագիրն անորոշ է

1896
(Թարմացված է 22:24 12.11.2020)
Տիգրանակերտում մինչև օգոստոսի 25-ը հնագիտական աշխատանքներ են իրականացվել։ Հնագետներն այնտեղ աշխատել են` չիմանալով, որ կարճ ժամանակ անց այն ոչ միայն թշնամու թիրախում է հայտնվելու, այլ նաև ոչնչացման վտանգի առջև է կանգնելու։

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Շուրջ 70 հեկտար տարածք զբաղեցնող Տիգրանակերտը` Կովկասի զարդը, որը բացվել է 17 տարվա հնագիտական աշխատանքների շնորհիվ, Ադրբեջանի ձեռքի տակ անցնելով, ոչնչացման վտանգի առաջ կարող է կանգնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԵՊՀ հնագիտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող, ճարտարապետության դոկտոր Լյուբա Կիրակոսյանը։ Նա, ի դեպ, Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի անդամ է։

Тигранакерт
© Sputnik / Aram Nersesyan
Տիգրանակերտի ցուցանմուշները

 

Սոցցանցերում շատ է քննարկվում հարցը` Տիգրանակերտը, որը գտնվում է Ասկերանի շրջանում, անցնելո՞ւ է Ադրբեջանին, թե ոչ։ Հնագույն քաղաքի ճակատագրով շատերն են մտահոգ։ Բայց հարցը` կմնա՞ այն Արցախի կազմում, թե ոչ` պարզ կլինի միայն խաղաղապահների տեղակայման լոկացիան հստակեցնելուց հետո։

«Ինչ ճակատագրի կարժանանա Տիգրանակերտն Ադրբեջանի ձեռքի տակ անցնելով` դժվար է ասել։ Մենք տեսել ենք, թե ինչպես են ոչնչացրել Ջուղայի խաչքարերը, Ադրբեջանում և Թուրքիայում գտնվող հուշարձանների հետ ինչպես են վարվել, մշակութային ինչ ցեղասպանություն է իրականացվում»,-ասաց Կիրակոսյանը։

Тигранакерт
© Sputnik / Aram Nersesyan
Տիգրանակերտ

Տիգրանակերտում յուրաքանչյուր տարի իրականացվող պեղումների արդյունքում ուրվագծվել է քաղաքի հիմնական կառուցվածքը։ Այս տարի այնտեղ մինչև օգոստոսի 25-ն են հնագիտական աշխատանքներ արվել։

Հնագիտական աշխատանքներ են իրականացրել կենտրոնական թաղամասում, որտեղ Տիգրանակերտի միջնաբերդն էր բացվել իր պարիսպներով։ Անտիկ թաղամասը, որտեղ շինություններ ու բնակարաններ կան, փաստում է այն մասին, որ մինչև 14-րդ դարն այնտեղ մարդիկ են ապրել։  Տիգրանակերտում նաև վաղքրիստոնեական եկեղեցի է հայտնաբերվել, նախորդ տարի էլ` վաղաքրիստոնեական դամբարան էր բացվել։

«Ադրբեջանցիներն ի սկզբանե թերահավատորեն էին վերաբերվում մեր աշխատանքներին, հետո փորձեցին իրենց թեզն առաջ տանել, թե իբր այդ տարածքի հուշարձաններն աղվանական են։ Տիգրանակերտը միշտ թիրախավորվել է, և ադրբեջանցիները միշտ պեղումների դեմ են եղել` միջազգային կոնֆերանսներում ամեն ինչ արել են, որ խոչընդոտվեն այդ աշխատանքները»,–ասաց տիկին Կիրակոսյանը։

Պեղումների արդյունքը հանրահռչակելու, միջազգային ամսագրերում հոդվածներ հրատարակելուն էլ են խոչընդոտել մեր հարևանները, սակայն հնագիտական խումբը հասցրել է դրանք հրապարակել։ Կիրակոսյանը հայտնեց` Տիգրանակերտում եղած կառույցները բաց հուշարձաններ են, և նրանց տեղափոխումն ուղղակի անհնարին է։ Նրա խոսքով` ադրբեջանցիները Տիգրանակերտը տեսնելով` պատմությանն են առերեսվելու։

Ինչը վերաբերում է տեղում առկա հնագիտական թանգարանին, ապա այնտեղ պահվող նմուշները հնարավորինս տեղափոխվել են Երևան ու փրկվել։

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմության գիտությունների թեկնածու Աղավնի Ժամկոչյանը 2007-10թթ. է աշխատել Տիգրանակերտում։

Ժամկոչյանն այնտեղ միջնադարյան եկեղեցու հայտնաբերման և ավերակներից մաքրման աշխատանքներն է կատարել։

Խաղաղապահների գործողություններում Թուրքիայի դերակատարությունը պետք է բացառվի. Մնացականյան

«Եկեղեցին վաղ միջնադարյան` 5-6 դարերի կառույց է, որն իր ժամանակների համար բավական մեծ է։ 2008-ին այնտեղ գտա Վաչե բարեպաշտի դրոշմակնիքը։ Դա կարևոր է այնքանով, որ վրան արձանագրություն կա. «Վաչե բարեպաշտ, ծառա Հիսուս Քրիստոսի»։ Կավե շուրջ 8 սմ տրամագծով սկավառակի մեկ երեսին փորագրված է խաչ, իսկ մյուսին` մորթե գլխարկ կրող, բեղ-մորուքով տղամարդու դիմապատկեր»,–ասաց Ժամկոչյանը։

Դրոշմակնիքն ունեցել է միջանցիկ երկու անցք, որոնց օգնությամբ կապվել է ինչ-որ տուփի և որպես կնիք ծառայել։ Բացահայտումները հասցրել են արձանագրել ու հրատարակել, ավելին` առաջիկայում ՌԴ ամսագրերից մեկում էլ կհրատարակվի այդ մասին մի հոդված։

Եկեղեցին կառուցված է սպիտակ քարից, ունի արտաքին աստիճաններ։ Կան նաև խոյակներ` զարդաքանդակներով։ Եկեղեցու պատերը 1 մետրի չափով պահպանված են, հատակի սալերը` նույնպես։ Այն վաղմիջնադարյան մշակույթի պարծանքներից մեկն է։

Ժամկոչյանն ասաց, որ Տիգրանակերտում` արքայական աղբյուրների (Շահբուլաղ) հարևանությամբ, տարիներ առաջ վերականգնել են Թանահի պալատը։ Դրանով քրիստոնեական կառույցներով լեցուն քաղաքում փորձել են մուսուլմանական ինչ–որ ծիլեր թողնել։

Ժամկոչյանն ասում է, որ այս օրերին Տիգրանակերտը հրթիռակոծվել է, սակայն ուշագրավ է այն հանգամանքը, որ այնպիսի զգուշությամբ է գնդակոծվել, որ Թանահի պալատին որևէ արկ չի դիպչել։

«Կացնով գիշերը մարդ սպանողներն ինչպե՞ս կարող են հուշարձանի գինն իմանալ և ի՞նչ լավ բան պետք է սպասել նրանցից»,–այսպես է Ժամկոչյանն արձագանքում հարցին, թե ինչ բախտի կարժանանա Տիգրանակերտը, եթե անցնի ադրբեջանական կողմին։

Նշենք, որ Տիգրանակերտը հիմնադրել է հայոց արքա Տիգրան Մեծը:

Ձեռք չտաք խաչքարերին. Տեր Հովհաննեսը վստահեցնում է, որ Դադիվանքը չենք տալիս

ՀՀ վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հայտարարության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի Աղդամի, Քարվաճառի, Քաշաթաղի շրջանները «վերադարձվելու» են Ադրբեջանին, ինչպես նաև թշնամին մնում է մինչև այժմ իր զբաղեցրած դիրքերում։

1896
թեգերը:
Ադրբեջան, Պատերազմ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Տիգրանակերտ
Ըստ թեմայի
«Մեր ձեռքով տվեցինք, հետ եկանք...». Դադիվանքի վանահայրը չգիտի` ոնց են լքելու վանքը
Դադիվանքից հիմա խաչն են հանում, որպեսզի թուրքը չպղծի. Զոհրաբյանը ոտքի կանգնելու կոչ արեց
Առաջնագծից ուղիղ եկեղեցի. Ադրբեջանի սանձազերծած պատերազմին ի պատասխան հարսանիք ենք անում
Արխիվային լուսանկար

Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻՊԾ–ին է փոխանցվել 2 զինծառայողի մասունք

3
(Թարմացված է 10:08 05.03.2021)
Արցախի հարավային թևում ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվել:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երեկ Արցախի հարավային թևում ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվել: Տեղեկությունը հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

44–օրյա պատերազմի օրերին տարածքը թիրախավորվել և հրկիզվել էր թշնամու արձակած հրթիռից:

Նախարարությունից նշում են, սակայն, որ Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻ ծառայությանն է փոխանցվել նախնական տվյալներով 2 զինծառայողի մասունք:

Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Նշենք, որ 2 օր առաջ նույն վայրից փոխանցվել էր ևս մեկ զինծառայողի մասունք:

Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է ընդհանուր 1488 աճյուն:

Երանի էի տալիս, որ գերի ընկած լինի, ապա` որ գտնենք մարմինը. Տիգրանի ծնողների դժոխքի ճամփան

Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

3
թեգերը:
Արցախ, աճյուն, Զոհ, Պատերազմ
Ըստ թեմայի
Ադրբեջանական կողմը Մատաղիսի հատվածում հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն
15–օրյա դադարից հետո Արցախում աճյունների որոնողական աշխատանքները վերսկսվել են
Կուբաթլուի հատվածից ևս 4 աճյուն է հայտնաբերվել
Ականազերծում

ԼՂ–ում 1 օրում մաքրվել է 17 հա տարածք և 5 կմ ճանապարհ. ՌԴ ՊՆ–ն նոր ամփոփագիր է հրապարակել

13
(Թարմացված է 21:41 04.03.2021)
2020 թ. նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 1575 հա տարածք, 493 կմ ճանապարհ։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. ՌԴ պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։

«Մեկ օրում մաքրվել է 17 հա տարածք և 4 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացնելու համար անվտանգ տարածք է տեղափոխվել 27 պայթյունավտանգ առարկա»,- նշված է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

2020 թ. նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 1575 հա տարածք, 493 կմ ճանապարհ, 1549 բնակելի շինություն, այդ թվում՝ 30 հանրային նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 072 պայթյունավտանգ առարկա։

Ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերը համակարգելու նպատակով շարունակական գործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

13
թեգերը:
ականազերծում, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
Ըստ թեմայի
Ինչպես են խաղաղապահներն աշխատում Արցախում․ տեսանյութ
Ռուս խաղաղապահներն Արցախի Մարտունու շրջանը մաքրել են չպայթած զինամթերքից
Ռուս խաղաղապահներն Արցախում կատարելագործում են կրակային հմտությունները