Ռուս խաղաղապահներ

Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը դեռ քիչ հավանական է․ ռուս փորձագետը բացել է փակագծերը

858
(Թարմացված է 17:39 23.10.2020)
Վադիմ Մուխանովը նշել է, որ դիտորդների հարցը առաջնային չէ ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի համար։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորակազմի տեղակայումն առաջիկայում քիչ հավանական է, այստեղ կարող են տեղակայվել միայն դիտորդներ, սակայն այդ սցենարը հնարավոր է միայն կողմերի համաձայնության դեպքում։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Կովկասի բաժնի գիտաշխատող Վադիմ Մուխանովը։

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Sputnik ռադիոկայանին տված հարցազրույցում նշել էր, որ այժմ Ղարաբաղյան հակամարտության գոտում բավական կլիներ նույնիսկ ոչ թե խաղաղապահների, այլ ռազմական դիտորդների ներկայությունը։ Նրա կարծիքով՝ ճիշտ կլիներ, որ այս պահին ռուս ռազմական դիտորդներ լինեին, սակայն վերջին խոսքը կողմերինն է։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին նշել էր, որ Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությամբ։

«Առաջնահերթ հարց է՝ արդյո՞ք հակամարտող կողմերը, այն է` Ադրբեջանն ու Հայաստանը, պատրաստ են դրան։ Ցանկացած խաղաղապահի, դիտորդի տեղակայում հնարավոր է միայն երկու կողմի համաձայնության դեպքում։ Մենք դեռ դրա պատասխանը չենք լսել»,- ասել է Պեսկովը, պատասխանելով հարցին՝ արդո՞ք Ռուսաստանը պատրաստ է խաղաղապահների իր զորակազմն ուղարկել Լեռնային Ղարաբաղ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ռուս խաղաղապահների տարբերակն արժե դիտարկել։

Դիտորդներ Արցախում․ արդյո՞ք դրա հետ կհամաձայնի պատերազմ սանձազերծած երկիրը

«Սակայն այդ հարցերը պետք է քննարկել ավելի լայն համատեքստում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում», - ասել է Փաշինյանը Al Jazeera-ին տված հարցազրույցում։ Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը առաջարկություններ կանի Ղարաբաղում դիտորդների ու խաղաղապահների կազմի, ժամկետների ու քանակի վերաբերյալ, ու որ Բաքուն իր պայմանները կառաջադրի։

Մեկնաբանելով այդ իրադարձությունները՝ Վադիմ Մուխանովը նշեց, որ հարցը շատ բարդ է, քանի որ նախկինում Ադրբեջանը դրական պատասխան չէր տալիս դիտորդների ու խաղաղապահների վերաբերյալ հարցին։ Թեև թեման բավականին վաղուց է բարձրացվել, սակայն նախկինում էլ հակամարտության կողմերը համաձայնության չեն եկել դիտորդների, առավել ևս՝ խաղաղապահների վերաբերյալ։

«Ինչպես տեսնում եք, Ղարաբաղյան հակամարտության ժամանակակից փուլն ավելի քան 30 տարեկան է։ Այդ ընթացքում ոչ մի անգամ կյանքի չի կոչվել ո՛չ դիտորդների, ո՛չ էլ խաղաղապահների հարցը։ Համաձայնեք՝ աննախադեպ սրացման փուլում, որն այժմ տեսնում ենք, ինձ թվում է` քիչ իրատեսական սցենար է, որ կողմերն այդ հարցում հանկարծակի քայլ կանեն», - ասել է Մուխանովը։ 

Նրա խոսքով՝ խաղաղապահների հարցը որակապես ավելի լուրջ է, քան դիտորդների հարցը, ու առաջիկայում կարող է խոսք լինել միայն Ղարաբաղում դիտորդների մասին։

«Այդ պատճառով էլ առաջիկա օրակարգում խոսքը կարող է լինել միայն դիտորդների մասին։ Քանի որ խաղաղապահների զորակազմը պետք է ինչ-որ տեղ տեղակայել, պետք է որոշակի չեզոք գոտի լինի, իսկ այդ ամենը չկա», - պարզաբանել է նա։

Ռուս փորձագետն ավելացել է, որ Ղարաբաղում դիտորդների հարցը չի կարող լուծվել մյուս օրակարգից զատ, և դա մեծ խնդիրներ է առաջացնում, քանի որ շարունակվող մարտական գործողությունների պայմաններում կողմերը սկզբունքային հարցերում պատրաստ չեն փոխզիջման ու պատրաստ չեն նստելու բանակցությունների սեղանի շուրջ ։

Մուխանովը նշել է, որ դիտորդների հարցը առաջնային չէ ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ Հայաստանի համար։

Լավրովը արցախյան հարցում բեկում է ակնկալում ամենակարճ ժամկետում

«Առաջնահերթ է հսկողություն հաստատել այս կամ այն տարածքի հանդեպ։ Ընդհանուր առմամբ այն, որ Ադրբեջանը սանձազերծել է մարտական գործողություններ, որոնք արդեն չորրորդ շաբաթն է, ինչ ընթանում են, հաստատում է միտքն այն մասին, որ բանակցությունների շուրջ որևէ քննարկում սկսելուց առաջ ադրբեջանական կողմն ուզում է արձանագրել իր փաստացի ներկայությունը հակամարտության գոտում, հետո միայն խոսել հսկողության մասին, իսկ դիտորդների մասին խոսակցությունները ոչ թե երկրորդական են, այլ երրորդական», - պարզաբանել է փորձագետը։ 

Մուխանովը նշել է՝ Ղարաբաղում դիտորդներ ու խաղաղապահներ հայտնվելու համար միջնորդների ջանքեր են անհրաժեշտ։

«Այդ պատճառով իհարկե միջնորդների, խաղաղապահ գործունեության մեդիատորների՝ Ռուսաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների լուրջ ջանքեր են անհրաժեշտ, որ այդ հարցն ինչ-որ քաղաքական հարթություն անցնի։ Դեռ տեսնում եք, որ ուղղակի քննարկում ենք դա խոսակցությունների մակարդակով։ Գործնական քայլեր չկան», - ավելացրել է փորձագետը։

Նա պարզաբանել է, որ հակամարտության գոտում խաղաղապահներ մտցնելու կամ դիտորդներ տեղակայելու համար պետք է ընդհանուր ընկալում լինի, ինչպես դա եղել է այլ հակամարտ գոտիներում, օրինակ՝ վրաց-աբխազական ու վրաց-օսեթական։

«Այն ժամանակ խաղաղապահ զորակազմ կար։ Բայց այն ժամանակ հակամարտության կողմերը եկան այն ընկալման, որ գոնե դիտորդներ, իսկ հետո՝ խաղաղապահներ պետք է այնտեղ լինեն», - ասել է Մուխանովը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 23-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 927 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6539 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 206 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 588 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

858
թեգերը:
Պատերազմ, դիտորդ, խաղաղապահ, Լեռնային Ղարաբաղ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2213)
Ըստ թեմայի
Ռուսաստանի համար Ղարաբաղում գրոհայինների առկայությունը լուրջ խնդիր է. Զախարովա
ԵԽԽՎ–ում կոչ են արել ապահովել դիտորդների ու լրագրողների անվտանգությունն Արցախում
Ռուսաստանը ճնշում կգործադրի՞ Ադրբեջանի վրա. Սուրենյանցը` դիտորդների ու խաղաղապահների մասին
Ալեքսանդր Շալենգերգ

Ղարաբաղում պատերազմը կարող է շատ արագ նորից բռնկվել, եթե...

487
(Թարմացված է 22:29 03.12.2020)
Ավստրիացի նախարարի խոսքով՝ լավ է, որ զենքը վերջապես լռել է, հակամարտության կողմերը հրաժարվել են զինված հակամարտության տրամաբանությունից, սակայն չի կարելի միամտություն դրսևորել և համարել, որ դրանով ամեն ինչ որոշված է

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Sputnik. Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը ԵԱՀԿ նախարարների խորհրդի լիագումար նիստում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կրկին արագ բռնկվել, եթե կողմերը բանակցությունների սեղանի շուրջ չվերադառնան։

«Լավ է, որ զենքը վերջապես լռել է, հակամարտության կողմերը հրաժարվել են զինված հակամարտության տրամաբանությունից։ Սակայն չի կարելի միամտություն դրսևորել և համարել, որ դրանով ամեն ինչ որոշված է, հակամարտությունը կարող է կրկին շատ արագ բռնկվել, դրա համար միայն մեկ կայծ է պետք։ Մեզ համար դա նշանակում է, որ նախևառաջ պետք է ձգտել կայունացնել իրադրությունը տեղերում, խաղաղ բնակիչների տառապանքը պետք է դադարի, իսկ կրոնական և մշակութային ժառանգությունը տարածաշրջանում անհրաժեշտ է պաշտպանել», - հայտարարել է Շալենբերգը:

Մյուս կողմից, ըստ ավստրիացի նախարարի, անհրաժեշտ է միջազգային հստակ շրջանակ, այսինքն` վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցությունների սեղանի շուրջ:

«Միայն այդպես կարելի է հասնել երկարաժամկետ ժամանակացույց կազմել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար», - հավելել է նա:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։  Հայաստանի առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2718 զոհված զինծառայողի մարմին:

Դեկտեմբերի 2-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1746 զոհվածների անունները։

Ֆրանսիայի խորհրդարանը Ղարաբաղը ճանաչելու կոչով բանաձև ընդունեց

 

487
թեգերը:
Պատերազմ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ
Ըստ թեմայի
Լավրովը ԵԱՀԿ-ին հորդորել է ակտիվություն ցուցաբերել ղարաբաղյան կարգավորման հարցում
ԵԱՀԿ ՄԽ–ն հորդորում է բոլոր վարձկաններին արագ հեռանալ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից
Հայաստանը մեզ չի խնդրում ճանաչել Ղարաբաղը. Ֆրանսիայի արտգործնախարար
Արա Այվազյան

Արա Այվազյանը 4 քայլ է նշել հակամարտության լուծմանը հասնելու համար

256
(Թարմացված է 22:03 03.12.2020)
ԵԱՀԿ նախարարական խորհրդի 27-րդ հանդիպման ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարարն անդրադարձել է ԼՂ հակամարտության հարցին։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի ԵԱՀԿ նախարարական խորհրդի 27-րդ հանդիպման ժամանակ իր ելույթում նշել է, թե ինչ է պետք անել Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու և տարածաշրջանում տևական ու կայուն խաղաղություն հաստատելու համար։ ԱԳՆ–ի տարածած հաղորդագրության համաձայն` Այվազյանը 4 քայլ է նշել.

  • Արցախի կարգավիճակը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, Արցախի ժողովրդի անվտանգությունը,
  • Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների դեօկուպացիան,
  • վերջերս տեղահանված բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձը իրենց բնակավայրեր,
  • Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանությունը:

«Իսկ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով ռազմագերիների և այլ պատանդների անհապաղ և անվերապահ փոխանակումը, աճյունների վերադարձը պետք է իրականացվեն առանց որևէ հապաղման: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի հանգեցնում ԼՂ հակամարտության վերջնական քաղաքական և տևական կարգավորմանը: Միայն քաղաքական և բանակցված կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները, կարող է խաղաղություն և հաշտություն բերել Հարավային Կովկասի տարածաշրջան»,–ասել է Այվազյանը։

Նրա խոսքով` այդ նպատակին հասնելու համար Թուրքիան պետք է հրաժարվի իր ապակայունացնող քաղաքականությունից և զերծ մնա ցանկացած գործողությունից, որը կարող է էլ ավելի սրել լարվածությունը։ Այվազյանը նշել է, որ դրական է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների՝ այսօր ավելի վաղ արված հայտարարությունը, որը ևս մեկ անգամ ի ցույց է նրանց միասնականությունը և հաստատակամությունը հակամարտության՝ բանակցությունների միջոցով համապարփակ և կայուն խաղաղ կարգավորման գործում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ–ի պատվիրակությունների ղեկավարները` Ռուսաստանի, Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ժան–Իվ լը Դրիանը, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանն այսօր համատեղ հայտարարություն են տարածել`նշելով, որ բոլոր օտարերկրյա վարձկանները պետք է անհապաղ դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից։

Բացի այդ, նրանք Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել առաջին հնարավորության դեպքում ընդունել Մինսկի խմբի համանախագահներին, որպեսզի հակամարտության վերջնական լուծման նպատակով ձեռնամուխ լինեն առարկայական բանակցությունների:

Վարձկաններին դուրս բերելու համար ԵԱՀԿ երկրները պետք է ազդեն Թուրքիայի վրա. Այվազյան

256
թեգերը:
Արա Այվազյան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան
Ըստ թեմայի
Ֆրանսիայի խորհրդարանը Ղարաբաղը ճանաչելու կոչով բանաձև ընդունեց
ԵԱՀԿ ՄԽ-ն շարունակում է կարևոր դեր խաղալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում
Լավրովը ԵԱՀԿ-ին հորդորել է ակտիվություն ցուցաբերել ղարաբաղյան կարգավորման հարցում
Կարտոֆիլ

Ինչպես եփել կարտոֆիլը, որ վտանգավոր չլինի

0
(Թարմացված է 17:26 03.12.2020)
Ամենալավ տարբերակը մաքրած կարտոֆիլը խաշելն է կամ գոլորշու վրա եփելը, այդ դեպքում կպահպանվեն օգտակար նյութերը։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Էնդոկրինոլոգ Ելենա Գուբկինան «Արգումենտ ի ֆակտի» պարբերականին տված հարցազրույցում խոսել է կարտոֆիլի մասին։

Նրա խոսքով՝ այս մշակաբույսը պետք չէ եփել կեղևով, որում վնասակար նյութեր են կուտակվում հողից ու օդից։

«Պատրաստելիս պետք չէ կարտոֆիլը բարձր ջերմաստիճանի մշակման ենթարկել», - ավելացրել է մասնագետը։

Գուբկինան ընդգծել է, որ տապակելու ընթացքում կարտոֆիլը հագենում է ճարպերով ու տոքսիններով։

Սխտորի օգուտն ու վնասը. ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ սխտոր ենք ուտում

Բժիշկի խոսքով՝ ամենալավ տարբերակը մաքրած կարտոֆիլը խաշելն է կամ գոլորշու վրա եփելը, որպեսզի պահպանվեն օգտակար նյութերը՝ կալիումը, նատրիումը, վիտամին В6-ը։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ մոշ ենք ուտում

Բժիշկը նշել է, որ առողջությունը չվնասելու համար կարելի է շաբաթական երկու անգամ 200-300 գրամ կարտոֆիլ ուտել։

Բեռնաթափման օրեր. ինչպես մեկ օրում մաքրել օրգանիզմը և նիհարել

0
թեգերը:
բժիշկ, կարտոֆիլ
Ըստ թեմայի
Ինչպես է սև շոկոլադն ազդում օրգանիզմի վրա
Սննդամթերքի ո՞ր տեսակներն են օրգանիզմը պաշտպանում վիրուսներից
Հավկիթն օրգանիզմի համար օգտակա՞ր է, թե ՞ վնասակար. միֆ և իրականություն