Արխիվային լուսանկար

Հայերն ապրել են ու կապրեն Արցախում ընդմիշտ. բողոքի ակցիա` Շվեդիայում

124
(Թարմացված է 19:05 23.10.2020)
Շվեդիայում ապրող հայերի կազմակերպած բողոքի ակցիային մասնակցում էին նաև շվեդ քաղաքական գործիչներ։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում հայերը բողոքի ակցիա են անցկացնում խորհրդարանի շենքի դիմաց։ Բողոքի ակցիան մեկնարկեց Տերունական աղոթքով։ Ի դեպ, ակցիային մասնակցում էին նաև հոգևորականներ, հայամետ շվեդ քաղաքական գործիչներ, որոնք այս օրերին Շվեդիայի խորհրդարանում բարձրաձայնում են Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին։

«Մեր ամբողջ ազգն այսօր մեկ նպատակն ունի` հաղթել և մեզ` Ավարայրից ստացած, Սարդարապատում հաստատած ժառանգությունը պահպանել ու այն հաջորդ սերնդին փոխանցել»,–ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։

Մեկ ուրիշն էլ հավելեց, թե մենք չպետք է թույլ տանք, որպեսզի Էրդողանն այս կռվում հաղթի. հայերն ապրել են ու կապրեն Արցախում ընդմիշտ։
Շվեդ քաղաքական գործիչները նույնպես ելույթով հանդես եկան` դատապարտելով Ադրբեջանի գործողությունները։

«Կանգնեցրեք երկրորդ Հիտլերին». բողոքի ակցիա ՀՀ–ում Գերմանիայի դեսպանատան առջև

Ելույթներից հետո բողոքի ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի Շվեդիայում ՀՀ դեսպանատուն, որպեսզի զոհված հայ զինծառայողների հիշատակի համար մոմավառություն իրականացնեն։

Նշենք, որ այս օրերին ակցիաներ են կազմակերպվել աշխարհի բազում երկրներում` ԱՄՆ–ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Վրաստանում, Իսրայելում, Կիպրոսում, Հունաստանում, Կանադայում...

 

124
թեգերը:
Շվեդիա, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
Ըստ թեմայի
ՄԱԿ–ի առջև բողոքի ակցիա անող արցախցիներին հազարավոր հայաստանցիներ միացան. լուսանկարներ
Հույներն ու հայերը բողոքի ակցիա են իրականացրել Թուրքիա տանող միջպետական ճանապարհին
«Եվրոպայում գիտեն` ով է սկսել պատերազմը». ԵՄ դեսպանն ընդունել է բողոքի ակցիա անողներին
Ստեփանակերտ

Ընդհանուր առմամբ ավելի քան 27 հազար մարդ է արդեն վերադարձել Արցախ

15
(Թարմացված է 16:39 02.12.2020)
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Ղարաբաղում հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Ռուս խաղաղապահների աջակցությամբ արդեն ավելի քան 27 հազար մարդ է վերադարձել Արցախ, վնասազերծվել է ավելի քան 1100 պայթուցիկ առարկա: Տեղեկությունը հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

«Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ խաղաղ բնակիչները շարունակում են վերադառնալ։ Մեկ օրում վերադարձել է ևս 1168 մարդ։ Նախկին բնակության վայրեր ռուս խաղաղապահների աջակցությամբ արդեն վերադարձել են ավելի քան 27 հազար փախստականներ», - ասել է Կոնաշենկովը։

Նրա խոսքով ՝ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է նաև, որ ռուս սակրավորները մեկ օրում մաքրել են ավելի քան չորս հեկտար տարածք, մեկ կիլոմետր ճանապարհ՝ վնասազերծելով ավելի քան 17 պայթյունավտանգ առարկաներ:

«Լեռնային Ղարաբաղում ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է ավելի քան 38 հեկտար տարածք, ավելի քան 12 կմ ճանապարհ, ստուգվել է 117 տուն և սոցիալական օբյեկտ, հայտնաբերվել ու վնասազերծվել է ավելի քան 1100 պայթուցիկ առարկա», - հավելել է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1746 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

15
թեգերը:
ական, ռուս, Լեռնային Ղարաբաղ, բնակիչ, խաղաղապահ, Արցախ
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
2 անգամ հայտնվել են շրջափակման մեջ, դուրս եկել առանց կորուստների՝ տանելով նաև վիրավորներին
Տիգրան Ավինյանը հանդիպել է ՌԴ դեսպան Կոպիրկինին. քննարկվել է նաև գերիների վերադարձի հարցը
Արցախում կադրային փոփոխությունների գործում վերջին խոսքն արդեն Փաշինյանինը չէ
Արցախ

2 անգամ հայտնվել են շրջափակման մեջ, դուրս եկել առանց կորուստների՝ տանելով նաև վիրավորներին

83
(Թարմացված է 16:03 02.12.2020)
Արցախի ՊԲ-ն հրապարակել է մերօրյա նոր հերոսների անունները՝ ժամկետային զինծառայողներից մինչև փոխգնդապետներ:

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը շարունակում է ներկայացնել մերօրյա հերոսներին ու Արցախյան պատերազմի ընթացքում նրանց կատարած սխրանքները:

Հերթական հրապարակման համաձայն` փոխգնդապետներ Նաիրի Արկադիի Ավետիսյանը, Արմեն Գառնիկի Պետրոսյանը, Վաչե Շահենի Մանասյանը հարավային ճակատում պահել են կարևոր բարձունքը, խոցել թշնամական ավտոտեխնիկա, մեծաքանակ մարդկային ուժ և ապահովել հայկական կողմի  անձնակազմի անվտանգ դուրս բերումը մարտական գործողությունների շրջանից:

Մայոր Արմեն Վյաչեսլավի ղեկավարությամբ` ՀՕՊ ուժերը ոչնչացրել են հակառակորդի 2 ԱԹՍ, Հադրութի մոտակայքում թշնամուն պատճառել երկու հարյուրից ավելի մարդկային ուժի կորուստ: Մարտերի ընթացքում անձնակազմը երկու անգամ հայտնվել է շրջափակման մեջ և, հմտորեն խուսավարելով ու չտալով ոչ մի զոհ, հաջողությամբ դուրս եկել՝ իրենց հետ տանելով նաև բոլոր վիրավորներին:

4–ամյա որդու հերոսն է. պատերազմում երկու ոտքը կորցրած Արգիշտին սոցիալական ծանր վիճակում է

Մարտական գործողությունների ընթացքում խիզախություն են դրսևորել ժամկետային զինծառայողներ Հենրիկ Ռաֆիկի Սողոմոնյանը, Արշամ Նելսոնի Մանուկյանը, Նորիկ Վլադիկի Առաքելյանը, Սլավա Վլադիմիրի Մովսեսյանը, Սամվել Անդրանիկի Խաչատրյանը, Վիգեն Արսենի Եղիազարյանը, Սամվել Համբարձումի Գևորգյանը, Արման Խաչատուրի Խաչատրյանը, Սերգեյ Աշոտի Հայրապետյանը:

Փառք մեր հերոսներին:

83
թեգերը:
թշնամի, շրջափակում, Արցախի պաշտպանության բանակ (ՊԲ), Արցախյան պատերազմ, հերոս
Ըստ թեմայի
Վիրավոր վիճակում ժամկետային զինվոր-բուժակը մոտ 20 ծառայակցի է փրկել. արցախյան հերոսապատում
Մեր մեջքն ուղղելու ժամանակ ունենք. Արցախը նոր հերոս ունի
Զոհվել է «Արցախի հերոսի» կոչմանն արժանացած Դավիթ Գրիգորյանը
Տիգրան Ավինյան

Պետք է ամեն ինչ անել գերիների ու դիերի փոխանակումն արագացնելու համար. Ավինյան

0
(Թարմացված է 17:31 02.12.2020)
ՀՀ փոխվարչապետ Ավինյանն ու ԿԽՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Մարտին Շյուպը քննարկել են գերիների, պատանդների և անհայտ կորածների ու զոհերի դիերի հայտնաբերման ու փոխանակման հարցերը:

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությանը՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Մարտին Շյուպի գլխավորությամբ:

Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, Մարտին Շյուպը նշել է, որ ԿԽՄԿ-ի ու Հայաստանի միջև արդյունավետ երկխոսություն է հաստատվել և կարևորել է գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հետ համագործակցությունը:

Քննարկվել են գերիների փոխանակման, անհետ կորածների ու զոհվածների դիերի հայտնաբերման ուղղությամբ կատարվող աշխատանքներին վերաբերող հարցեր: Փոխվարչապետը նշել է, որ պետք է ամեն ինչ անել այս գործընթացը հնարավորինս արագացնելու համար:

Տիգրան Ավինյանն ասել է, որ գերիների փոխանակման գործընթացում հայկական կողմն առաջարկում է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը, ինչպես նաև ստեղծել մեխանիզմ, ըստ որի նոր գերիների հայտնաբերման պարագայում կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է առանց նախապայմանների հետ վերադարձնել նրանց:

Կողմերն անդրադարձել են նաև Արցախում հումանիտար իրավիճակին և ռազմական գործողությունների արդյունքում տուժած անձանց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցերին:

0
թեգերը:
Ադրբեջան, Կարմիր խաչ, Դիակ, ռազմագերի, գերի, Տիգրան Ավինյան