Մարտունի. արխիվային լուսանկար

Մարտունիում առավոտյան հակառակորդը դիրք էր գրավել, բայց հետո հետ է շպրտվել. Հովհաննիսյան

579
(Թարմացված է 21:06 08.11.2020)
Մատաղիսի ուղղությամբ էլ այսօր որոշակի հարձակումներ են եղել։ Կիրառվել է հրետանի, բայց որևէ հաջողության չեն հասել։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Մարտունիում առավոտյան հակառակորդը մի դիրք էր վերցնել, բայց օրվա ընթացքում ՀՀ պաշտպանության բանակին հաջողվել է հետ շպրտել հակառակորդին։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս տեղեկությունը հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` ներկայացնելով, թե օրվա ընթացքում որ տարածքներում են մարտեր եղել և ինչ ընթացք են դրանք ունեցել։

«Մարտունիում այսօր հակառակորդն ահագին ուժեր էր մարտի մեջ մտցրել, սակայն զրահատեխնիկայի կորւստներ ունեցան ու հետ շպրտվեցին նորից։ Մարտունու ուղղությամբ կուտակումներ կային, և ես սպասում էի երկրորդ հարձակմանը, բայց չեղավ»,–ասաց Հովհաննիսյանը։

Նա հայտնեց նաև, որ Մատաղիսի ուղղությամբ այսօր որոշակի հարձակումներ են եղել։ Կիրառվել է հրետանի, սարքավորումներ, բայց որևէ հաջողության չեն հասել։

Բացի այդ, Հադրութից արևմուտք գտնվող ուղղությամբ բնագծեր կան, որտեղ ծանր մարտեր են ընթացել։ Այստեղ կուտակումներ են եղել, հիմա էլ կան, սակայն պաշտպանության բանակին հաջողվել է հետ մղել 1-2 գրոհ։ Համառ մարտերն այս ուղղությամբ շարունակվում են։

ՊՆ ներկայացուցչի խոսքով` այսօր Ադրբեջանի զինված ուժերն ավելի համառ էին գրոհում։ Նա նշեց, որ եթե վերահիշյալ տեղամասերից մեկում հայկական զինված ուժերին հաջողվի բեկում մտցնել, ապա կարող է իրավիճակ փոխվել։

Իսկ ինչ վերաբերվում է մայրաքաղաք Ստեփանակերտին, ապա Հովհաննիսյանը նշեց, որ երեկ երեկոյան Ստեփանակերտի մասին խուճապային գրառումներն իրեն էլ են տխրեցրել, բայց այսօր կապ է հաստատել ու պարզել` ամբողջ օրը նորմալ է եղել։ Չնայած այս հանգամանքին, մայրաքաղաքը շարունակվում է հրթիռակոծվել։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մարտակերտում օրվա ընթացքում երկու անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը։ Թշնամին քաղաքի վրա փորձել է կիրառել ռազմավիացիա։

Մարտունի քաղաքում իրադրությունը դարձյալ անհանգիստ է եղել։ Այստեղ կեսօրին թշնամական կողմը ծանր հրետանի է կիրառել` հարվածել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Իսկ ահա, Ասկերանի, Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում հարաբերական հանգիստ իրավիճակը պահպանվել է։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 8-ի ժամը 15։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում

579
թեգերը:
Արծրուն Հովհաննիսյան, Արցախյան պատերազմ, Արցախ, Ստեփանակերտ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Մարտունի
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2216)
Ըստ թեմայի
Նրանց աչքերում հույս ու սպասում կա. պատերազմ տեսած արցախցի փոքրիկների լուսանկարները
Երբ կավարտվի Շուշիի համար մղվող պայքարը. Հովհաննիսյանը ժամկետ նշեց
Հակառակորդին չի հաջողվել Շուշին ամբողջությամբ վերցնել. Արծրուն Հովհաննիսյան
Փաշինյանն ու Ալիևը

Բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ որոշակի տեղաշարժ կա. Փաշինյան

94
(Թարմացված է 12:46 05.12.2020)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով` զինվորների ծառայությունն առավել անվտանգ կդառնա։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ԼՂ բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ որոշակի տեղաշարժ կա: Այսօր իր տեսաուղերձում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները հանդես են եկել հայտարարությամբ՝ դրանում կարևոր շեշտադրումներ անելով:

«Վերահաստատվել է ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ համատեղ աշխատելու և լիարժեք բանակցային գործընթացը վերականգնելու ցանկությունը: Սա ևս մի կարևոր գործոն է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ արձանագրված հրադադարն ամրապնդելու համար»,- ասաց Փաշինյանը;

Նրա խոսքով` այս կերպ նաև զինվորների ծառայությունն առավել անվտանգ կդառնա: Փաշինյանն ընդգծեց, որ ներկայում սահմանային լարում չկա: Իսկ իշխանությունն այս պահին առավելապես զբաղված է զինվորների կեցության պայմանների ապահովմամբ:

«Իհարկե, ծանր հարցեր կան, ծանր իրավիճակներ կան, բայց գլոբալ հարցը հետևյալն է՝ ի՞նչ ենք մենք պատրաստվում անել, պատրաստվո՞ւմ ենք արդյոք հանձնվել, կքել այդ ծանրության ներքո: Ո՛չ, չենք պատրաստվում ու պատրաստվում ենք այդ ծանրությունը կրել արժանապատիվ և հաղթահարելի ծանրությունը հաղթահարել»,- ասաց նա՝ մեկնաբանելով, որ կորուստների ծանրությունն անհաղթահարելի է: Դրանք մեր սրտերում կրելով` պետք է ավելի ուժեղացնենք ապրելու, հաղթահարելու ու հաղթելու մեր կամքը»,– ասաց վարչապետը:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

94
թեգերը:
Արցախ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
«Ես ուղղակի ապշած եմ ոմանց վրա, որ այս պարզ բաները չեն հասկանում». Փաշինյան
Ինչու մինչև հիմա պետական մակարդակով սգո օր չի հայտարարվել. Փաշինյանի պատասխանը
Խուճապի մեջ պետք չէ ընկնել. Փաշինյանը` սահմանին ընթացող գործընթացների մասին
Զինվորական սաղավարտ

Նիկոլ Փաշինյանը խոսեց գերիների ու անհետ կորածների մասին

104
(Թարմացված է 11:50 05.12.2020)
«Բոլորը բոլորի դիմաց» սկբբունքը վերաբերում է ոչ միայն պատերազմի ընթացքում գերեվարված, այլև պատերազմից առաջ հայկական ու ադրբեջանական կողմում մնացած անձանց։ Ինչ վերաբերում է անհետ կորածներին, ապա նոյեմբերի 9-ից հետո դուրս է բերվել ավելի քան 600 մարմին:

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմից գերեվարված անձանց վերադարձի կազմակերպման հարցում որոշակի առաջընթաց կա։ Այսօրվա իր տեսաուղերձում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հիշեցնելլով, որ գերիների վերադարձի հարցում համաձայնեցված է «բոլորը բոլորի հետ» սկզբունքը: 

«Ընդ որում` ոչ միայն պատերազմի ընթացքում գերեվարված, այլև պատերազմից առաջ հայկական ու ադրբեջանական կողմում մնացած անձինք: Ու հիմա մեր խնդիրն է անել այնպես, որ վերադարձնենք ոչ միայն նրանց, ում գերեվարված լինելու փաստը հաստատված է, այլև մեխանիզմներ ստեղծենք, որ եթե հետագայում նոր անուններ պարզվեն, նրանց վերադարձի հետ կապված ևս խնդիրներ չինեն»,- ասաց Փաշինյանը:

Հաջորդ կարևորագույն խնդիրն, ըստ նրա, անհետ կորածների ճակատագիրը պարզելն է: Փաշինյանը ներողություն խնդրեց լսարանից, որ տիպված է մանրամասն ներկայացնել գործընթացը՝ հաշվի առնելով դրա նկատմամբ հանրության հետաքրքրությունը:

«Մի կողմից Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքներից մարմինների դուրսբերում է կատարվում, մյուս կողմից Հայաստանում գտնվող նահատակների անճանաչելի դարձած մարմինների ճանաչում է կատարվում»,- ասաց նա։

Վարչապետը հայտնեց, որ նոյեմբերի 9-ից հետո դուրս է բերել ավելի քան 600 մարմին, որոնցից 500-ն այս պահին դեռ ճանաչման փուլում են գտնվում:

«Այս մարմինները, ցավոք, մեր անհետ կորած եղբայրների մարմիններն են: Հիմա կատարվում է նրանց ճանաչման գործընթացը: Վերցվում է նրա մարմնից ԴՆԹ նմուշ, որը համեմատվում է հարազատների մարմնից վերցված ԴՆԹ նմուշի հետ»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ այդ գործընթացը բավական ժամանակատար է:

Նրա խոսքով` նոյեմբերի 9-ից առ այսօր ճանաչվել ու հարազատներին է հանձնվել 130 զոհի մարմին:

Փաշինյանը նշեց, որ կա անհետ կորածների ևս մի խումբ, որոնց մասին ինքը չի ցանկանում բարձրաձայնել: Նրանց հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքի մասին այս պահին ինքը չի կարող խոսել:

ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում պատերազմի սկզբից գերեվարված 20 հայ կա` զինվորականներ և խաղաղ բնակիչներ։

Ավելի վաղ Ադրբեջանը գերի էր վերցրել Հադրութի երկու խաղաղ բնակչի ՝ 85-ամյա Եվգենյա Բաբայանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ վերադարձվել էր Հայաստանին, և 84-ամյա Միշա Մելքումյանին, որը մահացել էր Բաքվում:

Տղամարդու դիակը ստանալուց և դատաբժշկական փորձաքննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մահը եղել է բռնի ու տեղի է ունեցել գանգուղեղային վնասվածքի հետևանքով:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 23-ին 17 գերիների անուններ էր հրապարակել։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 2-ին հայտնեց, որ պաշտպանի աշխատակազմի գտած տեսանյութերից արդեն կարողացել են առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չեն կարողացել պարզել: Առանձին փաստահավաք գործունեություն են իրականացնում նաև ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձանց մասով, որոնց թիվը հասնում է շուրջ 40-ի: 

104
թեգերը:
Զոհ, գերի, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Գերիների անվտանգ վերադարձի ապահովումը հրատապ լուծում պահանջող խնդիր է. Հայաստանի ՄԻՊ
Ստիպում են համբուրել Ադրբեջանի դրոշը. հայ գերիների վերադարձից ոչինչ հայտնի չէ
Ադրբեջանը ՄԻԵԴ-ին առաջին անգամ տրամադրել է գերիների մասին տեղեկություն
Թելման Թադևոսյան

Աջափնյակի թաղապետը դիմում է գրել Մարությանին. նա խնդրում է չքաղաքականացնել

0
Սոցիալական հարթակներում ու կայքերում արդեն իսկ տեղեկություններ են տարածվել, որ Թելման Թադևոսյանն աշխատանքից ազատվելու դիմումը գրել է թաղապետարանի աշխատակիցների ներկայությամբ ու քաղաքական հայտարարություն անելով:

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Նա այդ մասին գրառում է արել Facebook-ում և նշել` քաղաքապետին խնդրել է, որ չմերժի: 

«Այս պահին նպատակահարմար եմ գտել անցնել բիզնես գործունեության, քանի որ ունեմ բավականին փորձ ու կապեր այդ ոլորտում և այս պահին կարևորում եմ մեր երկրում բիզնեսի զարգացումը»,- գրել է նա:

Թաղապետը նաև հրապարակավ շնորհակալություն է հայտնել Մարությանին, նրա քաղաքական թիմին ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին՝ ներդրված ջանքերի, եռանդի և նվիրվածության համար:

Իսկ հանրությանը հորդորել, խնդրել է, լրատվամիջոցներից էլ պահանջել, որ իր աշխատանքից դուրս գալու լուրը չլրացնել մտացածին և չարախոս տեղեկություններով, առավել ևս չքաղաքականացնել։

Բանն այն է, որ սոցիալական հարթակներում ու կայքերում արդեն իսկ տեղեկություններ են տարածվել, որ Թելման Թադևոսյանն աշխատանքից ազատվելու դիմումը գրել է թաղապետարանի աշխատակիցների ներկայությամբ` հայտարարելով, որ չի ցանկանում հող հանձնած դավաճանների իշխանության մաս կազմել և այդ պիտակով ապրել:

Թադևոսյանն Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար էր նշանակվել 2020թ-ի փետրվարին: Մինչ այդ նա 2018-ի հոկտեմբերից եղել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարը: Նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Ֆելիքս Թադևոսյանի որդին է։

0