Բողոքի ակցիա Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց

«Տեսնում են հայերի հանդեպ կատարվող ոճրագործությունները, բայց լռում են». բողոքի ակցիա

182
(Թարմացված է 15:45 19.10.2020)
Հայ ցուցարարները հանդիպել են ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչի հետ և նրան ևս մեկ անգամ տեղեկացրել Արցախում տիրող իրավիճակն ու պահանջել, որ ԱՄՆ–ն դադարի զենք վաճառել Թուրքիային, քանի որ Ադրբեջանին հենց Թուրքիան է զինում։

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Այսօր բողոքի ակցիա է տեղի ունեցել ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան դիմաց. ցուցարաները պահանջում էին զսպել Արցախում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան:

ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը հանդիպել է ցուցարարների հետ, սակայն այդ զրույցը, ըստ ցուցարարների, առանձնապես օգուտ չի տա, եթե կոնկրետ քայլեր չձեռնարկվեն։

«ԱՄՆ դեսպանատնից մեզ ասացին, որ տեղյակ են տիրող իրավիճակին, սակայն որևէ արձագանք իրենց երկրի ղեկավարի անունից հնչեցնել չեն կարող։ Ողջունում էին, որ Հայաստանում կարող են այսպես խաղաղ հարցի լուծում պահանջել։ Զարմացած էին, որ մենք մեր տեսակով չենք կարող դուրս գալ քաղաքակիրթ կեցվածքից։ Ցավալի էր, որ նրանք իմանալով ճշմարտությունը, 21–րդ դարում վախենում են հնչեցնել ճշգրիտ գնահատական և իրերը կոչել իրենց անուններով»,–ասաց ցուցարարներից մեկը։

Մյուս ցուցարարի խոսքով` դեսպանատան ներկայացուցիչը նշել է, որ իրենք անմիջական կապի մեջ են Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի, Արցախի արտգործնախարարության հետ ու տիրող իրավիճակի մասին տեղեկատվությունն ուղարկում են Վաշինգտոն։

«ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը խոստացավ մեր ներկայացրած պահանջներից անձամբ զեկուցագիր կազմել և վաղն ուղարկել Վաշինգտոն։ Մենք սպասում ենք կոնկրետ գործողությունների, կոչեր արդեն լսել ենք»,–ասաց նա։

ՄԱԿ–ի առջև բողոքի ակցիա անող արցախցիներին հազարավոր հայաստանցիներ միացան. լուսանկարներ

Ցուցարարի խոսքով` ևս մեկ անգամ պաշտոնապես չհերքվեց, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին միացել են նաև ահաբեկիչները։

«Դրանք նույն այն ահաբեկիչներն են, որ սեպտեմբերի 11–ին Նյու Յորքն էին պայթեցնում։ Նույն ահաբեկիչներն են, որոնք անկայունություն են տարածում ողջ աշխարհում։ Նա անգամ չկարողացավ նայել տեսանյութը, թե ինչպես են ադրբեջանական ահաբեկիչները կենդանի մորթում հայ զինվորին։ Նա փակեց աչքերը և թեքեց գլուխը։ Տեսնում են հայերի հանդեպ կատարվող ոճրագործությունները, բայց շարունակում են լռել»,–ասաց նա։

ԱՄՆ դեսպանատան դիմաց ցուցարարները ևս մեկ անգամ պահանջեցին, որ ԱՄՆ–ն դադարի զենք վաճառել Թուրքիային, քանի որ Ադրբեջանին այսօր զինում է հենց Թուրքիան։

Որպես հարցի լուծում ցուցարարները տեսնում են ԱՄՆ–ի կողմից Արցախի անկախության ճանաչումը։

«Դուք Արցախին չեք տվել որևէ կարգավիճակ և դրա համար էլ խուսափում եք այսօր գնահատականներ հնչեցնել։ Տվեք Արցախին ինքնորոշում և մի վախեցեք գնահատականներ հնչեցնել Արցախում խաղաղ բնակչության նկատմամբ տեղի ունեցած ոճրագործությունների վերաբերյալ։ ԱՄՆ–ն այսօր հստակ պետք է ասի, որ Արցախի միջազգային ճանաչումը հարցի լուծում է»,–նշեցին ցուցարարները։

Հիշեցնենք, որ այսօր բողոքի զանգվածային ակցիա է տեղի ունեցել նաև Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 18-ի ժամը 19:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 710 զինծառայողներ և 36 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6259 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 195 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 566 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները


182
թեգերը:
Երևան, ԱՄՆ, դեսպանատուն, Բողոքի ակցիա, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2226)
Ըստ թեմայի
Բողոքի ակցիաներ Արգենտինայում և Բրազիլիայում. հայ համայնքը դատապարտում է Ադրբեջանի քայլերը
Լոս Անջելեսի հայությունն Արցախի թիկունքին է. բազմահազարանոց բողոքի ակցիա՝ ԱՄՆ-ում
Աշխարհը լուռ է, աշխարհի հայերը՝ ոչ. ինչ սպասել զանգվածային բողոքի ակցիաներից
Ականազերծում

ԼՂ–ում 1 օրում մաքրվել է 17 հա տարածք և 5 կմ ճանապարհ. ՌԴ ՊՆ–ն նոր ամփոփագիր է հրապարակել

11
(Թարմացված է 21:41 04.03.2021)
2020 թ. նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 1575 հա տարածք, 493 կմ ճանապարհ։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. ՌԴ պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։

«Մեկ օրում մաքրվել է 17 հա տարածք և 4 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացնելու համար անվտանգ տարածք է տեղափոխվել 27 պայթյունավտանգ առարկա»,- նշված է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

2020 թ. նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 1575 հա տարածք, 493 կմ ճանապարհ, 1549 բնակելի շինություն, այդ թվում՝ 30 հանրային նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 072 պայթյունավտանգ առարկա։

Ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերը համակարգելու նպատակով շարունակական գործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

11
թեգերը:
ականազերծում, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
Ըստ թեմայի
Ինչպես են խաղաղապահներն աշխատում Արցախում․ տեսանյութ
Ռուս խաղաղապահներն Արցախի Մարտունու շրջանը մաքրել են չպայթած զինամթերքից
Ռուս խաղաղապահներն Արցախում կատարելագործում են կրակային հմտությունները
Մարիա Զախարովա

Զախարովան խորհուրդ է տվել գերիների թվի հարցով դիմել ոչ թե իրեն, այլ Երևանին և Բաքվին

168
(Թարմացված է 19:38 04.03.2021)
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ուշադրություն է հրավիրել հայկական և ադրբեջանական կողմերի մոտեցումների զգալի տարբերության վրա, որն առկա է պատերազմի ժամանակ գերեվարված անձանց հարցում:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայերի հարցում կողմերի դիրքորոշումները տարբեր են, և ռուսական կողմն այդ մասին բազմիցս խոսել է։ Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա ընդգծել է, որ այդ տվյալները շատ տարբեր են. թվերը, որոնք բարձրաձայնում է պաշտոնական Երևանը, պարբերաբար փոխվում են, իսկ Ադրբեջանից այլ տեղեկատվություն է ստացվում:

«Հաշվի առնելով նման տարաձայնությունները, խորհուրդ ենք տալիս այդ հարցով դիմել անմիջապես ադրբեջանական և հայկական կողմերին։ Ես վստահ եմ, որ նրանք պատրաստ կլինեն տրամադրել սեփական սպառիչ պարզաբանումները», - առաջարկել է ռուս դիվանագետը։

Ադրբեջանը փորձում է գերիների հարցը սակարկել. ՀՀ փոխվարչապետի խոսնակ

Ընդ որում, Զախարովան հայտնել է, որ այսօրվա դրությամբ ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել է ընդհանուր առմամբ 79 մարդ՝  63–ը հայկական, 16–ը` ադրբեջանական կողմին:

«Մենք կցանկանայինք օգտվել առիթից և ևս մեկ անգամ ընդգծել ռուսական դիրքորոշումն այդ հարցում. մենք ելնում ենք նրանից, որ փոխանակման օպտիմալ բանաձևը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքն է»,-հիշեցրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Զախարովան կարծում է, որ այդ հարցի շուտափույթ լուծումը թույլ կտա կողմերին «շրջել ողբերգական էջերը հարաբերություններում» և կենտրոնանալ դրական օրակարգի զարգացման վրա, այդ թվում՝ տնտեսական ոլորտում: Նա հիշեցրել է, որ այդ մասին խոսվել է 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում:

Ադրբեջանական կողմը մանիպուլյացիայի է ենթարկում հայ գերիների ցուցակը. ՀՀ արտգործնախարար

168
թեգերը:
Բաքու, Երևան, գերի, Մարիա Զախարովա
Ըստ թեմայի
Անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում գերության մեջ պահվող հայ գերիներին. Ժոզեֆ Սիգելե
Բաքուն մեր գերիներին չպետք է գործարքի մաս դարձնի. անհետ կորածների ծնողները՝ նախագահականում
«Թո՛ղ տղաներին բերի, նոր խոսի». Վանեցյանի ասածը զայրացրել է գերիների հարազատներին
Մատվիենկոն ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է գերի ընկած հայ կանանց վերադարձի հարցը
Ալլա Պուգաչովայ

Պուգաչովան անցել է Անջելինա Ջոլիին. ովքեր են իսկական կանայք` ըստ ռուսաստանցիների

37
(Թարմացված է 23:49 04.03.2021)
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հետազոտությունը նվիրված է մարտի 8-ի Կանանց միջազգային օրվան:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։

ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:

Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):

«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։

Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։

37
թեգերը:
Մարտի 8, Անջելինա Ջոլի, Վալենտինա Մատվիենկո, Կին, Ռուսաստան, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել
Լեգկոստուպովայի ընկեր Վադիմ Մանուկյանն ասել է, որ Պուգաչովան է ձախողել երգչուհու կարիերան
Ինչպես է պարում 71-ամյա Ալլա Պուգաչովան. տեսանյութ