Խոցված ԱԹՍ

Պաշտպանության բանակն արևելյան ուղղությամբ թշնամու ևս 2 ԱԹՍ է խոցել

340
(Թարմացված է 11:55 08.11.2020)
Հակառակորդը շարունակում է լուրջ կորուստներ կրել մարտի դաշտում։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. Արցախի պաշտպանության բանակը թշնամական ևս երկու անօդաչու թռչող սարքեր է ոչնչացրել։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումներն արևելյան ուղղությամբ ժամը 9:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ»,- նշված է Ստեփանյանի գրառման մէջ։

Նշենք, որ ավելի վաղ Ստեփանյանը ՊԲ ստորաբաժանումների կողմից խոցված թշնամական երկու ԱԹՍ-ի մասին էր հաղորդել։ Ոչնչացվել է նաև թշնամու 4 տանկ, 20 միավոր այլ զրահատեխնիկա։ Տարբեր ուղղություններում ծավալված մարտերում թշնամուն մեծաթիվ կենդանի ուժի կորուստներ է պատճառվել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 6-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 262 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 749 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7510 կենդանի ուժից։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում

340
թեգերը:
Շուշան Ստեփանյան, Արցախ, անօդաչու թռչող սարք
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
Ըստ թեմայի
Garmin ընկերությունը կպարզի, թե ինչպես է իր արտադրանքը հայտնվել «Բայրաքթար» ԱԹՍ-ում
ՊԲ ստորաբաժանումները թշնամու ԱԹՍ են խոցել
Beringer aero ընկերությունը դադարեցրել է թուրքական ԱԹՍ արտադրողներին մատակարարումները
Հայկական կողմը ադրբեջանական հերթական ԱԹՍ-ն է խոցել․ Շուշան Ստեփանյան
Արայիկ Հարությունյան, Նիկոլ Փաշինյան

Հոկտեմբերի 19-ին Արցախի նախագահն ինձ ասաց, որ պետք է կանգնեցնել պատերազմը. Փաշինյան

4
(Թարմացված է 18:12 29.11.2020)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում ներկայացրել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը նախորդած իրադարձությունների ժամանակագրությունը:

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում Արցախյան պատերազմի մասին հերթական գրառումն է արել՝ որոշ նոր փաստեր ներկայացնելով:

«Հոկտեմբերի 19-ին ինձ զանգահարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը եւ ասաց, որ պետք է կանգնեցնել պատերազմը: Ասաց նաեւ, որ այս տեսակետը փոխանցում է ոչ միայն իր, այլեւ ԼՂՀ պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, նաեւ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի անունից: Ես զանգահարեցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, եւ նա ասաց, որ կարծում է դա պետք է փորձել անել ռուսական առաջարկների տրամաբանությամբ»,- գրում է Փաշինյանը՝ մեկնաբանելով, որ «ռուսական առաջարկներն» են՝ կարգավիճակի հարցի հետաձգումը, շրջանների հանձնումը, ռուս խաղաղապահների տեղակայումը: Ըստ Փաշինյանի՝ ինքը ճշտել է՝ խաղաղապահները պետք է տեղակայվեն նախկին ԼՂԻՄ սահմանի երկայնքո՞վ եւ Լաչինի միջանցքո՞վ, ինչին Պուտինը համաձայնել է: Պայմանավորվել են քննարկումներից հետո դարձյալ հեռախոսակապ ունենալ:

«Զանգահարեցի Արցախի նախագահին եւ ասացի, որ հնարավոր տարբերակը վերը նկարագրվածն է: Ասաց, համաձայն է: Դրանից հետո հրավիրեցի արտախորհրդարանական ուժերին եւ տեղեկացրի, որ այսպիսի որոշում եմ կայացրել: Նրանցից շատերի արձագանքը դժկամ էր, ոմանք նիստից հետո սոցիալական ցանցերում գրում էին, որ նրանք ովքեր ժողովրդին ետ կպահեն հետագա պայքարից, դավաճան են եւ այլն: Նույն օրը ԱԽ նիստ հրավիրեցի՝ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ներկա էր նաեւ Հանրապետության նախագահը եւ Վեհափառ Հայրապետը»,- հայտնում է Փաշինյանը:
Նա նաև ընդգծում է, որ ընդդիմադիրները դժկամությամբ են ընդունել լուրը, բայց ինքը վստահերել թ, որ չի պատրաստվում իրենց վրա որեւէ պատասխանատվություն դնել: Պարզապես տեղյակ է պահում, որ չստացվի, թե թաքուն, ժողովրդի թիկունքում ինչ-որ բան եմ անում:
Փաշինյանը նաև մեկնաբանում է, թե ինչու հրապարակային հայտարարություն չի արել այդ մասին: Որովհետեւ, ըստ նրա, եթե Ադրբեջանը մերժեր իր առաջարկը հրապարակային հայտարարությունից հետո, դա կլիներ հայկական կողմի «դիմադրության ողջ համակարգի փլուզումը»:
Փակ քննարկումներից հետո Փաշինյանը կրկին զանգահարել է ՌԴ նախագահին և ասել, որ համաձայն է: Նրա խոսքով,՝ Պուտինը խեստացել է մինչեւ առավոտ քննարկել Ալիեւի հետ ու հետ կզանգել:

«Հաջորդ օրը Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը ինձ հետ հանդիպման ժամանակ ասացին, որ համաձայն չեն առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման կամ ճշգրտման մեխանիզմի որեւէ համաձայնության գալուն: Ըստ էության՝ ասացին նաեւ Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի եւ Լ. Տեր-Պետրոսյանի անունից: Բայց այս ամենը կարեւոր չէր, որովհետեւ, ես էի կայացրել որոշումը եւ պատրաստվում էի այն տանել մինչեւ վերջ:
Հաջորդ օրը ՌԴ նախագահը պայմանավորվածության համաձայն զանգեց: Ասաց, որ Ալիեւը համաձայն է, բայց խաղաղապահները ոչ թե ԼՂԻՄ սահմաններով պետք է տեղակայվեն, այլ քանի որ Հադրութն ու Թալիշը իրենց հսկողության տակ են, ադրբեջանցիները համաձայն չեն այդ բնագծերից ետ գնալ եւ նախկին ԼՂԻՄ տարածքում պետք է խաղաղապահներ տեղակայվեն ըստ փաստացի շփման գծի: Նաեւ՝ պետք է հայկական կողմը պարտավորություն վերցնի, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Շուշի»,- նշում է վարչապետը:

Նրա խոսքով, այսպես հրադադարը դարձավ անհնարին: Ըստ նրա՝ եթե անգամ Հադրութի հարցով համաձայներ, ապա Շուշին Ադրբեջանին հանձնելու հնարավորությունն այդ պահին չէր պատկերացնում:

Փաշինյանի այս հայտարարությունը ՌԴ նախագահը զարմանքով է ընդունել, ասելով, թե ինչու՞ է դեմ ադրբեջանցիների՝ Շուշի վերադառնալու տարբերակին: Իսկ երբ ինքը ներկայացրել է իր փաստարկները, ՌԴ նախագահն ասել է, որ տրամաբանական է, եւ որ ինքը լավ տեղեկացված չէ որոշ նրբությունների:

«Խնդիրն այն էր, որ այդ պարագայում Շուշին 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն պետք է ունենար, ովքեր պիտի վերահսկեին դեպի Ստեփանակերտ ճանապարհը: Համոզված եմ, որ եթե համաձայնեի Շուշին հանձնելու տարբերակին, Ադրբեջանը նոր պայման էր դնելու՝ Կարմիր Շուկա-Շուշի ավտոճանապարհը իրենց հսկողության տակ պիտի լինի: Այսպես՝ պայմանավորվածությունը չկայացավ: Այդ ժամանակ կորսված էին Ջեբրաիլը, Հադրութը եւ հարակից մի քանի գյուղեր, Ֆիզուլին, Թալիշը: Մինչ այդ երկու անգամ մարդասիրական հրադադար էր հայտարարվել՝ մեկը հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահի միջնորդությամբ, մյուսը՝ հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ: Երկու միջնորդությունն էլ ձախողվել էր»,- եզրափակում է Փաշինյանը՝ չանդրադառնալով Շուշին հանձնելու՝ նոյեմբերի 9-ի որոշմանը:

4
Ականազերծում

Ստեփանակերտում ու Ասկերանում ականազերծում է կատարվում

38
(Թարմացված է 15:01 29.11.2020)
Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորում է պայթյունների ձայներից խուճապի չմատնվել։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում և Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղի մերձակա տարածքում տեղի են ունենում ԱԻՊԾ սակրավորական խմբերի կողմից հայտնաբերված ականների և չպայթած այլ զինատեսակների վնասազերծում։

Զինված անձը կողոպտել է Երևան-Երասխ ավտոճանապարհի բենզալցակայաններից մեկը

«Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել։ Պարզաբանումների համար զանգահարեք ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն», - գրված է հաղորդագրությունում։

Նշենք, որ անցած 3 օրերին Ստեփանակերտի մերձակայքում ավելի քան 500 կասետային զինամթերք է ոչնչացվել։

38
թեգերը:
Լեռնային Ղարաբաղ, Արցախ, ական, Ասկերան, Ստեփանակերտ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Դավթաշենում փլատակների տակից դուրս են բերել 62-ամյա կնոջ դի
Գերիներին վերադարձնելու խնդրանքով նամակը փոխանցվեց Ռուսաստանի դեսպանատուն
Կարելի էր չհանձնել Լաչինի և Քարվաճառի շրջանները․ Միքայել Մինասյանը փաստաթուղթ է հրապարակել