Զինծառայող

Ադրբեջանական զինուժն անցել է հարձակման, երկուստեք կան զոհեր ու վիրավորներ. ՊԲ

1822
(Թարմացված է 08:32 18.10.2020)
Ճակատային գծում իրադրության լարման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հումանիտար հրադադարն ընդհանուր առմամբ պահպանվել է՝ բացառությամբ հյուսիսային ուղղությամբ 00:04-ից 02:45-ը և հարավային ուղղությամբ 02:20-ից 02:45-ը ընկած ժամանակահատվածների, երբ թշնամական ուժերը կիրառել են նաև հրթիռահրետանային հարվածներ: Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

«Առավոտյան՝ 07:20-ի սահմաններում, հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք կան զոհեր ու վիրավորներ: Ճակատային գծում իրադրության լարման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,– նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք՝ երեկ ՀՀ արտգործնախարարությունը հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 17-ի ժամը 18:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6109 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 190 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 554 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում

 

1822
թեգերը:
Վիրավոր, Զոհ, Ադրբեջան, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1554)
Ըստ թեմայի
ՀՀ ԱԳՆ–ն բարձր է գնահատում Մակրոնի ներգրավվածությունը հումանիտար զինադադար կնքելու հարցում
Արցախի «հյուսիսային դարպասները». տեսանյութ առաջնագծից
ՊԲ-ն պատրաստ է հումանիտար միջանցք տրամադրել շրջափակման մեջ մնացած ադրբեջանցիներին
Արցախ

Ադամ Շիֆը կոչ է արել ԱՄՆ-ին ճանաչել Արցախի անկախ հանրապետությունը

92
(Թարմացված է 00:39 24.10.2020)
ԱՄՆ կոնգրեսականի խոսքով` Ալիևին ու Էրդողանին պետք է հասկացնել, որ եթե շարունակեն պատերազմը, ապա կտեսնեն դրա հետևանքները։ Միացյալ Նահանգները «ձեռքերը ծալած» չի նստելու։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը պաշտոնապես կոչ է արել ԱՄՆ-ին ճանաչել Արցախի անկախ հանրապետությունը։

«Տևական ժամանակ է, ինչ Թուրքիան և Ադրբեջանը պատերազմում են Արցախի դեմ, գնդակոծում խաղաղ բնակավայրերը, եկեղեցիները` ռազմական հանցագործություններ կատարելով: Ադրբեջանի գրոհները հետ մղելիս զոհվել է ավելի քան 800 զինծառայող, ինչպես նաև տասնյակ խաղաղ բնակիչներ »,–իր կոչում նշել է Շիֆը։

Շիֆի խոսքով` ձմռան շեմին Արցախի քաղաքացիական բնակչության կեսից ավելին ստիպված է տեղափոխվել այլ քաղաք, քնել մեքենաներում կամ բաց դաշտերում ՝ ընկնող ռումբերից հեռու։

Նա նշում է, որ չեն կարող թույլ տալ, որ պատմությունը կրկնվի։ Եթե Ադրբեջանն ու Թուրքիան որոշել են պատերազմել, ապա ԱՄՆ–ն, ԵԱՀԿ Մինսկի խումբը և միջազգային հանրությունը պետք է հստակ ասեն, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց ցանկություններում հաջողության չեն հասնելու։
Ալիևին ու Էրդողանին պետք է հասկացնել, որ եթե շարունակեն պատերազմը, ապա կտեսնեն դրանց հետևանքները։ Միացյալ Նահանգները «ձեռքերը ծալած» չի նստելու։

Շիֆն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին և Արցախին։

Ավելի վաղ` հոկտեմբերի 6-ին, Շիֆը Facebook–ի իր էջում գրել էր, որ Լոս Անջելեսը սատարում է Հայաստանի և Արցախի ժողովրդին։

Նշենք, որ Ադամ Շիֆը հայտնի է իր հայամետ դիրքորոշմամբ։ Նա լավ հարաբերություններ ունի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ու հաճախ է մասնակցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված միջոցառումներին։

92
թեգերը:
ԱՄՆ, Ադամ Շիֆ, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Միլանի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը
Ֆրանսիայի Վիեն քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունը
ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը
Նիկոլ Փաշինյան

Փաշինյանի հայտարարությունը կազդի՞ բանակցությունների վրա. քաղաքագետը վերլուծել է իրավիճակը

143
ՀՀ վարչապետի հայտարարությունը`այս փուլում ղարաբաղյան հարցի դիվանագիտական լուծման մասին խոսելու անիմաստության մասին, մեծ իրարանցում առաջացրեց։ Փորձել ենք հասկանալ այդ խոսքերի դեմարշի պատճառներն ու հանգամանքները։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոշտ հայտարարությունները Ղարաբաղի վերաբերյալ իրավիճակից բխող հույզերի արդյունք են։ Բանակցություններն էլ, խնդրի կարգավորման դիվանագիտական ուղիների որոնումն էլ կշարունակվեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» («Россия в глобальной политике») ամսագրի գլխավոր խմբագիր, քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այս փուլում անիմաստ է խոսել ղարաբաղյան խնդրի դիվանագիտական լուծման մասին, քանի որ Բաքվի մարտավարությունն ու նպատակներն անփոփոխ են մնում՝ դա Ղարաբաղի կապիտուլյացիան է։ Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանել էր, որ Հայաստանը միշտ պատրաստ է եղել ու հիմա էլ պատրաստ է հակամարտության խաղաղ կարգավորմանը, ու Երևանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի, մասնավորապես՝ Ռուսաստանի ջանքերը։

Լուկյանովը նշում է, որ երբ երկիրը պատերազմի մեջ է, ապա հասարակության ներքին համախմբվածության ու ճիշտ ընկալման գործոնը շատ կարևոր է։ Թե ինչպես են առաջնորդները ճիշտ արտահայտություններ գտնում՝ մի կողմից մարտական ոգին բարձր պահելու, մյուս կողմից՝ դիվանագիտական լուծմանը վնաս չտալու համար, կախված է կոնկրետ որակավորումից ու տաղանդներից։

«Իհարկե պատերազմական իրավիճակում, այն էլ այդպիսի ողբերգական նախապատմություն ունեցող պատերազմի պայմաններում, դժվար է զսպվածություն ակնկալել, հատկապես Հայաստանի վարչապետի պես քաղաքական գործչից, որը ժողովրդից է դուրս եկել։ Անկասկած դա կարող է որոշակի վնաս հասցնել արտաքին դիվանագիտությանը, բայց այնուամենայնիվ, դիվանագիտական գործընթացը միշտ էլ ծնվում է պատերազմող կողմերի ներքին իրավիճակներից։ Որոշ դեպքերում դա հուզերի արդյունք է, որոշ դեպքերում՝ բանակցությունների վրա ազդելու ու կառավարելու փորձ», - նշեց Լուկյանովը։

Հակառակորդը փոխել է մարտավարությունը. Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացնում

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչպես են արտաքին գործընկերները, մասնավորապես Ռուսաստանը, ընկալում այդպիսի հուզական պոռթկումները։ Նրա խոսքով` հակամարտության թեման ակտիվ քննարկվում է նաև ռուսական դիվանագիտական տիրույթում։ Որպես բանակցային գործընթացի քարշակի, Մոսկվայի հռետորաբանությունն ուղղված է դիվանագիտական լուծմանը գնալուն, և բնականաբար նման հայտարարությունները բավականին տարօրինակ դրության մեջ են դնում մարդկանց, որոնք զբաղվում են այդ լուծումների մշակմամբ։ Մյուս կողմից՝ ՀՀ վարչապետը հայտնի է կտրուկ հայտարարություններով, նրա քաղաքական խառնվածքի տեսակին արդեն ծանոթ են։

«Սակայն նա դաշնակից երկրի առաջնորդ է։ Այդ հայտարարությունը չի ազդի դիվանագիտական գործընթացի վրա։ Ընդ որում՝ պետք է հասկանալ, որ Փաշինյանն այդ խոսքերից հետո արտգործնախարարին բանակցություններից հետ չի կանչել, որևէ դեմարշ չի արել», - նշեց Լուկյանովը։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակում էր հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:

Ադրբեջանը մինչև այսօր էլ խախտում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները։

143
թեգերը:
ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Նիկոլ Փաշինյան, Ռուսաստան, Մոսկվա
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1554)
Ըստ թեմայի
Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը դեռ քիչ հավանական է․ ռուս փորձագետը բացել է փակագծերը
ԱՄՆ-ն անհանգստացած է. Թուրքիայում հնարավոր ահաբեկչությունների մասին տեղեկություններ կան
Դատապարտեք Ադրբեջանի քայլերը. հայ երիտասարդներն ակցիա են արել Բեյրութում