Արայիկ Հարությունյան

Մենք ստիպված ենք այդ որոշումը կայացրել․ Արայիկ Հարությունյան

1648
(Թարմացված է 11:02 10.11.2020)
Եթե այսպես շարունակվեր, մենք կկորցնեինք ամբողջ Արցախը․ Արայիկ Հարությունյանը ներկայացնում է Արցախի վերաբերյալ ծանր որոշում կայացնելու պատճառները։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. Թե պատմությունն ինչպիսի գնահատական կտա, ժամանակը ցույց կա, սակայն երեկվա որոշումը ստիպված էինք կայացնել։ Նման հայտարարություն արեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի ուղիղ եթերում։ Նրա խոսքով՝ մենք կորցրել ենք Ֆիզուլիի շրջանը, Ջաբրայիլի շրջանը, Կուբաթլուի, Զանգելանի, Հադրութի շրջանը հիմնականում, Մարտունու, Ասկերանի շրջանից ինչ-որ մաս և ամենագլխավորը՝ Շուշին։

«Մարտերն ընթանում էին Ստեփանակերտի մատույցներում՝ երկու-երեք կմ-ի վրա։ Եթե շարունակվեր այդպես, օրերի ընթացքում պիտի կորցնեինք ամբողջ Արցախն ու ունենայինք ավելի շատ զոհեր։ Հետևանքներն անդառնալի էին լինելու»,- ասաց նա և ավելացրեց՝ չի էլ ցանկանում խոսել այն մասին, թե ինչ կլիներ Ասկերանում գտնվող զինվորների հետ, եթե կորցնեինք Ստեփանակերտը։

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ կարծես թե մի քանի օր հաջողվել էր պաշտպանվել ՀՕՊ-երի միջոցով, սակայն վերջին օրերին թշնամուն հաջողվեց առավելությունն իր ձեռքը վերցնել։

«Վերջին մեկ օրում, վերջին ժամերին մարդկային մեծ կորուստներ ենք ունեցել Մարտունու շրջանում, և այդ բոլոր կորուստները անօդաչուների հետևանքն են։ Եվ այդ ամենի համար մենք բոլորս ենք պատասխան տալու։ Բոլորս, ովքեր վերջին տասնյամյակներում զբաղեցրել ենք պաշտոններ»,- նշեց նա։

Ըստ Հարությունյանի՝ լավ վիճակում չէր նաև բանակի բարոյահոգեբանական վիճակը, ինչ-որ տեղ՝ անգամ ծայրահեղ վատ։ 

«Զորքը թութքով, դիզենտերիայով, քովիդով հյուծված վիճակում քառասուներեք օր առաջնագծում էր, և հնարավորություն չունեինք փոխարինելու, բուժելու։ Ամեն օր մարտական գործողությունների մեջ, ամեն օր զոհեր, վիրավորներ, բայց այդ ամենով կարողանում էինք դիմադրել ինչ-որ տեղ ութ պետությունների զինուժին։ Հաստատ միայն Ադրբեջանի դեմ չենք կռվել, հաստատ միայն թուրքական զենքը չէր մարտադաշտում»,- նշեց նա։

Նախագահը խոստովանեց՝ նոյեմբերի 5-ից հայկական զինուժը կորցրել էր Շուշիի նկատմամբ հիմնական վերահսկողությունը, իսկ նոյեմբերի 7-ին՝ Շուշին ամբողջությամբ։

«Չէինք ուզում հավատալ, որ հայրենիք ենք կորցնում, չէինք ուզում հավատալ, որ անհնարին էր արդեն կռվել եղած ռեսուրսներով։ Շատ երկար փորձում էինք բանակցության սեղանի շուրջ քննարկել և կանգնեցնել։ Իհարկե, ես բանակցություններին չեմ մասնակցել, բայց խնդիրները մեծ էին»,- նշեց Հարությունյանը։

Նա շեշտեց՝  կողմ էր կայացված որոշմանը, որովհետև հուսահատված չէր, եթե հուսահատված լիներ, կմտածեր շարունակել կռիվը կյանքի գնով և հասկանալով, որ պարտվելու ենք և կորցնելու ենք Արցախը։

«Ամեն ինչ դեռ առջևում է։ Արցախի, Հայաստանի համար շատ ծանր օրեր ենք ունեցել պատմության ընթացքում, բայց կարողացել ենք ճիշտ որոշումներ կայացնելով և հետագայում ճիշտ ճանապարհով ընթանալով՝ նաև հաջողություններ արձանագրել։ Իսկ ո՞վ է ասել, որ դրանով ավարտվում է ամեն ինչ, դրանով սկսկվում է։ Մենք ավելի սթափ որոշում կայացնելու հնարավորություն ունենալու ենք, բայց դրա համար մեզ պետք է համերաշխություն առաջին հերթին Հայաստանում, Արցախում, հայ ժողովրդի մեջ»,- նշեց նախագահը՝ հավելելով, որ մեր ամենամեծ հակառակորդը եղել են պառակտումն ու խուճապը։

Նրա խոսքով՝ համազգային խնդիրները դեռ առջևում են, և երազանքներն էլ դեռ չեն մարել։

«Մենք ունենք երազած հայրենիք, դրա համար պետք է պահպանել համերաշխությունը»,- շեշտեց նա՝ կոչ անելով զերծ մնալ մեր ազգին ոչ հարիր գործողություններից։

Ըստ Արցախի նախագահի՝ ամեն ինչ դեռ առջևում է, պետք է մտածել, գնահատել և որոշումներ կայացնել։ Նա արդեն խորհրդակցություններ է սկսել։ Այսօր արդեն հանդիպել է ՀՅԴ ներկայացուցչի, նաև Վիտալի Բալասանյանի, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի հետ, հեռախոսազրույցներ է ունեցել տարբեր զինվորականների, քաղաքական ուժերի հետ։ 

«Եկել ենք մի համաձայնության, որ ցանկացած որոշում պետք է միասին կայացնենք, իսկ մեր որոշումները դեռ առջևում են։ Խնդրում եմ, սիրելի հայրենակիցներ, սթափվեք։ Քաղաքացիական պատերազմն ավելի մեծ սպառնալիք է մեր երկրի համար, ոչ միայն Արցախի, այլ Հայաստան աշխարհի համար։ Համախմբվենք և ցանկացած որոշում կայացնելուց առաջ գնահատենք»,- նշեց նախագահն ու խոստացավ առաջիկայում ավելի մանրամասն ներկայացնել այն հետքայլերը, որ սպասվում են Արցախում։

Հարությունյանը վերջին մի քանի օրերին հաճախակի քննարկումներ է ունեցել տարբեր ուժերի հետ, և բոլորն էլ միակարծիք են եղել ժամանակավոր կամ մշտական զինադադար ունենալու հարցում։ Նա վստահեցրեց՝ չի եղել մեկը, որ ասի՝ ոչ, եկեք շարունակենք կռել։

«Որովհետև բոլորն էլ տեսնում էին այն ռեսուրսները, որ կան։ Բայց բոլորն էլ պնդում էին, որ պետք է լինի մի փաստաթուղթ, որը չի ոտնահարի մեր արժանապատվությունը»,- տեղեկացրեց Արայիկ Հարությունյանն ու ևս մեկ անգամ շեշտեց՝ զինադադարն անխուսափելի էր, պարտավոր էինք այդ քայլն անել Արցախը փրկելու համար, որովհետև օրերի ընթացքում կորցնում էինք ամբողջ Արցախն ու մեծ թվով մարդկային կյանքեր։

Հարությունյանի խոսքով՝ խորը ցավ է ապրում հիմա և բոլոր այս օրերին է ապրել։ Ստիպված է եղել իր տեսաուղերձներում կեղծ ժպտալ, որպեսզի ժողովուրդը չիմանա այն դառնությունները, որ իրենք էին ստիպված ապրել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 9-ի ժամը 10։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1221 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ

1648
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (798)
Ստեփանակերտ. արխիվային լուսանկար

Ռուսաստանի ՊՆ-ն Արցախ վերադարձած քաղաքացիների նոր թիվ է հրապարակել

26
(Թարմացված է 23:35 22.01.2021)
Արցախցիները իրենց բնակավայրերը լքել էին մարտական գործողությունների հետևանքով։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. Ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ մեկ օրում Արցախ է վերադարձել 87 մարդ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Ընդհանուր առմամբ, Արցախ է վերադարձել 50 հազար 390 մարդ»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Նրանք իրենց  բնակավայրերը լքել էին մարտական գործողությունների հետևանքով:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

26
թեգերը:
Ռուսաստան, խաղաղապահ, բնակիչ, Լեռնային Ղարաբաղ, Արցախյան պատերազմ, Արցախ
Ըստ թեմայի
Արցախում փոխվել է անհայտ կորածին մահացած ճանաչելու ժամկետը. ևս 2 նախագիծ է ընդունվել
Իրանն ուզում է ցույց տալ իր ազդեցությունը. ռուս փորձագետի դիտարկումները Զարիֆի այցի մասին
Ե՛վ պատերազմը կանգնեցնել, և՛ Շուշին պահել․ որն էր Հայաստանի իշխանության հիմնական սխալը
Ստեփանակերտ. արխիվային լուսանկար

Արցախում փոխվել է անհայտ կորածին մահացած ճանաչելու ժամկետը. ևս 2 նախագիծ է ընդունվել

72
(Թարմացված է 22:18 22.01.2021)
Փոփոխվել են դրոշմանիշային վճարները, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և ոստիկանությունը ներառվել են մեկ միասնական՝ Ներքին գործերի նախարարության կազմում։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի Sputnik. Արցախում զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին 3 ամսվա ընթացքում տեղեկություններ չլինելու դեպքում, ինչպես նաև նույն պայմաններում անհայտ կորածին դատարանի կողմից մահացած ճանաչելու ժամկետը 2 տարվա փոխարեն սահմանել 1 տարի: ԱՀ ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Արցախի խորհրդարանն այս մասին օրենքի նախագիծ է ընդունել այսօր հրավիրած արտահերթ նստաշրջանում։

Օրենքի կարգավորումները կտարածվեն  2020 թվականի սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների վրա: Քննարկման արդյունքում՝ Արցախի խորհրդարանը միաձայն ընդունել է օրենքի նախագիծը:

Արտահերթ նիստի օրակարգում քննարկվել է նաև «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Առաջարկվող  փոփոխությունը պայմանավորված  է 2020 թվականի պատերազմական գործողությունների հետևանքով հիմնադրամի շահառուների թվի և ապահովագրական հատուցումների չափի ավելացմամբ:

«Ֆիզիկական անձանց կողմից դրոշմանիշային վճարների վճարման համահարթ եղանակից անցում կատարել պրոգրեսիվ համակարգ, համաձայն որի` կախված եկամտի չափից սահմանել 1500-15000 ՀՀ դրամի չափով դրոշմանիշային վճար, իսկ անհատ ձեռնարկատերերի համար՝ սկսած 18000-180000  դրամ։ Կամավորականների հատուցում ստանալու իրավունքի ապահովման դեպքերում անձը կարող է դիմել պաշտպանության նախարարություն, ստանալ տեղեկանք և դիմել հիմնադրամին` հատուցում ստանալու համար։ Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցում նախատեսել նաև այն դեպքերի համար, երբ զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում»,- պարզաբանել է ԱՀ նախագահի ներկայացուցիչ, Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Դանիելյանը։

 Նա նշել է, որ առաջարկվում է օրենքի գործողությունը տարածել 2020թ. սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների նկատմամբ, իսկ դրոշմանիշային վճարների գանձումը իրականացնել 2021 թվականի հունվարի 1-ից սկսած հաշվետու ժամանակաշրջանի համար:

Ինչով են զբաղված ԱՀ իշխանությունները. Դավիթ Բաբայանը` գերիների և Արցախի կարգավիճակի մասին

Նախագիծը խորհրդարանն ընդունել է միաձայն քվեարկության արդյունքում:

16 կողմ, 4 դեմ, 8 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ օրենսդիրը հավանության է տվել մեկ այլ նախագծի, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և ոստիկանությունը ներառել մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում։

72
թեգերը:
անհետ կորած, անհայտ զինվոր, Պատերազմ, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
Ըստ թեմայի
Խուճապի չմատնվել. Արցախում պայթյունների ձայներ կլսվեն
Արցախում 3 տարեցի ու 1 զինվորի մարմին են հայտնաբերել
Ինչու է Պարգև սրբազանը հեռացել Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից
ԲԿՄԱ

18-ամյա հայազգի ֆուտբոլիստը միացել է ԲԿՄԱ-ի գլխավոր թիմին

0
(Թարմացված է 23:52 22.01.2021)
Ավանեսյանը նախկինում մարզումային հավաքներ է անցկացրել ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմի հետ:

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. Մարզիչ Ալեքսեյ Բերեզուցկին և կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը միացել են ԲԿՄԱ-ի հիմնական թիմին` Իսպանիայում ընթացող մարզչական հավաքին մասնակցելու համար։ Տեղեկությունը հայտնում է ակումբի թվիթերյան էջը:

Վալերի Հովհաննիսյանը կզբաղեցնի «Տամբով» ֆուտբոլային ակումբի նախագահի պաշտոնը

Հունվարի 22-ին ԲԿՄԱ-ն հայտարարեց, որ Ռուսաստանի հավաքականի նախկին խաղացող Ալեքսեյ Բերեզուցկին, որը անցյալ տարվա հունվարից ակումբում զբաղեցնում էր գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը, մտել է գլխավոր թիմի մարզչական շտաբ:

Ավանեսյանը նախկինում մարզումային հավաքներ է անցկացրել ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմի հետ:

0
թեգերը:
Ռուսաստան, հայ, ֆուտբոլիստ, ֆուտբոլ
Ըստ թեմայի
Ծոծրակին աչք ունեցող ֆուտբոլիստը. Արկադի Անդրեասյանի «ոսկերչական» փոխանցումներն ու հումորը
Ֆուտբոլասեր թենիսիստը. ինչպես Էդուարդ Քալանթարյանը մահացած դերասանին «նկատեց» տրիբունայում
Ըմբշամարտն ու պատերազմը. Արայիկ Բաղդադյանը` սպորտի հաղթանակների և կռվի դառնության մասին