Արխիվային լուսանկար

Հույներն ու հայերը բողոքի ակցիա են իրականացրել Թուրքիա տանող միջպետական ճանապարհին

161
(Թարմացված է 00:43 20.10.2020)
Ամբողջ աշխարհում հույներն աջակցում են հայերին և մասնակցում բողոքի ակցիաների` ի պաշտպանություն Արցախի։ Նրանք նաև դրամական նվիրատվություններ են անում «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի- Sputnik. Հույներն ու հայերը բողոքի ակցիա են իրականացրել Հունաստանից Թուրքիա միջպետական մայրուղու երկայնքով և փակել այն։ Այս մասին հայտնում է հունական City Times-ը: 

Ավելի քան 300 մարդ մոտ 80 մեքենաներով, Հունաստանի և Հայաստանի դրոշներով, փակել են մայրուղին։ Նրանք շարժվել են դեպի Թուրքիայի հետ սահմանագոտու Էվրոս–Կիպի անցակետը և վանկարկել.«Թուրքիա, ձեռքերդ հեռու Հայաստանից»:

Դրանից հետո ցուցարարները շարժվել են Թուրքիային սահմանակից Ալեքսանդրուպոլի քաղաք և ցույցը շարունակել այնտեղ։

Նշենք, որ ամբողջ աշխարհում հույներն աջակցում են հայերին և մասնակցում բողոքի ակցիաների` ի պաշտպանություն Արցախի։ Նրանք նաև դրամական նվիրատվություններ են անում «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

ԱՄՆ-ում Պոնտոսի հույների ասոցիացիան Հայաստանի համահայկական հիմնադրամի համար հանգանակել է 100 հազար դոլար, իսկ Սալոնիկի բնակիչները ՝ մոտ 17 հազար եվրո:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մեկնարկից հետո աշխարհասփյուռ հայերն ամեն օր բազմամարդ ցույցեր են անցկացնում աշխարհի տարբեր երկրներում` փորձելով տվյալ պետության իշխանությունների ուշադրությունը սևեռել Արցախի ու ադրբեջանա–թուրքական ագրեսիայի վրա։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 18-ի ժամը 19:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 729 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6259 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 195 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 566 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները


161
թեգերը:
Թուրքիա, Հունաստան, Հայաստան, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
Ըստ թեմայի
Փարիզում հայերի բողոքի ակցիային մոտ 20 հազար մարդ է մասնակցում. տեսանյութ
«Մեկին մորթել են, մյուսին` վիրավորել». արցախցի կանայք ՄԱԿ–ի առջև բողոքի ակցիա են անում
ՄԱԿ–ի առջև բողոքի ակցիա անող արցախցիներին հազարավոր հայաստանցիներ միացան. լուսանկարներ
Ստեփանակերտ

Ստեփանակերտում էլեկտրամատակարարումը 95-97 տոկոսով վերականգնվել է

18
(Թարմացված է 11:25 27.11.2020)
ՌԴ պաշտպանության նախարարության միջազգային հակաականային կենտրոնի զինվորականները ստուգել են երկու դպրոցի շենքերը, որտեղ մոտ ժամանակներս կվերսկսվեն դասերը։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ  Ստեփանակերտում էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման վերականգնման աշխատանքները գրեթե ավարտվել են։

«Ռուս խաղաղապահների աջակցությամբ Ստեփանակերտում շարունակվում է խաղաղ կյանքի վերադարձը։ Քաղաքի էլեկտրամատակարարումն արդեն իսկ 95-97 տոկոսով վերականգնվել է։ Վերականգնվել է նաև քաղաքային էլեկտրակայանի աշխատանքը»,–ասված է  հաղորդագրության մեջ։

ՌԴ պաշտպանության նախարարության միջազգային հակաականային կենտրոնի զինվորականները վերանորոգման աշխատանքներ իրականացնող վայրերում են ստուգումներ անցկացրել։ Ստուգել են նաև երկու դպրոցների շենքերը, որտեղ մոտ ժամանակներս կվերսկսվեն դասերը։

34 նոր անուն. ՊԲ–ն հրապարակել է մարտերում զոհվածների տվյալները

Նշենք, որ վերջին տվյալներով Արցախ է վերադարձել պատերազմի հետևանքով իրենց բնակավայրը լքած մոտ 25 հազար արցախցի։

18
թեգերը:
էլեկտրաէներգիա, Լույս, Ռուսաստան, Արցախ, Լեռնային Ղարաբաղ, Ստեփանակերտ
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Ո՞ւր գնալ, ինչո՞վ ապրել. տունն ու գյուղը կորցրած վուրգավանցու ապագան անորոշ է
Շահումյանի շրջանի 2 գյուղ կմնան Արցախի կազմում
Մարտակերտի շրջանում մոտ 3 հազար մարդ մշտական կացարանի կարիք ունի
Մոմեր

34 նոր անուն. ՊԲ–ն հրապարակել է մարտերում զոհվածների տվյալները

511
(Թարմացված է 11:01 27.11.2020)
Զոհվածներից քսանը 18–20 տարեկան ժամկետային զինծառայողներ են, ինը` կամավորականներ։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է ևս 34 զոհված զինծառայողի անուն–ազգանունները։

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողներն են`

  1. Նավասարդյան Ալեն Արտակի, ծնվ. 1989թ. (պահեստազորային)
  2. Սարգսյան Նորայր Փայլակի, ծնվ. 1967թ. (պահեստազորային)
  3. Առաքելյան Արմեն Ալիքի, ծնվ. 1996թ. (պահեստազորային)
  4. Սառիկյան Գագիկ Պարգևի, ծնվ. 1967թ. (կամավորական)
  5. Մանուկյան Գերասիմ Արտյոմի, ծնվ. 2001թ.
  6. Գարսևանյան Թաթուլ Մխիթարի, ծնվ. 2001թ.
  7. Բադալյան Տիգրան Դավթի, ծնվ. 2001թ.
  8. Սարգսյան Մովսես Կարենի, ծնվ. 2001թ.
  9. Կարապետյան Գագիկ Կարենի, ծնվ. 2001թ.
  10. Սահակյան Արամ Մանվելի, ծնվ. 2001թ.
  11. Առուստամյան Արմեն Պավելի, ծնվ. 2001թ.
  12. Վիրաբյան Արթուր Իվանի, ծնվ. 1992թ. (կամավորական)
  13. Բալասյան Նարեկ Վիկտորի, ծնվ. 2002թ.
  14. Կարապետյան Էմին Ռուդիկի, ծնվ. 1990թ. (կամավորական)
  15. Շահնազարյան Դավիթ Դարչոյի, ծնվ. 2000թ.
  16. Ասատրյան Վահե Թովմասի, ծնվ. 2001թ.
  17. Մխոյան Սերյոժա Լյուդվիգի, ծնվ. 2002թ.
  18. Մալխասյան Գագիկ Արթուրի, ծնվ. 2001թ.
  19. Հայրապետյան Հարություն Արթուրի, ծնվ. 1996թ.
  20. Թորոսյան Արամ Տարոնի, ծնվ. 2002թ.
  21. Մխիթարյան Տիգրան Գառնիկի, ծնվ. 1994թ. (կամավորական)
  22. Տոնյան Խաչատուր Մակիչի, ծնվ. 1994թ. (պահեստազորային)
  23. Մարտիրոսյան Դմիտրի Վասիլի, ծնվ. 2000թ.
  24. Սիմոնյան Գոռ Գարիկի, ծնվ. 2000թ.
  25. Հարությունյան Մանվել Միշայի, ծնվ. 2001թ.
  26. Սիմոնյան Վազգեն Սիմոնի, ծնվ. 2001թ.
  27. Հակոբյան Արթուր Գրիգորի, ծնվ. 2002թ.
  28. Բարսեղյան Վահագն Տիգրանի, ծնվ. 2002թ.
  29. Գևորգյան Արման Արթուրի, ծնվ. 2002թ.
  30. Հասրաթյան Սուրեն Բագրատի, ծնվ. 1960թ. (կամավորական)
  31. Մարգարյան Սամվել Սերգեյի, ծնվ. 1981թ. (կամավորական)
  32. Ղազարյան Արկադի Հրայրի, ծնվ. 1977թ. (կամավորական)
  33. Ավագիմյան Արտակ Վլադիմիրի, 1980թ. (կամավորական)
  34. Սարգսյան Ռոբերտ Կարապետի, ծնվ. 1992թ. (կամավորական)

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։

Նոյեմբերի 27-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1712 զոհվածների անունները։

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 18-ին ԱԺ–ում լրագրողներին հայտնեց, որ պատերազմի առաջին օրվանից մինչև նոյեմբերի 17-ի երեկոյան պաշտոնապես հաստատված զոհված զինծառայողների թիվը 2425 է։

Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Ադրբեջանն իր կորուստների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չի հայտնում, սակայն հայկական կողմի տվյալներով` Ադրբեջանի ԶՈւ–ն պատերազմի ընթացքում զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

511
թեգերը:
զինծառայող, Արցախի պաշտպանության բանակ (ՊԲ), Արցախյան պատերազմ, Զոհ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
Ըստ թեմայի
«Տունն այնտեղ է, որտեղ մենք ենք, մնում է, որ մենք լինենք». Նոր Մարաղա, օր վերջին
Դա ուղղակի խայտառակություն է. փաստաբանը խոսել է զինծառայողների կեցության պայմանների մասին
Փաշինյանը գիշերը 2 անգամ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ. ինչ են քննարկել նրանք
Դոլար

Հեռուստամարաթոն 2020-ի արդյունքում 22 միլիոն դոլարից ավելի գումար է հանգանակվել

7
(Թարմացված է 11:38 27.11.2020)
Շուրջ 100 000 արցախցի աջակցություն կստանա` կապահովվեն բնակարաններով և 1 տարվա համար անհրաժեշտ կենցաղային պարագաներով։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 26-ին` Գոհաբանության օրը, Լոս Անջելեսում տեղի է ունեցել 23–րդ ամենամյա հեռուստամարաթոնը, որի կարգախոսն էր «Համախմբվածություն, ուժ, հավատ»: ԱՄՆ հայ համայնքի համախմբվածության շնորհիվ հանգանակվել է 22 990 898 դոլար։

«Արցախում և Հայաստանում տիրող իրավիճակով պայմանավորված՝ հանգանակություններն ուղղվելու են Արցախից տեղահանված և զինվորների ընտանիքների աջակցմանը։ Շուրջ 100 000 մարդ աջակցություն կստանան` կապահովվեն բնակարաններով և 1 տարվա համար անհրաժեշտ կենցաղային պարագաներով, ինչպես նաև կկազմակերպվի տեղահանված երեխաների պատշաճ կրթությունը»,– նշել է ԱՄՆ–ի «Հայաստան» հիմնադրամի ատենապետ Մարիա Մեհրանյանը:

Սեպտեմբերի 27–ից ԱՄՆ հայ համայնքն ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել հայրենիքի փրկության համար կազմակերպված դրամահավաքին և մինչև հեռուստամարաթոնն արդեն իսկ 80 մլն ԱՄՆ դոլարի նվիրաբերություն էր արել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22–ին սկսված Ֆրանսիական հեռախոսամարաթոնի շրջանակներում արդեն հանգանակվել էր շուրջ 3.132.000 դոլար:

«Ինձ պատերազմ չեն տանում, բայց ես ձեռքերս ծալած չեմ նստում». հանգանակություն բանակի համար

Նշենք, որ նախորդ տարի հեռուստամարաթոնի շրջանակներում ավելի քան 2.5 անգամ ավելի քիչ գումար էր հավաքվել` շուրջ 9 մլն դոլար։

7
թեգերը:
Արցախյան պատերազմ, Արցախ, ԱՄՆ, Հայաստան, դոլար, Հեռուստամարաթոն
Ըստ թեմայի
Որքան գումար է «Հայաստան» հիմնադրամից ուղղվել «նոր ի հայտ եկած ծախսերի» ֆինանսավորմանը
Արմավիրցի փոքրիկն ավելի քան 4 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» հիմնադրամ՝ ընկույզ վաճառելով
Ստեփանակերտում էլեկտրամատակարարումը 95-97 տոկոսով վերականգնվել է