Մարտունի, դպրոց

Արցախում ավերվել են դպրոցներ, մանկապարտեզներ, ուսանողներ են զոհվել. պատերազմի հետևանքները

246
(Թարմացված է 15:05 18.10.2020)
Թուրք-ադրբեջանական ահաբեկչության ու կատաղի ագրեսիայի պատճառով խախտվել և խախտվում է շուրջ 33․000 մարդու կրթության իրավունք։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Թուրք-ադրբեջանական ահաբեկչական պատերազմի ընթացքում միջազգային նորմերով արգելված զինատեսակներից հրետակոծության հետևանքով առ այսօր թիրախավորվել ու ավերվել են 18 դպրոցական շենք, 6 մանկապարտեզ, չորս մշակութային օջախ։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը` հիշեցնելով, որ թշնամու գերճշգրիտ կրկնակի հարվածից ավերվել է նաև Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու գմբեթը։

«Թուրք-ադրբեջանական ահաբեկչության ու կատաղի ագրեսիայի պատճառով խախտվել և խախտվում է շուրջ 33․000 մարդու կրթության իրավունք։ 24․000 աշակերտ դպրոց չի հաճախում, 4016 երեխա՝ մանկապարտեզ, 4986 ուսանող՝ արհեստագործական ուսումնարան, քոլեջ և բարձրագույն ուսումնական հաստատություն։ Խորը ցավով և կսկիծով եմ նշում, որ ունենք նաև զոհված ուսանողներ»,– ասել է նա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 673 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6109 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 190 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 554 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում

 

246
թեգերը:
Ուսանող, դպրոց, Ադրբեջան, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1810)
Ըստ թեմայի
Ադրբեջանի գործողությունների հետևանքով համաճարակների առաջացման վտանգ կա. ԱՆ–ն ահազանգում է
Տներն ավերվել են, մեքենաներն` այրվել. Ստեփանակերտը` հրթիռակոծությունից հետո. տեսանյութ
Ադրբեջանի հրթիռակոծության հետևանքով ավերվել է Շուշիի մշակույթի տունը. լուսանկարներ
Ավերված տներ, կոտրված ապակիներ. Ստեփանակերտը` գիշերային հրթիռակոծությունից հետո. տեսանյութ
Брифинг представителя минобороны РА Арцруна Ованнисяна (11 октября 2020). Ереван

Քարին տակից արևելք ընկած 1–2 գյուղերից մաքրվել են ադրբեջանական դիվերսանտները. Հովհաննիսյան

28
(Թարմացված է 14:05 30.10.2020)
Մեր հետախուզական ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել է նաև բավականին մեծ զինամթերքի պահեստանոց։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Քարին տակ գյուղից արևելք ընկած մեկ երկու գյուղից մաքրվել են ադրբեջանական դիվերսանտները։ Տեղեկությունը Telegram–ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ավելին՝ մեր հետախուզական ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել էր բավականին մեծ զինամթերքի պահեստանոց, որ փորձել էին կառուցել դիվերսանտները, և մեր հրետանու կրակից այրվել էր։ Կրակը տեսել են նույնիսկ Ստեփանակերտում»,–գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչը։

28
Флаг с эмблемой Международного Комитета Красного Креста

ԿԽՄԿ–ն աշխատում է Ադրբեջանում մահացած տղամարդու դին Հայաստան տեղափոխելու ուղղությամբ

34
(Թարմացված է 13:46 30.10.2020)
Հոկտեմբերի 29-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջամտությամբ հայկական կողմին էր փոխանցվել Արցախի գերեվարված քաղաքացի, 85-ամյա Եվգենյա Բաբայանը, ով պաշտոնապես չհաստատված տեղեկություններով՝ Միշա Մելքումյանի կինն է։ 84-ամյա Միշա Մելքումյանն Ադրբեջանում մահացել է։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն անում է հնարավորը Ադրբեջանում մահացած հայ գերի 84-ամյա Միշա Մելքումյանի դին հնարավորինս շուտ Հայաստան տեղափոխելու համար։

Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Զառա Ամատունին։

«Չեմ կարող ասել, թե երբ կստացվի տեղափոխել, բայց գործընթացն արդեն սկսված է, կողմերի միջև աշխատանքները տարվում են»,– ասաց նա։

Հիշեցնենք` երեկ` հոկտեմբերի 29-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջամտությամբ հայկական կողմին էր փոխանցվել Արցախի գերեվարված քաղաքացի, 85-ամյա Եվգենյա Բաբայանը, ով պաշտոնապես չհաստատված տեղեկություններով՝ Միշա Մելքումյանի կինն է։

Իսկ 84-ամյա Միշա Մելքումյանի մասին Ադրբեջանը նախ կեղծ լուրեր էր տարածել, թե, իբր, հայկական կողմը հրաժարվել է ընդունել նրան, ապա հայտարարվեց, որ Միշա Մելքումյանի բժշկական եզրակացության համաձայն՝ տարեց տղամարդու տեղափոխումն անթույլատրելի է համարվել։

Այդուհանդերձ, Հայաստանի իրավասու մարմինները միանշանակ պատրաստակամություն են հայտնել առաջին իսկ հնարավորության դեպքում կազմակերպելու նրա վերադարձը:

Բայց հոկտեմբերի 29-ի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը մահացել է։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 29-ի ժամը 18։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

34
թեգերը:
Արցախյան պատերազմ, Կարմիր խաչ, գերի
Ըստ թեմայի
Արցախի ԱԳՆ-ն հայ գերիների ու զինծառայողների տեսանյութերի կապակցությամբ դիմել է ԿԽՄԿ-ին
Եվս 5 հայ գերիների համար ՄԻԵԴ դիմում է ներկայացվել
Հայ զինվորների դիերի, գերիների հետ վարվում են ԻԼԻՊ-ի մեթոդներով. ՀՀ ՄԻՊ