Առաջնագիծ

Ջախջախել են թշնամուն, ԱԹՍ խոցել, վիրավորներին մարտադաշտից դուրս բերել. նորօրյա հերոսները

1273
(Թարմացված է 11:12 29.10.2020)
Փառք մեր հերոսներին, ովքեր ամեն ժամ կերտում են մեր նորօրյա հերոսամարտի փառավոր էջերը։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. ԱՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հրապարակել է Արցախյան պատերազմի ևս մի քանի նոր հերոսների անուններ։

Մարտական գործողությունների ընթացքում հակառակորդի 6 ԱԹՍ ոչնչացնելու համար ավագ լեյտենանտ Սերգեյ Սմբատի Մկրտչյանը ներկայացվել է «Մարտական ծառայություն», իսկ լեյտենանտ Մարտին Սերժիկի Սադիկովն ու շարքային-պայմանագրային Տիգրան Արթուրի Գրիգորյանը՝ «Արիության համար» մեդալների:

Պահեստազորային Դավիթ Մարտիկի Հարությունյանն էլ թշնամական 1 ԱԹՍ խոցելու համար կպարգևատրվի «Մարտական ծառայություն»  մեդալով:

Մարտական գործողությունների շրջանից վիրավոր զինծառայողներին տարհանելու գործում աչքի ընկած կամավորականներ՝ բուժակ Սամվել Ռոբերտի Սարգսյանն ու վարորդ Վաղինակ Վարդանի Հարությունյանը ներկայացվել են «Արիության համար» մեդալների:

Բուժծառայության աշխատանքների կազմակերպմանը նպաստելու համար «Մարտական ծառայություն» մեդալներով կպարգևատրվեն շարքային-պայմանագրայիններ Գարուն Վրեժի Բաբայանը, Արա Սեյրանի Շաքարյանը, Արարատ Յուրիի Սաղյանը և սերժանտ-պայմանագրային Նվեր Միքայելի Քամալյանը:

Զինկոմիսարիատի աշխատանքը մարտական պայմաններում կազմակերպելու համար փոխգնդապետ Անդրեյ Վալերիի Ներսեսյանը կպարգևատրվի «Մարտական խաչ»  2-րդ աստիճանի շքանշանով: Վարորդ, շարքային-պայմանագրային Դավիթ Արկադիի Մկրտչյանն էլ «Մարտական ծառայություն» մեդալի կարժանանա հմուտ և համարձակ գործողություններով մարտական խնդիրների հաջող կատարմանը նպաստելու համար: Մարտական գործողությունների ընթացքում հրետանու հստակ և պլանաչափ աշխատանքը կազմակերպելու և թշնամական ուժերի ջախջախմանը նպաստելու համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով կպարգևատրվի գնդապետ Արայիկ Հրաչիկի Հարությունյանը:

Որոշել եմ Ջալալ Հարությունյանին «Արցախի հերոսի» կոչում շնորհել. Արայիկ Հարությունյան

«Փառք մեր հերոսներին, ովքեր ամեն ժամ կերտում են մեր նորօրյա հերոսամարտի փառավոր էջերը»,– տարածած հաղորդագրությունը եզրափակում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1119 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 223 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 618 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

1273
թեգերը:
զինծառայող, Զինվոր, Ադրբեջան, թշնամի, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, հերոս
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2213)
Ըստ թեմայի
Սա Ադրբեջանի լկտի պատասխանն էր Ռուսաստանին, Ֆրանսիային ու ԱՄՆ–ին. Արցախի ԱԳՆ
Թուրքերն ու ադրբեջանցիները «հայերի որս» են սկսել Ֆրանսիայի փողոցներում. տեսանյութեր
Սամվել Կարապետյանը խոստանում է վերակառուցել Ստեփանակերտի ծննդատունը
Ալեքսանդր Շալենգերգ

Ղարաբաղում պատերազմը կարող է շատ արագ նորից բռնկվել, եթե...

469
(Թարմացված է 22:29 03.12.2020)
Ավստրիացի նախարարի խոսքով՝ լավ է, որ զենքը վերջապես լռել է, հակամարտության կողմերը հրաժարվել են զինված հակամարտության տրամաբանությունից, սակայն չի կարելի միամտություն դրսևորել և համարել, որ դրանով ամեն ինչ որոշված է

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Sputnik. Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը ԵԱՀԿ նախարարների խորհրդի լիագումար նիստում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կրկին արագ բռնկվել, եթե կողմերը բանակցությունների սեղանի շուրջ չվերադառնան։

«Լավ է, որ զենքը վերջապես լռել է, հակամարտության կողմերը հրաժարվել են զինված հակամարտության տրամաբանությունից։ Սակայն չի կարելի միամտություն դրսևորել և համարել, որ դրանով ամեն ինչ որոշված է, հակամարտությունը կարող է կրկին շատ արագ բռնկվել, դրա համար միայն մեկ կայծ է պետք։ Մեզ համար դա նշանակում է, որ նախևառաջ պետք է ձգտել կայունացնել իրադրությունը տեղերում, խաղաղ բնակիչների տառապանքը պետք է դադարի, իսկ կրոնական և մշակութային ժառանգությունը տարածաշրջանում անհրաժեշտ է պաշտպանել», - հայտարարել է Շալենբերգը:

Մյուս կողմից, ըստ ավստրիացի նախարարի, անհրաժեշտ է միջազգային հստակ շրջանակ, այսինքն` վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցությունների սեղանի շուրջ:

«Միայն այդպես կարելի է հասնել երկարաժամկետ ժամանակացույց կազմել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար», - հավելել է նա:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։  Հայաստանի առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2718 զոհված զինծառայողի մարմին:

Դեկտեմբերի 2-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1746 զոհվածների անունները։

Ֆրանսիայի խորհրդարանը Ղարաբաղը ճանաչելու կոչով բանաձև ընդունեց

 

469
թեգերը:
Պատերազմ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ
Ըստ թեմայի
Լավրովը ԵԱՀԿ-ին հորդորել է ակտիվություն ցուցաբերել ղարաբաղյան կարգավորման հարցում
ԵԱՀԿ ՄԽ–ն հորդորում է բոլոր վարձկաններին արագ հեռանալ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից
Հայաստանը մեզ չի խնդրում ճանաչել Ղարաբաղը. Ֆրանսիայի արտգործնախարար
Արա Այվազյան

Արա Այվազյանը 4 քայլ է նշել հակամարտության լուծմանը հասնելու համար

250
(Թարմացված է 22:03 03.12.2020)
ԵԱՀԿ նախարարական խորհրդի 27-րդ հանդիպման ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարարն անդրադարձել է ԼՂ հակամարտության հարցին։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի ԵԱՀԿ նախարարական խորհրդի 27-րդ հանդիպման ժամանակ իր ելույթում նշել է, թե ինչ է պետք անել Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու և տարածաշրջանում տևական ու կայուն խաղաղություն հաստատելու համար։ ԱԳՆ–ի տարածած հաղորդագրության համաձայն` Այվազյանը 4 քայլ է նշել.

  • Արցախի կարգավիճակը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, Արցախի ժողովրդի անվտանգությունը,
  • Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների դեօկուպացիան,
  • վերջերս տեղահանված բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձը իրենց բնակավայրեր,
  • Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանությունը:

«Իսկ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով ռազմագերիների և այլ պատանդների անհապաղ և անվերապահ փոխանակումը, աճյունների վերադարձը պետք է իրականացվեն առանց որևէ հապաղման: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի հանգեցնում ԼՂ հակամարտության վերջնական քաղաքական և տևական կարգավորմանը: Միայն քաղաքական և բանակցված կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները, կարող է խաղաղություն և հաշտություն բերել Հարավային Կովկասի տարածաշրջան»,–ասել է Այվազյանը։

Նրա խոսքով` այդ նպատակին հասնելու համար Թուրքիան պետք է հրաժարվի իր ապակայունացնող քաղաքականությունից և զերծ մնա ցանկացած գործողությունից, որը կարող է էլ ավելի սրել լարվածությունը։ Այվազյանը նշել է, որ դրական է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների՝ այսօր ավելի վաղ արված հայտարարությունը, որը ևս մեկ անգամ ի ցույց է նրանց միասնականությունը և հաստատակամությունը հակամարտության՝ բանակցությունների միջոցով համապարփակ և կայուն խաղաղ կարգավորման գործում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ–ի պատվիրակությունների ղեկավարները` Ռուսաստանի, Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ժան–Իվ լը Դրիանը, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանն այսօր համատեղ հայտարարություն են տարածել`նշելով, որ բոլոր օտարերկրյա վարձկանները պետք է անհապաղ դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից։

Բացի այդ, նրանք Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել առաջին հնարավորության դեպքում ընդունել Մինսկի խմբի համանախագահներին, որպեսզի հակամարտության վերջնական լուծման նպատակով ձեռնամուխ լինեն առարկայական բանակցությունների:

Վարձկաններին դուրս բերելու համար ԵԱՀԿ երկրները պետք է ազդեն Թուրքիայի վրա. Այվազյան

250
թեգերը:
Արա Այվազյան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան
Ըստ թեմայի
Ֆրանսիայի խորհրդարանը Ղարաբաղը ճանաչելու կոչով բանաձև ընդունեց
ԵԱՀԿ ՄԽ-ն շարունակում է կարևոր դեր խաղալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում
Լավրովը ԵԱՀԿ-ին հորդորել է ակտիվություն ցուցաբերել ղարաբաղյան կարգավորման հարցում
Արխիվային լուսանկար

Հայաստանի 3 մարզում ու Արցախում ջերմաստիճանը 4-6 աստիճանով կնվազի. եղանակի տեսություն

0
(Թարմացված է 20:44 03.12.2020)
Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, որոշ վայրերում գիշերը և առավոտյան ժամերին` մառախուղ։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և վաղը, 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին, 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի այսօր և վաղը ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում դեկտեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան ժամերին` մառախուղ։

Ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կլինի +7...+9, երեկոյան`+3...+5 աստիճան։

Բելգիահայ թավջութակահար Սևակ Ավանեսյանը դրամահավաք է սկսել Արցախի արտիստների համար

0
թեգերը:
Արցախ, Հայաստան, մառախուղ, արև, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
Արցախցի ընտանիքներին հյուրընկալածները պետությունից աջակցություն կստանան
Պատերազմին մասնակցած ուսանողներն ու մասնակիցների ուսանող զավակները կազատվեն ուսման վարձից
Թորոսյանը պատվաստվել է Covid-ի դեմ. նա ՀՀ–ում առաջինն է փորձարկել ռուսական պատվաստանյութը