ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Ռուս լրագրող, «Офицеры России» կայքի հատուկ թղթակից Լևոն Արզանովը, որը հոկտեմբերի 8-ին վիրավորվել էր Շուշիի Ղազանչեցոց (Սուրբ Ամենափրկիչ) եկեղեցու ռմբակոծության ժամանակ, սրտառուչ պատմություն է պատմել այն մասին, թե ինչպես էր ութամյա արցախցի աղջիկը նրան առաջին օգնություն ցուցաբերում։ Այդ ծանր օրվա մանրամասները ռազմական թղթակիցը պատմել է «Общественная служба новостей» պարբերականին։
Արզանովը հիշում է, որ ադրբեջանական զինուժի կողմից Շուշիի Ամենափրկիչ տաճարին հասցված հարվածից հետո իրեն դուրս է բերել տեղացիներից մեկը և տեղափոխել Ստեփանակերտի հիվանդանոց։
«Ինձ հասցրին հիվանդանոց, որը ռմբակոծել էին։ Այդ պահին ես սարսափեցի․ այստեղ որտե՞ղ են մեզ օգնություն ցուցաբերելու։ Պատկերացրեք` հիվանդանոցում ոչ մի հատիկ ապակի չկա, պալատներում մահճակալները շրջված են, դրանց վրա պատուհանների դուրս եկած շրջանականերն են ընկած, տեղ-տեղ՝ արյունոտ համազգեստներ։ Եվ ոչ ոք չկա։ Այն մարդը, որ ինձ բերել է, գոռում է միջանցքներում, կանչում է բժշկին։ Եվ այդ պահին ինչ-որ տեղից` նկուղների կողմից, պատասխանեցին։ Մենք իջանք այնտեղ»,-պատմում է լրագրողը։
«Ղազանչեցոցը հարվածելով` ուզում էին մեր հաղթանակը խլել». Շուշիի հոգևոր հովիվ
Պարզվել է` դա ամենասովորական նկուղ է։ Երբեք չի ենթադրվել, որ այնտեղ պետք է ինչ-որ մեկին բուժօգնություն ցուցաբերվի։ Միակ «հարմարությունը» հատակին թափված պարալոնե ներքնակներն էին։ Արզանովին պառկեցրել են դրանցից մեկի վրա և սկսել վիրակապել։
«Մի ձեռքիս մատը կոտրվել էր։ Իսկ քանի որ մենք բոլորս շինարարական փոշով ու մրով էինք պատված, սկսեցին մեր ձեռքերը լվանալ։ Եվ այդ գործողությունը մոտ ութ տարեկան մի աղջնակ էր կատարում։ Ջրով լվանում էր ձեռքերս և հայերեն ինչ-որ բան ասում։ Ընդ որում՝ ոչ թե լաց լինելով, այլ ամուր ու վստահ տոնով ինչ-որ բան էր խոսում։ Երևի «դիմացիր» կամ նման մի բան։ Դա ինձ ցնցեց»,-պատմում է ռազմական վերլուծաբանը։
Այն հարցին, թե արդյո՞ք նա իրեն ավելի վստահ զգաց այդ պահին, տեսնելով, որ այդ հասուն ու լուրջ գործով փոքրիկ աղջիկ է զբաղվում, Արզանովը պատասխանել է․ «Ոչ։ Ես ախր զինվորական մարդ եմ։ Մենք սովորաբար լաց չենք լինում ու չենք տնքում։ Իսկ այդ պահին ես, հակառակը, քիչ էր մնում լաց լինեի այդ մտքից, որ փոքր երեխան նստած է այդ նկուղում և վիրավորներին է օգնում։ Ես ինքս երկու դուստր ունեմ»։
Լրագրողը խոստովանում է, որ Աստծո գոյությանը սկսել է հավատալ այդ օրվանից հետո միայն։
«Ես նախկինում չէի հավատում Աստծուն։ Նախկինում։ Մինչև այն օրը, երբ եկեղեցում Աստված պաշտպանեց մեզ իր երկնային վահանով։ Եվ մենք ողջ մնացինք։ Թեև Յուրի Կոտենոկն ու Հրանտը շատ հավատացյալ մարդիկ են։ Գուցե նրանց պահապան հրեշտակները բացեցին թևերը և ինձ էլ ծածկեցին»,-ասում է նա և ավելացնում, որ իր գլխարկը, որը եկեղեցում է մնացել, լրիվ ծակծկված էր` ինչպես մուլտֆիլմի փոստատար Պեչկինի գլխարկը։ Իսկ իրենք ինչ-որ կերպ փրկվեցին` միայն կոտրվածքներ ստանալով ու վիրավորվելով։
Ռուսաստանցի ռազմական թղթակիցներ Լևոն Արզանովն ու Յուրի Կոտենոկը, ինչպես նաև նրանց ուղեկցող Հրանտ Բադալյանը, հրթիռակոծության տակ էին հայտնվել Շուշիում։
Կոտենոկը վերակենդանացման բաժնում է. խոստանում է` մանրամասն կգրի Շուշիում կատարվածի մասին
Նրանք եկել էին Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, որին դրանից մի քանի ժամ առաջ հակառակորդը հրթիռային հարված էր հասցրել։ Բայց ուսումնասիրել եկեղեցին և ականատեսներից հարցազրույց վերցնել այդպես էլ չի հաջողվել։ Երբ լրագրողները ներս են մտել, ԱԹՍ-ն եկեղեցուն է ուղղել ևս մեկ կառավարվող հրթիռ։
Պայթյունի արդյունքում երեքն էլ բեկորային վնասվածքներ և տարբեր ծանրության կոտվածքներ են ստացել։ Մի շարք վիրահատություններից հետո Արզանովին և Բալադյանին տեղափոխել են Մոսկվա։ Յուրի Կոտենոկին ծանր վիճակի պատճառով թողել են Երևանում։ Այժմ նրա վիճակը շատ ավելի լավ է, նա շարունակում է վերականգնվել։
«Եկեղեցին վառվում էր, հազիվ մեզ հանեցին էնտեղից». տուժածները` Շուշիի հրթիռակոծության մասին
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. ՌԴ պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։
«Մեկ օրում մաքրվել է 17 հա տարածք և 4 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացնելու համար անվտանգ տարածք է տեղափոխվել 27 պայթյունավտանգ առարկա»,- նշված է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
2020 թ. նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 1575 հա տարածք, 493 կմ ճանապարհ, 1549 բնակելի շինություն, այդ թվում՝ 30 հանրային նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 072 պայթյունավտանգ առարկա։
Ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերը համակարգելու նպատակով շարունակական գործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայերի հարցում կողմերի դիրքորոշումները տարբեր են, և ռուսական կողմն այդ մասին բազմիցս խոսել է։ Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա ընդգծել է, որ այդ տվյալները շատ տարբեր են. թվերը, որոնք բարձրաձայնում է պաշտոնական Երևանը, պարբերաբար փոխվում են, իսկ Ադրբեջանից այլ տեղեկատվություն է ստացվում:
«Հաշվի առնելով նման տարաձայնությունները, խորհուրդ ենք տալիս այդ հարցով դիմել անմիջապես ադրբեջանական և հայկական կողմերին։ Ես վստահ եմ, որ նրանք պատրաստ կլինեն տրամադրել սեփական սպառիչ պարզաբանումները», - առաջարկել է ռուս դիվանագետը։
Ադրբեջանը փորձում է գերիների հարցը սակարկել. ՀՀ փոխվարչապետի խոսնակ
Ընդ որում, Զախարովան հայտնել է, որ այսօրվա դրությամբ ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել է ընդհանուր առմամբ 79 մարդ՝ 63–ը հայկական, 16–ը` ադրբեջանական կողմին:
«Մենք կցանկանայինք օգտվել առիթից և ևս մեկ անգամ ընդգծել ռուսական դիրքորոշումն այդ հարցում. մենք ելնում ենք նրանից, որ փոխանակման օպտիմալ բանաձևը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքն է»,-հիշեցրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Զախարովան կարծում է, որ այդ հարցի շուտափույթ լուծումը թույլ կտա կողմերին «շրջել ողբերգական էջերը հարաբերություններում» և կենտրոնանալ դրական օրակարգի զարգացման վրա, այդ թվում՝ տնտեսական ոլորտում: Նա հիշեցրել է, որ այդ մասին խոսվել է 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում:
Ադրբեջանական կողմը մանիպուլյացիայի է ենթարկում հայ գերիների ցուցակը. ՀՀ արտգործնախարար
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։
ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:
Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):
«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։



