Շուշի

Գիշերը Շուշիում լարված է եղել, ինտենսիվ թիրախավորվել են քաղաքացիական օբյեկտները. Բեգլարյան

74
(Թարմացված է 13:13 04.11.2020)
Արցախի ՄԻՊ–ը հայտնեց` ադրբեջանական կողմը շարունակում է դիտավորյալ թիրախավորել քաղաքացիական օբյեկտները և խաղաղ բնակչությանը։

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. Գիշերը Շուշիում քաղաքացիական օբյեկտներն Ադրբեջանի կողմից ինտենսիվ կերպով թիրախավորվել են: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հայտնեց, որ կան վիրավորներ և բավականին մեծ ծավալի ավերածություններ։

«Այս պահին ճշտվում է Շուշիում գնդակոծման հետևանքով կրած վնասների չափը։ Մարտունին այսօր նույնպես թիրախավորված է եղել, ինչի հետևանքով կան ավերածություններ, բայց մարդկային կորուստներ չունենք: Մի շարք գյուղական համայնքեր ևս թիրախավորվել են, բայց, բարեբախտաբար, մարդկային կորուստներ կրկին չենք ունեցել»,–ասաց Բեգլարյանը:

Նրա խոսքով` այս ամենը փաստում է, որ ադրբեջանական կողմը շարունակում է դիտավորյալ թիրախավորել քաղաքացիական օբյեկտները և խաղաղ բնակչությանը` խախտելով միջազգային իրավունքի նորմերը։ Եվ այս ամենն արվում է արգելված զինատեսակների միջոցով։

Բեգլարյանը հիշեցրեց, որ երեկ Ստեփանակերտի գնդակոծման հետևանքով երկու քաղաքացիական անձ է վիրավորվել:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 2-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 46 զոհ ու 142 վիրավոր։  Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 7095 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 251 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 685 զրահատեխնիկա, 6 ՏՈՍ համակարգ։

Ում պետք չէ ռազմաճակատ տանել. պատմության դասերը

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

«Բառերը քիչ են, որ նկարագրեմ». ռազմաճակատից եկած հոր ու նորածին դստեր 1–ին հանդիպումը

74
թեգերը:
Արտակ Բեգլարյան (Արցախի ՄԻՊ), Շուշի, Ադրբեջան, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2227)
Ըստ թեմայի
Կա միֆ, որ «չսմարթֆոն» հեռախոսներն ավելի ապահով են․ փորձագետը կարևոր դիտարկումներ է անում
Ինչ վնասներ են կրել քաղաքացիական անձինք և ենթակառուցվածքները. Արցախի ՄԻՊ–ի տվյալները
Թշնամու գրոհող 3 տանկ է խոցվել. Շուշան Ստեփանյան
Փրկարարներ

Վարանդայի շրջանում ևս 1 աճյուն է հայտնաբերվել. Հունան Թադևոսյան

39
(Թարմացված է 16:32 19.06.2021)
Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է 1580 աճյուն, որից 22-ը՝ ընթացիկ ամսվա ընթացքում:

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 1 աճյուն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Աճյունը հայտնաբերվել է դիրքային գոտում։ Ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն»,– նշեց Թադևոսյանը։

Այսօր հայտնել էինք, որ պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումները փրկարարական մեկ ջոկատով շարունակվելու է Վարանդայի շրջանում:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է 1580 աճյուն, որից 22-ը՝ ընթացիկ ամսվա ընթացքում:

Քանի՞ անհետ կորած ունենք հիմա. վարչապետի օգնականը հայտարարեց ճշգրիտ թիվը

39
թեգերը:
Վարանդա (Ֆիզուլի), աճյուն
Ըստ թեմայի
Ուզում էր զինվորական դառնալ` հավերժ զինվոր մնաց. Արտյոմը զոհվեց իր 71 ընկերների հետ միասին
«Խորը շունչ քաշեցի, տեսա` սաղ եմ». ինչպես է Գարիկը փրկել վիրավորներին և ինքն էլ ողջ մնացել
«4 տարի պայքարեցինք, որ երեխա ունենանք». Հովհաննեսը զոհվեց` չտեսնելով երազանք-դստերը
Փրկարարներ

Փրկարարները զինծառայողների աճյուններ են փնտրում Վարանդայի շրջանում

28
(Թարմացված է 11:54 19.06.2021)
Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է 1579 աճյուն, որից 22-ը՝ ընթացիկ ամսվա ընթացքում:

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումները փրկարարական մեկ ջոկատով այսօր շարունակվում է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Արդյունքների մասին ԱԻ ծառայությունը երեկոյան հավելյալ տեղեկություն կտրամադրի»,– նշված է հաղորդագրության մեջ։

Աճյուններով նկուղ Աբովյանում, կամ ինչպես են Հայաստանում պատվում հերոսներին

Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է 1579 աճյուն, որից 22-ը՝ ընթացիկ ամսվա ընթացքում:

Քանի՞ անհետ կորած ունենք հիմա. վարչապետի օգնականը հայտարարեց ճշգրիտ թիվը

28
թեգերը:
Վարանդա (Ֆիզուլի), աճյուն, փրկարար, Արցախ
Ըստ թեմայի
«Խորը շունչ քաշեցի, տեսա` սաղ եմ». ինչպես է Գարիկը փրկել վիրավորներին և ինքն էլ ողջ մնացել
«4 տարի պայքարեցինք, որ երեխա ունենանք». Հովհաննեսը զոհվեց` չտեսնելով երազանք-դստերը
Ուզում էր զինվորական դառնալ` հավերժ զինվոր մնաց. Արտյոմը զոհվեց իր 71 ընկերների հետ միասին
Վլադիմիր Պուտին

Վլադիմիր Պուտինն ասել է` ովքեր կլինեն «Եդինայա Ռոսիայի» ցուցակի առաջին հնգյակում

0
(Թարմացված է 20:32 19.06.2021)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարում հանդես է եկել ծրագրային հայտարարությամբ:

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Հունիսի 19-ին, հանդես գալով «Եդինայա Ռոսիա» կուսակցության հոբելյանական 20-րդ համագումարում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է կուսակցության նախընտրական ցուցակի առաջին հինգ անձանց անունները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ՌԴ նախագահի վարկածով՝ այդ ցուցակում են պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Շոյգուն և Սերգեյ Լավրովը, «Համառուսական ազգային ճակատի» (ОНФ) կենտրոնական շտաբի համանախագահ, «Տաղանդ և հաջողություն» հիմնադրամի ղեկավար Ելնա Շմելևան և ՌԴ-ի երեխայի իրավունքների հարցով լիազոր Աննա Կուզնեցովան, ինչպես նաև թիվ 40 քաղաքային կլինիկական հիվանդանոցի բժիշկ Դենիս Պրոցենկոն։

Նախագահը խոսել է կուսակցության կազմը նորացնելու, երիտասարդներին ներգրավելու մասին։

«Կարևոր է, որ կուսակցությունը ձգտում է թարմացման, իր շարքերը համալրում է ոչ թե պլանային բաշխմամբ, ոչ թե անկետաներով, այլ հենվում է նրանց վրա, ովքեր իրենց դրսևորում են գործում, կենդանի աշխատանքում, այդ թվում՝ համաճարակի շրջանում պատասխանատվություն է վերցնում, վերցրել իր վրա, գնում է այնտեղ, որտեղ մասնակցություն և օգնություն է անհրաժեշտ, որտեղ կոնկրետ մարդու ուժերն են անհրաժեշտ, նրա գիտելիքը, հանրությանը ծառայելու ցանկությունը»,-ասել է Ռուսաստանի նախագահը։

Պուտինը հիշեցրել է նաև, որ «Եդինայա Ռոսիան» ազդեցիկ կուսակցություն է և պահանջները նրանից հատկապես շատ են լինելու։

«Ձեզնից, բնականաբար, հատուկ պահանջներ կլինեն։ Եվ դա արդարացի է։ Դուք ազդեցիկ քաղաքական կուսակցություն եք, նշանակում է՝ պատասխանատու եք ամեն ինչի համար»,-ասել է Պուտինը։

Ուստի, ինչպես ավելացրել է ՌԴ նախագահը, «պետք է պատրաստ լինել ոչ միայն հարմար, շահեկան թեմաներով խոսակցության, այլև տհաճ գնահատականների»։

Պետդումայի պատգամավորների ընտրությունները կկայանան 2021 թվականի սեպտեմբերի 19-ին: Դուման ընտրվում է հինգ տարով խառը ընտրական համակարգով. տեղերի կեսը՝ 225–ը, ընտրվում է կուսակցական ցուցակներով, իսկ մյուս կեսը՝ 225–ը, միամանդատ ընտրատարածքներով։

0