Ռուս խաղաղապահներ

Հայաստանը կապիտուլյացիայի ու «ցավոտ փոխզիջումների» միջև․ ինչ սպասել ապագայում

2161
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը  հանգամանորեն ներկայացրել է աղմկահարույց պայմանավորվածությունների պատճառներն ու դրդապատճառներն ու ներկայացրել հետագա իրավիճակի վերաբերյալ իր պատկերացումները։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունները Երևանում հույզերի տեղատարափ են առաջացրել։ Չափազանցություն չի լինի ասել, որ հանրությունն արդեն մեկ օր է՝ շոկի մեջ է։ Ղարաբաղի շուրջ զգալի տարածքների կորուստ, Շուշիի կորուստ, ահռելի մարդկային կորուստներ․ դա այն ավարտը չէր, որն ակնկալում էին Հայաստանում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Քաղաքացիները պահանջում են չեղարկել Արցախին վերաբերող հայտարարությունը

Հասարակական կարծիքը Հայաստանում այժմ չափազանց բևեռացված է․ ոմանց ամոթանք են տալիս գործող վարչապետին ու նրան ազգային շահերի դավաճան են անվանում, ոմանք էլ այստեղ տեսնում են նախկին իշխանությունների ձեռքը, որոնք իբր բարոյազրկել են բնակչության ու բանակի մարտական ոգին, նաև ժամանակին չեն կարողացել ապահովել ՀՀ ԶՈւ-ն անհրաժեշտ սպառազինությամբ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին պարզաբանում է, որ պատերազմն անխուսափելի էր, քանի որ այդ տարիների ընթացքում բանակցությունների հիմնական թեման եղել է Ադրբեջանին յոթ շրջանի, այսինք՝ «անվտանգության գոտին» հանձնելը, ինչը և տեղի ունեցավ։ Երբ պատերազմը սկսվեց, ղեկավարությունը հաղթելու հույս ուներ։ Դա տեղի չունեցավ, ու արդյունքում նրանք գնացին Հայաստանի համար այսքան ցավալի որոշման։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն այդ կապակցությամբ նշում է, որ սեղանին ամենասկզբից դրված են եղել Մադրիդյան սկզբունքները։

«Դա Ադրբեջանին 5+2 շրջանները վերադարձնելն է, հետագայում էլ սկզբունքների կետային իրականացումը։ Սակայն մարտական գործողությունների ընթացքում շտկումներ են մտցվել։ Մարտերի ժամանակ նոր տարածքներ զբաղեցնելուն պես Ադրբեջանի ախորժակը բացվեց։ Դրա մասին դեռ հոկտեմբերին խոսում էր վարչապետ Փաշինյանը, երբ ասում էր, որ Հայաստանը պատրաստ է «ցավոտ փոխզիջումների», նկատի ունենալով Մադրիդյան սկզբունքները, բայց Ադրբեջանն ավելի մաքսիմալիստական դիրքորոշում էր զբաղեցրել։ Բաքուն այդպիսով բարձրացրել էր իր նշաձողը», - ասաց Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Արցախում կրակի դադարեցումը և ռուս խաղաղապահների տեղակայումը վերջ կդնեն արյունահեղությունը

Փորձագետի խոսքով՝ երբ վարչապետը խոսում էր կապիտուլյացիայի ու «ցավոտ փոխզիջումների» միջև ընտրության մասին, ինքը՝ Հակոբյանը, ենթադրում էր, որ «ցավոտ փոխզիջում» ասելով նա կարող է նկատի ունենալ Շուշիի կորուստը։ Բանն այն է, որ եթե պատերազմի սկզբում Բաքուն իր հիմնական խնդիրն էր համարում 5+2 շրջանների գրավումը, ապա հետագայում խնդիրները վերանայվել են։ Դա տեղի ունեցավ հարավի հարձակումից հետո, երբ ադրբեջանական բանակը հասավ Սանասար (Կուբաթլի)։

«Դրանից հետո նրանք մտածեցին, որ կարող են ավելիին հասնել։ Կարծում եմ՝ հենց այդ ժամանակ հայտնվեց Շուշին որպես փոխզիջում Հայաստանից պահանջելու գաղափարը», - ավելացրեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է հարցին՝ ինչու Ադրբեջանը համաձայնվեց կանգ առնել Շուշիում, ոչ թե շարժվել դեպի Ստեփանակերտ, որին մի քանի կիլոմետր էր մնում, Հակոբյանի կարծիքով, այստեղ սահմանագծման մասին նախնական պայմանավորվածություն է եղել։ Միջնորդները հավանաբար իրենք էլ են կարծել, որ պետք է կանգ առնել Շուշիի մոտ։

«Ինչպես հիշում եք, երկու-երեք օր հակասական լուրեր էին պտտվում այն հարցի շուրջ, թե Շուշին ում վերահսկողության տակ է։ Կարծում եմ՝ այդ ժամանակ էլ պատրաստվում էր փաստաթղթի ներկայիս տարբերակը, այդ թվում նաև խաղաղապահների տեղաբաշխման վերաբերյալ», - նշում է նա։

Հայտնի է, որ պայմանագրի համաձայն՝ խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ: Տեսականորեն Ադրբեջանը հինգ տարի անց կարող է պահանջել հանել խաղաղապահ զորքերը։ Հակոբյանը կարծում է, որ հիմա դժվար է միանշանակ կանխատեսումներ անել՝ արդյո՞ք խաղաղապահներն առաջին ժամկետից հետո կմնան։

Տավուշի մարզի մի շարք գյուղեր Ադրբեջանին չեն անցնում. Փաշինյանի խոսնակը հերքում է

Շատ բան կախված կլինի Ղարաբաղի շուրջ ստեղծված փաստացի իրավիճակից, նաև այն հանգամանքից, թե ինչ վիճակում այդ ժամանակ կլինեն Հայաստանն ու Ադրբեջանը, ինչ վիճակում կլինեն Երևանի ու Ստեփանակերտի հարաբերությունները, ինչ աշխարհաքաղաքական հնարավորություններ ու ռեսուրսներ կունենա Ռուսաստանը։ Հակոբյանը կարծում է, որ սա հավասարում է՝ բազում անհայտներով։

2161
թեգերը:
Վիգեն Հակոբյան, հայտարարություն, խաղաղապահ, Արցախյան պատերազմ
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (582)
Ըստ թեմայի
Ադրբեջանական դիվերսիոն խմբերը հասնում են մինչև Վարդենիսի գյուղեր․ ՌԻԱ Նովոստիի անդրադարձը
ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի հայտարարության մեջ Ղարաբաղի կարգավիճակը ճշտված չէ․ Պեսկով
Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հաստատումը
Աղվան Վարդանյան

Աստղաբաշխական գումար Արցախի հարցը լուծելու համա՞ր. Վարդանյանի հարց-բացահայտումները

111
(Թարմացված է 15:11 01.12.2020)
Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ եթե իրեն ասուլիսից հետո հրավիրեն իրավապահ մարմին՝ բացատրություն տալու, սիրով կընդունի հրավերը:

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, ՀՅԴ-ից հեռացած Աղվան Վարդանյանն այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց իր առաջադրած 13 հարց-բացահայտումները՝ կապված Նիկոլ Փաշինյանի, արցախյան պատերազմի ու հրադադարի հետ:

«Արդյո՞ք 2019-ին արաբական մի երկրում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի բարձրաստիճան երկու պաշտոնյաներ: Արդյո՞ք Ադրբեջանի ներկայացուցիչը Հայաստանի ներկայացուցչին փոխանցել է թուղթ, որի վրա աստղաբաշխական գումար է նշված եղել՝ որպես Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծելու առաջարկ: Եվ երբ մեր պաշտոնյան բորբոքվել է, թե այս ինչ ես առաջարկում, դիմացինը շատ կիրթ ասել է. «Մի բորբոքվեք, ձեզանից ընդամենը պահանջվում է փոխանցել ձեր ղեկավարին»: Արդյո՞ք նույն հայ պաշտոնյան նույնքան բորբոքված ասել է. «Տես, թե էդ անասուններն ինչ են առաջարկում»։ Մեր երկրի ղեկավարն ասել է. «Դու հուզական, զգացմունքային մարդ ես, մի խառնվիր, ուրիշը կզբաղվի»»,- իր հարցադրումները ասուլիսում հնչեցրեց Վարդանյանը:

Հաջորդ հարց բացահայտումը վերաբերում էր Փաշինյանի ընտանեկան միջավայրում, սուրճի սեղանի շուրջ նրան արված դիտողությանը, թե ՌԴ-ի դեմ իր քայլերը, բանակցությունների ձախողումը հանգեցնելու են պատերազմի, իսկ պատերազմը՝ հազարավոր զոհերի: Այստեղ, ըստ Վարդանյանի, խոսակցությանը միջամտել է Փաշինյանի տիկինը՝ ասելով. «Թող մի 5000 հոգի էլ զոհվեն: Բա ուզում են հողերը պահել, չեն ուզում զոհվել»:

Վարդանյանը նաև հարց բարձրացրեց, թե արդյո՞ք Փաշինյանը 2019-ի առաջին կեսին ասել է, որ ՌԴ-ն, ՀՀ ԱԱԾ-ն ու Արցախի ղեկավարությունն իր դեմ դավադրություն են պատրաստում: Իսկ կես տարի անց, երբ Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը, Փաշինյանը ցանկացել է ուղիղ եթեր մտնել ու հայտարարել, որ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից: Ու նրան դժվարությամբ են համոզել, որ չանի:

Շարունակելով թեման՝ Վարդանյանը հիշեցրեց, որ վերջին 2 ամսում Փաշինյանը տասնյակ անգամներ զանգահարել է Պուտինին. «Արդյո՞ք, եթե մինչև պատերազմը, առանց կուլիսային խաղերի մի 3 անգամ զանգեր, պատերազմն այլ ընթացք չէ՞ր ունենա»,– հարցրեց նա։

Իսկ 1 տարի շարունակ, ըստ Վարդանյանի, ՀՀ վարչապետը, չի կարողացել հանդիպել Պուտինին:

«Նիկոլը հայտարարել է, որ պատերազմն անսպասելի չէր, միայն ժամն ու գլխավոր ուղղությունը չգիտեինք: Այդ դեպքում ինչո՞ւ պաշտպանության նախարարը Հայաստանում չէր ու վերադարձավ միայն սեպտեմբերի 28-ի երեկոյան»,- ասաց Վարդանյանը:

Բացի այդ, ըստ նրա, ՀՀ ԱԱԾ-ն պատերազմից մեկ օր առաջ ծանուցագիր էր ուղարկել Վիտալի Բալասանյանին: Իսկ Արցախի պաշտպանական շրջանների հրամանատարները փոխարինվում էին անփորձ զինվորականներով: Արդեն պատերազմի ժամանակ Ապրիլյան պատերազմի հաղթողները մեկուսացվեցին ռազմական գործողություններից:

Վարդանյանը նաև հարց բարձրացրեց, թե ինչ էր անում վարչապետի տիկինն Արցախում պատերազմի գրեթե ողջ ընթացքում:

«Գեներալները նրա բարոյական աջակցության կարիքն ունեի՞ն, թե՞ պետք էր հետևել, ուղղորդել, որ գծված սցենարից շեղումներ չլինեին»,- ասաց Վարդանյանը:

Նա նաև հարց բարձրացրեց, թե ինչու Փաշինյանը չի համարձակվում գոնե կես բառ հակադարձել Ալիևին, և արդյո՞ք պատերազմի ողջ ընթացքում կեղծ հաղթական քարոզչությունը, ռազմական դրությամբ պայմանավորված մամուլի ու խոսքի ազատության սահմանափակումը պարտությունը լիարժեք դարձնելու նպատակ չի հետապնդել:

59 ժողով` Հարավսլավիայի 1-ին տիկնոջ թեմայով, կամ Աննա Հակոբյանի՞ն ենք ընտրել, թե՞...

Վարդանյանի հարցադրումների շարքում էր նաև պատերազմի առաջին օրերին ՀՀ-ից Իրան հայտնի գործարարի գործուղման մասին լուրը:

«Արդյո՞ք 2019-ի ամռան այն օրը, երբ Ռոբերտ Քոչարյանին դատարանն ազատ արձակեց, Նիկոլը վախից կուչ էր եկել կառավարական ամառանոցի սենյակներից մեկում ու դողդողացել: Արդյո՞ք մեծ դժվարությամբ են նրան դուրս բերել այդ ընկճախտից: Արդյո՞ք նա այդպես դողդողացել է նաև տարիներ առաջ` Կոշի կալանավայրում կին փաստաբանի ձեռքը բռնած»,- վերջին՝ 13-րդ հարցը հնչեցրեց նախկին նախարարը՝  վստահեցնելով, որ ՀՀ վարչապետը պատերազմից հետո մի շաբաթ շարունակ բունկերից դուրս չի եկել, իսկ այսօր շրջում է մեծաթիվ թիկնազորով:

Վարդանյանը հայտարարեց, որ իր հրապարակած հարցադրումներին տիրապետում են նաև արտերկրի հատուկ ծառայությունները: Իսկ լրագրողների հարցին ի պատասխան նշեց, որ իր հիշատակած պաշտոնյաների ու արաբական երկրի անունները չի հրապարակի, բայց եթե իրեն այս ասուլիսից հետո հրավիրեն իրավապահ մարմին, սիրով կընդունի հրավերը:

«Եթե ինձ ինչ-որ մեկը մի տեղ է հրավիրում, ես սիրով ընդունում եմ»,- ասաց նա:

Վարդանյանը հույս հայտնեց, որ այն, ինչ այսօր կատարվել է ՀՀ-ի ու ԱՀ-ի հետ, վաղվա պատասխանատու մարմինները կհետաքննեն, կստեղծվեն քննիչ հանձնաժողովներ, որոնք կուսումնասիրեն այս ամբողջ գործընթացը ու կտան նաև իր բարձրացրած հարցերի պատասխանները:

111
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Աղվան Վարդանյան, Հայաստան
Ըստ թեմայի
Պատշաճ արձագանք ունե՞նք. Նիկոլ Փաշինյանն իրավապահներից բացատրություն է պահանջել
Երկտեղանի «կռավաթի» հետքերով․ ինչպես Փաշինյանը մոռացավ, որ «լեզվի կտրածը չի լավանա»
Վարչապետի գրառումը ևս մեկ ապացույց էր, որ դատախազությունը Փաշինյանի խամաճիկն է. Ալումյան
Արխիվային լուսանկար

Ստեփանակերտում կասետային ռումբերի պայթյուններ կլսվեն

6
(Թարմացված է 15:13 01.12.2020)
ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը խնդրում է պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում այսօր կրկին պայթյուններ կլսվեն։ ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը խնդրում է պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել. սակրավորները շարունակում են զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքները։

«Ժամը 15:00-ի սահմաններում Ստեփանակերտի Լազարև փողոցում տեղի կունենա տարածքից հայտնաբերված «Սմերչ» համազարկային ռեակտիվ հրթիռից արձակված կասետային ռումբերի ականազերծում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները շարունակում են Ստեփանակերտը և բոլոր բնակավայրերը մաքրել պայթուցիկ զինատեսակներից և դրանց մնացորդներից: 

Հավելենք, որ Արցախում ականազերծման աշխատանքներ են իրականացնում նաեւ ռուս սակրավորները։

Մինչ օրս նրանք վնասազերծել են շուրջ 1000 պայթունավտանգ առարկա։

Ստեփանակերտում ու Ասկերանում ականազերծում է կատարվում

6
թեգերը:
ականազերծում, Սակրավոր, Արցախ
Ըստ թեմայի
Մխիթարյանի ակումբի մարզչական կենտրոնում Համաշխարհային 2-րդ պատերազմի տարիների արկ են գտել
Արեգ Բալայանի նոր «բլոճիկը» Արցախում. նա գունավորել է թշնամու չպայթած արկը. տեսանյութ
Խուճապի չմատնվել. Արցախի մի քանի բնակավայրերում ականներ ու հրթիռներ են վնասազերծում
Արմեն Աբազյան

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը մեկնում է Մոսկվա

0
(Թարմացված է 15:22 01.12.2020)
Արմեն Աբազյանի այցի մասին այլ մանրամասներ չեն հրապարակվում։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը մեկնում է Մոսկվա։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։

Հարցին, թե ինչ օրակարգով է ԱԱԾ տնօրենը մեկնում ՌԴ մայրաքաղաք, պատասխանեցին, որ լրացուցիչ տեղեկություններ առայժմ չեն հայտնում։

Նիկոլ Փաշինյանը Մոսկվա չի մեկնի. հանդիպումը կկայանա տեսակապով

Հիշեցնենք, որ Աբազյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն է նշանակվել նոյեմբերի 9-ին։
Մինչ այդ Աբազյանը զբաղեցնում էր ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` օգոստոսի 10-ին նա նշանակվել էր քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։

Սակայն մեկ օր անց` օգոստոսի 11-ին, ազատվել էր պաշտոնից և հաջորդ օրը նախագահի հրամանագրով նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ։

0
թեգերը:
Մոսկվա, Արմեն Աբազյան, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ
Ըստ թեմայի
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Մոսկվա
Արա Այվազյանը կմեկնի Մոսկվա. նա խոսել է Սերգեյ Լավրովի հետ
Ինչո՞ւ Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանն այդպես էլ չմեկնեցին Մոսկվա. Փաշինյանը գրառում է արել