00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մտածում եմ առաջիկայում հանրահավաք կազմակերպելու անհրաժեշտության մասին. Փաշինյան

© Photo : Facebook / Nikol Pashinyan / Նիկոլ ՓաշինյանПремьер-министр Никол Пашинян в прямом эфире (10 ноября 2020). Армения
Премьер-министр Никол Пашинян в прямом эфире (10 ноября 2020). Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը կրկին ուղիղ եթերում էր։ Նա այս անգամ անդրադարձավ Երևանում ընթացող բողոքի ակցիաներին։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում հանրահավաք անցկացնելու մտադրություն ունի։ Նա այդ մասին հայտարարեց ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ` անդրադառնալով այս պահին Երևանում տեղի ունեցող բողոքի ակցիային։ Երևանում` կառավարության առջև, ԱԺ–ի մոտ և այլ վայրերում բողքի ակցիաներ են` ի պատասխան Փաշինյանի` պատերազմը դադարեցնելու մասին համաձայնագրի որոշման։

«Մտածում եմ առաջիկայում հանրահավաք կազմակերպելու անհրաժեշտության մասին, մեր ասելիքն ասելու, կոնկրետ անելիքն անելու մասին»,–ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ հատ–հատ գնալու են այսօրվա «դեբոշի» հեղինակի հետևից, Դաշնակցության կոռուպցիոն հատվածի հետևից։

Փաշինյանն ասաց նաև, որ նրանք, ովքեր մտածում են, որ «դեբոշները» թույլատրելի չեն, պետք է հրապարակայնորեն արտահայտեն իրենց կարծիքը։ Նրա խոսքով` հայրենքը ծախողները, ազատագրված տարածքները փողով ծախողները, որի առիթով քրեական գործ էլ կա հարուցված, հանկարծ չպետք է մտածեն, թե ծխածածկույթի տակ հաջողելու են։

Здание Министерства обороны Армении - Sputnik Արմենիա
ՀՀ պաշտպանության նախարարությունն անցնում է եռակողմ համաձայնության դրույթների կատարմանը

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ հետիոտն ու ավտոմեքենաներով շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբ ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Լրահոս
0