Նորատ Տեր–Գրիգորյանց

«Դեռ ուշ չէ ադրբեջանցիներին պարկի մեջ մտցնելու համար». Նորատ Տեր-Գրիգորյանց

3011
ՀՀ զինված ուժերը ստեղծողներից մեկը՝ գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, պատմել է այն խնդիրների մասին, որոնք այս փուլում պետք է դրված լինեն Արցախի պաշտպանության բանակի առջև։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. Արցախի ռազմական հրամանատարությունը անհապաղ պետք է ադրբեջանական բանակի՝ Շուշի ներթափանցած դիվերսիոն խմբերի շրջապատման և ոչնչացման ծրագիր կազմի։ Իրավիճակը խիստ վտանգավոր է և ոչ ստանդարտ. անսպասելի լուծումներ են պահանջվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել անկախ Հայաստանի զինված ուժերը ստեղծողներից մեկը` նախկինում ԽՍՀՄ ԶՈւ ցամաքային զորքերի  գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։

Բերդաքաղաք Շուշիի մերձակայքում ծանր մարտեր են ընթանում։ Տեր-Գրիգորյանցը նշեց, որ չնայած Արցախի պաշտպանության բանակը դիվերսիոն խմբերին հսկայական վնաս է հասցնում, այնուամենայնիվ, վերջիններս լուրջ վտանգ են ներկայացնում, որն անհրաժեշտ է հնարավորինս արագ չեզոքացնել։

«Հիմա պետք է պահեստային զորք տեղափոխել Շուշի, հզոր կրակային հարվածներով շղթայել հակառակորդի հիմնական խմբավորումը, կաշկանդել նրա ուժերը ականապայթյունային պատնեշներով և առաջ անցած խմբերը ոչնչացնելու համար ուժեր գործարկել, հակառակ դեպքում նրանք կարող են մեր հրամանատարության համար մի շարք խնդիրներ ստեղծել»,-նշեց Տեր-Գրիգորյանցը։

Գեներալը ադրբեջանական զորքերի մարտավարությունը հետևյալ կերպ է բացատրում․ որոշակի հատվածներ են գրավում, այնտեղ պլացդարմներ են ստեղծում, մեկուսացնում են հայկական զորքերը, հետո արդեն մոտենում են նրանց մյուս ստորաբաժանումները։ Բացի այդ, իր գործողություններով հակառակորդը հայկական հրամանատարությանը ստիպում է ուժեր տեղափոխել այլ ուղղություններից, ինչն էլ հանգեցնում է այդ հատվածների թուլացմանը։ Հենց այնտեղ՝ թուլացած հատվածներ էլ նետվում են ադրբեջանական ստորաբաժանումները։

Մարտունու ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը նահանջում են

«Իրականում դա շատ խորամանկ մարտավարություն է։ Առհասարակ պատերազմի ժամանակ մի կանոն կա՝ ով ավելի խելոք կխաբի, նա էլ հաղթել է։ Ով առաջինը մոլորեցնի հակառակորդին, նա էլ հենց առավելություն ունի»,-ասաց գեներալը։

Հայկական բանակի գլխավոր խնդիրներից մեկը, ըստ Տեր-Գրիգորյանցի, օպերատիվ շարվածքի պահպանումն է։ Պետք է ամեն գնով հակառակորդին թույլ չտալ կտրել պաշտպանվող ստորաբաժանումների միջև կապը, խախտել պաշտպանական շղթան։

«Նկատե՞լ եք, որ հակառակորդը գլխավոր հարվածը կենտրոնին չհասցրեց, այլ ցրվեց դեպի թևեր։ Հայկական հրամանատարությունը պետք է նախապես թևերում լուրջ պահեստազոր պահեր։ Ձախ թևում (հայերի կողմից)՝ Վարդենիսի և Մարտակերտի միջև ընկած հատվածում, պետք էր պահեստային զորք պահել, աջ թևում՝ Հորադիզի մոտ և մի փոքր դեպի Արցախի խորքեր նույնպես։ Պահեստազորը հարկավոր էր անսպասելիորեն ծագող խնդիրների կատարման համար»,-ասաց նա։

Բայց հիմա արդեն եղել է այն, ինչ եղել է, և իրավիճակը շտկելու համար երբեք ուշ չէ։ Կարելի է, օրինակ, Կովսական (Զանգելան) հասած ադրբեջանական զորքերի համար «պարկ» կազմակերպել։  Տեր-Գրիգորյանցի կարծիքով՝ որոշակի ջանք գործադրելու դեպքում կարելի է կտրել ադրբեջանական բանակի հաղորդակցությունը։ Եթե նրանք մնան առանց լուրջ համալրման` կարելի է հեշտությամբ ջարդել և նետել դեպի Արաքս։ Դա կարելի էր անել դեռևս Զանգելանի գրավման առաջին օրերին, բայց չեն արել։ Արդյունքում ադրբեջանական զորքերին թույլ են տվել թեքվել հյուսիս՝ դեպի Բերձոր(Լաչին)։

Խոսելով մոբիլիզացիայի մասին՝ գեներալը նշեց, որ դեռևս Արցախում ներկայիս մարտերից առաջ ինքը նշում էր աշխարհազորային համակարգ կազմավորելու անհրաժեշտությունը։ Այս թեման նա անձամբ է բարձրացրել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ զրույցում։ Հարկավոր էր տեղաբնակ բոլոր տղամարդկանց նախապես պատրաստել պատերազմի, յուրաքանչյուրին ինքնաձիգ հատկացնել, պահել այդ զենքը ոստիկանական բաժանմունքներում կամ զինկոմիսարիատներում և պարբերաբար նրանց հետ պարապմունքներ ու ռազմական հավաքներ իրականացնել։

«Մարտական գործողությունների ընթացքում աշխարհազորը զբաղվում է թիկունքի ռազմական օբյեկտների և առանցքային ենթակառուցվածքների պահպանությամբ, իսկ կանոնավոր բանակը կռվում է առաջնագծում։ Իսկ եթե այդ մարդկանց սովորեցնեն նաև աշխատել ավտոմատ զենիթային տեղակայանքների հետ, նրանք իսկապես անգին կլինեն»,-ասաց մեր զրուցակիցը։   

Ստեփանակերտի հրապարակում դիմավորել եմ կյանքիս ամենածանր լուսաբացներից մեկը. ԱՀ նախագահ

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 8-ի ժամը 15։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում

3011
թեգերը:
Նորատ Տեր–Գրիգորյանց, Պատերազմ, Արցախ, Ադրբեջան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2216)
Ըստ թեմայի
Մարտադաշտում թողնելով մեծ քանակությամբ կենդանի ուժ` թշնամին հետ է շպրտվել. ՊԲ
Մարտունու շրջանում իրավիճակը մնում է լարված. թշնամին ստացել է համարժեք պատասխան
Բերձորի ուղղությամբ հայկական ուժերը կարևոր բարձունք են գրավել. թշնամին կորուստներ ունի
Премьер-министр Армении Никол Пашинян и президент Азербайджана Ильхам Алиев на заседании Совета глав государств СНГ (11 октября 2019). Ашхабад

Բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ որոշակի տեղաշարժ կա. Փաշինյան

17
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով` զինվորների ծառայությունն առավել անվտանգ կդառնա։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ԼՂ բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ որոշակի տեղաշարժ կա: Այսօր իր տեսաուղերձում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները հանդես են եկել հայտարարությամբ՝ դրանում կարևոր շեշտադրումներ անելով:

«Վերահաստատվել է ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ համատեղ աշխատելու և լիարժեք բանակցային գործընթացը վերականգնելու ցանկությունը: Սա ևս մի կարևոր գործոն է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ արձանագրված հրադադարն ամրապնդելու համար»,- ասաց Փաշինյանը;

Նրա խոսքով` այս կերպ նաև զինվորների ծառայությունն առավել անվտանգ կդառնա: Փաշինյանն ընդգծեց, որ ներկայում սահմանային լարում չկա: Իսկ իշխանությունն այս պահին առավելապես զբաղված է զինվորների կեցության պայմանների ապահովմամբ:

«Իհարկե, ծանր հարցեր կան, ծանր իրավիճակներ կան, բայց գլոբալ հարցը հետևյալն է՝ ի՞նչ ենք մենք պատրաստվում անել, պատրաստվո՞ւմ ենք արդյոք հանձնվել, կքել այդ ծանրության ներքո: Ո՛չ, չենք պատրաստվում ու պատրաստվում ենք այդ ծանրությունը կրել արժանապատիվ և հաղթահարելի ծանրությունը հաղթահարել»,- ասաց նա՝ մեկնաբանելով, որ կորուստների ծանրությունն անհաղթահարելի է: Դրանք մեր սրտերում կրելով` պետք է ավելի ուժեղացնենք ապրելու, հաղթահարելու ու հաղթելու մեր կամքը»,– ասաց Վ:

17
Զինվորական սաղավարտ

Նիկոլ Փաշինյանը խոսեց գերիների ու անհետ կորածների մասին

34
(Թարմացված է 11:50 05.12.2020)
«Բոլորը բոլորի դիմաց» սկբբունքը վերաբերում է ոչ միայն պատերազմի ընթացքում գերեվարված, այլև պատերազմից առաջ հայկական ու ադրբեջանական կողմում մնացած անձանց։ Ինչ վերաբերում է անհետ կորածներին, ապա նոյեմբերի 9-ից հետո դուրս է բերվել ավելի քան 600 մարմին:

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմից գերեվարված անձանց վերադարձի կազմակերպման հարցում որոշակի առաջընթաց կա։ Այսօրվա իր տեսաուղերձում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հիշեցնելլով, որ գերիների վերադարձի հարցում համաձայնեցված է «բոլորը բոլորի հետ» սկզբունքը: 

«Ընդ որում` ոչ միայն պատերազմի ընթացքում գերեվարված, այլև պատերազմից առաջ հայկական ու ադրբեջանական կողմում մնացած անձինք: Ու հիմա մեր խնդիրն է անել այնպես, որ վերադարձնենք ոչ միայն նրանց, ում գերեվարված լինելու փաստը հաստատված է, այլև մեխանիզմներ ստեղծենք, որ եթե հետագայում նոր անուններ պարզվեն, նրանց վերադարձի հետ կապված ևս խնդիրներ չինեն»,- ասաց Փաշինյանը:

Հաջորդ կարևորագույն խնդիրն, ըստ նրա, անհետ կորածների ճակատագիրը պարզելն է: Փաշինյանը ներողություն խնդրեց լսարանից, որ տիպված է մանրամասն ներկայացնել գործընթացը՝ հաշվի առնելով դրա նկատմամբ հանրության հետաքրքրությունը:

«Մի կողմից Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքներից մարմինների դուրսբերում է կատարվում, մյուս կողմից Հայաստանում գտնվող նահատակների անճանաչելի դարձած մարմինների ճանաչում է կատարվում»,- ասաց նա։

Վարչապետը հայտնեց, որ նոյեմբերի 9-ից հետո դուրս է բերել ավելի քան 600 մարմին, որոնցից 500-ն այս պահին դեռ ճանաչման փուլում են գտնվում:

«Այս մարմինները, ցավոք, մեր անհետ կորած եղբայրների մարմիններն են: Հիմա կատարվում է նրանց ճանաչման գործընթացը: Վերցվում է նրա մարմնից ԴՆԹ նմուշ, որը համեմատվում է հարազատների մարմնից վերցված ԴՆԹ նմուշի հետ»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ այդ գործընթացը բավական ժամանակատար է:

Նրա խոսքով` նոյեմբերի 9-ից առ այսօր ճանաչվել ու հարազատներին է հանձնվել 130 զոհի մարմին:

Փաշինյանը նշեց, որ կա անհետ կորածների ևս մի խումբ, որոնց մասին ինքը չի ցանկանում բարձրաձայնել: Նրանց հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքի մասին այս պահին ինքը չի կարող խոսել:

ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում պատերազմի սկզբից գերեվարված 20 հայ կա` զինվորականներ և խաղաղ բնակիչներ։

Ավելի վաղ Ադրբեջանը գերի էր վերցրել Հադրութի երկու խաղաղ բնակչի ՝ 85-ամյա Եվգենյա Բաբայանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ վերադարձվել էր Հայաստանին, և 84-ամյա Միշա Մելքումյանին, որը մահացել էր Բաքվում:

Տղամարդու դիակը ստանալուց և դատաբժշկական փորձաքննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մահը եղել է բռնի ու տեղի է ունեցել գանգուղեղային վնասվածքի հետևանքով:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 23-ին 17 գերիների անուններ էր հրապարակել։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 2-ին հայտնեց, որ պաշտպանի աշխատակազմի գտած տեսանյութերից արդեն կարողացել են առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չեն կարողացել պարզել: Առանձին փաստահավաք գործունեություն են իրականացնում նաև ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձանց մասով, որոնց թիվը հասնում է շուրջ 40-ի: 

34
թեգերը:
Զոհ, գերի, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Գերիների անվտանգ վերադարձի ապահովումը հրատապ լուծում պահանջող խնդիր է. Հայաստանի ՄԻՊ
Ստիպում են համբուրել Ադրբեջանի դրոշը. հայ գերիների վերադարձից ոչինչ հայտնի չէ
Ադրբեջանը ՄԻԵԴ-ին առաջին անգամ տրամադրել է գերիների մասին տեղեկություն