00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարտավարական գործողությունները չեն կարող համարվել տարածքային կորուստներ. ՀՀ նախագահ

© Photo / official site of the President of RAПрезидент Армении Армен Саркисян с супругой Нунэ Саркисян посетили Собор Святого Христа Всеспасителя (21 декабря 2019). Шуши
Президент Армении Армен Саркисян с супругой Нунэ Саркисян посетили Собор Святого Христа Всеспасителя (21 декабря 2019). Шуши - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ նախագահն Kathimerini օրաթերթի հետ զրույցում ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հայության գոյատևման միակ միջոցը Հայաստանի հետ հուսալի տարածքային կապ ունեցող Ղարաբաղի ճանաչումն է, որը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում ընթանում է ինտենսիվ պատերազմ, և տարաբնույթ ռազմական մարտավարական գործողությունները չեն կարող համարվել տարածքային կորուստներ կամ ձեռքբերումներ: Այսպես է պատասխանել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունական Kathimerini օրաթերթի տված այն հարցին, թե մեկուկես ամսվա պատերազմից հետո ադրբեջանցիները տարածքային ձեռքբերումներ ունեն, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և սահմանների վերաբերյալ ո՞ր քաղաքական լուծումը իրատեսական և ընդունելի կլինի հայկական կողմի համար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

© Photo : Screenshot / KathimeriniՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել հունական Kathimerini օրաթերթին
Մարտավարական գործողությունները չեն կարող համարվել տարածքային կորուստներ. ՀՀ նախագահ - Sputnik Արմենիա
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել հունական Kathimerini օրաթերթին

«Թույլ տվեք հիշեցնել, որ 1992-ի ամռանը կարող էր թվալ, թե հայկական կողմը պարտվում է պատերազմում, երբ փորձում էր հետ մղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծած ադրբեջանական առաջին ագրեսիան: Սակայն 1994-ի մայիսին, երբ Ադրբեջանը հուսահատորեն զինադադար խնդրեց, իրավիճակը բոլորովին այլ էր»,–նշել է ՀՀ նախագահը:

НАТО собирается расширить военное присутствие в странах Балтии - Sputnik Արմենիա
Ղարաբաղում թուրքական կողմից օգտագործվող կամ Ադրբեջանին տված զենքը ՆԱՏՕ-ինն է. ՀՀ նախագահ

Նա նշել է, որ ինչ վերաբերում է քաղաքական լուծմանը, պարզ է, որ Ադրբեջանի սանձազերծած և Թուրքիայի կողմից կառավարվող այսպիսի դաժան ու անմարդկային ագրեսիան, որն ուղեկցվում է ռազմական հանցագործությունների և ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի բազմաթիվ դեպքերով, հօդս է ցնդեցնում ցանկացած կցկտուր հույս, որ որոշ օտարերկրյա փորձագետներ ունեին Ադրբեջանի սահմաններում ղարաբաղահայերի ու ադրբեջանցիների խաղաղ գոյակցության մասով:

«Հայկական կողմի համար այս ագրեսիան ևս մեկ անգամ ապացուցեց, որ Ղարաբաղի հայերի գոյատևման միակ իրատեսական տարբերակն իրենց պատմական հայրենիքում ապրելու և զարգանալու իրավունքի ճանաչումն է՝ Ադրբեջանի սահմաններից դուրս: Այդպիսով, Լեռնային Ղարաբաղի հայության գոյատևման միակ միջոցը Հայաստանի հետ հուսալի տարածքային կապ ունեցող Ղարաբաղի ճանաչումն է, որը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,–ասել է ՀՀ նախագահը:

Ի՞նչ կլինի Եվրոպայի հետ, եթե Թուրքիան կառավարի Ադրբեջանը․ պատասխանում է ՀՀ նախագահը

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 9-ի ժամը 10։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1221 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում

Լրահոս
0