Сирийские боевики, поддерживаемые Турцией, во время боевых действий недалеко от города Рас-эль-Айн (19 октября 2020). Сирия

Ադրբեջանը որոշ ուղղություններով վերահսկողությունը հանձնել է ահաբեկչական խմբավորումներին

398
(Թարմացված է 22:40 28.10.2020)
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ ավելի վաղ արված հայտարարությանն այն մասին, որ Թուրքիայի միջոցով Ադրբեջան տեղափոխված ահաբեկիչներն Արցախի ու Հայաստանի սահմանային հատվածներում ահաբեկչական ճամբարներ են հիմնում:

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Արցախի հարավում ստեղծվող ահաբեկչական ճամբարների վերաբերյալ Հայաստանը հրավիրում է ոչ միայն Ադրբեջանի, այլև տարածաշրջանի ուշադրությունը: Այս մասին այսօրվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ադրբեջանը, կարծես թե, որոշ ուղղություններով վերահսկողությունը հանձնել է ահաբեկչական խմբավորումներին: Եվ այս կապակցությամբ մենք հրավիրում ենք ոչ միայն Ադրբեջանի ուշադրությունը, որ համապատասխան պատասխանատվություն և հետևանքներ են լինելու, այլև ամբողջ տարածաշրջանի»,- ասաց Հովհաննիսյանը:

Հիշեցնենք՝ ԱՀ ՊՆ–ի մամուլի ծառայությունն այսօր հայտնել էր, որ Արդբեջանի զինված ուժերը ջանադրաբար ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ առաջնագծի այն հատվածներում, որտեղ վերջին օրերին մարտավարական նպատակներով հայկական ստորաբաժանումները հետ են քաշվել:

Ըստ Արցախի ՊԲ-ի այս գործողությունները կարող են ավելի սրել և ապակայունացնել իրավիճակը ոչ միայն Հայաստանի և Արցախի սահմաններում, այլ նաև լուրջ վտանգ ներկայացնել ամբողջ տարածաշրջանի համար։

ՊԲ–ն նշում է, որ ադրբեջանական զինված ուժերի գործողությունների մասին ակնհայտ է դարձել ռադիոհետախուզական տվյալների համաձայն թուրք-ադրբեջանական վարձկանների, ահաբեկիչների մարտավարությունն ու հեռախոսազրույցները վերլուծելով և հետախուզական փաստերը համադրելով։

Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Տեղեկություններ կան, որ նրանց 1,5-2 հազար դոլար են վճարել ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայկական և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1068 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 223 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 618 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

398
թեգերը:
Պատերազմ, ահաբեկիչ, Արցախ, Ադրբեջան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2213)
Ըստ թեմայի
Ադրբեջանցիներն ահաբեկիչներից խլում են հեռախոսներն ու անձնագրերը. Հովհաննիսյան
Իրանական բանակը կպայքարի իր սահմանների մոտ հայտնված ահաբեկիչների դեմ. Իրանի ԶՈւ հրամանատար
Արցախում Ադրբեջանի թիրախը ժողովուրդն է՝ նորածիններ, մայրեր, տարեցներ. ԱԳՆ
Ալեքսանդր Շալենգերգ

Ղարաբաղում պատերազմը կարող է շատ արագ նորից բռնկվել, եթե...

487
(Թարմացված է 22:29 03.12.2020)
Ավստրիացի նախարարի խոսքով՝ լավ է, որ զենքը վերջապես լռել է, հակամարտության կողմերը հրաժարվել են զինված հակամարտության տրամաբանությունից, սակայն չի կարելի միամտություն դրսևորել և համարել, որ դրանով ամեն ինչ որոշված է

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Sputnik. Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը ԵԱՀԿ նախարարների խորհրդի լիագումար նիստում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կրկին արագ բռնկվել, եթե կողմերը բանակցությունների սեղանի շուրջ չվերադառնան։

«Լավ է, որ զենքը վերջապես լռել է, հակամարտության կողմերը հրաժարվել են զինված հակամարտության տրամաբանությունից։ Սակայն չի կարելի միամտություն դրսևորել և համարել, որ դրանով ամեն ինչ որոշված է, հակամարտությունը կարող է կրկին շատ արագ բռնկվել, դրա համար միայն մեկ կայծ է պետք։ Մեզ համար դա նշանակում է, որ նախևառաջ պետք է ձգտել կայունացնել իրադրությունը տեղերում, խաղաղ բնակիչների տառապանքը պետք է դադարի, իսկ կրոնական և մշակութային ժառանգությունը տարածաշրջանում անհրաժեշտ է պաշտպանել», - հայտարարել է Շալենբերգը:

Մյուս կողմից, ըստ ավստրիացի նախարարի, անհրաժեշտ է միջազգային հստակ շրջանակ, այսինքն` վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցությունների սեղանի շուրջ:

«Միայն այդպես կարելի է հասնել երկարաժամկետ ժամանակացույց կազմել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար», - հավելել է նա:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։  Հայաստանի առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2718 զոհված զինծառայողի մարմին:

Դեկտեմբերի 2-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1746 զոհվածների անունները։

Ֆրանսիայի խորհրդարանը Ղարաբաղը ճանաչելու կոչով բանաձև ընդունեց

 

487
թեգերը:
Պատերազմ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ
Ըստ թեմայի
Լավրովը ԵԱՀԿ-ին հորդորել է ակտիվություն ցուցաբերել ղարաբաղյան կարգավորման հարցում
ԵԱՀԿ ՄԽ–ն հորդորում է բոլոր վարձկաններին արագ հեռանալ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից
Հայաստանը մեզ չի խնդրում ճանաչել Ղարաբաղը. Ֆրանսիայի արտգործնախարար
Արա Այվազյան

Արա Այվազյանը 4 քայլ է նշել հակամարտության լուծմանը հասնելու համար

256
(Թարմացված է 22:03 03.12.2020)
ԵԱՀԿ նախարարական խորհրդի 27-րդ հանդիպման ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարարն անդրադարձել է ԼՂ հակամարտության հարցին։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի ԵԱՀԿ նախարարական խորհրդի 27-րդ հանդիպման ժամանակ իր ելույթում նշել է, թե ինչ է պետք անել Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու և տարածաշրջանում տևական ու կայուն խաղաղություն հաստատելու համար։ ԱԳՆ–ի տարածած հաղորդագրության համաձայն` Այվազյանը 4 քայլ է նշել.

  • Արցախի կարգավիճակը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, Արցախի ժողովրդի անվտանգությունը,
  • Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների դեօկուպացիան,
  • վերջերս տեղահանված բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձը իրենց բնակավայրեր,
  • Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանությունը:

«Իսկ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով ռազմագերիների և այլ պատանդների անհապաղ և անվերապահ փոխանակումը, աճյունների վերադարձը պետք է իրականացվեն առանց որևէ հապաղման: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի հանգեցնում ԼՂ հակամարտության վերջնական քաղաքական և տևական կարգավորմանը: Միայն քաղաքական և բանակցված կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները, կարող է խաղաղություն և հաշտություն բերել Հարավային Կովկասի տարածաշրջան»,–ասել է Այվազյանը։

Նրա խոսքով` այդ նպատակին հասնելու համար Թուրքիան պետք է հրաժարվի իր ապակայունացնող քաղաքականությունից և զերծ մնա ցանկացած գործողությունից, որը կարող է էլ ավելի սրել լարվածությունը։ Այվազյանը նշել է, որ դրական է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների՝ այսօր ավելի վաղ արված հայտարարությունը, որը ևս մեկ անգամ ի ցույց է նրանց միասնականությունը և հաստատակամությունը հակամարտության՝ բանակցությունների միջոցով համապարփակ և կայուն խաղաղ կարգավորման գործում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ–ի պատվիրակությունների ղեկավարները` Ռուսաստանի, Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ժան–Իվ լը Դրիանը, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանն այսօր համատեղ հայտարարություն են տարածել`նշելով, որ բոլոր օտարերկրյա վարձկանները պետք է անհապաղ դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից։

Բացի այդ, նրանք Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել առաջին հնարավորության դեպքում ընդունել Մինսկի խմբի համանախագահներին, որպեսզի հակամարտության վերջնական լուծման նպատակով ձեռնամուխ լինեն առարկայական բանակցությունների:

Վարձկաններին դուրս բերելու համար ԵԱՀԿ երկրները պետք է ազդեն Թուրքիայի վրա. Այվազյան

256
թեգերը:
Արա Այվազյան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան
Ըստ թեմայի
Ֆրանսիայի խորհրդարանը Ղարաբաղը ճանաչելու կոչով բանաձև ընդունեց
ԵԱՀԿ ՄԽ-ն շարունակում է կարևոր դեր խաղալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում
Լավրովը ԵԱՀԿ-ին հորդորել է ակտիվություն ցուցաբերել ղարաբաղյան կարգավորման հարցում
Կարտոֆիլ

Ինչպես եփել կարտոֆիլը, որ վտանգավոր չլինի

0
(Թարմացված է 17:26 03.12.2020)
Ամենալավ տարբերակը մաքրած կարտոֆիլը խաշելն է կամ գոլորշու վրա եփելը, այդ դեպքում կպահպանվեն օգտակար նյութերը։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Էնդոկրինոլոգ Ելենա Գուբկինան «Արգումենտ ի ֆակտի» պարբերականին տված հարցազրույցում խոսել է կարտոֆիլի մասին։

Նրա խոսքով՝ այս մշակաբույսը պետք չէ եփել կեղևով, որում վնասակար նյութեր են կուտակվում հողից ու օդից։

«Պատրաստելիս պետք չէ կարտոֆիլը բարձր ջերմաստիճանի մշակման ենթարկել», - ավելացրել է մասնագետը։

Գուբկինան ընդգծել է, որ տապակելու ընթացքում կարտոֆիլը հագենում է ճարպերով ու տոքսիններով։

Սխտորի օգուտն ու վնասը. ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ սխտոր ենք ուտում

Բժիշկի խոսքով՝ ամենալավ տարբերակը մաքրած կարտոֆիլը խաշելն է կամ գոլորշու վրա եփելը, որպեսզի պահպանվեն օգտակար նյութերը՝ կալիումը, նատրիումը, վիտամին В6-ը։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ մոշ ենք ուտում

Բժիշկը նշել է, որ առողջությունը չվնասելու համար կարելի է շաբաթական երկու անգամ 200-300 գրամ կարտոֆիլ ուտել։

Բեռնաթափման օրեր. ինչպես մեկ օրում մաքրել օրգանիզմը և նիհարել

0
թեգերը:
բժիշկ, կարտոֆիլ
Ըստ թեմայի
Ինչպես է սև շոկոլադն ազդում օրգանիզմի վրա
Սննդամթերքի ո՞ր տեսակներն են օրգանիզմը պաշտպանում վիրուսներից
Հավկիթն օրգանիզմի համար օգտակա՞ր է, թե ՞ վնասակար. միֆ և իրականություն