Արխիվային լուսանկար

Ջիհադիստների ձեռքերը մինչև արմունկներն արյան մեջ են. Զախարովա

263
(Թարմացված է 18:22 05.11.2020)
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մեկ անգամ էլ է նշել, որ Մերձավոր Արևելքից ահաբեկիչներ են տեղափոխվում Ղարաբաղյան հակամարտության գոտի։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Ահաբեկչական կազմակերպությունների անդամներին հիմա տեղափոխում են Ղարաբաղյան հակամարտության գոտի։ Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ստացվող տեղեկության համաձայն՝ այդ պահին Մերձավոր Արևելքից ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխում են ահաբեկչական կազմակերպությունների անդամների, որոնք ձեռքերը, ինչպես արդեն ասել ենք, մինչև արմունկներն արյան մեջ են», - ասել է Զախարովան։

Զախարովան նշեց, որ խոսքը ծայրահեղական վարձկանների մասին է։ Նրանք ջիհադիզմի գաղափարախոսության հետևորդներ են։ Այս ամենը չի կարող Մոսկվայի մոտ լուրջ մտավախություններ չառաջացնել, քանի որ իրավիճակի նման զարգացումը սպառնում է արդեն Անդրկովկասում ահաբեկչական անկլավի առաջացմամբ։

ԼՂ հակամարտության գոտում շուրջ 2000 վարձկան է ներգրավված. Սերգեյ Լավրով

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Կոմերսանտ» պարբերականի հետ զրույցում ասել էր, որ ղարաբաղյան հակամարտության գոտում Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների թիվը հասնում է երկու հազարի։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր հերթին վստահեցրել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին, որ Ղարաբաղում մարտական գործողություններում Ադրբեջանի ներգրաված վարձկանների կեսից ավելին ոչնչացվել է։

Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից հայտնի դարձավ, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Այս տեղեկությունները հաստատել էր նաև ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը:

ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։

Ձերբակալվել է Արցախի դեմ կռվող ահաբեկչական խմբավորման անդամներից մեկը

Հայտնի է, որ սիրիացի ահաբեկիչներին 1,5-2 հազար դոլար են խոստանում ռազմական գործողություններին 1 ամիս մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայաստանյան և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։

Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը

Նշենք, որ հայկական կողմին արդեն հաջողվել է գերեվարել 2 սիրիացի վարձկան–ահաբեկչի։ Նրանցից առաջինին` Մեհրեդ Մուհամմադ Ալշխերին, բռնել են հոկտեմբերի 30–ին, իսկ երկրորդին` Յուսեֆ Էլ Աբեդ Էլ Հաջիին, հայ զինծառայողները գերեվարել են նոյեմբերի 1–ին։ Նրանք արդեն ցուցմունք են տվել և պատմել իրենց հավաքագրելու պայմանների մասին։

 

263
թեգերը:
ահաբեկիչ, Մարիա Զախարովա, Մերձավոր Արևելք
Ըստ թեմայի
Թուրքիան Սիրիայից 230 վարձկաններից կազմված նոր խումբ է ուղարկել Արցախի դեմ կռվելու
Կա՛մ կռվելու եք, կա՛մ բոլորիդ սպանելու եմ. ինչ է պատմել սիրիացի վարձկանը գերմանական ԶԼՄ-ին
Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Արցախյան Մարտունու` Ադրբեջանի տիրապետության տակ անցած հատվածում զինծառայող է մահացել

199
Ադրբեջանի ԶՈւ–ի զինծառայողը, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է զենքի հետ վարվելու կանոնների կոպիտ խախտման հետևանքով:

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է զինծառայողի մահվան մասին։

Պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ Շամիլ Ասլանովը զոհվել է զենքի հետ վարվելու կանոնների կոպիտ խախտման հետևանքով։

2 ադրբեջանցի «Նիվայով» մտել են Թալիշ գյուղ․ նրանցից 1–ը պայթել է ականի վրա

Ավելի վաղ Razm.info կայքը հայտնել էր, որ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 29-ին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի այն հատվածում, որն անցել է Ադրբեջանի ԶՈւ–ի վերահսկողության տակ:

Ադրբեջանի ՄԻՊ-ը հայտնել է, թե պատերազմից հետո քանի ադրբեջանցի է պայթել ականի վրա

199
թեգերը:
Ադրբեջան, Արցախ, զինծառայող, Մահ
Ըստ թեմայի
Հերթական ադրբեջանցին է պայթել ականի վրա. դեպքը տեղի է ունեցել Ֆիզուլիում
Վարանդայի շրջանում ևս 2 ադրբեջանցիներ են պայթել ականի վրա
Արցախում ականների վրա կրկին ադրբեջանցիներ են պայթել
10 օր անհետ կորած համարվող ադրբեջանցին Աղդամում ականի վրա պայթել է
Արխիվային լուսանկար

Երեխաները շատ են, նրանք խաղում են ամենուր. ՌԴ ՊՆ–ն Արցախի մասին հաղորդագրություն է տարածել

110
(Թարմացված է 16:45 31.07.2021)
Նախորդ շաբաթվա ընթացքում խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ և ռուս զինծառայողների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Ռուս խաղաղապահները մեկ շաբաթվա ընթացքում ապահովել են Լաչինի միջանցքով դեպի Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ ավելի քան 2000 ավտոմեքենաների երթևեկության անվտանգությունը: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ինչպես նշել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Լեոնիդ Ստեֆանովը, դիտորդական կետի անձնակազմը շուրջօրյա ռեժիմով իրականացնում է Լաչինի միջանցքով ավտոմեքենաների և քաղաքացիական անձանց տեղաշարժի վերահսկման աշխատանքներ: Ամեն օր ռուս խաղաղապահների հսկողությամբ նշված տարածքով անցնում է ավելի քան 200 մեքենա։

«Ընդ որում, յուրաքանչյուր մեքենա անցնում է զննման ընթացակարգ, իսկ վարորդն ու ուղևորները ներկայացնում են անձը հաստատող փաստաթղթեր։ Նշված բոլոր կետերը պահպանելու դեպքում ուղևորին տեղափոխող մեքենան անցնում է առաջ», – ասել է Ստեֆանովը։

Նա նշել է, որ ռուս խաղաղապահները շարունակում են իրականացնել կողմերի սահմանազատման գծում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և ավտոտրանսպորտի երթևեկության անվտանգության ապահովման, Լաչինի միջանցքով պարենի և այլ ապրանքների տեղափոխման խնդիրները:

Ռուս խաղաղապահներն Արցախում նոր վարժանքներ են իրականացրել

Անցած շաբաթվա ընթացքում խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, ռուս զինծառայողների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել:

«Շատ անվտանգ է, հանգիստ, և ոչ մի սարսափելի բան չկա։ Այստեղ են գտնվում ռուս խաղաղապահները։ Երեխաները շատ են, նրանք խաղում են ամենուր, ամեն ինչ շատ լավ է. և կրակոցներ չեն եղել», – պատմում է տեղի բնակչուհի Անահիտ Հարությունյանը։

Ռուս խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը սարքավորված են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքին շրջանաձև հսկողություն իրականացնելու համար:

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

110
թեգերը:
Արցախ, Լեռնային Ղարաբաղ, խաղաղապահ
Ըստ թեմայի
Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը մարտական պատրաստության պարապմունքներ է անցկացրել
Ռուս խաղաղապահներն օգնություն են ցուցաբերել Վանք գյուղի բնակիչներին
Ինչպես են ռուս խաղաղապահներն ապահովում Լաչինի միջանցքի անվտանգությունը
Ռուս խաղաղապահներն Ամարաս ու Գանձասար են ուղեկցել ուխտավորներին
Սևան

Սևանում ջրափրկարարները փրկել են 11–ամյա երեխայի կյանքը

0
(Թարմացված է 20:19 31.07.2021)
Գեղարքունիքում ջրափրկարարները հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս նկատել են ջրահեղձվող քաղաքացու:

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Ջրափրկարարները փրկել են 11–ամյա երեխայի կյանքը։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ջրափրկարարները հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս նկատել են ջրահեղձվող քաղաքացու:

Դեպքը տեղի է ունեցել այսօր` ժամը 15։35-ի սահմաններում։

«Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Է․ Թ․-ին (ծնված 2010 թ.)․ քաղաքացուն»,–նշված է հաղորդագրության մեջ։

Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:

0
թեգերը:
Սևանա լիճ, փրկարար, երեխա
Ըստ թեմայի
Սևանի հանրային լողափի հարևանությամբ կնոջ դի է հայտնաբերվել
Երևան-Սևան-Երևան մայրուղու վրա սահմանվել է շտապօգնության ծառայության հերթապահություն
Սևանում կվադրացիկլը վթարի է ենթարկվել. 27-ամյա վարորդն ու 17-ամյա ուղևորը հիվանդանոցում են