Իսրայելական Sandcat արտադրության զրահատեխնիկա

Թշնամու ոչնչացված զրահատեխնիկան իսրայելական արտադրության է. Շուշան Ստեփանյան

1311
(Թարմացված է 23:17 18.10.2020)
Շուշան Ստեփանյանը ներկայացրել էր այն տեսանյութը, որտեղ երևում էր, թե ՀՀ ԶՈւ–ն ինչպես է ոչնչացնում ադրբեջանական զրահատեխնիկան և ավտոշարասյունը։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Հակառակորդի զրահատեխնիկայի ոչնչացման տեսանյութում տեսանելի է, որ ոչնչացվածն իսրայելական Sandcat արտադրության է։ Հայաստանի ռազմական փորձագետներն են նկատել վերոնշյալը։ Տեղեկությունն իր Տելեգրամ–ալիքում տեղադրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Հրապարակված լուսանկարներն ու ինֆորմացիան Ստեփանյանը նկարագրել է «կարևոր պահ» բառակապակցությամբ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook–ի իր էջում մի տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, թե հայկական ԶՈւ–ն ինչպես է ոչնչացնում թշնամու ավտոշարասյունն և զրահատեխնիկան։

Նշենք, որ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ ասուլիսի ընթացքում տեղեկացրեց, որ պայմանավորված «զինադադարի» առաջին օրը Հայաստանի և Արցախի տարածքում խոցվել է թշնամու 9 ԱԹՍ։

Հիշեցնենք` երեկ` հոկտեմբերի 17-ին, ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն այսօր առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք կան զոհեր ու վիրավորներ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ հայտնեց, որ հակառակորդը հարձակում է սկսել ձեռնտու դիրքեր գրավելու նպատակով։

1311
թեգերը:
Իսրայել, Ադրբեջան, զրահատեխնիկա, թշնամի
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1833)
Ըստ թեմայի
Ստեփանակերտի երկնքում խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք
«Վրեժ ունեմ լուծելու». զինհաշմանդամ դարձած Արկադի Անդրեասյանը կամավոր մեկնել է առաջնագիծ
Ճահճուտներում կենդանիները հոշոտում են ադրբեջանցիների դիերը. Արծրուն Հովհաննիսյան
Արցախ

Ադրբեջանն ունի գերճշգրիտ խոցման միջոցներ, խաղաղ բնակչությանը սխալմամբ չի կարող հարվածել

9
(Թարմացված է 22:33 30.10.2020)
Արծրուն Հովհաննիսյանը վստահեցնում է` արցախահայությունը չի կարող խաղաղ համակեցություն ունենալ Ադրբեջանի կազմում։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց` եթե աշխարհի որևէ անկյունում մինչև այսօր կան մարդիկ, որոնք կարծում են, թե Արցախը չունի լեգիտիմ իրավունքներ ոչնչացնելու այն օբյեկտներ, որտեղից ենթարկվում է ագրեսիայի, ապա նրանք սխալվում են։ Նա ևս մեկ անգամ շեշտեց՝ Արցախի խաղաղ բնակչությունն է թիրախավորվում։

«Եթե Արցախի սպառազինության մեջ եղած խորհրդային արտադրության՝ շատ դեպքերում հին խոցման միջոցները, թիրախավորելով Ադրբեջանի ռազմական նշանակության օբյեկտները, որոնք շատ մոտ են տեղակայված Ադրբեջանի խաղաղ բնակչությանը, կարող են վրիպել, ապա Ադրբեջանի սպառազինության մեջ շատ ավելի դիպուկ և գերճշգրիտ խոցման միջոցներ կան, որոնց մասին բոլորը գիտեն։ Ադրբեջանը դրանք ավելի թիրախային օգտագործում է Արցախի խաղաղ բնակչության դեմ»,- հայտարարեց Հովհաննիսյանը։

Նա ընդգծեց՝ հաստատ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն, ծննդատանը սխալմամբ չէին հարվածել։

Այսքանից հետո խոսել այն մասին, թե արցախահայությունը կարող է խաղաղ համակեցություն ունենալ Ադրբեջանի կազմում, Հովհաննիսյանը ծիծաղելի է համարում։

«Ինչպես պետք է հադրութցի պապիկին գնդակահարելուց հետո փորձեն նրա թոռների հետ խաղաղ համակեցությամբ ապրել Արցախում, որն ուզում են գրավել»,- շեշտեց նա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

9
թեգերը:
Արծրուն Հովհաննիսյան, Ադրբեջան, Արցախ
Ըստ թեմայի
Թբիլիսին պատրաստ է պայմաններ ստեղծել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև մարդասիրական փոխանակման համար
Վերադարձեք հաղթանակով և նույն կազմով. Ցոլակյանն առաջնագիծ ճանապարհեց ԱԻՆ կամավորներին
Թաթոյանն ու Բեգլարյանը դեսպանություններին և միջազգային կառույցներին հրավիրել են Արցախ
Կապան

Կապանի ուղղությամբ մարտական գործողություններ են եղել

263
(Թարմացված է 22:31 30.10.2020)
Արծրուն Հովհաննիսյանը չմեկնաբանեց լուրերը, թե Դավիթ Բեկ գյուղում վիրավորներ կան ու տներ են այրվել։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Այսօր Սյունքիի մարզի, մասնավորապես՝ Կապանի ուղղությամբ մարտական գործողություններ են եղել, ադրբեջանական կողմից հրետանային կրակ է վարվել։ Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա չմեկնաբանեց այն լուրերը, թե Դավիթ Բեկ գյուղում վիրավորներ կան, տներ են այրվել՝ նշելով, որ կոնկրետ գյուղի հետ կապված տեղեկություններ չունի։

«Եթե զոհեր և վիրավորներ կան, հստակեցնելուց հետո կհայտարարվեն, բայց այս ուղղութամբ այսօր մարտական գործողություններ եղել են։ Ադրբեջանի ԶՈւ հրետանային միջոցներից կրակ է արձակվել այս ուղղությամբ, և կան կոնկրետ հետևանքներ»,- նշեց նա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

263
թեգերը:
Արծրուն Հովհաննիսյան, Կապան, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Հայաստանի տարածքում թշնամու 2 ԱԹՍ է խոցվել․ ՊՆ
Ադրբեջանը հրթիռակոծել է Արցախի 120 բնակավայր, զոհվել են 39 խաղաղ բնակիչ. ՔԿ
Խնդրում ենք չանհանգստանալ. Շենգավիթում փորձարկվում է ձայնային տագնապի համակարգը