00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանական դիվերսիոն խմբերը հասնում են մինչև Վարդենիսի գյուղեր․ ՌԻԱ Նովոստիի անդրադարձը

© Sputnik / Karen AvetisyanСело Норакерт, Гехаркуникская область
Село Норакерт, Гехаркуникская область - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՌԻԱ Նովոստիի թղթակիցը զրուցել է սահմանամերձ հայկական քաղաքի քաղաքապետարանի ներկայացուցչի հետ։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի սահմանամերձ Վարդենիս քաղաքի բոլոր բնակիչներն անհրաժեշտության դեպքում պատրաստ են ոտքի կանգնել՝ իրենց քաղաքը պաշտպանելու։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Վարդենիսի քաղաքապետարանի ներկայացուցիչը։

Արցախում մարտական գործողությունների պատճառով Վարդենիս տանող ճանապարհն առավել անվտանգ է համարվում խաղաղ բնակիչների համար, չնայած որոշ հատվածներում պարբերաբար գնդակոծությունների է ենթարկվում։

«Մենք չենք հարձակվում։ Մենք պաշտպանում ենք մեր հողը։ Վարդենիսի բոլոր բնակիչները կամավորագրվել են։ Մենք բազմաթիվ բրիգադներ ու ջոկատներ ունենք։ Մենք չենք կռվում Արցախում, մենք պաշտպանում ենք Ադրբեջանի հետ սահմանը։ Սեփական ուժերով»,-ասել է գործակալության զրուցակիցը։

Նա ընդգծել է, որ այդ միջոցն արդարացված է, քանի որ եղել են Ադրբեջանի ԶՈւ–ի դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման դեպքեր:

«Դեպքեր են եղել, երբ դիվերսիոն խմբերը թափանցել են այստեղ, նույնիսկ իջել են գյուղերից մեկը։ Այն կամավորները, որոնք ուզում են Արցախում կռվել՝ իրենց ցանկությունն է։ Այնտեղ խաղաղ բնակիչներ են զոհվում, և մենք պետք է պաշտպանենք նրանց»,-ասել է քաղաքապետարանի ներկայացուցիչը։

Специальная рабочая группа навещает раненого в больнице Сурб Аствацамайр (14 октября 2020). Варденис - Sputnik Արմենիա
Վարդենիսում Ադրբեջանի ԱԹՍ–ի հարվածից տուժած 14-ամյա տղայի վիճակն արդեն կայուն է. լուսանկար

Նա պատմել է նաև, որ պարբերաբար ոչ միայն սահմանին, այլև անմիջականորեն քաղաքի երկնքում հայտնվող ԱԹՍ-ները բնակիչներին խանգարում են զբաղվել գյուղատնտեսական դաշտերի բերքահավաքով։

Նրա խոսքով՝ հիմնական եկամուտը բնակիչները ստանում են գյուղատնտեսությունից։ Հիմնականում այստեղ ցորեն և կարտոֆիլ են ցանում։ Հոկտեմբերի սկզբին սկսվել է կարտոֆիլի բերքահավաքը։

«Բայց ադրբեջանական անօդաչուները հարձակվել են այդ տարածքների վրա, և մարդիկ չեն կարողանում բերքը հավաքել»,-ասել է քաղաքապետարանի ներկայացուցիչը։

Վարդենիսի տարածաշրջանում չպայթած զինամթերքի ոչնչացման աշխատանքներ են իրականացվել

Հիշեցնենք, որ դեռևս պատերազմի սկզբում գյուղատնտեսական դաշտում ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով Վարդենիսի շրջանում ծանր վիրավորվել էր 14-ամյա դեռահաս։  Բացի այդ, քաղաքապետարանի ներկայացուցիչը նշել է, որ ԱԹՍ-ներ նկատում և ոչնչացնում են ոչ միայն սահմանի մոտ, այլև բուն քաղաքի երկնքում:

Шушан Степанян - Sputnik Արմենիա
Վարդենիսի տարածաշրջանում հակառակորդի 7 ԱԹՍ է խոցվել. Շուշան Ստեփանյան

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 9-ի ժամը 10։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1221 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում

Լրահոս
0