Մարտակերտ

Ադրբեջանը հրթիռակոծել է Արցախի 120 բնակավայր, զոհվել են 39 խաղաղ բնակիչ. ՔԿ

829
(Թարմացված է 14:50 27.10.2020)
114 խաղաղ բնակիչ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, նրանցից ավելի քան 80-ը` ծանր։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը այսօր լրագրողներին հայտնեց, որ Ադրբեջանի զինված ագրեսիայի, հրթիռակոծության թիրախ են դարձել Արցախի ավելի քան 120 բնակավայրեր։

«Ականանետային ու հրթիռահրետանային զինատեսակների կիրառման արդյունքում սեպտեմբերի 27-ից մինչև օրս զոհվել է ռազմական գործողություններին որևէ մասնակցություն չունեցող 39 խաղաղ բնակիչ` 12-ը` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, 8-ը` Մարտունու շրջանում, 4-ը` Մարտակերտում, 1-ը` Տիգրանակերտում, 4-ը` Ասկերանում, 1-ը` Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում, 5-ը` Հադրութում, 1-ը` Շուշիում, 2-ը` Կարմիր Շուկայում»,– ասաց Վարդանյանը։

Նա նաև հայտնեց, որ զոհերից 1-ը մանկահասակ աղջիկ է, 6-ը` կանայք։

114 խաղաղ բնակիչ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, որից ավելի քան 80-ը` ծանր։

Վիրավորներից 51-ը վիրավորվել են Ստեփանակերտում, 18-ը` Մարտունու շրջանում, 14-ը` Մարտակերտում, 14-ը` Հադրութում, 4-ը` Շուշիում, 7-ն` Ասկերանում, 3-ը` Քաշաթաղի շրջանում, 1-ը` Ասկերանում։ 114 վիրավորներից 4-ը երեխաներ են, 18-ը` կանայք։

Վարդանյանն իր խոսքում շեշտեց, որ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ կիրառվել են միջազգային նորմերով արգելված զինատեսակներ, մասնավորապես` կասետային զինատեսակներ։

Սեպտեմբերի 28-ից սկսած մինչ օրս ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումների հետևանքով հրթիռակոծվել են Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի, Սոթք, Գեղամասար, Նորաբակ, Կութ, Վարդենիկ, Արծվանիստ, Մեծ Մասրիկ, Կոտայքի մարզի Կապուտակ, Կոտայք, Սյունիքի մարզի Կապան և Գորիս համայնքների 4 բնակավայրերի, Տավուշի մարզի Այգեպար համայնքների, Վայոց Ձորի մարզի Կեչուտ համայնքի քաղաքացիական ենթակառուցվածքներ` բնակելի տներ, դպրոցներ, մանկապարտեզներ, մարդատար ավտոբուս։

Սպանվել է 8 անձ, 11-ը` վիրավորվել։ Նրանց թվում են նաև տվյալ պահին ՀՀ ԶՈւ մարտական գործողություններում չներգրավված ու մարտական առաջադրանքներ չկատարող զինծառայողներ։

«Սեպտեմբերի 29-ին ՀՀ տարածքում` Վարդենիս համայնքի մոտակայքում, խոցվել է ՀՀ ԶՈւ մարտական ՍՈւ– 25 օդանավը, որի հետևանքով զոհվել է օդաչու, մայոր Վալերիյ Դանելինը»,– հիշեցրեց Վարդանյանը։

Բոլոր դեպքերում հարուցվել են քրեական գործեր` Արցախի ու Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, վարձկանության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային պայմանագրերով արգելված միջոցներ ու մեթոդներ կիրառելու, զինված ընդհարման ժամանակ միջազգային մարդասիրական նորմերի կոպիտ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ  հանցավոր հրաման արձակելու, միջազգային ահաբեկչության փաստերով։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 27-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1009 զինծառայողներ։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

829
թեգերը:
Զոհ, Ադրբեջան, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
Ըստ թեմայի
Մեր բանակի կանայք. ՀՀ ՊՆ խոսնակը լուսանկարներ է հրապարակել
Թշնամին կիրառում է նաև չեխական DANA ինքնագնաց հրետանային կայանքներ. լուսանկարներ
Հայերի ցավը ռուս լուսանկարչի աչքերով
Ֆրանսիայի սենատը

Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան և Արցախ

49
Ֆրանսիացի պատգամավորները ցանկանում են տեղում գնահատել Արցախում տիրող հումանիտար իրավիճակը, ինչպես նաև ծանոթանալ փախստականների խնդիրներին:

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik․ Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունը դեկտեմբերի 6-9-ն ընկած ժամանակահատվածում այցով կլինի Հայաստանում և Արցախում: Տեղեկությունը հայտնել է  Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Օլիվյե Ֆորը` առցանց բրիֆինգի ժամանակ։

 «Մենք ցանկանում ենք քննարկել իրադրությունը Լեռնային Ղարաբաղում և պլանավորում ենք հաջորդ շաբաթ մեկնել այնտեղ»,- հայտարարել է ֆրանսիացի քաղաքական գործիչը:

Նրա խոսքով՝ խորհրդարանական պատվիրակությունում կընդգրկվեն նաև միջազգային հարաբերությունների քարտուղար Ժան-Մարկ Ժերմենը և Ալֆորվիլի պատգամավոր Իզաբել Սանտյագոն: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի և Արցախի  ղեկավարությունների հետ։ Ֆրանսիացի պատգամավորները ցանկանում են նաև տեղում գնահատել Արցախում տիրող հումանիտար իրավիճակը, ինչպես նաև ծանոթանալ փախստականների հետ կապված խնդիրներին:

Ֆրանսիան Թուրքիայից սպասում է ԼՂ–ից վարձկանների դուրսբերման կոնկրետ գործողություններ

49
թեգերը:
Արցախյան պատերազմ, Արցախ, Հայաստան, Պատգամավոր, Ֆրանսիա
Ըստ թեմայի
Ֆրանսիան կարծում է, որ եռակողմ համաձայնագրի որոշ կետեր հաշվի առնված չեն
«Հոգի չկա, մենակ զենք». ֆրանսիական «Լադանիվայի» հայերեն նոր երգը
«ՀՀ կառավարություն էլ կդիմենք». մտավորականները Ֆրանսիայի դեսպանատուն նամակ կհանձնեն
Ստեփանակերտ

Մեկ օրում Հայաստանից Արցախ է վերադարձել 850 մարդ

30
Ավտոբուսների շարասյունն ընթացել է ռուս խաղաղապահների և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանում ժամանակավորապես ապաստանած ավելի քան 850 մարդ մեկ օրում Արցախ են վերադարձել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ավտոբուսները Երևանից ուղևորվել են Ստեփանակերտի գլխավոր հրապարակ՝ Լեռնային Ղարաբաղ տեղափոխելով 850 մարդու։ Շարասյան շարժն իրականացվել է ռուս խաղաղապահների և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ։

«Շփման գծի երկայնքով ընթացող ավտոբուսների անվտանգությունն ապահովել են ռուս զինծառայողները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ստեփանակերտ ուղևորվող ավտոբուսները կվերսկսեն իրենց աշխատանքը

Ընդհանուր առմամբ Արցախ են վերադարձել 26.000 փախստականներ։

30
թեգերը:
խաղաղապահ, Փախստական, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Վաղարշակ Հարությունյանն ասել է` ինչի կհանգեցնի պատերազմի վերլուծությունը
Արա Այվազյանն Ուենդի Մորթնիի հետ քննարկել է արցախցիների իրավունքների վերականգնման խնդիրը
Հանդիպումներ են եղել արգելված զինատեսակների կիրառման գծով միջազգային փորձագետների հետ. ՔԿ

Ծուխ, կրակ, կոտրված ցուցափեղկեր. Փարիզի բողոքի ակցիաները` լուսանկարներով

0
(Թարմացված է 00:21 01.12.2020)
  • Բողոքի ակցիաներ Փարիզում
  • Ֆրանսիացիներին որոշ օրենքներ դուր չեն եկել. բողոքի ակցիաներ Փարիզում
  • Ֆրանսիացիներին որոշ օրենքներ դուր չեն եկել. բողոքի ակցիաներ Փարիզում
  • Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում
  • Ցույցերից ավերված Փարիզը
  • Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում
  • Ցույցերից ավերված Փարիզը
  • Ցույցերից ավերված Փարիզը
  • Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում
  • Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում
  • Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում
  • Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում
Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով ՝ Փարիզում փողոց է դուրս եկել 46 հազար մարդ, իսկ ամբողջ երկրում՝ 133 հազար մարդ։ Բողոքի ակցիաների կազմակերպիչները պնդում են, որ ամբողջ երկրում փողոց է դուրս եկել 500 հազար մարդ։

Ոչ միայն Փարիզում, այլև ամբողջ Ֆրանսիայում բազմահազարանոց հանրահավաքներ են տեղի ունեցել Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից առաջին ընթերցմամբ հավանության արժանացած «Գլոբալ անվտանգության մասին» օրենքի դեմ: Վրդովմունք է առաջացրել է 24-րդ հոդվածը, որը օրինագծի տեքստում մտցվել է ոստիկանական արհմիությունների ճնշմամբ։

Այն տուգանքներ է նախատեսում ոստիկանների լուսանկարահանման և տեսանկարահանման համար, եթե այդ կադրերի տարածումը «սպառնում է առանձին պաշտոնյաների ֆիզիկական կամ հոգեկան անձեռնմխելիությանը»:

Կտրուկ քննադատության է արժանացել օրինագծի ևս մեկ դրույթ, ըստ որի լրագրողները պետք է նախապես գրանցվեն` ցույցերը լուսաբանելու համար: Եվրահանձնաժողովն արդեն իր կարծիքն է հայտնել նոր դրույթի վերաբերյալ՝ զգուշացնելով, որ ԶԼՄ-ները այսուհետ էլ պետք է ազատ կատարեն իրենց աշխատանքը: Ընդդիմությունը պահանջում է, որ նախագահ Էմանուել Մակրոնը հետ կանչի փաստաթուղթը, որը դեռ պետք է ստանա Սենատի հավանությունը։

0
  • Բողոքի ակցիաներ Փարիզում
    © Sputnik / Dominique Boutin

    Բողոքի ակցիաներ Փարիզում

  • Ֆրանսիացիներին որոշ օրենքներ դուր չեն եկել. բողոքի ակցիաներ Փարիզում
    © Sputnik / Dominique Boutin

    Ֆրանսիացիներին որոշ օրենքներ դուր չեն եկել. բողոքի ակցիաներ Փարիզում

  • Ֆրանսիացիներին որոշ օրենքներ դուր չեն եկել. բողոքի ակցիաներ Փարիզում
    © Sputnik / Dominique Boutin

    Ֆրանսիացիներին որոշ օրենքներ դուր չեն եկել. բողոքի ակցիաներ Փարիզում

  • Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում
    © Sputnik / Dominique Boutin

    Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում

  • Ցույցերից ավերված Փարիզը
    © Sputnik / Dominique Boutin

    Ցույցերից ավերված Փարիզը

  • Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում
    © Sputnik / Dominique Boutin

    Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում

  • Ցույցերից ավերված Փարիզը
    © Sputnik / Dominique Boutin

    Ցույցերից ավերված Փարիզը

  • Ցույցերից ավերված Փարիզը
    © Sputnik / Dominique Boutin

    Ցույցերից ավերված Փարիզը

  • Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում
    © Sputnik / Dominique Boutin

    Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում

  • Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում
    © Sputnik / Dominique Boutin

    Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում

  • Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում
    © Sputnik / Dominique Boutin

    Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում

  • Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում
    © Sputnik / Dominique Boutin

    Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում

թեգերը:
Բողոքի ակցիա, Ֆրանսիա, Փարիզ