00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ժաննա Անդրեասյան
Այս տարի Տավուշում, 2026-ին ՀՀ-ում ավարտական քննության միավորները կօգտագործվեն բուհ ընդունվելիս. Ժաննա Անդրեասյան
13:34
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատերազմի «երաժշտություն», կամ Ստեփանակերտն անշարժացել է խաղաղության սպասումով

© Sputnik / Илья ПиталевПоследствия обстрела центрального рынка Степанакерта (31 октября 2020). Карабах
Последствия обстрела центрального рынка Степанакерта (31 октября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կոլորիտային, զբոսաշրջիկներով լի, խիտ բնակեցված. այսպիսին են հիշում Ստեփանակերտը նրա բնակիչները։ Արցախում հակամարտության սրացումից հետո քաղաքն ամբողջությամբ փոխվել է։ Ցուցափեղկերը չկան, սրճարաններն ու ռեստորանները փակվել են, փողոցները` դատարկվել։

Այլ Ստեփանակերտ

Ստեփանակերտից առաջին տպավորությունը գրեթե այնպիսին է, ինչպիսին և լեռնային տեղանքում գտնվող ցանկացած զբոսաշրջային քաղաքից։ Այստեղ տարբեր ճաշակի բազմաթիվ ռեստորաններ ու սրճարաններ կան` արագ սննդի կետերից մինչև ազգային խոհանոց։  Շատ են նաև հագուստի և մանկական ապրանքների խանութները։ Քաղաքի կենտրոնական հատվածում տեղակայված են ֆինանսական գրասենյակները։  Սակայն մի քանի րոպեն բավական է հասկանալու համար` ժամանակը Ստեփանակերտում կարծես կանգ է առել։

Ստեփանակերտը պատերազմից առաջ ու հետո. հուզիչ տեսանյութ

Քաղաքին հասցված առաջին հարվածներից հետո բնակիչներից շատերը սկսեցին հեռանալ։ Քանի որ Ստեփանակերտում թալան չկա, տերերը պարզապես փակել են խանութները` ապրանքները թողնելով ցուցափեղկերում։ Ռեստորանների սեղաններին նկատելի է էթիկետի բոլոր կանոններով շարված սպասքը։ Սառնարաններում շարված են նեխած աղցաններն ու այլ սառը խորտիկներ։

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցՍտեփանակերտն այս օրերին
Պատերազմի «երաժշտություն», կամ Ստեփանակերտն անշարժացել է խաղաղության սպասումով - Sputnik Արմենիա
Ստեփանակերտն այս օրերին

«Ընդհանրապես Ստեփանակերտ գալիս էին մի լավ ման գալու համար։  Այստեղ շատ էին խմում ու աղմկում։ Գալիս էին ոչ  միայն Երևանից ու Հայաստանի այլ վայրերից, այլև ամբողջ աշխարհից։ Մարդիկ այստեղ հյուրընկալ են, սրտաբաց։ Կհյուրասիրեն մի լավ։ Հայաստանից հանգստյան օրերին այստեղ եկողները մի քանի օրով «կորում» էին։ Օտարերկրացիները գալիս էին ավելի երկար ժամանակով, բայց նրանք հիմնականում սարերում էին «կորում»։  Իհարկե այստեղ Լաս Վեգաս չկա, չէ որ ամեն դեպքում լեռնեցիներ են ապրում, բայց եթե քեզ հյուրի պես պահեիր ու ավելորդ բան թույլ չտայիր` խուլիգանություն չանես, այստեղ կարող էիր մի լավ ուրախանայիր», – հիշում է Ստեփանակերտի բնակիչներից մեկը։

Ձեռքի ուժ, մարզումներ. 8-ամյա Միհրանի կյանքը Ստեփանակերտի ապաստարանում. լուսանկարներ

Տարածաշրջանում հակամարտության սրացումից հետո իրավիճակը փոխվեց։ Այսօր քաղաքում ընդամենը երկու մթերային խանութ է գործում և մի խորովածանոց, որը գտնվում է տեղի շուկայում։ Բնակիչներն այն կատակով «ռազմավարական կարևոր նշանակության օբյեկտ» են անվանում, իսկ դատարկված ու դեղին սաղարթով պատված փողոցներում հազիվ թե 2-3 հոգուց ավելի մարդ հանդիպես։

Պատերազմի «երաժշտություն»

Մութն ընկնելուն պես Ստեփանակերտը կարծես անշարժանում է։ Փողոցներում դադարում է առանց այդ էլ հազվագյուտ անցնող մեքենաների երթևեկությունը, ու քաղաքն ընկղմվում մթի մեջ։ Գործի է անցնում լուսաքողարկման ռեժիմը, իսկ դա նշանակում է, որ լուսավորությունը մասամբ անջատված է այն տներում, որտեղից մարդիկ չեն հեռացել, պատուհանները հաստ վարագույրներով են փակված։  Դա, տեղի բնակիչների կարծիքով, թույլ չի տալիս ճիշտ կողմնորոշվել ու քաղաքի վրա հրետանիով կրակ բացել։  Գիշերային աղմկոտ կյանքին սովոր քաղաքը բոլորովին այլ «երաժշտությամբ» է լցվում։

«Առաջ, զբոսաշրջիկների սեզոնին մինչև առավոտ աղմուկ էր։ Երաժշտություն էր հնչում ռեստորաններից, մեքենաներից։ Զբոսաշրջիկներն էին աղմկում, երգում։ Մեզ մոտ լավ էին հանգստանում։ Օտարերկրացիները շատ էին։ Հիմա այդպես չէ։ Բայց ամեն ինչ էլի հետ կգա։ Առաջին պատերազմից հետո էլ ամեն ինչ կարգավորվեց», – ՌԻԱ Նովոստիին է պատմում Ստեփանակերտի բնակչուհին։

Ստեփանակերտը հրթիռակոծվում է կասետային ռումբերով

Ռեստորաններից ու մեքենաներից լսվող երաժշտությանն այսօր փոխարինելու են եկել տագնապի ազդանշանը, հրետանու զարկերն ու պայթյունի ձայները։ Ամայացած մութ փողոցների ֆոնին ընդհանուր պատկերը բավական ընկճող տպավորություն է թողնում։ Այսպիսի իրավիճակ է գրեթե ողջ գիշեր։ Մարտերն ընթանում են քաղաքից ոչ հեռու։ Առավոտյան հրթիռակոծությունը դադարում է` օրվա երկրորդ կեսին մոտ վերսկսելու համար։

Լավատեսություն և ռեալիզմ

Չնայած Ստեփանակերտում և ընդհանուր առմամբ Արցախում տիրող բարդ իրավիճակին, քաղաքում մնացած մարդիկ հակամարտության բարենպաստ հանգուցալուծման հույսը չեն կորցնում։ Բոլորը լավատեսորեն են տրամադրված։ Արցախի մայրաքաղաքում մնացած յուրաքանչյուր ոք, հավատում է Արցախի Պաշտպանության բանակի հաղթանակին և հեգնանքով է վերաբերում տարատեսակ խուճապային ասեկոսեներին։

«Ինչո՞ւ խուճապի մատնվենք։ Մենք հաղթելու ենք։ Այո, դժվար կլինի։ Երեք ժողովրդի հետ ենք կռվում։ Մեր ջահել տղերքն են պատերազմ գնում։ Մենք քիչ ենք։ Լավ կլիներ երկինքը փակեինք, որ ավիացիան ու անօդաչուները չթռչեին, ու էդ ժամանակ հավասարը հավասարի նման կխոսեինք։ Ոչ մի տեղ չենք գնալու», – հայտարարեց քաղաքի բնակչուհիներից մեկը։

Քաղաքում մինչ օրս կարելի է ոստիկանական և կոմունալ ծառայությունների  մեքենաների հանդիպել, որոնք շարունակում են կատարել իրենց պարտականությունները։ Բացի այդ գործում է հիվանդանոցը։

«Հիվանդանոցը, իհարկե, գործում է։ Աշխատում է ոչ թե առօրյա ռեժիմով, այլ ռազմական, այնտեղ այսօր շատ են կամավորները։ Շատերն են գալիս օգնելու», – ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասում է Արցախի տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչը։

© Sputnik / Илья ПиталевՍտեփանակերտն այս օրերին
Պատերազմի «երաժշտություն», կամ Ստեփանակերտն անշարժացել է խաղաղության սպասումով - Sputnik Արմենիա
Ստեփանակերտն այս օրերին

ԱԻՆ–ի տվյալներով` քաղաքում մնացել է բնակչության շուրջ 30%–ը։  Նրանց մեծ մասն ապաստարաններում է։ Օրեցօր Ստեփանակերտն էլ ավելի է անշարժանում` խաղաղության սպասումով։

Լրահոս
0