ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. ՌԴ Պետդումայի պատգամավորները վստահ են, որ պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատելու համար։ Պետդումայի միջազգային հարցերի կոմիտեի անդամ Անտոն Մորոզովն ու ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում անդրադարձել են ԱՄՆ–ի դերակատարությանը։
Երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններին, նա նշել է, որ այդ առումով շատ լավ առաջընթաց է արձանագրվել։
Անտոն Մորոզովի խոսքով` Թրամփի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններին արդյունավետ կլինի, եթե նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում աջակցություն հայտնի հակամարտության կարգավորման ծրագրին։ Խորհրդարանականի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարելի է լուծել միայն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի համապատասխան բանաձև ընդունելով։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն, ինչպես նաև Ռուսաստանը, Չինաստանն ու այլ երկրները ԱԽ մշտական անդամներ են։
«Այնպես որ եթե Թրամփն աջակցի կարգավորման ինչ-որ ծրագրին ու ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր մտցնելու հնարավորությանը, անկասկած, աշխատող սխեմա է։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների քննարկումից առաջ որոշակի նախնական պայմանավորվածություններ ձեռք բերելու համար դա նորմալ պրակտիկա է», - ասել է Մորոզովն ու ավելացրել, որ միաժամանակ պետք է հաշվի առնել ՌԴ-ի ու շահագրգռված այլ երկրների կարծիքը։
Վլադիմիր Ջաբարովն էլ իր հերթին նշել է` եթե Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Ղարաբաղյան հակամարտության կողմերին պարտադրեն, որ դադարեցնեն զինված հակամարտությունն ու բանակցությունների սեղանի մոտ նստեն, մեծ գործ արած կլինեն։
«Կարծում եմ՝ պետք է ցանկացած հնարավորություն օգտագործել Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտական գործողությունները դադարեցնելու համար», - ասել է Ջաբարովը։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը զգալի դերակատարություն է ունեցել Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման գործում, Ֆրանսիան հայտնել է իր դիրքորոշումը, ԱՄՆ-ն միացել է այդ գործընթացին։
Քաղաքական գործչի խոսքով` ամենակարևորը, որ խաղաղ մարդիկ այլևս չմահանան։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 22-ին «Վալդայ» ակումբի քննարկման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի շարք առանցքային հայտարարություններ էր արել Ղարաբաղյան հակամարտության թեմայով։
«Ողբերգությունն այն է, որ մարդիկ են մահանում։ Գիտեք` երկու կողմից էլ կորուստները շատ են։ Մեր տվյալների համաձայն՝ երկու կողմն էլ ավելի քան երկու հազար զոհ ունեն։ Զոհվածների ընդհանուր թիմը մոտենում է հինգ հազարի։ Աֆղանստանի պատերազմի տասը տարիների ընթացքում Խորհրդային Միությունում, խորհրդային բանակում 13 հազար մարդ է մահացել։ Իսկ այստեղ այդ կարճ ժամանակահատվածում` արդեն գրեթե հինգ հազար։ Իսկ քանի՞ վիրավոր կա։ Որքա՞ն մարդ է տառապում, որքա՞ն երեխաներ։ Այդ պատճառով սա մեզ համար առանձնահատուկ իրավիճակ է», - ասել է Պուտինը։ Նա հույս է հայտնել, որ ամերիկյան գործընկերները ՌԴ-ի հետ համահունչ գործեն և կօգնեն հարցի կարգավորմանը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 24-ի ժամը 17։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 963 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:
Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է օտարերկրացիների համար Արցախի տարածք մուտք գործելու նոր անցագրային ռեժիմի կազմակերպումը։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Սինանյանը նշել է, որ այդ հարցը քննարկել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ հանդիպման ժամանակ:
«Մարդիկ, որոնք ռուսական կամ հայկական քաղաքացիություն չունեն, դրա հետ կապված խնդիրներ են ունենում։ Մենք հսկայական սփյուռք ունենք, նրանք սովոր են ամռանը գալ Հայաստան, սիրում են նաև Արցախ այցելել, և ահա այս ամռանը կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ շատ մարդիկ կցանկանան գնալ Արցախ, բայց չեն կարողանա դա անել այդ ռեժիմի պատճառով», - ասել է Սինանյանը:
Նրա խոսքով` խոսքն այն շրջանների մասին է, որոնք գտնվում են հայկական կողմի ու ռուս խաղաղապահների վերահսկողության տակ:
«Նոր կարգն այնպիսին է, որ պետք է հայտ ներկայացնել Հայաստանում Արցախի ներկայացուցչություն այցելելուց յոթ օր առաջ, այնուհետև ցուցակը փոխանցվում է ռուս խաղաղապահներին ու հետո որոշվում է, թե ով կարող է գալ, իսկ ով՝ ոչ», – պարզաբանել է Սինանյանը:
Նա ավելացրել է, որ համավարակից առաջ 2019-ին Արցախ են այցելել, ըստ տարբեր տվյալների, 30-50 հազար օտարերկրյա քաղաքացիներ։
«Այժմ հայտերը դեռ քիչ են, քանի որ համավարակը չի անցել, ու զբոսաշրջային սեզոնը չի սկսվել։ Բայց միևնույնն է, կան մարդիկ, որոնք ուզում են գնալ, մենք ունենք այն կազմակերպությունների ու մարդկանց ցուցակը, որոնց մուտքը մերժվել է», – նշել է Սինանյանը։
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Զենք-զինամթերքի հայտնաբերման նպատակով Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության սակրավորները ինժեներահետախուզական աշխատանքներ են սկսել Մարտունու շրջանում: Տեղեկությունը հայտնում է ԱԻՊԾ մամուլի ծառայությունը։
«Օրվա ընթացքում պայթուցիկ առարկաների՝ հրթիռակասետային ռումբերի, թնդանոթի արկերի և ականանետի ականների պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի քաղաքում, Բերդաշեն, Հացի, Ննգի և Մյուրիշեն համայնքների տարածքներում: Ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ կլինեն նաև Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ բնակավայրերի հարակից անտառային հատվածներում»,-նշված է հաղորդագրության մեջ:
Բաքուն պահում է Հայաստանի ավելի քան 100 քաղաքացիների. սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար
Հավելյալ տեղեկություն ստանալու համար քաղաքացիները կարող են զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն:
Երևանը Մոսկվայի հետ քննարկում է Արցախ մեկնելու ցանկություն ունեցող օտարերկրացիների հարցը
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Մարտի 3-ին` ժամը 11:00-ին, Գյումրիում մեկնարկել է ֆլեշմոբ-քայլերթ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Նախաձեռնության համահեղինակ իրավաբան Կարապետ Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ինքն ու դերասան Մկրտիչ Վարդանյանը պատրաստվում են անցնել այն ճանապարհով, որով Փաշինյանը երեք տարի առաջ Գյումրիից եկել է Երևան, հասնել մայրաքաղաք ու խորհրդանշական իրեր փոխանցել ՀՀ վարչապետին։
Պատերազմին մասնակցած եզդիները միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին. Այսեր Իսոյան
Նշենք, որ քայլերթից առաջ Պողոսյանն ու Վարդանյանը խորհրդանշական ակցիա են իրականացրել՝ Նիկոլ Փաշինյանի ուսապարկը խորհրդանշող պայուսակից հանելով իրեր՝ փուչիկ, ծաղրածուի և բժշկական դիմակներ, կախարդական փայտիկ, նոթբուք, ելակ, նուռ, Հայաստանի քարտեզը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկարը։ Նրանք վստահեցրին, որ հենց այս ամենն էր Փաշինյանն իր հետ բերել Երևան։
Ֆլեշմոբի մասնակիցները նշեցին, որ այդ ամենից բացի, իրենք այլ իրեր էլ են տանելու Փաշինյանին` պարան, օճառ, մարզական կոշիկներ, հերոս տղաների շիրիմների լուսանկարը և այլն:
Մի շարք քաղաքացիներ էլ առաջարկել են պայուսակում ավելացնել նաև 2020 թվականին իմքայլականների նախաձեռնված «Սահմանադրական» հանրաքվեի «Այո» քարոզչության բուկլետը, «Հպարտ քաղաքացու անձնագիրը», Շուշիի տան բանալիներ և այլն։
«Հենց նույն ճանապարհով, որով 2018 թվականին Փաշինյանը Գյումրիից շարժվել է Երևան, մենք ենք անցնելու, լինելու ենք նույն բնակավայրերում, փորձելու ենք հասկանալ մարդկանց դիրքորոշումը, լսել նրանց կարծիքները։ Ամենայն հավանականությամբ, արդեն ուրբաթ օրը ճամպրուկը կհասցնենք կառավարություն», - ասաց Կարապետ Պողոսյանը` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց:
Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրանք արդեն հասել են Սպիտակ։
Սպիտակի ղեկավարը միանում է Փաշինյանի հրաժարականի պահանջին և աջակցում ԳՇ–ին



