Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սեյեդ Աբաս Արաղչի

Այս պահին Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է Իրանի արտաքին գործերի փոխնախարարի հետ

167
(Թարմացված է 19:53 30.10.2020)
Աննա Նաղդալյանը հայտնեց նաև, որ հոկտեմբերի 30-ին Մնացականյանը կմեկնի Ժնև, որտեղ նախատեսվում է հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. Այս պահին ԱԳ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։

«ՄՆացականյանը հանդիպում է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սեյեդ Աբաս Արաղչիի հետ։ Հանդիպման ավարտից հետո մանրամասներ կհայտնեմ»,–ասաց Նաղդալյանը։

Հիշեցնենք, որ ​Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբաս Արաղչին նախօրեին որպես ղարաբաղյան կարգավորման հարցով Իրանի նախագահի հատուկ բանագնաց` այցելել է Բաքու, ապա Մոսկվա, իսկ Երևանից մեկնելու է Անկարա։ 

Արաղչիի այցերի հիմնական նպատակը տարածաշրջանային տերությունների մասնակցությամբ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման` իրանական նախաձեռնության մասին շահագրգիռ կողմերին տեղեկացնելն է։

Անդրադառնալով Իրանի հետ հարաբերություններին` Նաղդալյանը նշեց, որ Իրանը Հայաստանի հարևան երկիրն է, և Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիան սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար, ու այդ առումով Իրանը բացառություն չէ։

ԱԳՆ խոսնակը հայտնեց նաև, որ հոկտեմբերի 30-ին Մնացականյանը կմեկնի Ժնև, որտեղ նախատեսվում է հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Ժնև այցի օրակարգը Հայաստանի համար հետևյալն է` առաջնայինը կրակի դադարեցումն է և վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումը։

Նաղդալյանն ասաց, որ Ադրբեջանի գործողությունների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում ունենք ավելի քան 120 վիրավոր. նրանց մեծ մասը ծանր վիճակում է։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 29-ի ժամը 18։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

167
թեգերը:
Զոհրաբ Մնացականյան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2214)
Ըստ թեմայի
Թեհրանը պատրաստ է հակամարտության կարգավորման գործում միջնորդ լինել․ ՌԴ-ում Իրանի դեսպան
Տարածաշրջանային մոտեցում, իրատեսություն․ Արաղչին նկարագրել է Ղարաբաղի հարցով Իրանի ծրագիրը
Իրանի նախագահի բանագնացը Ղարաբաղի հարցով խորհրդակցություններ է անցկացրել Մոսկվայում
Արայիկ Հարությունյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկու գլխավորած պատվիրակությանը։

Արցախի նախագահը ռուս բարձրաստիճան զինվորականի հետ քննարկել է երկրի անվտանգային խնդիրներ

21
(Թարմացված է 20:24 04.12.2020)
Հանդիպմանը մասնակցել է նաև Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Վիտալի Բալասանյանը։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկու գլխավորած պատվիրակությանը:

Facebook-ի իր պաշտոնական էջում ԱՀ նախագահը հայտնում է, որ ռուս բարձրաստիճան զինվորականն Արցախում է աշխատանքային այցով։

Президент НКР Араик Арутюнян принял делегацию во главе с командующим инженерными войсками ВС РФ генерал-лейтенантом Юрием Ставицким (4 декабря 2020). Степанакерт
Գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկի

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի և պետական բարձրաստիճան այլ պաշտոնյաների մասնակցությամբ քննարկվել են Արցախի անվտանգային խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Президент НКР Араик Арутюнян принял делегацию во главе с командующим инженерными войсками ВС РФ генерал-лейтенантом Юрием Ставицким (4 декабря 2020). Степанакерт
Արայիկ Հարությունյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկու գլխավորած պատվիրակությանը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

21
Ըստ թեմայի
Ռուս խաղաղապահներն ամեն ինչ անում են Ղարաբաղում խաղաղության պահպանման համար․ Շոյգու
Ռուս խաղաղապահներն օգնել են գտնել և վերադարձնել կորած արցախցիներին
Արայիկ Հարությունյանն ընդունել է անհետ կորածների և գերիների հարազատներին
Ստեփանակերտի օդանավակայան

Ինքնաթիռները Ռուսաստանից կարող են Արցախ թռչել արդեն դեկտեմբերին

262
(Թարմացված է 19:48 04.12.2020)
Օդանավակայանը սպասարկելու է նաև մարդատար չվերթեր ոչ միայն Մոսկվայից, այլև ՌԴ այլ շրջաններից։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Արցախի ու Ռուսաստանի իշխանությունները քննարկում են օդային հաղորդակցության հարցը։ Առաջին ինքնաթիռները Ռուսաստանից կարող են վայրէջք կատարել Ստեփանակերտի օդանավակայանում արդեն դեկտեմբերին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Արցախի վարչակազմում ունեցած իր աղբյուրներին։

«Երկու կողմն էլ՝ մեր ու ռուսականը, ջանքեր են գործադրում, որ դա տեղի ունենա», -  ասել է գործակալության զրուցակիցը՝ պատասխանելով մինչ տարեվերջ Ստեփանակերտի օդանավակայանի աշխատանքի վերականգման մասին հարցին։

Նա ավելացրել է, որ օդանավակայանը սպասարկելու է նաև մարդատար չվերթեր ոչ միայն Մոսկվայից, այլև ՌԴ այլ շրջաններից։

Մեկ այլ աղբյուր հաստատել է այդ ծրագրերի հավաստիությունը։ Նրա խոսքով՝ «հավանաբար մինչ այս ամսվա մեջ մենք կտեսնենք՝ ինչպես են ռուսական առաջին ինքնաթիռները վայրէջք կատարում Լեռնային Ղարաբաղում»։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

 

262
թեգերը:
օդանավակայան, Ռուսաստան, Արցախ
Հայփոստ

Հայաստանում կզարգանան փոստային ծառայությունները

0
(Թարմացված է 21:11 04.12.2020)
Հայաստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի և ԵԱԶԲ փոստային օպերատորները կզարգացնեն փոստային ծառայությունները։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Եվրասիական զարգացման բանկը, Հայաստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի փոստային օպերատորները ՝ «Հայփոստը», «Կիրգիզ փոստը» և «Ռուսաստանի փոստը» կզարգացնեն իրենց ծառայությունները բաժանորդների և ընկերությունների համար: Տեղեկությունը հայտնում է «Ռուսաստանի փոստի» մամուլի ծառայությունը։

«Նպատակը բոլոր երեք երկրների տարածքում փոստային-լոգիստիկ ծառայություններ պատվիրող հաճախորդների համար միասնական պատուհանի ստեղծումն է։ Սա մեր երկրների փոստային օպերատորների միջև առաջին նման համագործակցությունն է։ Նման նախագծերը կոչված են առավելագույնս դյուրացնելու երեք երկրների տարածքում էլեկտրոնային առևտրի միջազգային բիզնեսի վարումը և հեշտացնելու տեղական խաղացողների համար արտասահմանյան շուկաներ դուրս գալը», - ասված է հաղորդագրության մեջ:

Կողմերը պայմանավորվել են երկրների միջև միջազգային փոստային առաքանիների առաքման լոգիստիկ ծառայություններ ստեղծել։ Ինչպես նաև քննարկվել է Ասիա – Եվրոպա, Եվրոպա – ԵԱՏՄ երկրներ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ – ԵԱՏՄ ուղղություններով առաքումների տարանցման կազմակերպման համար ապրանքների մշակումն ու այս ոլորտում ջանքերի համակարգումը։

ԵԱԶԲ-ն և Հայաստանի, Ռուսաստանի ու Ղրղզստանի փոստային օպերատորները մտադիր են զարգացնել համագործակցությունը միջազգային փոստային առաքանիների միասնական տեխնոլոգիայի մշակման և ներդրման, մաքսային պահեստների կազմակերպման ժամանակ առցանց առևտրի լիազորված օպերատորի տեխնոլոգիայի կիրառման և այլ ուղղություններով։

«Հայփոստը» դուստր կազմակերպություն կհիմնի Չինաստանում. Արշակյան

0
թեգերը:
Եվրասիական զարգացման բանկ (ԵԱԶԲ), Ղրղզստան, Ռուսաստան, Հայաստան