ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանցի ըմբշամարտիկ Էդուարդ Վարդանյանը մեկնել է Արցախ՝ մարդասիրական օգնություն տրամադրելու։ Այդ մասին նա հայտնել է Sport24-ի թղթակցին։
Ավելի վաղը Վարդանյանը Instagram-ում «սթորի» էր հրապարակել, որը մակագրել էր․«Հայրենիք։ Հայաստան։» Նա նաև լուսանկար էր տեղադրել` գրելով հայ կամավորներից մեկի խոսքերը․«Եթե կորցնենք Արցախը, պատերազմը կհասնի մեր դուռ»։
Էդուարդ Վարդանյանը խառը մենամարտերի(MMA) ռուսաստանաբնակ հայ պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ է։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վարդանյանն ու Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը պատրաստվում են ըմբշամարտի դպրոց բացել Լեռնային Ղարաբաղում ու մարզել այնտեղի պատանիներին:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 26-ի ժամը 13։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:
Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Ստեփանակերտի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ պատերազմից հետո ձնամաքրման աշխատանքներում որոշակի խնդիրներ են առաջ եկել։ Քաղաքապետարանը Facebook–ի էջում գրառում է արել` հորդորելով քաղաքացիներին աջակցել` ինչով կարող են։
«Պատերազմից հետո աշխատուժի պակաս է զգացվում: Եղած մարդկային ռեսուրսները բավարար չեն հրատապ խնդիրներին լուծում տալու համար: Տեխնիկական միավորների մի մասը պատերազմի հետևանքով կա՛մ մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ, կա՛մ էլ գտնվում է անսարք վիճակում: Արդյունքում մեքենատրակտորային բազան լրջորեն համալրելու կարիք կա»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ստեփանակերտի քաղաքապետարանից հայտնում են, որ վերջին մեկ ամսում քաղաքում երթևեկող փոխադրամիջոցների թիվը զգալիորեն մեծացել է, ինչը նույնպես խոչընդոտում է ձնամաքրման աշխատանքներին։ Բացի այդ, աջակցության ծրագրերից օգտվելու նպատակով քաղաքի տարբեր վայրերում հերթեր են գոյանում, և որոշ տարածքներում գրեթե անհնար են դառնում ձնամաքրման աշխատանքները:
Իրականում քանի՞ հայ է ապրել Շուշիում
Քաղաքապետարանը հայցում է արցախցիների ներողամտությունը` նշելով, որ ձնամաքրման մեքենաները մաքրում են փողոցները` ունեցած հնարավորություններն առավելագույնս օգտագործելով:
Հիշեցնենք` ՀՀ ԱԻՆ–ը հայտնել է, որ հունվարի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Գիտակցված ենք եկել այստեղ». Թաթուլը նստեց տեղն ու... Շուշիի մշակույթի տունը հրթիռակոծեցին
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը կարծում է, որ Արցախում ներդրումների միջոցով աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտություն կա։ Թանդիլյանը նման կարծիք է հայտնել այսօր`ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի, սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արմեն Ղուլարյանի և սփյուռքի հարցերով Արցախի նախագահի խորհրդական Ազատուհի Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Թանդիլյանն անդրադարձել է դեպի Արցախ նման այցերի կարևորությանն՝ իր խոսքում ընդգծելով, որ հայաստանյան տարբեր կառույցների հետ մշտական փոխգործակցությունը պետք է լինի շարունակական՝ ունենալով առարկայական արդյունքներ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Թանդիլյանը հատկապես կարևորել է Հայաստանի և սփյուռքի ներգրավվածությամբ արցախցիների սոցիալական խնդիրների լուծմանը զուգահեռ, նաև բնակարանային ապահովման և հետագա կենսագործունեության համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումը։
Հանդիպման վերջում որոշում են կայացրել ունենալ միասնական օպերատիվ աշխատանքային օրակարգ, որը հնարավորություն կտա Արցախում առկա խնդիրները դիտարկել ճիշտ տեսանկյունից: