արցախյան պատերազմ, հրթիռակոծություն, ստեփանակերտ, զոհեր, arcaxyan paterazm, stepanakert, hrtirakocutyun, zoher
Ստեփանակերտը հրթիռակոծությունից հետո. 6-ը նոյեմբերի

Ստեփանակերտում հրթիռն ընկել է բնակելի տան վրա, զոհվել են քաղաքացիական անձինք. լուսանկարներ

650
(Թարմացված է 11:30 06.11.2020)
Արցախի մայրաքաղաքն ամբողջ գիշերվա ընթացքում և լուսադեմին պարբերաբար հրթիռակոծվել է:

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի - Sputnik. Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իր Facebook-ի էջում հրթիռակոծված Ստեփանակերտի լուսանկարներ է տեղադրել։

Կից գրառման մեջ նշվում է, որ Արցախի մայրաքաղաքն ամբողջ գիշերվա ընթացքում և լուսադեմին պարբերաբար հրթիռակոծվել է:

Հրթիռն ընկել է բնակելի տան վրա, զոհվել են քաղաքացիական 3 անձ:

Արցախի փրկարար ուժերը որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում դիերը հանել են փլատակների տակից:

Մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները:

1 / 4
Ստեփանակերտը հրթիռակոծությունից հետո. 6-ը նոյեմբերի

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 257 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 723 զրահատեխնիկա, 6 ՏՈՍ համակարգ։Նոյեմբերի 5-ի ժամը 15։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 7290 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում

650
թեգերը:
Ստեփանակերտ, հրթիռակոծություն, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2227)
Ըստ թեմայի
Շուշիի բնակիչները զենքը ձեռքներին պաշտպանում են հայրենիքը. Հովհաննիսյանը՝ մարտերի մասին
Գիշերը Շուշիում և Ստեփանակերտում անհանգիստ է եղել. նախնական տվյալներով` կա 3 զոհ
Հակառակորդը լուրջ կորուստներ է կրել. ՊԲ–ն ներկայացրել է իրավիճակն առաջնագծում
Մարիա Զախարովա

Սուտ լուրերը խարխլում են հավատը պայմանավորվածությունների հանդեպ․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Արցախի մասին

118
(Թարմացված է 19:05 23.06.2021)
Կողմերից բխող ցանկացած հռետորաբանություն պետք է համապատասխան լինի խնդրին և ընդհանուր նպատակին, որը նշված է երեք երկրների առաջնորդների կողմից ստորագրված փաստաթղթերում։

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ պարբերաբար հնչող ապակայունացնող բնույթի հայտարարությունները խարխլում են հավատը այն պայմանավորվածությունների իրականացման հանդեպ, որոնք ձեռք են բերվել եռակողմ հայտարարությամբ և ամրապնդվել են դրանից հետո:

Այս մասին նա ասել է ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով Արցախում իրավիճակի վերաբերյալ տարբեր երկրներից հնչող հռետորաբանությանը։ Զախարովան նշել է, որ վերադարձը խաղաղ կյանքի հնարավոր է կողմերի, ինչպես նաև այնտեղ ներգրավված ուժերի աջակցությամբ։  

Նա կողմերին ու լրատվամիջոցներին կոչ է արել առաջին հերթին խոսել այն ջանքերի մասին, որոնք ներգրավված կողմերն ուղղում են իրավիճակի կարգավորմանը, խաղաղության վերադարձին, տարածաշրջանի կայունացման գործընթացին: Նրա խոսքով՝ հենց դա էլ պետք է ակտիվորեն առաջ մղել։

«Որքան ավելի շատ տեղեկատվություն լինի կառուցողական գործողությունների մասին, կառուցողական քայլերի լուսաբանում, ոչ թե հնարված լուրեր, այնքան ավելի մեծ հավատ կունենան մարդիկ իրավիճակի ամբողջական կարգավորման նկատմամբ։ Իսկ դա ծայրաստիճան կարևոր նշանակություն ունի»,-ասել է նա։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ կարևոր է բնակչությանն իրազեկել ձեռնարկվող քայլերի մասին: Նա նշել է, որ այս ամենին խանգարում են այն հայտարարությունները, որոնք մենք լսում ենք տարբեր երկրների տարբեր գործիչներից, տարբեր ժամանակահատվածներում։ Ցավոք սրտի, դրանք պարբերական են, ապակայունացնող բնույթի և կոչված են մարդկանց վախ ներշնչել, անվստահություն վաղվա օրվա նկատմամբ և խարխլել նրանք հավատը ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների իրագործման հանդեպ։

Սա խաղաղության համաձայնագիր չէ, հրադադարի մասին հայտարարություն է. Սարգսյանը` Արցախի մասին

«Սադրիչ հայտարարություններ, նսեմացուցիչ, ֆեյք լուրեր` ինչ ասես եղել է այս ընթացքում։ Ցանկացած հռետորաբանություն, որը մենք լսում ենք կողմերից, պետք է համապատասխան լինի առաջնային խնդրին և ընդհանուր նպատակին, որը նշված է երեք երկրների առաջնորդների կողմից ստորագրված փաստաթղթերում»,-եզրափակել է նա։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

118
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, Լեռնային Ղարաբաղ, Արցախյան պատերազմ, Արցախ, Ռուսաստան, Մարիա Զախարովա
Ըստ թեմայի
ՌԴ ներկայացուցիչը հայտնել է, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը երբ կայցելի Ղարաբաղ
Ալիևը հայտարարում է, որ հային պետք է սպանել Ղարաբաղում. Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ–ում
Կարմիր խաչի գլխավոր տնօրենը Սերգեյ Լավրովի հետ կքննարկի Ղարաբաղի հարցը
Ալիևն ու Պուտինը

Պուտինն Ալիևի հետ քննարկել Է Ղարաբաղի թեման

192
(Թարմացված է 18:47 23.06.2021)
Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը կայացել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ:

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման աշխատանքների ակտիվացումը։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ նախագահների հեռախոսազրույցը կայացել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ:

«Քննարկվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ` 2020թ. նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտները։ Հատուկ ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման եռակողմ ձևաչափով աշխատանքի ակտիվացմանը», - ասված է հաղորդագրության մեջ:

Երկկողմ օրակարգի ընթացիկ հարցերի քննարկման ընթացքում Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիեւը հաստատել են ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման փոխադարձ տրամադրվածությունը:

Պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում։

Լավրովն ու Բայրամովը քննարկել են Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությունների իրականացումը

192
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Իլհամ Ալիև, Լեռնային Ղարաբաղ, Ռուսաստան, Ադրբեջան
Ըստ թեմայի
Պուտինն ու Քոչարյանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանը վճռորոշ դեր է ունեցել Ղարաբաղյան հակամարտությունը կանգնեցնելու գործում. Պուտին
Գերիների հարազատները նստացույց են սկսել կառավարության շենքի առջև

Գերիների հարազատները նստացույց են սկսել կառավարության շենքի առջև

78
(Թարմացված է 01:06 24.06.2021)
Հարազատները մինչ այդ հանդիպել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպումը նրանց չի բավարարել։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի - Sputnik. Այս գիշեր ՀՀ կառավարության գլխավոր մասնաշենքի առջև կանցկացնեն հայ գերիներից մի քանիսի հարազատները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Շիրակի մարզից գերիներից մեկի եղբայրը՝ Տիգրանը, ասաց, որ ցերեկը հանդիպել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպումը նրանց չի բավարարել, ինչի համար էլ, այլ ելք չունենալով, որոշել են նստացույց անցկացնել կառավարության մոտ։

«Պահանջում ենք գերիների վերադարձն առանց նախապայմանների,-ասաց նա,-այլ տեղ չունենք գնալու»։

Նրան են միացել նաև այլ գերիների հարազատներ։

Հիշեցնենք` հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Բաքուն Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզի դիմաց Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերի։ Այդպիսով, Հայաստան վերադարձած գերիների թիվը դարձավ 88։

Դրանից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածներինը՝ 110։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում են մնալ մոտ 200 հայ գերիներ։

Ռուսաստանն արել և անում է անհնարինը, որ գերիները վերադարձվեն. Կոպիրկին

78
թեգերը:
նստացույց, Հայաստան, գերի
Ըստ թեմայի
ԱԳՆ–ն կոչ է անում միջազգային գործընկերներին Ադրբեջանի դեմ քայլեր ձեռնարկել գերիների հարցով
Բաքվի դատարանը սկսել է 13 հայ գերիների գործով լսումները
Գերի ընկած կանայք տանջամահ են արվել ադրբեջանական բանտերում. Մարուքյանի ելույթը ԵԽԽՎ-ում