Ջասթին Թրյուդո

Ղարաբաղյան իրավիճակը շարունակում է չափազանց մտահոգիչ լինել. Կանադայի վարչապետ

191
(Թարմացված է 21:06 31.10.2020)
Կանադան դեպի Թուրքիա ռազմական սարքավորումների արտահանման թույլտվությունները կասեցրեց, երբ տեղեկություն տարածվեց, թե այդ սարքավորումները Ադրբեջանի կողմից են գործածվում։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղում իրավիճակը շարունակում է չափազանց մտահոգիչ լինել։ Globalnews.com-ի հաղորդմամբ՝ նման հայտարարություն է արել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

«Մենք անհապաղ քայլեր ենք ձեռնարկել և կասեցրել ենք դեպի Թուրքիա ռազմական սարքավորումների արտահանման թույլտվությունները»,- ասել է վարչապետն ու ընդգծել՝ իրենք պետք է համոզված լինեն, որ օգտագործման այն պայմաններն ու կանոնները, որոնք նշված են պայմանագրում, պահպանվել են։

Թրյուդոյի խոսքով՝ Կանադան նման որոշում է կայացրել այն տեղեկություններից հետո, որ այդ սարքավորումներն Ադրբեջանի կողմից են օգտագործվում։

Թրյուդոն ընդգծել է՝ հետաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 31-ի ժամը 17։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 45 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6947 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 239 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 656 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

191
թեգերը:
Ջասթին Թրյուդո, Կանադա, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2227)
Ըստ թեմայի
Կանադայի ԱԳ նախարարը կարևորել է զինադադարի վերահսկման վերիֆիկացիոն մեխանիզմների ներդնումը
Չհաջողված բլիցկրիգ Ղարաբաղում․ ինչի՞ են կողմերը հասել մեկ ամիս պատերազմելուց հետո
Կանադական ընկերությունը դադարեցնում է ԱԹՍ–ների շարժիչների մատակարարումը Թուրքիա
Փրկարարներ

Վարանդայի շրջանում ևս 1 աճյուն է հայտնաբերվել. Հունան Թադևոսյան

39
(Թարմացված է 16:32 19.06.2021)
Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է 1580 աճյուն, որից 22-ը՝ ընթացիկ ամսվա ընթացքում:

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 1 աճյուն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Աճյունը հայտնաբերվել է դիրքային գոտում։ Ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն»,– նշեց Թադևոսյանը։

Այսօր հայտնել էինք, որ պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումները փրկարարական մեկ ջոկատով շարունակվելու է Վարանդայի շրջանում:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է 1580 աճյուն, որից 22-ը՝ ընթացիկ ամսվա ընթացքում:

Քանի՞ անհետ կորած ունենք հիմա. վարչապետի օգնականը հայտարարեց ճշգրիտ թիվը

39
թեգերը:
Վարանդա (Ֆիզուլի), աճյուն
Ըստ թեմայի
Ուզում էր զինվորական դառնալ` հավերժ զինվոր մնաց. Արտյոմը զոհվեց իր 71 ընկերների հետ միասին
«Խորը շունչ քաշեցի, տեսա` սաղ եմ». ինչպես է Գարիկը փրկել վիրավորներին և ինքն էլ ողջ մնացել
«4 տարի պայքարեցինք, որ երեխա ունենանք». Հովհաննեսը զոհվեց` չտեսնելով երազանք-դստերը
Փրկարարներ

Փրկարարները զինծառայողների աճյուններ են փնտրում Վարանդայի շրջանում

28
(Թարմացված է 11:54 19.06.2021)
Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է 1579 աճյուն, որից 22-ը՝ ընթացիկ ամսվա ընթացքում:

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումները փրկարարական մեկ ջոկատով այսօր շարունակվում է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Արդյունքների մասին ԱԻ ծառայությունը երեկոյան հավելյալ տեղեկություն կտրամադրի»,– նշված է հաղորդագրության մեջ։

Աճյուններով նկուղ Աբովյանում, կամ ինչպես են Հայաստանում պատվում հերոսներին

Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է 1579 աճյուն, որից 22-ը՝ ընթացիկ ամսվա ընթացքում:

Քանի՞ անհետ կորած ունենք հիմա. վարչապետի օգնականը հայտարարեց ճշգրիտ թիվը

28
թեգերը:
Վարանդա (Ֆիզուլի), աճյուն, փրկարար, Արցախ
Ըստ թեմայի
«Խորը շունչ քաշեցի, տեսա` սաղ եմ». ինչպես է Գարիկը փրկել վիրավորներին և ինքն էլ ողջ մնացել
«4 տարի պայքարեցինք, որ երեխա ունենանք». Հովհաննեսը զոհվեց` չտեսնելով երազանք-դստերը
Ուզում էր զինվորական դառնալ` հավերժ զինվոր մնաց. Արտյոմը զոհվեց իր 71 ընկերների հետ միասին
Վլադիմիր Պուտին

Վլադիմիր Պուտինն ասել է` ովքեր կլինեն «Եդինայա Ռոսիայի» ցուցակի առաջին հնգյակում

0
(Թարմացված է 20:32 19.06.2021)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարում հանդես է եկել ծրագրային հայտարարությամբ:

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Հունիսի 19-ին, հանդես գալով «Եդինայա Ռոսիա» կուսակցության հոբելյանական 20-րդ համագումարում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է կուսակցության նախընտրական ցուցակի առաջին հինգ անձանց անունները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ՌԴ նախագահի վարկածով՝ այդ ցուցակում են պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Շոյգուն և Սերգեյ Լավրովը, «Համառուսական ազգային ճակատի» (ОНФ) կենտրոնական շտաբի համանախագահ, «Տաղանդ և հաջողություն» հիմնադրամի ղեկավար Ելնա Շմելևան և ՌԴ-ի երեխայի իրավունքների հարցով լիազոր Աննա Կուզնեցովան, ինչպես նաև թիվ 40 քաղաքային կլինիկական հիվանդանոցի բժիշկ Դենիս Պրոցենկոն։

Նախագահը խոսել է կուսակցության կազմը նորացնելու, երիտասարդներին ներգրավելու մասին։

«Կարևոր է, որ կուսակցությունը ձգտում է թարմացման, իր շարքերը համալրում է ոչ թե պլանային բաշխմամբ, ոչ թե անկետաներով, այլ հենվում է նրանց վրա, ովքեր իրենց դրսևորում են գործում, կենդանի աշխատանքում, այդ թվում՝ համաճարակի շրջանում պատասխանատվություն է վերցնում, վերցրել իր վրա, գնում է այնտեղ, որտեղ մասնակցություն և օգնություն է անհրաժեշտ, որտեղ կոնկրետ մարդու ուժերն են անհրաժեշտ, նրա գիտելիքը, հանրությանը ծառայելու ցանկությունը»,-ասել է Ռուսաստանի նախագահը։

Պուտինը հիշեցրել է նաև, որ «Եդինայա Ռոսիան» ազդեցիկ կուսակցություն է և պահանջները նրանից հատկապես շատ են լինելու։

«Ձեզնից, բնականաբար, հատուկ պահանջներ կլինեն։ Եվ դա արդարացի է։ Դուք ազդեցիկ քաղաքական կուսակցություն եք, նշանակում է՝ պատասխանատու եք ամեն ինչի համար»,-ասել է Պուտինը։

Ուստի, ինչպես ավելացրել է ՌԴ նախագահը, «պետք է պատրաստ լինել ոչ միայն հարմար, շահեկան թեմաներով խոսակցության, այլև տհաճ գնահատականների»։

Պետդումայի պատգամավորների ընտրությունները կկայանան 2021 թվականի սեպտեմբերի 19-ին: Դուման ընտրվում է հինգ տարով խառը ընտրական համակարգով. տեղերի կեսը՝ 225–ը, ընտրվում է կուսակցական ցուցակներով, իսկ մյուս կեսը՝ 225–ը, միամանդատ ընտրատարածքներով։

0