Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը

Պեսկովն ասել է` ինչպես են Մոսկվան ու Անկարան լուծում ԼՂ հարցով տարաձայնությունները

266
(Թարմացված է 14:29 12.11.2020)
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է թուրքական կողմի հետ քննարկումները ղարաբաղյան կարգավորման հարցով։

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik․  Ղարաբաղի շուրջ Մոսկվայի և Անկարայի միջև ծագող նրբություններն ու տարաձայնությունները կկարգավորվեն թուրք գործընկերների հետ երկխոսության ընթացքում։ Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք ի սկզբանե ունեցել ենք տարբերվող տեսակետներ... Ռուսաստանը, ՄԱԿ-ը, ԱՄՆ-ն, համանախագահները, Ֆրանսիան, եվրոպական մյուս երկրները հակամարտության(Լեռնային Ղարաբաղում,–խմբ.) քաղաքական-դիվանագիտական մեթոդներով կարգավորմանն այլընտրանքի բացակայության մոտեցման համոզված կողմնակիցներն են։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այդ տեսակետին։ Թուրքիան այլ տեսակետ ունի, բայց, այնուամենայնիվ, տարածաշրջանային տարբեր խնդիրների լուծման հարցում Ռուսաստանի և Թուրքիայի փոխգործակցությունը ցույց է տվել իր արդյունավետությունը»,-ասել է Պեսկովը։

Նա հավելել է, որ Ռուսաստանը գնահատում է նման փոխգործակցությունն ու փոխադարձ վստահության և համագործակցության մակարդակը։ Երկու երկրների նախագահները շարունակում են շատ սերտ և առարկայական երկխոսությունը ։

«Բայց, իհարկե, չի լինում այնպես, որ մոտեցումների որոշակի նրբերանգներ չլինեն։ Այն տարաձայնությունները, որոնք նույնպես ի նկատի ունենք, կկարգավորենք մեր թուրք գործընկերների հետ երկխոսության ընթացքում»,-հայտնել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ Կրեմլին բավարարում է այն, որ հաջողվել է ստորագրել համատեղ հայտարարությունը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Նիկոլ Փաշինյանը բացատրեց, թե ինչու հրաժարական չի տվել հայտարարությունը չստորագրելու համար

266
թեգերը:
հայտարարություն, Արցախ, Իլհամ Ալիև, Վլադիմիր Պուտին, Դմիտրի Պեսկով
Ըստ թեմայի
Ղարաբաղի փաստաթուղթը այդքան էլ չի բավարարում Բաքվին․ թուրք պատգամավորն ասել է՝ ինչու
Քաղաքական ուժերը հասարակության հետ ազնիվ չեն. Փաշինյանի մամուլի քարտուղար
Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից
Գրոհայիններ

Վարձկաններին դուրս բերելու համար ԵԱՀԿ երկրները պետք է ազդեն Թուրքիայի վրա. Այվազյան

4
(Թարմացված է 21:06 03.12.2020)
Օտարերկրյա ահաբեկիչները դեռ Ղարաբաղում են, և նշաններ չկան, որ նրանց այնտեղից կտանեն։ ԵԱՀԿ-ն պետք է միջոցներ ձեռնարկի, քանի որ ահաբեկչության դեմ պայքարի պարտավորություններ է ստանձնել։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ԵԱՀԿ անդամ երկրների նախարարների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ ԵԱՀԿ անդամ երկրները պետք է ճնշում գործադրեն Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս վարձկաններին դուրս բերի Լեռնային Ղարաբաղից:

«Նախկինի պես նշաններ չկան, որ Թուրքիայի կողմից վերահսկվող ահաբեկիչներին դուրս են բերում հակամարտության գոտուց։ Հակառակը` անընդհատ տեղեկություններ են ի հայտ գալիս գրոհայինների տարածման և Ղարաբաղում նրանց վերաբնակեցման փորձերի մասին»,– ասել է Այվազյանը։

Նրա խոսքով` ԵԱՀԿ երկրները պետք է ճնշում գործադրեն Թուրքիայի վրա և պահանջեն, որ դուրս բերի իր զորքն ու իր վերահսկողության տակ գտնվող ահաբեկիչներին, որոնց նա Ադրբեջանի հետ օգտագործել է Ղարաբաղում։

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և վարձկանների կիրառումը մի քանի վտանգավոր նախադեպեր են ստեղծել ԵԱՀԿ պատասխանատվության գոտում։ Նախարարն ընդգծել է` ահաբեկչական խմբավորումների վարձկանների կիրառումը հակասում է ԵԱՀԿ սկզբունքներին, որոնք վերաբերում են օտարերկրյա վարձկանների դեմ պայքարին:

Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից հայտնի դարձավ, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Այս տեղեկությունները հաստատել էր նաև ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը:

ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։

Ձերբակալվել է Արցախի դեմ կռվող ահաբեկչական խմբավորման անդամներից մեկը

Հայտնի է, որ սիրիացի ահաբեկիչներին 1,5-2 հազար դոլար են խոստանում ռազմական գործողություններին 1 ամիս մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայաստանյան և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։

Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը

Նշենք, որ հայկական կողմին արդեն հաջողվել է գերեվարել 2 սիրիացի վարձկան–ահաբեկչի։ Նրանցից առաջինին` Մեհրեդ Մուհամմադ Ալշխերին, բռնել են հոկտեմբերի 30–ին, իսկ երկրորդին` Յուսեֆ Էլ Աբեդ Էլ Հաջիին, հայ զինծառայողները գերեվարել են նոյեմբերի 1–ին։ Նրանք արդեն ցուցմունք են տվել և պատմել իրենց հավաքագրելու պայմանների մասին։

4
թեգերը:
Թուրքիա, Արա Այվազյան, Լեռնային Ղարաբաղ
Ըստ թեմայի
Արա Այվազյանն Ուենդի Մորթնիի հետ քննարկել է արցախցիների իրավունքների վերականգնման խնդիրը
«Մենք դեռ կվերադառնանք Շուշի». ինչով են հիմա զբաղված Արցախ գնացած հայ «գրոհայինները»
Հանդիպումներ են եղել արգելված զինատեսակների կիրառման գծով միջազգային փորձագետների հետ. ՔԿ
Արա Այվազյան

Արա Այվազյանն ընդգծել է Պուտինի դերը պատերազմի դադարեցման գործում

6
(Թարմացված է 20:45 03.12.2020)
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նաև Ֆրանսիային և ԱՄՆ-ին Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցմանն ուղղված ջանքերի համար:

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը կարևորում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ջանքերը Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատման գործում։

«Այսօր մենք պետք է ընդգծենք Ռուսաստանի ջանքերն ու նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական մասնակցությունը հրադադարի հաստատման և պատերազմի դադարեցման գործում, այդ թվում ՝ խաղաղապահ ուժերի տեղակայման միջոցով», - ասել է Այվազյանը։

Արտգործնախարարը նաև շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային և ԱՄՆ-ին Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցմանն ուղղված ջանքերի համար:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1746 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

6
թեգերը:
Պատերազմ, Լեռնային Ղարաբաղ, Վլադիմիր Պուտին, Արա Այվազյան, Հայաստան
Ըստ թեմայի
Պուտինն Ադրբեջանում պահվող հարյուրավոր գերիների հարցերով անձամբ է զբաղվում. Արա Աբրահամյան
Քոչարյանը Պուտինի հետ հանդիպելու համար միջնորդի կարիք չունի. Վիկտոր Սողոմոնյան
Արմեն Սարգսյանը նամակ է գրել Վլադիմիր Պուտինին