Արցախի հրետակոծված ծննդատան մոտ

«Սոսկալի տեսարանները, որոնց ականատես ենք եղել, չպետք է կրկնվեն». ԿԽՄԿ հայտարարությունը

441
(Թարմացված է 00:13 29.10.2020)
Տարածաշրջանում իրավիճակի ներկայիս սրացումը Կարմիր խաչը գնահատում է որպես ահազանգ այն մասին, որ իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակներում դադարեցնել բնակելի թաղամասերի ռմբակոծությունը։ Այսօր Ժնևում հրապարակված հայտարարության մեջ ԿԽՄԿ Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Մարտին Շուեպը նշել է, որ «սոսկալի տեսարանները», որոնց վկան է դարձել մարդասիրական կազմակերպությունը, «այլևս չպետք է շարունակվեն»։

«Ինչպես և հազարավոր քաղաքացիական անձիք, ԿԽՄԿ-ն այսօր ականատես է դարձել առաջնագծի երկու կողմերում քաղաքային թաղամասերի ինտենսիվ հրետակոծությունների, որոնք հանգեցնում են մահերի,ավերածությունների, վիրավորների և ամայացման։ Դա անընդունելի է»,-նշել է տարածաշրջանային տնօրենը։

Հակամարտության սրման սկզբից ի վեր Կարմիր խաչը կողմերին կոչ է անում ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքները, մասնավորապես՝ հիվանդանոցները, դպրոցները, շուկաները և մշակութային կառույցները պաշտպանելու համար, հիշեցրել է Շուեպը։ Նա խորը ցավակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական Կարմիր Մահիկի կամավորի մահվան և երկու այլ կամավորների վիրավորման կապակցությամբ։

Տարածաշրջանում իրավիճակի ներկայիս սրացումը Կարմիր խաչը գնահատում է որպես ահազանգ այն մասին, որ իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ։ Հետևանքներից «ամենաշատը տուժում են քաղաքացիական անձիք»,-ընդգծել է տարածաշրջանային տնօրենը։

«ԿԽՄԿ—ն կապի մեջ է կողմերի հետ, երկկողմանի անհատական զրույց է վարում համաշխարհային մարդասիրական իրավունքի հետ կապված իրենց պարտականությունները հիշեցնելու համար։

«Սոսկալի տեսարանները, որոնց մենք ականատես ենք եղել, չպետք է կրկնվեն»,-հայտարարել է Շուեպը։

Հիշեցնենք` Ադրբեջանն օրվա ընթացքում շարունակել է կրակի տակ պահել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը: Մասնավորապես թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրների կիրառմամբ հրթիռակոծության են ենթարկվել Շուշին և Ստեփանակերտը, ինչի հետևանքով մեծ վնաս է հասցվել մայրաքաղաքի ծննդատանը, երկու քաղաքների քաղաքացիական ենթակառուցվածքներին: Խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և վիրավորներ:

Արցախն Ադրբեջանի քաղաքացիներին կոչ է անում հեռանալ ռազմական օբյեկտների մոտից

ՊԲ-ի համարժեք գործողությունների արդյունքում հակառակորդի խորքում տեղակայված կրակակետերը լռեցվել են:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1068 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 223 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 618 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

441
թեգերը:
Պատերազմ, Կարմիր խաչ, ծննդատուն, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2214)
Ըստ թեմայի
Թշնամին թիրախավորել է Ստեփանակերտի ծննդատունը
Ստեփանակերտի հրետակոծված ծննդատունն առանց մեկնաբանության. տեսանյութ
Ստեփանակերտի ծննդատունը ադրբեջանական հրետակոծությունից հետո
Սա պատերազմական հանցագործություն է. ԱՆ-ն միջազգային հանրությանը դատապարտելու կոչ է անում
Արայիկ Հարությունյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկու գլխավորած պատվիրակությանը։

Արցախի նախագահը ռուս բարձրաստիճան զինվորականի հետ քննարկել է երկրի անվտանգային խնդիրներ

29
(Թարմացված է 20:24 04.12.2020)
Հանդիպմանը մասնակցել է նաև Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Վիտալի Բալասանյանը։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկու գլխավորած պատվիրակությանը:

Facebook-ի իր պաշտոնական էջում ԱՀ նախագահը հայտնում է, որ ռուս բարձրաստիճան զինվորականն Արցախում է աշխատանքային այցով։

Президент НКР Араик Арутюнян принял делегацию во главе с командующим инженерными войсками ВС РФ генерал-лейтенантом Юрием Ставицким (4 декабря 2020). Степанакерт
Գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկի

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի և պետական բարձրաստիճան այլ պաշտոնյաների մասնակցությամբ քննարկվել են Արցախի անվտանգային խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Президент НКР Араик Арутюнян принял делегацию во главе с командующим инженерными войсками ВС РФ генерал-лейтенантом Юрием Ставицким (4 декабря 2020). Степанакерт
Արայիկ Հարությունյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկու գլխավորած պատվիրակությանը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

29
Ըստ թեմայի
Ռուս խաղաղապահներն ամեն ինչ անում են Ղարաբաղում խաղաղության պահպանման համար․ Շոյգու
Ռուս խաղաղապահներն օգնել են գտնել և վերադարձնել կորած արցախցիներին
Արայիկ Հարությունյանն ընդունել է անհետ կորածների և գերիների հարազատներին
Ստեփանակերտի օդանավակայան

Ինքնաթիռները Ռուսաստանից կարող են Արցախ թռչել արդեն դեկտեմբերին

313
(Թարմացված է 19:48 04.12.2020)
Օդանավակայանը սպասարկելու է նաև մարդատար չվերթեր ոչ միայն Մոսկվայից, այլև ՌԴ այլ շրջաններից։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Արցախի ու Ռուսաստանի իշխանությունները քննարկում են օդային հաղորդակցության հարցը։ Առաջին ինքնաթիռները Ռուսաստանից կարող են վայրէջք կատարել Ստեփանակերտի օդանավակայանում արդեն դեկտեմբերին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Արցախի վարչակազմում ունեցած իր աղբյուրներին։

«Երկու կողմն էլ՝ մեր ու ռուսականը, ջանքեր են գործադրում, որ դա տեղի ունենա», -  ասել է գործակալության զրուցակիցը՝ պատասխանելով մինչ տարեվերջ Ստեփանակերտի օդանավակայանի աշխատանքի վերականգման մասին հարցին։

Նա ավելացրել է, որ օդանավակայանը սպասարկելու է նաև մարդատար չվերթեր ոչ միայն Մոսկվայից, այլև ՌԴ այլ շրջաններից։

Մեկ այլ աղբյուր հաստատել է այդ ծրագրերի հավաստիությունը։ Նրա խոսքով՝ «հավանաբար մինչ այս ամսվա մեջ մենք կտեսնենք՝ ինչպես են ռուսական առաջին ինքնաթիռները վայրէջք կատարում Լեռնային Ղարաբաղում»։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

 

313
թեգերը:
օդանավակայան, Ռուսաստան, Արցախ
Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյանը հետ է կանչել ՀՀ դեսպաններից մեկին

0
(Թարմացված է 21:29 04.12.2020)
Հայաստանի նախագահը հրամանագիրը ստորագրել է` հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։ Դիվանագիտական այս առաքելությունը դեսպանը սկսել էր երկու տարի առաջ։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ղազախստանի և Ղրղզստանի հանրապետություններում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը հետ է կանչվել պաշտոնից։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի Գագիկ Ղալաչյանին հետ կանչել Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- նշված է հրամանագրում։

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՍԴ նորընտիր նախագահ Արման Դիլանյանի հետ

Նշենք, որ Ղալաչյանը Ղազախստանում դիվանագիտական առաքելություն էր իրականացնում 2018թ-ից, իսկ 2019թ–ի հունիսի 7-ից նա համատեղությամբ նաև Ղրղզստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանն էր։

Чрезвычайный и Полномочный посол Армении в Кыргызстане Гагик Галачян (резиденция в г. Нур-Султан) вручил верительные грамоты Президенту Кыргызстана Сооронбаю Жээнбекову (11 сентября 2019). Бишкек
© Photo : Sultan Dosaliev / press office of the Embassy of RA in Kazakhstan
Գագիկ Ղալաչյան

Արմեն Սարգսյանի հրամանագրով մի շարք զինծառայողներ են պարգևատրվել, նաև հետմահու

 

 

 

0
թեգերը:
Դեսպան, Ղազախստան, Արմեն Սարգսյան, Հայաստան