ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ակտիվ աշխատանք է տարվում Ղարաբաղում կրակի դադարեցման վերահսկողության մեխանիզմի ուղղությամբ, և ինքը հույս ունի, որ շուտով արդյունք կլինի։
«Երկու փաստաթղթերից հետո, որոնք ընդունվել են, բայց տեղում իրավիճակն արմատապես փոխելու հիմք չեն դարձել, մենք համոզվել ենք, որ որպեսզի հրադադարի ռեժիմն աշխատի, անհրաժեշտ է ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության մեխանիզմ», - ասել է Լավրովը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մ.Պեյչինովիչ-Բուրիչի հետ հանդիպումից հետո՝ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Նախարարն ընդգծել է, որ այդ ուղղությամբ ակտիվորեն աշխատում է նախևառաջ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ «Ադրբեջանից և Հայաստանից գործընկերների հետ»։ Լավրովը հույս է հայտնել, որ այդպիսի մեխանիզմը կհամաձայնեցվի ամենամոտ ժամանակում։
Խոսելով առկա խնդիրների մասին, ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ անհրաժեշտ է արագացնել քաղաքական կարգավորման ջանքերը։ Նա ընդգծել է, որ կան հանգամանալից, ծավալուն աշխատանքներ, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են կողմերի հետ. դրանցում կան բոլոր հարցերի պատասխանները:
«Այս պատմական պահին մենք պետք է կողմերին դրդենք համաձայնեցնել առանցքային դրույթները, որոնք թույլ կտան ավելի երկար ժամանակով կայունացնել իրավիճակն այս տարածաշրջանում, ապաշրջափակել տնտեսական և տրանսպորտային կապերը, ապահովել թե՛ Ղարաբաղի, թե՛ այստեղ գտնվող այլ տարածքների հուսալի անվտանգությունը»,-եզրափակել է Լավրովը։
«Երրորդ անգամ շատ ավելի կոշտ է լինելու». Բաբայանը` հրադադարի ու Ռուսաստանի մասին
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։
Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակում էր հրետակոծել Արցախը։
Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։
Արցախի ՊԲ–ն հոկտեմբերի 18–ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք կան զոհեր ու վիրավորներ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ հայտնեց, որ հակառակորդը հարձակում է սկսել ձեռնտու դիրքեր գրավելու նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. ՌԴ պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։
«Մեկ օրում մաքրվել է 17 հա տարածք և 4 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացնելու համար անվտանգ տարածք է տեղափոխվել 27 պայթյունավտանգ առարկա»,- նշված է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
2020 թ. նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 1575 հա տարածք, 493 կմ ճանապարհ, 1549 բնակելի շինություն, այդ թվում՝ 30 հանրային նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 072 պայթյունավտանգ առարկա։
Ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերը համակարգելու նպատակով շարունակական գործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայերի հարցում կողմերի դիրքորոշումները տարբեր են, և ռուսական կողմն այդ մասին բազմիցս խոսել է։ Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա ընդգծել է, որ այդ տվյալները շատ տարբեր են. թվերը, որոնք բարձրաձայնում է պաշտոնական Երևանը, պարբերաբար փոխվում են, իսկ Ադրբեջանից այլ տեղեկատվություն է ստացվում:
«Հաշվի առնելով նման տարաձայնությունները, խորհուրդ ենք տալիս այդ հարցով դիմել անմիջապես ադրբեջանական և հայկական կողմերին։ Ես վստահ եմ, որ նրանք պատրաստ կլինեն տրամադրել սեփական սպառիչ պարզաբանումները», - առաջարկել է ռուս դիվանագետը։
Ադրբեջանը փորձում է գերիների հարցը սակարկել. ՀՀ փոխվարչապետի խոսնակ
Ընդ որում, Զախարովան հայտնել է, որ այսօրվա դրությամբ ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել է ընդհանուր առմամբ 79 մարդ՝ 63–ը հայկական, 16–ը` ադրբեջանական կողմին:
«Մենք կցանկանայինք օգտվել առիթից և ևս մեկ անգամ ընդգծել ռուսական դիրքորոշումն այդ հարցում. մենք ելնում ենք նրանից, որ փոխանակման օպտիմալ բանաձևը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքն է»,-հիշեցրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Զախարովան կարծում է, որ այդ հարցի շուտափույթ լուծումը թույլ կտա կողմերին «շրջել ողբերգական էջերը հարաբերություններում» և կենտրոնանալ դրական օրակարգի զարգացման վրա, այդ թվում՝ տնտեսական ոլորտում: Նա հիշեցրել է, որ այդ մասին խոսվել է 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում:
Ադրբեջանական կողմը մանիպուլյացիայի է ենթարկում հայ գերիների ցուցակը. ՀՀ արտգործնախարար
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։
ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:
Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):
«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։



