00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի դեմ հարձակումը կազմակերպել ու իրականացրել է Թուրքիան. ՔԿ–ն փաստեր է ներկայացրել

© Sputnik / Aram NersesyanПопавший под обстрел детский сад в Мартуни, Карабах
Попавший под обстрел детский сад в Мартуни, Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը լրագրողներին է ներկայացրել Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ հարուցված քրեական գործի փաստական հանգամանքները։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 27-ին Արցախյան պատերազմի 1 ամսվա ընթացքում, ինչպես նաև 2020թ-ի հուլիսին Տավուշում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության իրականացրած ռազմական ագրեսիայի դեպքերով ՀՀ Քննչական կոմիտեում հարուցվել է 38 քրեական գործ։

Председатель Палаты представителей Конгресса США Нэнси Пелоси - Sputnik Արմենիա
Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվում է պատերազմական հանցագործություններով. Մնացականյանը` Փելոսիին

Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտնեց ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը` հավելելով, որ բոլոր այդ քրեական գործերը միացվել են մեկ վարույթում` Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, միջազգային մարդասիրական նորմերի կոպիտ խախտումներ կատարելու, զինված ընդհարումների ժամանակ միջազգային պայմանագրերով արգելված միջոցներ ու մեթոդներ կիրառելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու փաստերով։ 

«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը` ԶՈւ գլխավոր հրամանատար, նախագահ Իլհամ Ալիևի, պաշտպանության նախարար, գեներալ լեյտենանտ Զաքիր Հասանովի և այլ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների ընդհանուր հրամանատարությամբ, Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության հետ միասին ծրագրեր և իրականացրել են ագրեսիայի ակտ, որի գործողությունները սկսվել են ս.թ. հուլիսի 29-ից, երբ Ադրբեջանում` Թուրքիայի ԶՈւ հետ համատեղ սկսեցին կազմակերպել և իրականացնել զորավարժություններ»,– ասաց Վարդանյանը։

Ապատեղեկատվության ալիքին հաջորդել է իրական ագրեսիա ՀՀ–ի նկատմամբ. ԱԳՆ

Քրեական գործով ձեռք բերված փաստերի համաձայն, զորավարժությունները, թեև ավարտվել են օգոստոսի 10-ին, բայց Թուրքիայի ԶՈւ–ը փաստացի մնացել են Ադրբեջանի տարածում ու կազմակերպել և ղեկավարել Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին իրականացրած հարձակումը։

Այն մասին, որ այդ պատերազմը նախապես է ծրագրվել, վկայում է նաև այն, որ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներին հրաման է տրվել պատրաստվել պատերազմին, իսկ արդեն սեպտեմբերի կեսին Ադրբեջանում իրականացվել է մեծամասշտաբ զորահավաք։

Встреча министра иностранных дел Армении Зограба Мнацаканяна и государственного секретаря США Майка Помпео (23 октября 2020). Вашингтон - Sputnik Արմենիա
Ադրբեջանական ագրեսիան տեղի է ունենում Թուրքիայի ներգրավմամբ. Մնացականյանը` Պոմպեոյին

«Թուրքիայի ԶՈւ բարձրաստիճան զինվորականները տեղերում`զորամասերում անձամբ են համակարգել և իրականացրել մարտական պատրաստության դասընթացներ։ Իսկ սեպտեմբերի 26-ին` նախքան բուն ռազմական գործողություններ սկսելը, ԶՈւ–երը հանվել են իրենց մշտական տեղակայման վայրերից ու, համապատասխան ռազմական տեխնիկայի համալրմամբ, տեղակայվել են արցախա–ադրբեջանական շփման գծի երկայնքով։ Ավելին` շփման գծի հարևանությամբ գտնվող ադրբեջանական բնակավայրերի տների բակերում տեղակայվել են հրթիռա–հրետանային կայաններ»,– ասաց Վարդանյանը։

Քրեական գործով ապացույցներ են ձեռբ բերվել նաև այն մասին, որ մինչև սեպտեմբերի 27-ը ու դրանից հետո Ադրբեջանի զինված ուժերը համալրվել են Իսրայելից, Թուրքիայից, Չեխիայից, Բելառուսից ու այլ երկրներից ձեռք բերված ռազմական տեխնիկայով։

Քրեական գործով փաստեր են ձեռք բերվել նաև Թուրքիայի կողմից Ադրբեջան տեղափոխված զորքերի ու վարձկանների մասին։

Այսպես`ձեռք բերված փաստերով, սեպտեմբերի 26-ին Թուրքիա– Ադրբեջան օդուժով իրականացված A400- M ինքնաթիռներով և սեպտեմբերի 27-ին Թուրքիայի Օրդու քաղաքից Վրաստան–Ադրբեջան օդուղով Ադրբեջան են տեղափոխվել շուրջ 1000 թուրք զինծառայողներ։

«Սեպտեմբերի 28-ին տվյալներ են ձեռք բերվել այլ երկրներից Ադրբեջան բերված իսլամիստների առկայության ու ռազմական գործողություններում ներգրավվածության մասին։ Տվյալներ են ձեռք բերվել նաև Արցախի ՊԲ պաշտպանության լեռնային հատվածներում արաբալեզու զինյալների առկայության մասին, ովքեր ներգրավված են եղել դիվերսիոն խմբերում, իսկ նրանց տեղաշարժն իրականացվել է թուրքական արտադրության COBRA տեսակի թեթև զրահամեքենաներով»,– հայտնեց Վարդանյանը։

Վարչության պետը նշեց նաև, որ Հորադիզի տարածքում տեղակայված են եղել սիրիացի գրոհայիններ, իսկ սեպտեմբերի 29-ին հաստատվել է առնվազն 300 արաբալեզու գրոհայինների մասնակցությունը արևելյան ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին։ Ի դեպ, այս 300 գրոհայիններից 2–ը սպանվել են, նրանց լուսանկարները կցվել են քրեական գործին։

Հակամարտության գոտում վարձկան ահաբեկիչների ներկայության մասին վկայող նոր տեսագրություն - Sputnik Արմենիա
Հոգեմետ դեղերի ազդեցության տակ են. վարձկանների ներկայությունն ապացուցող տեսանյութ

«Հարկ է նշել, որ վերջինները գործել են անկախ, առանձին խմբերով ու ապահովել են Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների գործողությունները»,– ասաց Վարդանյանը։

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ն Արաքսի հովտում ընթացող մարտերում արձանագրվել է նաև թուրքմեն գրոհայինների մասնակցությունը։ Այդ ընթացքում վիրավորում են ստացել 2 գրոհայիններ։

Հոկտեմբերի 2-ին պարզվել է, որ մարտական գործողություններում ներգրավված են նաև պակիստանցի վարձկաններ։ Հոկտեմբերի 4-ին էլ Գյանջայում են գտնվել Թուրքիայի ԶՈւ առնվազն 300 զինծառայողներ։ Նրանք, ըստ քրգործի տվյալների, նախկինում մասնակցել են Աֆրինի ու Իդլիբի մարտական գործողություններին։

Հոկտեմբերի 5-ին էլ Թուրքիայից Ադրբեջան է ժամանել Թուրքիայի ԶՈւ 400 զինծառայող` քաղաքացիական հագուստով։  Իսկ մարտական գործողություններին նրանք մասնակցել են Ադրբեջանի սահմանապահ զորքերի համազգեստով։

Գործին կցված ապացույցներից մեկը Սյունիքի մարզի հարակից բնակավայրերում վերջին օրերին հայտնաբերված ատրճանակի պատյանն է` ձեռագիր արաբերեն գրառումներով։

Իսկ 2020թ–ի սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07։15-ից թուրք–ադրբեջանական ուժերը լայնածավալ հարձակման են անցել Արցախի սահմանի ողջ երկայնքով` կիրառելով ականանետային, ավիացոն և անօդաչու թռչող սարքեր։

Սեպտեմբերի 28-ին Ադրբեջանը ոտնձգել է նաև ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ։

Լրահոս
0