ԱՀ ԱԱԾ տնօրենը գեներալ-մայորի ուսադիրները մարտական դիրքում է հանձնել Նորայր Միրզոյանին

ԱՀ ԱԱԾ տնօրենը գեներալ-մայորի ուսադիրները մարտական դիրքում է հանձնել Նորայր Միրզոյանին

915
(Թարմացված է 14:41 03.11.2020)
Արայիկ Հարությունյանը Նորայր Միրզոյանին գեներալ–մայորի կոչում էր շնորհել նոյեմբերի 1-ին։ Արցախի նախագահի մամուլի խոսնակը Sputnik Արմենիային ասաց, թե ինչի համար է նրան շնորհվել այդ կոչումը։

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. ԱՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կամո Աղաջանյանը մարտական դիրքում Նորայր Միրզոյանին հանձնել է գեներալ-մայորի ուսադիրները։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հղում անելով Արցախի ԱԱԾ-ին:

Շտաբը նաև լուսանկարներ է հրապարակել։

Ի՞նչ վիճակում է Ջալալ Հարությունյանը

Հիշեցնենք՝  Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Նորայր Բորիսի Միրզոյանին գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի` 2020 թվականի նոյեմբերի 1-ի հրամանագրով:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Sputnik Արմենիային ասաց, որ Միրզոյանը կատարել և շարունակում է կատարել մի շարք կարևոր հատուկ գործողություններ, ինչի համար էլ արժանացել է գեներալ-մայորի կոչման։

Ներթափանցել են թշնամու թիկունք, ոչնչացրել մի դասակ. դատարկաձեռն չեն վերադարձել. տեսանյութ

915
թեգերը:
կոչում, Արցախ
Ըստ թեմայի
Ադրբեջանական տեսանյութը Ջալալ Հարությունյանի վիրավորվելու հետ կապ չունի. Վահրամ Պողոսյան
Արցախի նախագահը Կարեն Սարգսյանին շնորհել է գեներալ-մայորի կոչում
Բելգիացի պատգամավորները ցնցված են Արցախում տեսածից. Արայիկ Հարությունյանը ընդունել է նրանց
Արայիկ Հարությունյան

Որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում անհնար ու անընդունելի է. Արցախի նախագահ

43
(Թարմացված է 12:48 26.01.2021)
Արայիկ Հարությունյանն ասել է, որ Արցախին դժվար ու երկար ճանապարհ է սպասվում երկրի վերականգնման ու զորացման ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Արցախը շարունակելու է պայքարը անկախության միջազգային ճանաչման համար։ Որևէ  կարգավիճակ Ադրբեջանի կազմում, նրա խոսքով, պարզապես անհնար ու անընդունելի է:

Այս հայտարարությունը նախագահ Հարությունյանն արել է այսօր` հունվարի 26-ին, Արցախի Ներքին գործերի նորաստեղծ նախարարության անձնակազմի հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես հայտնում է Արցախի նախագահի պաշտոնական կայքը, Հարությունյանը նորաստեղծ նախարարությանն է ներկայացրել նախարար Կարեն Սարգսյանին:

Նա շնորհակալություն է հայտնել նախարարության կազմում ընդգրկված արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ոստիկանության աշխատակիցներին պատերազմական ծանր ժամանակաշրջանում ունեցած գերազանց ծառայության համար՝ ընդգծելով, որ խաղաղ պայմաններում ևս այդ մարմինները կարևոր գործառույթներ ունեն կատարելու:

Նա խոստացել է, որ գերատեսչության աշխատակիցների  ծառայողական ու սոցիալական խնդիրները մշտապես գտնվելու են կառավարության ուշադրության կենտրոնում, որպեսզի բարենպաստ պայմաններ ապահովվեն նրանց պարտականությունների պատշաճ կատարման համար:

Հայտնաբերվել է 4 զիծառայողի աճյուն. նրանցից մեկի մոտ եղել է վարորդական իրավունքի վկայական

Նախագահն անդրադարձել է նաև հետպատերազմական իրավիճակին ու վերականգնողական աշխատանքներին՝ շեշտելով, որ Արցախին դժվար ու երկար ճանապարհ է սպասվում երկրի վերականգնման ու զորացման ուղղությամբ:

43
թեգերը:
Ներքին գործերի նախարարություն, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Արցախ
Ըստ թեմայի
Մոտ 1500 հայկական հուշարձան է մնացել Ադրբեջանի վերահսկողության տակ․ ՄԻՊ-ն ահազանգում է
Արա Այվազյանն Արցախի հուշարձանների հարցը քննարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
Բնակարանաշինություն, նոր աշխատատեղեր. Սփյուռքը պատրաստ է օգնել արցախցիներին
Տիգրանակերտ

Մոտ 1500 հայկական հուշարձան է մնացել Ադրբեջանի վերահսկողության տակ․ ՄԻՊ-ն ահազանգում է

28
Ըստ պաշտպանի՝ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու խեղաթյուրումը համակարգված են ու պետական քաղաքականության մի մաս են կազմում։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել հայոց պատմության և մշակույթի մոտ 1500 հուշարձաններ։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է զեկույց, որում ահազանգել է հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի մասին։ 

Ըստ զեկույցի՝ ադրբեջանական վերահսկողության տակ են մնացել 161 վանքեր և եկեղեցիներ, 591 խաչքարեր, Տիգրանակերտի, Ազոխի, Նոր Կարմիրավանի, Միրիկի, Կերենի հնավայրերն ու բազմաթիվ բերդեր, ամրոցներ, սրբավայրեր և այլ հուշարձաններ, նաև 8 պետական թանգարաններ՝ 19311 ցուցանմուշներով, ինչպես նաև Շուշիի գորգերի ու Հայկական դրամի մասնավոր թանգարանները:

«Զեկույցում ներկայացված են ադրբեջանա–թուրքական ագրեսիայի ընթացքում և հրադադարից հետո արձանագրված՝ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ու վանդալիզմի մի շարք դեպքեր, ներառյալ՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցիների դիտավորյալ թիրախավորման ու վանդալիզմի դեպքերը։

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև Ադրբեջանի կողմից Արցախի հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ ապատեղեկատվության միտումնավոր տարածման և մշակութային կոթողները «ալբանիզացնելու» քաղաքականությանը, ինչը ևս ոչնչացման սպառնալիքի տակ է դնում Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ինչո՞ւ է «ադրբեջանականացվում» Շուշին. փորձագետները` Փաշինյանի հայտարարության մասին

Ըստ պաշտպանի աշխատակազմի՝ առկա փաստերի վերլուծության՝ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու խեղաթյուրումը կրում են համակարգված ու համատարած բնույթ: Ադրբեջանի պետական մարմինների ու հանրային դեմքերի գործողություններն ու հայտարարությունները վկայում են այն մասին, որ դա հատուկ պետական քաղաքականություն է։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրատապ է համարում միջազգային համապատասխան կառույցների, հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Արցախի տարածքում մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ արդյունավետ ու անհապաղ քայլերի ձեռնարկումը:

Միայն հայերը կօգնեն հայերին․ սփյուռքում առաջարկում են Հայաստանից դուրս խորհրդարան ստեղծել

28
թեգերը:
Եկեղեցի, Ադրբեջան, Արցախ
Ըստ թեմայի
Ինչու է Պարգև սրբազանը հեռացել Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից
Արցախի գյուղերում հաստատվող քաղաքացիների համար տարբեր հնարավորություններ կստեղծվեն
Հայ առաքելական եկեղեցին նոր թեմ ունի
Արտակ Զաքարյան

Որ Նիկոլն իրեն լավ զգա. նախկին փոխնախարարը՝ պատերազմի պարտության պատճառների մասին

0
(Թարմացված է 13:48 26.01.2021)
Արտակ Զաքարյանի մեկնաբանմամբ, «Բայրաքթարները» փոխեցին Թուրքիայի դերակատարությունը և՛ Հարավային Կովկասում, և՛ Կենտրոնական Ասիայում։ Դրանց նկատմամբ մեր ԶՈւ–ի կողմից չեղավ պատշաճ վերաբերմունք, և շարունակվեցին բանակը շոուի վերածելու անիմաստ գործողությունները։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարարը պետք է խոսեր բոլորովին այլ հարցերի մասին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, մեկնաբանելով նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը, նման տեսակետ հայտնեց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը` նշելով, որ Դավիթ Տոնոյանից բոլորովին այլ որակի ու այլ բնույթի հայտարարություններ էր սպասում։

«Հատկապես, որ նախարարը պատերազմի ընթացքում անմիջական պատասխանատվություն է կրում որոշ հարցերի դեպքում, որոնք շատ որոշիչ են եղել մեր կրած պարտության համար»,– ասաց Զաքարյանը` նշելով, որ տարբեր փորձագետների ու մասնագետների բարձրացրած հարցերը 44-օրյա պատերազմի մասին առ այսօր անպատասխան են մնացել։

Արտակ Զաքարյանը հայտնեց, որ Տոնոյանից գնահատական էր սպասում 2.5 տարվա պաշտպանական ոլորտում կատարված սխալների վերլուծություն, պատերազմի հրահրման գործում բանակցային գործընթացի ու քաղաքական հայտարարությունների ազդեցության մասին մեկնաբանություն, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ռազմական բալանսի խախտման փաստի նկատմամբ ՀՀ իշխանության դրսևորած անտարբերության վերաբերյալ։ Այս ամենի փոխարեն,  բանախոսի ձևակերպմամբ, Տոնոյանը տվել է «հարցազրույց ոչինչի մասին»։

«Ինքնապաշտպանական բնույթի հայտարարություններ անելը շատ մոդայիկ է դարձել իշխանության ներկայացուցիչների համար»,– ասաց Զաքարյանը։

Մինչդեռ, իր համոզմամբ, պարտության հիմնական պատճառը համարում է ՀՀ «գլխավոր գերագույն դիլետանտ համանատարի»` ռազմաքաղաքական խնդիրներին անտեղյակությունը, ուղիղ միջամտությունն ու ուղղորդումները։

«Ես վստահ եմ, որ մեր բանակն իր խնդիրը լավագույնս կարող էր լուծել և մեր բանակն իր առավելագույն ջանքերն է ներդրել այս պատերազմում իր առջև դրված խնդիրը լուծելու համար»,– ասաց Զաքարյանը` հերքելով մեղադրանքներն այն մասին, որ բանակը 26 տարի պատշաճ մակարդակով չի ապահովել իր պաշտպանական առաքելությունը։

«Ժամանակակից զինտեխնիկայի ու սպառազինության արդիականացման խնդիրը 5 տարին մեկ ՀՀ ԶՈւ–ի առջև դրված է, որովհետև դա կախված է մեր հակառակորդի զինտեխնիկայից»,– ասաց Զաքարյանը` վստահեցնելով, որ նախորդ 26 տարիներին Հայաստանի բանակն ապահովված է եղել ադրբեջանական զինտեխնիկային համազոր միջոցներով, մինչև այն պահը, երբ Ադրբեջանի ԶՈւ–ում հայտնվեցին «Բայրաքթարները»։

«Դրանք փոխեցին ընդհանրապես Թուրքիայի դերակատարությունը և՛ Հարավային Կովկասում, և՛ Կենտրոնական Ասիայում։ «Բայրաքթարների» նկատմամբ մեր ԶՈւ–ի կողմից չեղավ պատշաճ վերաբերմունք, և շարունակվեցին բանակը շոուի վերածելու անիմաստ գործողությունները։ Մեծ քանակությամբ գումարներ ուղղվեցին ոչ նպատակային ծախսերին, որ Նիկոլն իրեն լավ զգա` մատակարարումներ, սնունդ, ելակ, ջուր, ինքնաթիռներ և այլն»,– ասաց Տոնոյանը։

Նրա խոսքով, այս ամենով ՀՀ գործող իշխանությունը ոչ միայն փափուկ բարձ դրեց հասարակության գլխի տակ, այլև հնարավարություն տվեց հակառակորդին արդեն իսկ առկա ռազմական բալանսի առավելության պայմաններում լավ պատրաստվել ծրագրվող պատերազմին։

Ինչ վերաբերում է բուն պատերազմի ընթացքին, Արտակ Զաքարյանի դիտարկմամբ, առաջին 22 օրերին հայկական բանակն իր առջև դրված ռազմական խնդիրները լիարժեք իրականացրել է։ Բայց հետո արդեն հաարակության մոլորեցնելու, ԶՈւ համալրումը ձախողելու հետևանքով ՀՀ քաղաքական իշխանությունները Ադրբեջանի բանակը հասցրեցին Շուշի ու ավարտեցին պատերազմը` կապիտուլյացիայի հայտարարությունը ստորագրելով։

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը «Մեդիամաքսին» տված հարցազրույցում մեկնաբանել էր շուրջ մեկ ու կես տարի առաջ ԱՄՆ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ իր արած «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» արտահայտությունն ու դրա շուրջ այսօր առկա շահարկումները։

Նա հիշեցրել է, որ այդ կերպ ինքն արձագանքել էր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության` արցախյան խնդիրը պատերազմի միջոցով լուծելու հայտարարություններին, որով նրանք հիմնավորում էին բանակցությունների անարդյունավետությամբ:

0
թեգերը:
Արցախյան պատերազմ, Նիկոլ Փաշինյան, Արտակ Զաքարյան