Արայիկ Հարությունյան

Արայիկ Հարությունյանն ասաց, թե ովքեր են դավաճանները

2205
(Թարմացված է 19:44 11.11.2020)
Արայիկ Հարությունյանը արցախցիներին խորհուրդ տվեց հեռու մնալ քաղաքական ընդվզումներից Երևանի փողոցներում ու վերադառնալ Արցախ։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբեր - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ զինադադար ենք խնդրել, քանի որ մեր զինվորները շրջապատման մեջ էին։

Ֆեյսբուքյան տեսաուղերձում նա նաև նշեց, որ կասի, թե ովքեր են դավաճանները։

«Առաջին անգամ ահազանգել ենք հոկտեմբերի 3–ին, երբ հակառակորդը գրավել էր Մատաղիսը։ Չունեինք մարդկային ռեսուրսներ, որ «Եղնիկներում» մեր թիկունքը պահեինք։ Այդ օրը ես ասել եմ, որ գնում եմ առաջնագիծ, զորքի մի մասը խուճապի մեջ էր։

Երբ ՀՀ-ից եկած ԱԱԾ ստորաբաժանումները հրաժարվել են գնալ «Եղնիկներ», ասել եմ` ես ձեզ հետ կգամ, չեն եկել, թողել են Արցախի նախագահին մենակ։

Իհարկե, քիչ զորք միացավ ինձ, բայց մենք կարողացանք կատարել մեր խնդիրը, դրա շնորհիվ այսօր «Եղնիկները» մեր ձեռքում են։ Ամեն օր զգուշացնում էի` ունենք մարդկային ռեսուրսի կարիք»։

Նրա խոսքով՝ ազգովի զորքին թողել ենք մենակ, 18 տարեկաններին թողել ենք մենակ։

Հարությունյանը նշեց նաև, որ բարեխիղճ կամավորականներ էլ են եղել, բայց կային նաև այնպիսիք, որոնք եկել՝ մի քանի ժամ, մի քանի օր են մնացել։

«Հողը ծախել ենք ազգովի, դավաճանել ենք մեր զինվորին բոլորս միասին, այլ դավաճան չփնտրեք։ Բացի զոհվածների հարազատներց՝ բոլորիս իրավունք ունեն դավաճան անվանել։ Ո՞ւր էին կամավորականները, աշխարհազորը, ո՞ւր էին իմ սիրելի ստեփանակերտցիները, 6000-նոց զորքին ինչպե՞ս պիտի դիմակայեինք»,-ասաց նա՝ հավելելով, որ 18-20 տարեկաններով հնարվոր չէր կռվել 5-6 պետության դեմ։

«Ամեն օր հարյուրավոր զոհեր ենք տվել, իսկ ինչքա՞ն էինք համալրում։ Համալրածները հրաժարվում էին առաջնագիծ գնալ, որովհետև ժամանակին չենք կարողացել հասնել օգնության։ Իսկ վերջին օրը Ստեփանակերտի մատույցներում 1-2 հարյուր պաշտպաններ ունեինք»,-ասաց Արցախի ղեկավարը։

Արցախի նախագահն ընդգծեց, որ այն քաղաքական գործիչները, որոնք այսօր փորձում են դավաճաններ փնտրել, թող ասեն` ուր էին իրենք ու իրենց տղաները պատերազմի օրերին։

«Արցախցիներին խորհուրդ եմ տալիս հեռու մնալ քաղաքական ընդվզումներից Երևանի փողոցներում։ Ամբողջ հայությունը կանգնել է մեր կողքին, կրել են զրկանքներ, շարունակում են կրել, մի մտեք քաղաքական խաղերի մեջ։ Կոչ եմ անում գալ Արցախ»,-ասաց Արայիկ Հարությունյանը՝ խոստանալով, որ այս 2 օրը ենթակառուցվածքների հարցը կլուծվի։

Նա նշեց, որ ստիպված է այս մասին խոսում, քանի որ արդեն պառակտում է տեսնում։

«Խոնարհվում եմ զոհվածների առջև»,-ասաց Արայիկ Հարությունյանն ու շեշտեց, որ Արցախը մնալու է հայկական։

2205
թեգերը:
ուղերձ, Արցախ, Արայիկ Հարությունյան
Ըստ թեմայի
«Ասում են` գնացեք, թուրքերի կողքին ապրեք». արցախցի կինը չգիտի` ինչ անի
«Պատերազմը կանգնեցնելն այդ պահի դրությամբ ճիշտ էր, բայց...». Սեյրան Օհանյան
Ռուս խաղաղապահների մուտքը կզսպի ուժի կիրառումը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը` Ղարաբաղի մասին
Արխիվային լուսանկար

Լեռնային Ղարաբաղում հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 750 պայթյունավտանգ առարկա

4
(Թարմացված է 10:57 30.11.2020)
Ընդհանուր առմամբ, խաղաղապահ գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղում մաքրվել է ավելի քան 24 հեկտար տարածք և ավելի քան 8 կմ ճանապարհ։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության ներքո գտնվող տարածքներում ինժեներական հետախուզման և ականազերծման աշխատանքները։ Հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Կենտրոնի մասնագետներն ինժեներական հետախուզում են իրականացրել և Շուշի-Լիսոգոր ճանապարհահատվածը ՝ մոտ 3 կմ երկարությամբ, պայթունավտանգ առարկաներից մաքրել են։ Մեկ օրում հայտնաբերվել է ավելի քան 100 պայթյունավտանգ առարկա, որոնք դուրս են բերվել հատուկ տարածք և ոչնչացվել»,–նշված է հաղորդագրության մեջ:

Ընդհանուր առմամբ, խաղաղապահ գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղում մաքրվել է ավելի քան 24 հեկտար տարածք և ավելի քան 8 կմ ճանապարհ։ Միաժամանակ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 750 պայթյունավտանգ առարկա:

4
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Արցախ

Ղարաբաղում դաշտային հոսպիտալ է տեղադրվել․ ՌԴ պաշտպանության նախարարություն

32
(Թարմացված է 09:50 30.11.2020)
Հոսպիտալն ունի վերակենդանացման, ֆունկցիոնալ ախտորոշման, լաբորատոր ախտորոշման բաժիններ, վիրահատարան, ատամնաբուժական ու ակնաբուժական սենյակներ։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Լեռնային Ղարաբաղում դաշտային հոսպիտալ է տեղադրել։ ՌԻԱ Նովոսիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է բժշկական ջոկատի պետ Յարոսլավ Իվանովը։

«Ավարտվել է օդակարկասային մոդուլների տեղադրումը։ Մենք առաջին հերթին կողմնորոշվում ենք խաղաղապահ զորախմբի բժշկական ապահովմամբ։ Ու մենք պատրաստ ենք օգնություն ցուցաբերել խաղաղ բնակչությանը։ Մեր ֆոնդերում պատրաստ ենք 40 մարդ ընդունել», - ասել է Իվանովը։

Նրա խոսքով՝ հոսպիտալն ունի վերակենդանացման, ֆունկցիոնալ ախտորոշման, լաբորատոր ախտորոշման բաժիններ, վիրահատարան, ատամնաբուժական ու ակնաբուժական սենյակներ։ Կան նաև թոքերի արհեստական օդափոխության սարքեր, ուլտրաձայնային հաստոցներ ու ռենտգեն։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

32
թեգերը:
հոսպիտալ, Արցախ, Լեռնային Ղարաբաղ, Ռուսաստան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը դժվար թե սահմանափակվի հինգ տարի ժամկետով. Փաշինյան
Պուտինը Ղարաբաղում տեղակայված խաղաղապահների թեման քննարկել է ՌԴ ԱԽ–ի հետ
Ռուս խաղաղապահների աջակցությամբ գրեթե 19 հազար մարդ է վերադարձել Ղարաբաղ
Արխիվային լուսանկար

356 նոր դեպք, 22 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

0
(Թարմացված է 11:06 30.11.2020)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 356–ով և դարձել 135 124։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 23976 մարդ (-748), կատարվել է 510127 (+1098) թեստավորում, առողջացել են վարակվածներից 108442 (+1078)-ը ։ Գրանցվել է մահվան 2164 դեպք (+22)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը մնացել է նույնը` 538։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Եղիսաբեթ 2-րդ թագուհու համար կորոնավիրուսը սպանող հատուկ ձեռնոցներ են մշակել

Սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ Հայաստանում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Կարանտինի ընթացքում որոշ սահմանափակումներ մեղմացվել են, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակում է գործել:

0
թեգերը:
Մահ, հիվանդ, համավարակ, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Եվրամիությունը COVID-19-ի դեմ պատվաստանյութ կգնի Նուբար Աֆեյանի Moderna-ից
Պատվաստանյութը՝ քաղցրաբլիթի և մտրակի փոխարեն
COVID-19-ի դեմ պատվաստանյութի գնումը կարող է սկսվել գարնան կեսերին․ Թորոսյան