ՀՕՊ

Ստեփանակերտի երկնքում խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք

773
(Թարմացված է 21:50 18.10.2020)
Sputnik Արմենիայի թղթակիցը Ստեփանակետից հայտնում է, որ Արցախի մայրաքաղաքում պայթյունի երեք ձայն է լսվել:

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում երեք պայթյունի ձայն է լսվել։ Տեղեկությունը Ստեփանակերտից հաղորդում է Sputnik Արմենիայի թղթակիցը։  Նա նաև նշում է, որ այդ ընթացքում Արցախի մայրաքաղաքում օդային տագնապի ազդանշան չի եղել։

Արցախի Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանը հաստատեց Sputnik Արմենիայի տեղեկությունները, և հայտնեց, որ Ստեփանակերտի երկնքում խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք:

Նշենք, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հումանիտար հրադադարն ընդհանուր առմամբ պահպանվել է՝ բացառությամբ հյուսիսային ուղղությամբ 00:04-ից 02:45-ը և հարավային ուղղությամբ 02:20-ից 02:45-ը ընկած ժամանակահատվածների, երբ թշնամական ուժերը կիրառել են նաև հրթիռահրետանային հարվածներ:

Առավոտյան ՊԲ–ն տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում, հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք կան զոհեր ու վիրավորներ:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն տարածեց, համաձայն որի` Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության։

773
թեգերը:
Ադրբեջան, թշնամի, անօդաչու թռչող սարք, Ստեփանակերտ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1833)
Ըստ թեմայի
Ինչպես են հօդս ցնդում թշնամու ավտոշարասյունն ու զրահատեխնիկան. տեսանյութ
Ինչպես կարող է Գերմանիան օգնել Հայաստանին և ինչպես` խանգարել Բաքվին և Անկարային
Բաբլոյանը կոչ է արել ամուր պահել ռազմական ու բժշկական ճակատները
Կապան

Կապանի ուղղությամբ մարտական գործողություններ են եղել

111
(Թարմացված է 22:19 30.10.2020)
Արծրուն Հովհաննիսյանը չմեկնաբանեց լուրերը, թե Դավիթ Բեկ գյուղում վիրավորներ կան ու տներ են այրվել։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Այսօր Սյունքիի մարզի, մասնավորապես՝ Կապանի ուղղությամբ մարտական գործողություններ են եղել, ադրբեջանական կողմից հրետանային կրակ է վարվել, և հետևանքներ կան։ Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա չմեկնաբանեց այն լուրերը, թե Դավիթ Բեկ գյուղում վիրավորներ կան, տներ են այրվել՝ նշելով, որ կոնկրետ գյուղի հետ կապված տեղեկություններ չունի։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

111
թեգերը:
Արծրուն Հովհաննիսյան, Կապան, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Հայաստանի տարածքում թշնամու 2 ԱԹՍ է խոցվել․ ՊՆ
Ադրբեջանը հրթիռակոծել է Արցախի 120 բնակավայր, զոհվել են 39 խաղաղ բնակիչ. ՔԿ
Խնդրում ենք չանհանգստանալ. Շենգավիթում փորձարկվում է ձայնային տագնապի համակարգը
Արծրուն Հովհաննիսյան

Դիրքային առավելություն ունենք. Արծրուն Հովհաննիսյանը` առաջնագծի մասին

263
(Թարմացված է 22:22 30.10.2020)
Ադրբեջանական կողմը հետևակային ուժերով փորձել է գրոհել մի քանի դիրքերի ուղղությամբ։ Անմիջապես կոտորվել են։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Այսօր առավոտյան, ավելի վաղ, քան սովորաբար, Ադրբեջանի ԶՈւ-ն հարձակում է ձեռնարկել մի քանի ուղղությամբ։ Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հյուսիսային ուղղությամբ ոչ երկարատև հրետանային պատրաստությունից հետո հետևակային ուժերով փորձել են գրոհել մի քանի դիրքերի ուղղությամբ, անմիջապես կոտորվել են, հետ են շպրտվել՝ դաշտում թողնելով զգալի թվով դիակներ»,- նշեց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ ողջ օրվա ընթացքում մարտերը շարունակվել են նաև հարավային ուղղությամբ՝ Արաքս գետից դեպի հյուսիս մի քանի բարձունքների ուղղությամբ։

«Հարավային ուղղությամբ ունենք դիրքային որոշակի առավելություն, որոնց մասին առայժմ չենք նշում։ Մարտերը շարունակվում են»,- նշեց նա։

Հովհաննիսյանի խոսքով՝ կենտրոնական ուղղությամբ երկու առանձին գործընթացներ են եղել։ Մի կողմից Մարտունի, Ճարտար ուղղությամբ ամբողջ օրը փորձել են ռազմաճակատը ճեղքել։ Բավականին ինտենսիվ ռազմական գործողություններ են եղել՝ հիմնականում ոչ զրահատեխնիկայի կիրառությամբ։ Նա ընդգծեց՝ մեր զինծառայողները չեն ընկրկել, ուստի որևէ դիրքային փոփոխություն չկա։

«Բայց մարտերը համառ են»,- հավելեց նա։

Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ միաժամանակ Շուշիի մերձակա անտառային գյուղերի ուղղությամբ ՊԲ-ն մի շարք հաջողված գործողություններ է իրականացրել։ Ոչնչացվել են դիվերսիոն խմբեր, նաև ռազմաբազա, բայց այս ուղղությամբ ևս մարտերը շարունակվում են։

«Փոքր խմբավորումները հայտնվում են մեկ այս անտառում, մեկ այն, կորչում են, կորուստներ են կրում, նահանջում են, նորից են գալիս, նորից են փորձում և այլն»,- ասաց նա։

Հովհաննիսյանն անդրադարձավ նաև այսօր գերեվարված ահաբեկչին՝ նշելով, որ հերթական անգամ ապացուցվեց մեր ունեցած տեղեկություններ այն մասին, որ այս ահաբեկիչներն ադրբեջանական զինուժի կողմից օգտագործվում են որպես «թնդանոթի միս», առաջին շարքի մեր բնագծերը, պատնեշները հաղթահարելու միջոց։

ՊՆ ներկայացուցչի խոսքով` պատերազմը, իհարկե, իր սաստկությունը կորցրել է, բայց եթե առանձին տեղերում բախումները լինում են, լինում են նույն հրետանու, նույն օդուժի և այլ միջոցների կիրառությամբ։ Հիմնականում քիչ է կիրառվում զրահատեխնիկա, որովհետև մեր հրետանային և հակատանկային միջոցները գրեթե ամեն մի խոշոր թիրախ անմիջապես ոչնչացնում են։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

263
թեգերը:
առաջնագիծ, Արծրուն Հովհաննիսյան, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1833)
Ըստ թեմայի
Նախարարն այցելել է վիրավոր զինվորներին՝ ծանոթանալով բուժման ընթացքին
Մեծ ոգևորությամբ իմ տղերքի հետ սպանել ենք հակառակորդին. նորօրյա հերոսը
Թբիլիսին պատրաստ է պայմաններ ստեղծել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև մարդասիրական փոխանակման համար