00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:10
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ես չգիտեմ` ինչով էին մտածում Բաքվում. Զոհրաբ Մնացականյան

© Photo : press office of the MFA of RFМинистр иностранных дел Армении Зограб Мнацаканян во время встречи с министром иностранных дел РФ Сeргеем Лaвровым (12 октября 2020). Москвa
Министр иностранных дел Армении Зограб Мнацаканян во время встречи с министром иностранных дел РФ Сeргеем Лaвровым (12 октября 2020). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է տարածաշրջանում ահաբեկիչների առկայությանը և ՀՀ դիվանագիտական հակաքայլերին։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Ահաբեկչության դեմ պայքարն այսօր դարձել է Հայաստանի թիվ մեկ քաղաքական խնդիրներից մեկը։ Այսօր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստում 2021թ–ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Մեր հայրենակիցներն Արցախում ու հայ ժողովուրդը փաստացի պայքարում է 3 թշնամիների դեմ`Թուրքիայի, միջազգային ահաբեկիչ զինյալների և Ադրբեջանի։ Եվ ահաբեկիչ զինյալների հայտնվելը մեր տարածաշրջանում առավել քան մարտահրավեր է շատ ավելի լայն կոնտեքստում, քան միայն մեզ համար։ Դրա հետևանքներն իրապես լրջագույն են։ Ես չգիտեմ` ինչով էին մտածում Բաքվում, երբ ներքաշում էին զինյալներին այս պատերազմի մեջ»,– ասաց Մնացականյանը։

Ահաբեկիչների առկայությունը տարածաշրջանում, նրա դիտարկմամբ, վտանգ է ամբողջ տարածաշրջանի ու անգամ դրա սահմաններից դուրս։ ԱԳ նախարարը նշեց, որ այս հարցով Հայսաստանն ակտիվ երկխոսությունների մեջ է թե՛ տարածաշրջանի, ու թե՛ ավելի հեռավոր երկրների հետ։

Поддерживаемые Турцией сирийские боевики готовятся выйти на линию фронта в провинции Идлиб (11 февраля 2020). Сирия - Sputnik Արմենիա
Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում Ադրբեջան. ՀՀ ԱԳՆ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը հետաքրքրվեց` արդյո՞ք Հայաստանը չպիտի հետևի Ֆրանսիայի օրինակին ու արգելի իր տարածքում թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» խմբավորման ու այլ ահաբեկչական խմբավորումների գործունեությունը, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց, որ այդ որոշումն այժմ կախված է Հայաստանի դիվանագիտական երկխոսությունների արդյունքներից ու խոստացավ այդ հարցին ավելի հանգամանալից պատասխանել ավելի ուշ։

Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից հայտնի դարձավ, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Այս տեղեկությունները հաստատել էր նաև ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը:

ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։

Ձերբակալվել է Արցախի դեմ կռվող ահաբեկչական խմբավորման անդամներից մեկը

Հայտնի է, որ սիրիացի ահաբեկիչներին 1,5-2 հազար դոլար են խոստանում ռազմական գործողություններին 1 ամիս մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայաստանյան և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։

Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը

Նշենք, որ հայկական կողմին արդեն հաջողվել է գերեվարել 2 սիրիացի վարձկան–ահաբեկչի։ Նրանցից առաջինին` Մեհրեդ Մուհամմադ Ալշխերին, բռնել են հոկտեմբերի 30–ին, իսկ երկրորդին` Յուսեֆ Էլ Աբեդ Էլ Հաջիին, հայ զինծառայողները գերեվարել են նոյեմբերի 1–ին։ Նրանք արդեն ցուցմունք են տվել և պատմել իրենց հավաքագրելու պայմանների մասին։

Լրահոս
0