ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի Զինված ուժերն այսօր՝ հոկտեմբերի 19-ին, նշում են Հրետանավորի օրը։ Այս տոնը հիմա շատ տեղին է, քանի որ Արցախի ներկայիս մարտերում հայ հրետանավորների ուսերին ահռելի պատասխանատվություն է ընկած։ «Պատերազմի աստվածներն» իրենց տոնն այս տարի նշում են խրամատներում ու դիրքերում։
Հակամարտության գոտում ընթացող մարտական գործողությունների առաջին իսկ օրերից հայ հրետանավորները հրաշքներ են գործում։
Տոնի օրը պատահական չի ընտրվել։ Այն արմատներով գնում է հեռավոր 1992 թվական, երբ առաջին ղարաբաղյան պատերազմը ամենաթեժ փուլում էր։ Ծանր ու համառ մարտեր էին ընթանում, հակառակորդը սպառնում էր փակել Լաչինի միջանցքը՝ զրկելով Ղարաբաղը Հայաստանի հետ ցամաքային կապից։ Այն ժամանակ հայկական հրամանատարությունը հզոր ու աննախադեպ հրետանային նախապատրաստություն է նախաձեռնում ու անցնում հակագրոհի։
Մարտական գործողությունը հաջողությամբ պսակվեց հոկտեմբերի 19-ին, երբ հայկական ուժերին հաջողվեց 3-4 կիլոմետրանոց միջանցքը լայնացենել մինչև 25-26 կիլոմետր, այսպիսով՝ զգալիորեն ավելի անվտանգ դարձնելով փոխադրումները։ Այդ ռազմավարական խնդրի լուծումը թույլ տվեց վերացնել Արցախի անջատման սպառնալիքը։
Մենք պատրաստ ենք ամեն ինչի. ՊԲ–ն հայ հրետանավորների մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել
Բանակաշինության տարիներին ավանդաբար մեծ ուշադրություն է դարձվել հրետանուն։ Դրա համար մի քանի պատճառ կա։ Նախ, հրետանին ի տարբերություն զրահատանկային զորքերի, ոչ մի կերպ չի կորցրել իր արդիականությունը պատերազմ վարելու ժամանակակից միտումների ֆոնին։ Հինգերորդ սերնդի պատերազմը, որի առանձին տարրերը նկատելի են Ղարաբաղի ներկայիս պատերազմում, այսպես թե այնպես հրետանու կիրառություն է ենթադրում․ ինչպես փողային, այնպես էլ հակատանկային ու ռեակտիվ հրետանու՝ կարևորագույն հրամանատարական կետերի, կապի հանգույցների, ռազմական ենթակառուցվածքների և այլնի ոչնչացման համար։
Ինչպես հայտնի է՝ այս տարիների ընթացքում ղարաբաղյան հակամարտության մեջ հայկական կողմի ռազմավարություն հանգել է պաշտպանության։ Իսկ դա նշանակում է, որ պետք է հզոր հրետանային համակարգեր ունենալ հակառակորդի հարձակողական ակտիվությունը ճնշելու, տեխնիկայի ու կենդանի ուժի զսպման համար։ Հենց այդ նպատակով ՀՀ ԶՈւ հրթիռահրետանային զորամասերը համալրվել են գերճշգրիտ միջոցներով՝ օպերատիվ-մարտավարական հրթիռներով, հակատանկային միջոցներով, համազարկային կրակի ռեակտիվ միջոցներով, որոնք կարող են հարվածներ հասցնել հակառակորդի խորը թիկունքում։Եվս մեկ պատճառ, որի շնորհիվ հրետանին յուրահատուկ տեղ է զբաղեցնում. դա (ներողություն պաթոսի համար) հայ ռազմական մասնագետների բնատուր մաթեմատիկական խելքն է, վերլուծական ու հաշվարկներ անելու ունակությունն է։
Ավելին, ինքս բազմիցս ականատես եմ եղել՝ ինչպես է շարքային ժամկետային զինծառայողը կարճ ժամկետում յուրացնում հրետանային հետախուզության ու հաշվարկների բավականին բարդ նրբությունները։ Ընտրել թիրախը, հաշվարկել դրա կոորդինատներն ու դիպուկ կրակով խոցել կամ գրեթե դիպուկահարի ճշգրտությամբ ականանետային հարվածով ջախջախել հակառակորդի մոտեցող խմբավորումը՝ հայ հրետանավորների սիրելի մեթոդն է։ Ներկայիս մարտերից համացանցում հրապարակված բազում տեսանյութերը դրա վառ ապացույցն են։
Մասնագետները դեռ ղարաբաղյան ընթացող պատերազմը վերլուծելու ժամանակ կունենան, կվերլուծեն ու կքննարկեն մարտական գործողությունների յուրաքանչյուր դրվագ, կողմերի մարտավարությունը։ Սակայն հիմա արդեն կարելի է ասել, որ այսօրվա մարտերի առանցքային բաղադրիչներից են հրետանին ու հրետանային մարտերը։ Ոչ մի քիչ թե շատ խոշոր հատուկ գործողություն առանց հզոր հրետանային նախապատրաստության չի անցնում։ Իսկ դա նշանակում է, որ հետագա վերլուծությունները ու դրա արդյունքում ընդունված որոշումները ուղղված են լինելու այդ թվում նաև հրետանու հետագա զարգացմանն ու «պատերազմի աստծու» կրակային հզորության ավելացմանը։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. ՌԴ պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։
«Մեկ օրում մաքրվել է 17 հա տարածք և 4 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացնելու համար անվտանգ տարածք է տեղափոխվել 27 պայթյունավտանգ առարկա»,- նշված է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
2020 թ. նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 1575 հա տարածք, 493 կմ ճանապարհ, 1549 բնակելի շինություն, այդ թվում՝ 30 հանրային նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 072 պայթյունավտանգ առարկա։
Ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերը համակարգելու նպատակով շարունակական գործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայերի հարցում կողմերի դիրքորոշումները տարբեր են, և ռուսական կողմն այդ մասին բազմիցս խոսել է։ Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա ընդգծել է, որ այդ տվյալները շատ տարբեր են. թվերը, որոնք բարձրաձայնում է պաշտոնական Երևանը, պարբերաբար փոխվում են, իսկ Ադրբեջանից այլ տեղեկատվություն է ստացվում:
«Հաշվի առնելով նման տարաձայնությունները, խորհուրդ ենք տալիս այդ հարցով դիմել անմիջապես ադրբեջանական և հայկական կողմերին։ Ես վստահ եմ, որ նրանք պատրաստ կլինեն տրամադրել սեփական սպառիչ պարզաբանումները», - առաջարկել է ռուս դիվանագետը։
Ադրբեջանը փորձում է գերիների հարցը սակարկել. ՀՀ փոխվարչապետի խոսնակ
Ընդ որում, Զախարովան հայտնել է, որ այսօրվա դրությամբ ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել է ընդհանուր առմամբ 79 մարդ՝ 63–ը հայկական, 16–ը` ադրբեջանական կողմին:
«Մենք կցանկանայինք օգտվել առիթից և ևս մեկ անգամ ընդգծել ռուսական դիրքորոշումն այդ հարցում. մենք ելնում ենք նրանից, որ փոխանակման օպտիմալ բանաձևը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքն է»,-հիշեցրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Զախարովան կարծում է, որ այդ հարցի շուտափույթ լուծումը թույլ կտա կողմերին «շրջել ողբերգական էջերը հարաբերություններում» և կենտրոնանալ դրական օրակարգի զարգացման վրա, այդ թվում՝ տնտեսական ոլորտում: Նա հիշեցրել է, որ այդ մասին խոսվել է 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում:
Ադրբեջանական կողմը մանիպուլյացիայի է ենթարկում հայ գերիների ցուցակը. ՀՀ արտգործնախարար
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։
ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:
Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):
«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։



