Ադրբեջանական ռազմական տեխնիկա

Բյուլբյուլօղլին ասել է` Ադրբեջանը երբ կներկայացնի իր կորուստների մասին տվյալները

327
(Թարմացված է 19:35 12.11.2020)
Ռազմական գործողությունների ընթացքում Բաքուն իր կորուստների վերաբերյալ որևէ տվյալ չէր հայտնում։ Զոհերի անունները ներկայացնում էր միայն հայկական կողմը։

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին ասել է, թե երբ Բաքուն կհրապարակի Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում կորուստների մասին պաշտոնական թվերը:

«Երբ բոլորը հաշվեն, երբ ամեն ինչ ավարտվի, հավանաբար այդ ժամանակ էլ կհայտարարեն», - ասել է ադրբեջանցի դեսպանը «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալությունում կայացած ասուլիսի ընթացքում:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 10-ի ժամը 13։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

Նոյեմբերի 10-ի կեսգիշերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները Ղարաբաղյան հակամարտության գոտում դադարեցվեցին։

Ադրբեջանի թուրքամետ ուժերը փորձել են ձախողել Ղարաբաղի մասին համաձայնությունը

327
թեգերը:
կորուստ, Պատերազմ, Ադրբեջան
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Մեղրին Ադրբեջանին հանձնելու լուրերին
Ադրբեջանն ու Թուրքիան ստիպում են հայերին թողնել իրենց տները, հայրենի հողը Արցախում. Շեր
ՀՀ-ն ու Ադրբեջանը պետք է շարունակեն բանակցությունները ԼՂ կարգավիճակի շուրջ. Ֆրանսիայի ԱԳՆ
Գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այսօր ընդունել է «Celise care» ՀԿ–ի տնօրեն Ժան Լուի Մեսսաժերին, նրա օգնական Սիլվիա Մորետտիին և կազմակերպության հետ համագործակցող ֆրանսահայ Միքայել Խաչիկյանին:

Ֆրանսիական ընկերությունն Արցախի փրկարարներին մեքենաներ կնվիրի

14
(Թարմացված է 20:02 03.12.2020)
Ֆրանսիական ՀԿ–ի ներկայացուցիչները հետաքրքրվել են, թե ինչի կարիք ու պակաս ունի հետպատերազմյան Արցախը։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Մինչև տարեվերջ ֆրանսիական ընկերությունն Արցախի փրկարարական ծառայությանը կնվիրի 6 ավտոմեքենա` 2 ցիստեռն, 1 «ԿամԱզ» և 3 հատ շտապ օգնության ավտոմեքենա՝ նախատեսված փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար:

Ֆրանսիայի խորհրդարանը Ղարաբաղը ճանաչելու կոչով բանաձև ընդունեց

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այսօր ընդունել է «Celise care» ՀԿ–ի տնօրեն Ժան Լուի Մեսսաժերին, նրա օգնական Սիլվիա Մորետտիին և կազմակերպության հետ համագործակցող ֆրանսահայ Միքայել Խաչիկյանին:

Директор ГСЧС Карабаха Карен Саркисян встретился с Жаном Луи Мессажером, Сильви Моретти и Микаелом Хачикяном (3 декабря 2020). Степанакерт
Գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այսօր ընդունել է «Celise care» ՀԿ–ի տնօրեն Ժան Լուի Մեսսաժերին, նրա օգնական Սիլվիա Մորետտիին և կազմակերպության հետ համագործակցող ֆրանսահայ Միքայել Խաչիկյանին:

«Ժան Լուի Մեսսաժերը նշել է, որ հաճելի է համագործակցել մի գերատեսչության հետ, որը հատկապես այս օրերին ամբողջ ներուժով լծված է բնակչությանն օգնելու գործին: Նա նաև հետաքրքրվել է, թե ինչի կարիք ու պակաս ունի հետպատերազմյան Արցախը, հնարավորության սահմաններում աջակցելու համար»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանը մեզ չի խնդրում ճանաչել Ղարաբաղը. Ֆրանսիայի արտգործնախարար

Կարեն Սարգսյանը էլ նշել է, որ Արցախի և Ֆրանսիայի տարիների բարեկամության հիմքում միշտ եղել է մարդասիրության խորհուրդը:

Նախատեսվում է, որ առաջիկա օրերին ԱԻ ծառայողների ուղեկցությամբ Ֆրանսիայից ժամանած հյուրեը շրջայց կկատարեն Ստեփանակերտում և շրջաններում, տեղում կտեսնեն պատերազմի թողած վնասները:

14
թեգերը:
փրկարար, Ֆրանսիա, Արցախ
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
«ՀՀ կառավարություն էլ կդիմենք». մտավորականները Ֆրանսիայի դեսպանատուն նամակ կհանձնեն
«Հայկական հարցը»՝ Ֆրանսիայի ներքին ու արտաքին քաղաքականության ելևէջներում
Մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ՛Էսթենը
Ֆրանսիայի խորհրդարան

Ֆրանսիայի խորհրդարանը Ղարաբաղը ճանաչելու կոչով բանաձև ընդունեց

137
(Թարմացված է 20:11 03.12.2020)
Կողմ քվեարկեցին պատգամավորներից 188–ը, դեմ՝ 3–ը ։ Բանաձևը խորհրդատվական բնույթ է կրում Ֆրանսիայի կառավարության համար։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի խորհրդարանն այսօր ընդունեց մի բանաձև, որում ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտությունը։

Բանաձևը, որն ընդունվեց 188 կողմ և 3 դեմ ձայնով, խորհրդատվական բնույթ ունի Ֆրանսիայի կառավարության համար։

Նախագծի քննարկման ժամանակ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարեց, որ այդուհանդերձ ճանաչումը օգտակար չի համարում բանակցային գործընթացի համար:

Հայաստանը մեզ չի խնդրում ճանաչել Ղարաբաղը. Ֆրանսիայի արտգործնախարար

Հիշեցնենք` նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը 305 կողմ, 1 դեմ ձայնով ընդունել էր Արցախի անկախության մասին բանաձևի նախագիծ, որով դատապարտում էր Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան՝ ահաբեկիչ վարձկանների մասնակցությամբ, և կոչ էր անում Ֆրանսիայի իշխանություններին գործադրել հնարավոր բոլոր միջոցները՝ ապահովելու 1994 թ. հաստատված սահմանների վերականգնումը, որոնք, ըստ էության, ամրագրվել են Արցախի Հանրապետության, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված հրադադարի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրով։

Ես, Լավրովն ու Բիգանը մտադիր ենք շարունակել աշխատանքը ԼՂ հարցի լուծման շուրջ. լը Դրիան

137
թեգերը:
Լեռնային Ղարաբաղ, Ֆրանսիա
Ըստ թեմայի
Արցախի ճանաչմամբ և բնակավայրերի վերադարձով է հնարավոր խաղաղության հաստատումը. Միրզոյան
Ի՞նչ կտա Հայաստանին Արցախի միջազգային ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձևը
«Ճանաչեք Արցախը»․ Նյու Յորքի հայերն ակցիա են անցկացրել Մանհեթենում
Մենք չենք ճանաչում Արցախի անկախությունը, սպասում ենք, որ ուրիշները ճանաչեն
Գրիգորի Այվազյան

Ալիևը հայ գերիների վերադարձը ձգձգում է երկու պատճառով. Այվազյանը փակագծեր է բացում

0
Ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Իլհամ Ալիևի՝ «բոլորը բոլորի դիմաց» հայտարարությանը և Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձի ձգձգման խնդրին:
Ալիևը հայ գերիների վերադարձը ձգձգում է երկու պատճառով. Գրիգորի Այվազյանը փակագծեր է բացում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «բոլորը բոլորի դիմաց» հայտարարությունն առաջին հերթին նպատակ ունի այդ երկիր վերադարձնել Արցախում գտնվող երկու ադրբեջանցի հանցագործներին՝ Շահբազ Գուլիևին և Դիլհամ Ասկերովին, որոնցից մեկը դատապարտվել է ցմահ, մյուսը՝ 22 տարվա ազատազրկման: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:

«Այն մարդկանց մասին է խոսքը, որոնք, ըստ Արցախի օրենսդրության, ձերբակալվել են աղմկահարույց հոդվածներով: Նրանք ներթափանցել են Արցախի տարածք, սպանություններ կատարել և պահվում են այնտեղ որպես հանցագործներ։ Առաջին պլանում նրանք են, և Ալիևի համար դա պատվախնդրության հարց է»,- ասաց նա:

Այվազյանի կարծիքով՝ Ալիևը հայ գերիների և զոհված զինծառայողների մարմինների վերադարձը ձգձգում է երկու պատճառով՝ նախ, որ Բաքվում ադրբեջանական կողմի զոհերի իրական թիվը չիմանան, երկրորդ՝ հայ հասարակության մեջ պառակտում մտցնելու նպատակով: Ադրբեջանագետն ասում է՝ տարբեր գնահատականներով հայկական կողմը 4500-5500 զոհ ունի, մինչդեռ Ադրբեջանի պարագայում խոսքը առնվազն 10-15,000 զոհի մասին։

Ադրբեջանի ՊՆ–ն հայտնել է իր զոհերի, վիրավորների, գերի ընկածների ու անհետ կորածների թիվը

«Ինչ խոսք՝ այդպիսի մեծ թվով զոհերի քանակի վերաբերյալ Ադրբեջանում դժգոհություն կառաջանա: Մյուս կողմից՝ ձգձգելով գերիների վերադարձը, նրանք փորձում են արհեստական դժգոհություն ստեղծել հայ հասարակության մեջ՝ դրդելով տեղափոխել արցախյան ռազմաճակատը Երևան։ Նրանք փորձում են նորից հայաստանցի-ղարաբաղցի սեպ խրել հայ հասարակության միջև»,- նշեց ադրբեջանագետը:

Մասնագետը կարևորագույն ձեռքբերում է համարում ադրբեջանական թատերականացված ռազմաշքերթում հայ գերիների մասնակցության չեղարկումը։ 

«Իլհամ Ալիևի և նրա վարչակազմի ողջ քարոզչամեքենան հոխորտում էր, որ Բաքվի կենտրոնում իրենք հայ ռազմագերիներին կանցկացնեն ադրբեջանական բայրակների, այսինքն՝ դրոշների ներքո, ինչը չեղարկվեց, և դա ռուսական միջամտության շնորհիվ»,-ընդգծեց Այվազյանը:

Նրա խոսքով՝ հիմա Հայաստանի ներսում պետք է առավելագույնս զրոյացնել հակառուսական տրամադրությունները: Մեր զրուցակիցը համոզված է՝ շուտով ռուսական միջնորդությամբ Հայաստան կտեղափոխվեն նաև Ադրբեջանում գտնվող ռազմագերիները, իսկ հայկական դիվանագիտությունը, ըստ նրա, անկարող է մեզ համար այս կարևորագույն խնդրի լուծման ուղղությամբ որևէ նպաստավոր քայլ ձեռնարկել: Այվազյանի խոսքով՝ վերջին 30 տարիների վերլուծությունը թույլ է տալիս ասելու, որ Հայաստանը չի ունեցել, չունի և դեռ երկար երկար ժամանակ չի ունենա իսկական դիվանագիտություն: 

Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահը օրերս խոսելով հայ ռազմագերների վերադարձի մասին նշել էր, որ առաջնորդվելու են «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Երեկ նույն միտքը հնչեցրեց նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Այսօր արդեն ՀՀ նորանշանակ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հայտարարեց, որ հայկական կողմը համաձայն է գերիների փոխանակման «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքին:

0
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
ԿԽՄԿ պատվիրակության հետ քննարկվել են գերիների, անհայտ կորածների, դիերի փոխանակման հարցերը
Հունահայոց թեմը գերիների վերադարձի խնդրով դիմել է Հունաստանի արտաքին գործերի նախարարին
Գերիների ու անհետ կորածների անմեղության կանխավարկածը. ինչո՞ւ նրանց գումար չի տրվում