00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բողոքի ակցիաներ Թել Ավիվում և Ժնևում. իսրայելցի դուդուկահարը մասնակցում է հայերի ցույցին

© Sputnik / Asatur YesayantsАкция протеста женщин и детей Карабаха у представительства ЕС в Армении (26 октября 2020). Еревaн
Акция протеста женщин и детей Карабаха у представительства ЕС в Армении (26 октября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տարբեր երկրներում ապրող հայերը բողոքի ակցիաներ են անում` բարձրաձայնելով ադրբեջանական գործողությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Թել Ավիվում` տեղի ազգային թատրոնի առաջ, հայերը բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի և Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի։ «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականն ուղիղ եթերով ներկայացնում է, թե ինչ է կատարվում Թել Ավիվում։

Стычка армян и турок во время акции протеста в Париже (28 октября 2020). Франция - Sputnik Արմենիա
Միջադեպ Ֆրանսիայում. թուրքերը մուրճով հարվածել են բողոքի ակցիա անող հայերից մեկի գլխին

Հայերը խաղաղ բողոքի ակցիա են անում, ելույթներ ունենում, ինչպես նաև հայկական դուդուկ է հնչում։

«Արցախում տեղի ունեցող գործողությունները, ահաբեկիչների մասնակցությունն Ադրբեջանի կազմում պետք է նաև մեզ համար ազդակ լինեն։ Հիշենք միայն, թե ինչպես ահաբեկիչները գնացին Սիրիա»,–ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։

Բողոքի ակցիա անողները նշում էին, որ 100 տարի առաջ 1.5 մլն հայ կոտորեցին, և չի կարող հիմա էլ նույնը կրկնվել ու որևէ մեկը ձայն չհանի։

«Մենք թույլ չենք տա, որ Իսրայելը ձեռք մեկնի երկրորդ հայկական ջարդին»,–ասում են նրանք։

Միջադեպ Ֆրանսիայում. թուրքերը մուրճով հարվածել են բողոքի ակցիա անող հայերից մեկի գլխին

Ի դեպ, բողոքի ակցիային մասնակցող դուդուկահարն իսրայելցի է` Իլյա Էլմազան, որը, ինչպես հայտնում են տեղի հայերը, միշտ մասնակցում է հայերի կազմակերպած ակցիաներին և աջակցում։ Բողոքի ակցիան շարունակվում է։

© Sputnik / provided by Mher TolpinԲողոքի ակցիա Թել Ավիվում
Բողոքի ակցիաներ Թել Ավիվում և Ժնևում. իսրայելցի դուդուկահարը մասնակցում է հայերի ցույցին - Sputnik Արմենիա
Բողոքի ակցիա Թել Ավիվում

Նշենք, որ Ժնևում նույնպես հայերը բողոքի լուռ ակցիա են իրականացրել ընդդեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի։

Հայաստանի և Արցախի դրոշներով հայերի ձեռքին եղել են պաստառներ` «Ճանաչեք Արցախը», «1915–ին` Հայոց ցեղասպանություն, 2020-ին` հայոց ցեղասպանություն։ Պատմությունը կրկնվում է», «Արցախն ուժեղ է» և այլ գրառումներով։ Ողջ բողոքի ակցիայի ժամանակ հնչել է հայկական երաժշտություն։

Նշենք, որ այս օրերին սփյուռքը բավական ակտիվ է և բողոքի ակցիաներ են անցկացվում աշխարհի մի շարք երկրներում։

Акция протеста армян диаспоры Аргентины перед посольством Израиля (27 октября 2020). Буэнос-Айрес - Sputnik Արմենիա
Դադարեցրեք զենքի վաճառքը Ադրբեջանին. Իսրայելի և Արգենտինայի հայերի բողոքի ակցիան

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 29-ի ժամը 18։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

Լրահոս
0