Ադրբեջանական կողմից առգրավված զենքը

Արցախի ձգձգվող պատերազմը. Թուրքիան կշարունակի՞ Ադրբեջանի դաշնակիցը մնալ

530
(Թարմացված է 00:43 21.10.2020)
ՀՀ նախագահը թվարկել է Ղարաբաղի անկախության ճանաչման պայմանները։ Թուրքիայի նախագահն էլ հայկական կողմին զենք մատակարարելու մեղադրանք է ուղղել ՌԴ–ին, Ֆրանսիային ու ԱՄՆ-ին, որոնց մտահոգում է Անկարայի միջամտությունը։

Ո՞ւմ վրա կարող են հույս դնել հակամարտող կողմերը՝ պարզել է ՌԻԱ Նովոստին։

Վստահություն չկա

Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը Ղարաբաղի անկախությունը չի ճանաչում, որովհետև չի ուզում բարդացնել Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը։ Քանի դեռ հարցը խաղաղ ճանապարհով լուծելու հույս կա, ՀՀ–ն պատրաստ է սպասել։ Բայց եթե Ադրբեջանը հրաժարվի քննարկել խնդիրը, այդ դեպքում բնական է` Հայաստանը կանի այդ քայլը։

Երևանը մերժում է այն տարբերակը, որն ընդունելի են համարում Բաքվում։ Սարգսյանն անուղղակի բանավեճի մեջ է մտել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որն ավելի վաղ հայտարարել էր` հարկադիր վերաբնակեցվածները պետք է վերադառնան տուն, և ապագայում Ղարաբաղում կողք-կողքի խաղաղ կապրեն հայ և ադրբեջանական համայնքները։

Սարգսյանն ընդգծել է, որ խորհրդային տարիներին հանդարտ համակեցության երաշխավորը ԽՍՀՄ-ն էր։ «Բայց վստահություն, միևնույնն է, չկար, քանի որ Ադրբեջանը փորձում է էթնիկ զտումներ իրականացնել»,-մանրամասնել է նա։

Փաշինյանի սպասումները

Հոկտեմբերի սկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավոր էր համարում Ղարաբաղի անկախության պաշտոնական ճանաչումը։ «Բայց միայն այն դեպքում, եթե մենք հասկանանք, որ դա կօգնի հակամարտության կարգավորմանը։ Եթե ոչ՝ զերծ կմնանք»,-ասել է նա ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում։

Միևնույն ժամանակ ֆրանսիական պարբերականի թղթակցի հետ զրույցում նա նախագահ Էմանուել Մակրոնին ու պաշտոնական Փարիզին կոչ է արել տարածաշրջանի վերաբերյալ հստակ կարծիք հայտնել։ «Ես սպասում եմ, որ Ֆրանսիան կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,-նշել է ՀՀ վարչապետը։

Նույն խնդրանքով միջազգային հանրությանն է դիմել բուն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Ստեփանակերտում կարծում են, որ դա խաղաղություն և անվտանգություն կապահովի հակամարտության գոտում։

ԼՂՀ-ն և Հայաստանը որպես միջնորդ չեն տեսնում Թուրքիային, որն անմիջապես և անվերապահորեն Ադրբեջանի կողմն է անցնել։ «Լեռնային Ղարաբաղի օկուպացիան ճգնաժամի գլխավոր պատճառն է, և պետք է վերջ դնել դրան»,-հայտարարել է Էրդողանը։ Ընդ որում` ինչպես նա է կարծում, միայն պատերազմական միջոցներով։

Մինսկի խումբը, Թուրքիայի նախագահի պնդմամբ, գրեթե 30 տարվա ընթացքում արդյունքի չի հասել։ Ավելի ուշ, ճիշտ է, Էրդողանը պարզաբանեց, որ Անկարան այնուամենայնիվ հանդես է գալիս որպես կարգավորման կողմնակից, ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի, այնպես էլ Մոսկվայի հետ երկկողմ հարաբերությունների շրջանակում։ Համենայն դեպս, նա այս ոճով էր արտահայտվել Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ։

Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ Էրդողանի կարծիքով` պետք է գործել սիրիական սցենարով, այսինքն՝ տարածաշրջանը բաժանել ազդեցության գոտիների։

Ալիևը պնդում էր, որ Անկարան պետք է ներգրավված լինի բանակցություններում, քանի որ Թուրքիան միևնույնն է՝ արդեն մասնակցում է դրան։ Առավել ևս, նշել էր Ադրբեջանի նախագահը, Մինսկի խմբում կան Կովկասում ազդեցություն չունեցող պետությունների ներկայացուցիչներ։

Մինսկի խմբի համանախագահող երկրները Անկարային միջնորդների թվում ներառելու ձգտումը ո՛չ հավանության արժանացրին, ո՛չ էլ հիացմունքի։ «Թուրքայի ռազմական ներգրավվածությունը սպառնում է հակամարտության միջազգայնացմամբ, ինչից մենք ամեն կերպ ձգտում ենք խուսափել»,-հայտարարեց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը։

Վաշինգտոնին նույնպես չուրախացրեց Թուրքիայի միջամտությունը։ «Թուրքերն արդեն իսկ Ադրբեջանին ռեսուրսներ են տրամադրել` այդպիսով ավելացնելով նրա հզորությունը Ղարաբաղի համար մղվող կռվում։ Եվ այդպիսով ավելացրել են ռիսկերը»,-ասաց ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարեց, որ համաձայն չէ Անկարայի ու Բաքվի դիրքորոշմանը։ «Մենք չենք կարող աջակցել այն հայտարարություններին, որ հակամարտության ռազմական լուծում է հնարավոր»,-ընդգծեց նա։

Ռազմական և դիվանագիտական խուսանավումներ

Կովկասագետ, պատմական գիտությունների թեկնածու Ստանիսլավ Տարասովը բացատրում է` Արցախի անկախության ճանաչումը լիովին կփոխի իրավիճակը։ «Եթե Հայաստանը գնա այդ քայլին, իրավաբանորեն ռազմական առճակատման մեջ կմտնի Ադրբեջանի հետ, որն այդ հողերն իրենն է համարում։ Հակամարտությունը կմեծանա, հիմա այն սահմանափակված է ԼՂՀ-ի շրջանում, չնայած որակվում է որպես հայ-ադրբեջանական»։

Փորձագետը ենթադրում է, որ այլ պետություններին ԼՂՀ-ն ճանաչելու կոչ անելով փորձում են պատասխանատվությունը նրանց վրա դնել։

Այնուամենայնիվ, պատմաբանի խոսքով, քանի դեռ մարտական գործողությունները շարունակվում են, դիվանագիտական հետագա քայլերի մասին խոսելը դեռ վաղ է։

«Թուրքիան խոսում է մինչև հաղթական ավարտը պատերազմելու մասին, չնայած նրանց ԳՇ-ն, որը հավանաբար ծրագրում է օպերացիաները, բլիցկրիգ չապահովեց։ Եթե ադրբեջանական բանակը գրավեր Ստեփանակերտը, այլ խոսակցություն կլիներ։ Բայց հակամարտությունը ձգձգվում ու ձգձգվում է։ Թե՛ աշխարհում, թե՛ հատկապես Եվրոպայում այնուամենայնիվ ավելի շատ աջակցություն է վայելում Հայաստանը։ Նրան և Լեռնային Ղարաբաղին ձեռնտու է, որ մարտական գործողությունները շարունակվեն»,-բացատրում է Տարասովը։

530
Ըստ թեմայի
Որն է Ռուսաստանի դերը Ղարաբաղյան հակամարտության մեջ. ՀՀ նախագահի հարցազրույցը France 24-ին
Ղարաբաղին վերաբերող փաստաթուղթը պետք է կյանքի կոչվի. Ռուդենկոն ու դեսպանը համակարծիք են
ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված քայլերը շարունակվում են. Պեսկով
Շուշիում վիրավորված լրագրողը պատմել է` ինչպես է փոքրիկ հայուհին խնամել ու մխիթարել իրեն
«Երրորդ անգամ շատ ավելի կոշտ է լինելու». Բաբայանը` հրադադարի ու Ռուսաստանի մասին
Արցախ

Ինչու է Արևմուտքը դժգոհ ղարաբաղյան կարգավորումից

131
(Թարմացված է 00:31 25.11.2020)
ՌԻԱ Նովոստիի սյունակագիր Իրինա Ալկսնիսը վերլուծում է, թե ինչպե՞ս են փոխվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերերն Արցախում պատերազմից հետո։

Ֆրանսիայի արտգործնախարարը մանրամասներ է ներկայացրել մարդասիրական առաքելության մասին, որը Ֆրանսիան կազմակերպել է Արցախի բնակիչներին օգնելու համար։ Խոսքը տարարածաշրջան բժիշկներ և բժշկական-վիրաբուժական սարքավորումներ ուղարկելու մասին է։

ԱՄՆ-ը, իր հերթին, սահմանափակվել է հինգ միլիոն դոլար հատկացնելով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին և ոչ պետական այլ կազմակերպություններին, որոնք օգնություն են ցուցաբերում հակամարտության վերջին սրման արդյունքում տուժած մարդկանց։

Փարիզի և Վաշինգտոնի կողմից ղարաբաղյան այս կարգավորման վերաբերյալ ոգևորության ակնհայտ բացակայությունն ինչպես հռետորաբանության, այնպես էլ գործողությունների առումով, հաստատում է, որ Սերգեյ Լավրովը ճիշտ էր, երբ ասում էր, որ նրանք «խոցված ինքնասիրությունն» են ցուցադրում։

Նույն բանի մասին է խոսել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հեգնանքով նկատելով, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան «թեև ուշացումով, բայց այնուամենայնիվ հայտնեցին իրենց դրական վերաբերմունքը ձեռք բերված համաձայնության հանդեպ»։

Եվ, համաձայն ձևավորված ավանդույթի, բառերի ընտրության հարցում ձևականություններից զերծ մնաց Անկարան։ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը հայտարարեց, որ Արևմուտքը՝ ի դեմս ՆԱՏՕ-ի և Եվրամիության, 30 տարի շարունակ անընդունակ է եղել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ «հստակ և իրատեսական առաջարկներ» առաջ քաշել, մինչդեռ Ռուսաստանն ու Թուրքիան կարողացան հասնել փոխհամաձայնության։

Անմիջապես սկսեցին գրել, որ Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունները ցավոտ պարտություն դարձան Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համար, որոնք Ռուսաստանի հետ միասին այդ հակամարտության կարգավորման խաղաղ ուղիներ որոնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ են։

Եթե հավատանք The National Interest-ի լրագրողներին, Արևմուտքն այս անգամ բաց է թողնել բառացիորեն ամեն ինչ։ Արևմուտքի համար անսպասելի էին թե՛ մարտական գործողությունների վերսկսումը, թե՛ ստորագրված համաձայնությունը, որի համաձայն տարածաշրջան են մտել ռուս խաղաղապահները։

Պարբերականը տեղի ունեցածի մեղքը բարդում է ամերիկյան հետախուզության վրա, որը, նրա տեղեկություններով, չի կարողացել անգամ տեղեկություններ ստանալ Պուտինի և Էրդողանի բանակցությունների մասին, որի արդյունքում ԱՄՆ-ի դիրքերը տարածաշրջանում նկատելիորեն թուլացել են։

Սակայն իրականում իրավիճակը շատ ավելի բարդ է, քանի որ «հետախուզությունը վատ է աշխատել» դիրքորոշումը թույլ է տալիս թաքցնել այս ամբողջ պատմության մեջ ԱՄՆ-ի շատ ավելի մասշտաբային ձախողումը։

Ռուսաստանը Կարմիր խաչին 2 մլն եվրո է փոխանցել` Արցախում կատարվելիք գործողությունների համար

Ղարաբաղյան կարգավորումը, չնայած հակամարտության հարաբերականորեն լոկալ բնույթին, նշանավորում է գլոբալ քաղաքական համակարգի փոփոխությունների սկզբունքորեն նոր փուլը։ Սա առաջին անգամն էր, որ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան միանգամից բոլոր մասնակից կողմերի համար անպետք ու անցանկալի գործընկերներ դարձան։

Վերջին երեք տասնամյակների ընթացքում արևմտյան հեգեմոնիայի կարևորագույն գիծը նրա ամենահասությունն ու ամենուր պահանջված լինելն էր։ Ցանկացած իրավիճակում, ցանկացած հակամարտությունում (ամենատարբեր երկրներում նույնիսկ` ներքաղաքական) միշտ գտնվել են ուժեր, որոնք հղում են արել Արևմուտքին, դիմել են դրա աջակցությանը,  օգնություն փափագել և հաճախ այս կամ այն ձևով ստացել այդ օգնությունը։

Որպես տվյալ մոտեցման ցայտուն օրինակ կարելի է հիշել 2014 թվականի գարնանը Ղրիմում տեղի ունեցած դրվագը, երբ ուկրաինացի զինվորականները «Ամերիկան մեզ հետ է» գոչյուններով փորձեցին «գրոհել» ռուսական ռազմական օբյեկտի վրա։ Դա իհարկե ծիծաղելի է թվում, բայց միևնույն ժամանակ շատ հստակ արտոցոլում է զգալի թվով մարդկանց մտածելակերպը, այդ թվում` բարձրաստիճան, ամբողջ աշխարհով` Բելառուսից մինչև Վենեսուելա, Սիրիայից մինչև Հոնկոնգ։

Ավելին, նման իրավիճակը նպատակաուղղված աջակցվում է Արևմուտքի կողմից, որը բնականաբար, փորձում է վերջին ատյանի ճշմարտությունը դառնալ և տիրապետել աշխարհի ցանկացած խնդրի և հակամարտության վրա վետո դնելու իրավունքին։ Դա նրա աշխարհաքաղաքական գերակայության ամենագլխավոր բաղկացուցիչներից մեկն է։

Արցախյան հակամարտության ներկայիս փուլը բացառիկ էր նրանով, որ Արևմուտքը բացառվեց միանգամից բոլոր մասնակից կողմերի կողմից։  Դա էլ ավելի է հստակեցնում, որ բանակցային գործընթացը հեշտ չէր, ինչը արտացոլվում էր նաև ներգրավված պետությունների պաշտոնական հաղորդագրություններում, որոնք տեղ–տեղ բավական կտրուկ էին։

Սակայն համաշխարհային ավանդույթի համաձայն` սեփական դիրքերն ամրապնդելու համար ԱՄՆ–ին և Եվրոպային ներքաշելու փոխարեն, բոլորը համերաշխորեն հակված էին այն համոզմունքին «որ խնդիրն ինքներս մեր մեջ կկարգավորենք»։

Եվ իսկապես կարգավորեցին` պոստֆակտում Արևմուտքին մնացյալ աշխարհի հետ կանգնեցնելով ձեռք բերված և արդեն նույնիսկ գործարկման մեջ դրված պայմանավորվածությունների փաստի առաջ։

Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը

Այդպիսով, շատ մեծ հարված էր հասցվել ԱՄՆ–ի ազդեցության և համաշխարհային համակարգում հատուկ կարգավիճակին հավակնելուն։  Իսկ ինչպես ցույց է տալիս պրակտիկան, առաջին, առավել ևս հաջողված փորձից հետո, անկասկած, կհետևեն մյուսները:

Որևէ զարմանալի բան չկա, որ ամերիկացիները նախընտրում են տեղի ունեցածը բարդել սեփական հետախուզության պատահական ձախողման վրա։ Դա ավելի հեշտ է և հարմար, քան գիտակցելը կամ առավել ևս հանրայնորեն խոստովանելը, որ իրականում ԼՂ կարգավորումը հերթական տեկտոնական տեղաշարժն է համաշխարհային քաղաքական համակարգում, որը ԱՄՆ–ին ու Արևմուտքին աստիճանաբար զրկում է բացառիկ կարգավիճակ ունենալուց։

131
թեգերը:
Ռուսաստան, ԱՄՆ, Արևմուտք, Արցախյան պատերազմ, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ
Ըստ թեմայի
Քարվաճառի վերջին հայկական օրը. կադրեր` լքված հայոց միջնաբերդից
Պուտինն ու Էրդողանը կրկին քննարկել են ԼՂ-ի հայտարարության կատարման ընթացքը
«Այստեղ ենք եղել մինչև վերջ». հայ զինվորները հեռանում են Քարվաճառից. տեսանյութ

«Այստեղ ենք եղել մինչև վերջ». հայ զինվորները հեռանում են Քարվաճառից. տեսանյութ

337
(Թարմացված է 00:08 25.11.2020)
Մինչ այդ նրանք պայթեցրել են բոլոր զորամասերը։ Եռակողմ հայտարարության համաձայն` Քարվաճառի շրջանն այսօր կեսգիշերին անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ:

ՌԻԱ Նովոստին նկարահանել է, թե ինչպես են վերջին հայ զինվորները հեռանում Քարվաճառից։

«Մենք այստեղ ենք մնացել մինչև վերջ, ողջ պատերազմի ընթացքում այստեղ ենք եղել և ոչինչ հակառակորդին չենք տվել: Այժմ մինչև ադրբեջանցիների դիրքեր ուղիղ գծով 12 կմ է: Մենք հեռանում ենք մեր դիրքերից և պայթեցնում զորամասի մնացյալ կառույցները, որպեսզի դրանք չմնան ադրբեջանցիներին: Գնում ենք Հայաստան, մեր զորամասը վերջիններից մեկն է»,- թղթակցի հետ զրույցում ասել է զինվորականներից մեկը։

Եռակողմ հայտարարության համաձայն` Քարվաճառի շրջանն այսօր կեսգիշերին անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ:

337
թեգերը:
տեսանյութ, Ադրբեջան, Զինվոր, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Քարվաճառ
Ըստ թեմայի
Հայ զինվորականները պայթեցնում են Քարվաճառի զորամասի շենքը. տեսանյութ
Ուրվական քաղաքը, կամ Ստեփանակերտը փորձում է ապրել
Խաղից դուրս վիճակ, կամ ո՞րն էր Թուրքիայի գլխավոր սխալը Արցախի հարցում