Ահաբեկիչներ

Արցախում իսլամիստ գրոհայինների ներկայության նոր ապացույցներ կան․ France 24-ի տեսանյութերը

1480
(Թարմացված է 00:46 22.10.2020)
Ֆրանսիական հեղինակավոր France24 պարբերականը տեսանյութեր է հավաքել Ադրբեջանի գրոհայինների ճամբարներից, ինչպես նաև սպանվածների փոխարեն նոր գրոհայինների հավաքագրումից։

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները կտրականապես ժխտում են, որ գրոհայիններ են ներգրավված Ղարաբաղյան հակամարտության գոտում, բայց հենց իրենք էլ տեսանյութեր են նկարում։ Դրանք արդեն տարածվել են համացանցի արաբական հատվածում, գրում է France 24-ը։ Այդ տեսանյութերից առնվազն չորսը ճիշտ տեղորոշվել են, իսկ գրոհայինների ներկայությունը հաստատվել։ 

Առաջին տեսանյութը նկարահանվել է Ադրբեջան ուղարկվող վարձկանների մարզումային ճամբարում և տարածվել է մարտական գործողությունների սկզբից երկու օր առաջ՝ սեպտեմբերի 25-ին, Telegram-ալիքներից մեկում։ Տեսանյութում լսելի է, թե ինչպես են գրոհայններն արաբերեն խոսում Հալեպի և Իդլիբի մարտերի մասին։ Ընդ որում՝ նրանք խոսում են Սիրիայի հյուսիս-արևմուտքում տարածված առոգանությամբ, ինչը France 24-ի հետ զրույցում հաստատել են սիրիացի լրագրողները։

Այս տեսանյութի հիման վրա «Obretix» մականունով օգտատերը, որը գեոլոկացիայի մասնագետ է, տեղորոշել է, որ ճամբարը գտնվում է Սիրիայի՝ Թուրքիայի կողմից գրավված շրջաններում, Թուրքիայի սահմանի մոտ գտնվող Հավար Քիլիս գյուղի մոտակայքում։ Գյուղը հիմնել է «Ազատ սիրիական բանակը» 2016 թվականին։ Նկատենք, որ այն ժամանակ նրանց անվանում էին Ասադին «չափավոր ընդդիմություն», իսկ հիմա արդեն այստեղ վարձկան գրոհայիններ են մարզում։

Այդ գրոհայիններն արդեն մասնակցել են ռազմական գործողությունների։

«Եփրատի վահանը», որն իրականացնում էր Թուրքիան ընդդեմ Սիրիայի օրինական իշխանությունների՝ Բաշար ալ-Ասադի։

Երկրորդ տեսանյութը սիրիացի օգտատերերի շրջանում հայտնվել է սեպտեմբերի 27-ին։ Դրանում երևում են բեռնատարներ, որոնց թափքերում գրոհայիններ են նստած։ Տեղի բնակիչները նրանց աջակցող կոչեր են գոռում, իսկ գրոհայինները թափահարում են ինքնաձիգները և գոչում. «Մեզ մարգարեն է առաջնորդում»։ Հենց այդ կոչն էին օգտագործում Սիրիայի այսպես կոչված չափավոր ընդդիմության գրոհայինները։ 

Օգտատերերը մեծ ճշգրտությամբ տեղորոշել են տեսանյութում երևացող վայրը․դա Հորադիզ քաղաքի գլխավոր փողոցներից մեկն է՝ Իրանի սահմանից ոչ հեռու, Արցախի հետ շփման գծում։

«Ես այս վայրի լուսանկարներ չգտա, բայց արբանյակից երևացող օբյեկտներով 90% տեղորոշել եմ այն»,-նշում է Leon L. օգտատերը։

Լուսանկարներում նա նշել է ճանապարհին մոտ հավանական վայրը, որտեղից նկարահանվել է տեսանյութը և արբանյակից երևացող աշտարականման շինությունը, որը նրա համար ուղենիշ է ծառայել։

Երրորդ տեսանյութում վարձկաններն իրենց «ընկերներին» կոչ են անում միանալ իրենց Ադրբեջանում ։ Այդ տեսանյութը հոկտեմբերի 3-ին հայտնվել է Հալեպի մի քանի տեղական կայքերում։

Չորրորդ տեսանյութում, որը նկարել է «ալ-Ֆարուք» խմբի «Համզա» ջոկատից մի գրոհային, և որը սոցցանցերում պտտվում է հոկտեմբերի 10-ից, երևում են հայ զինվորների մարմինները։ Այդ տեսանյութը նկարած «մարդը» հայերին խոզեր է անվանում։

Bellingcat ռազմական կայքի մասնագետ Ալեքսանդ Մաքքիվերը տեղորոշել է տեսանյութի վայրը․դա Չոջուկ-Մարջանլի գյուղն է՝ Վարազաթումբ (Լելե-Թեփե) բարձունքի մյուս կողմում, Ջաբրայիլի շրջանում։

Ըստ Բրիտանիայում տեղակայված Syrian Observatory for Human Rights կայքի՝ մինչև հոկտեմբերի 1-ը Ադրբեջանում առնվազն 134 վարձկան է զոհվել, նրանցից 92-ի մարմինները հետ են բերել։ Միևնույն աղբյուրը հաստատում է, որ ընդհանուր առմամբ պատերազմի սկզբից ի վեր Ադրբեջան է հասցվել 2050 գրոհային՝ մոտ 400 հոգանոց խմբերով։

France 24-ը չի կարողացել ստուգել այս տվյալները, բայց մեջբերում է բրիտանական The Independent թերթի տեղեկությունները, որի թղթակիցները կարողացել են շփվել Ադրբեջան մեկնած գրոհայինների հետ։ Պարբերականի տվյալներով՝ վարձկաններին սկսել են հավաքագրել դեռևս հուլիսից, նրանց խոստացել են 1200-1500 դոլար աշխատավարձ, և սա այն դեպքում, երբ Սիրիայում բնակչության 83%-ն ապրում է ծայր աղքատության մեջ։

Լրագրող Ֆաննի Ալյարկոնը, որը Մերձավոր Արևելքի թեմայով է գրում Intelligence Online պարբերականի ֆրանսիական խմբագրության համար, մեկնաբանել է գրոհայինների առկայության փաստը։

«Թուրքիայի համար զինված հակամարտություններում նման գրոհայիններ օգտագործելը սովորական բան է դարձել։ Նրանք էժան են և մարզված։

Թուրքիան նրանց օգտագործում էր նաև 2017-19թթ․Սիրիա ներխուժելու ժամանակ»,-նշում է նա` կրկին ընդգծելով, որ այդ գրոհայինները պատկանում էին այսպես կոչված «չափավոր ընդդիմությանը», որին աջակցում է ՆԱՏՕ-ն (ծանոթագրությունը France 24-ինն է՝ խմբ․)։

«Բայց երբ 2017թ․-ին Թուրքիան սկսեց օգտագործել նրանց, այդ զորքերում գաղափարախոսությունը անհետացավ։ Հիմա նրանց մոտիվացիան փողն է»,-նշում է նա։

France 24-ը մեջբերում է նաև իսրայելա-ամերիկացի հետազոտող Էլիզաբեթ Ցուրկովի մեկնաբանությունը, որը ի դեմս գրոհայիններից մեկի ճանաչել էր 23-ամյա Մուսթաֆա Կանտիին։

«Ես խոսել եմ Ադրբեջանում և Լիբիայում գտնվող շատ սիրիացի գրոհայինների հարազատների հետ։ Բոլորն ասում են, որ նրանք գնացել են Թուրքիայի շահերի համար կռվելու բացառապես ծայրահեղ աղքատությունից դրդված»,-գրել է Ցուրկովը իր Twitter-ում։

Եվ վերջապես, France 24-ը ներկայացնում է տեսանյութ Սիրիայի հյուսիս-արևմուտքից, որի իրական լինելը հաստատում է տեղական Afrin Post պարբերականը։ Դրանցում երևում են հավաքագրողները, որոնք  գյուղերում զրուցում են տեղի բնակչության հետ, հատկապես` պատերազմից տուժածների։

Նկարահանվել է նրանցից մեկի՝ շեյխ ալ-Հադիդի խոսակցությունը Ջանդարիս գյուղում՝ Աֆրինից ոչ հեռու։ Նա գնացել է Արցախում սպանված գրոհայիններից մեկի հուղարկավորությանը, որպեսզի զբաղվի նոր մարդկանց հավաքագրմամբ։

«Ումման(մուսուլմանների հանրույթը՝ խմբ․) հիմա վտանգված է, մեր պատերազմն Ադրբեջանում հիմա ճիշտ այնպիսին է, ինչպեսին Մերձավոր Արևելքում։ Լիբիայում և Ադրբեջանում պատերազմելը մեր պարտքն է»,-ասում է շեյխը։

Հղում անելով արաբական Stepnews գործակալությանը՝ France 24-ը նշում է, որ հավաքագրմանը մասնակցում են թուրքական հատուկ ծառայությունները, որոնք էլ հենց նշանակում են գրոհայինների ստորաբաժանումների հրամանատարների։

1480
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, փող, Ադրբեջան, Թուրքիա, Սիրիա, վարձկաններ, ահաբեկիչ
Ըստ թեմայի
Երևի պատկերացնում եք` ինչ եղավ նրանց հետ. ՊՆ–ն վարձկանների է նկարահանել Արցախում
Ադրբեջանը վարձկաններին ստիպել է ռազմական գործողություններ ձեռնարկել Հորադիզի շրջանում
«Իսկական գազաններ են»․ վարձկանների չստացված «արձակուրդը» Ղարաբաղում 
Первые подразделения медицинского отряда специального назначения прибыли в Степанакерт для оказания помощи местному населению (29 ноября 2020). Карабах

Ռուս բժիշկները մեկ օրում օգնություն են ցուցաբերել Ղարաբաղի մոտ 40 բնակչի

3
Ռուսաստանից ժամանած թերապևտները, վիրաբույժները և այլ մասնագետներ խորհրդատվություն, բուժզննում և որակյալ բուժօգնություն են ցուցաբերում Ղարաբաղի բնակիչներին։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Ռուս ռազմաբժիշկերը մեկ օրում ընդունել են Ղարաբաղի մոտ 40 բնակչի։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ խորհրդատվություն, բուժզննում և մասնագիտական բուժօգնություն են ցուցաբերել թերապևտները, վիրաբույժները և այլ նեղ մասնագետներ։

Բացի այդ, Ստեփանակերտի քաղաքային հիվանդանոցում անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներն իրենց գործընկերներին օգնել են վերակենդանացման բաժանմունքում ծանր հիվանդների հետ աշխատանքում:

Ավելի վաղ ՌԴ Հատուկ նշանակության բժշկական ջոկատի ստորաբաժանումնեը Խաբարովսկ քաղաքի օդանավակայաններից ՌԴ ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 ինքնաթիռներով տեղափոխվել էին Երևան և մեկ օրում 300 կմ-անոց անցում կատարել տեխնիկայի հետ միասին՝ Երևան-Ստեփանակերտ ավտոշարասյան կազմում։

Հատուկ նշանակության բժշկական ջոկատի ստորաբաժանման կազմում Ստեփանակերտ է ժամանել ավելի քան 60 բժշկական մասնագետ, այդ թվում՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ։

Նախօրեին օրը Մարտակերտում սկսվել էր երկրորդ ռազմական հոսպիտալի տեղակայումը։

3
թեգերը:
խաղաղապահ, Արցախ, բժիշկ, Լեռնային Ղարաբաղ
Արխիվային լուսանկար

Այստեղով թուրքն է անցել. ինչ է անում թշնամին մեր սրբությունների հետ Թալիշում. լուսանկարներ

27
(Թարմացված է 09:27 04.12.2020)
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ցույց է տվել ադրբեջանցիների ձեռագիրը։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Facebook–ի իր էջում լուսանկարներ է հրապարակել ադրբեջանցիների տիրապետության տակ անցած Թալիշից։ Դրանցում երևում են ավերված սրբատեղիներ ու հուշարձան, ջարդված խաչքարեր ու ադրբեջաներեն գրություններ, որոնք արվել են աղբյուրի վրա։

«Թալիշն այսօր։ Այստեղով թուրքն է անցել»,–գրել է ԲՀԿ–ական պատգամավորը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

27
թեգերը:
ադրբեջանցի, Նաիրա Զոհրաբյան, խաչքար, Թալիշ
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Որոնք են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած արցախյան 121 հայաբնակ համայնքները
Ունենք կորցրած դիրքեր, հիմնականում Թալիշի ուղղությամբ. Արայիկ Հարությունյան
Թալիշ գյուղն Ադրբեջանի վերահսկողության ներքո չէ. Արծրուն Հովհաննիսյան