Գնել Սանոսյան

Թաքցրել է ֆիզիկական խնդիրը, որ Արցախ մեկնի. Սանոսյանը ուշագրավ պատմություն ներկայացրեց

393
Սևանցի տղան զինկոմիսարիատում եղած ողջ ընթացքում ձեռքը գրպանից չի հանել. դիտմամբ։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ուշագրավ մի պատմություն ներկայացրեց։ Սևանցի մի տղա թաքցրել է իր ֆիզիկական խնդիրը, որպեսզի առաջնագիծ մեկնի։

«Սևանցի Գևորգը ձեռքը գրպանը Սևանի զինկոմիսարիատից հասել է մինչև ռազմաճակատ։ Ինչո՞ւ ձեռքը գրպանը, որովհետև նրա մեկ ձեռքի մատները կտրված են դաստակից։ Նա զինկոմիսարիատում թաքցրել է այդ փաստը` ձեռքը գրպանում պահելով»,–ասաց Սանոսյանը։

Մարզպետը հայտնեց, որ այժմ վերոհիշյալ տղան ռազմաճակատում է` ադրբեջանական զինված ուժերի դեմ կռիվ տվողների կողքին։ Նրա խոսքով` նման հերոսական դրվագների ականատես ենք լինում ամեն օր։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 17-ի ժամը 18:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6109 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 190 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 554 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում

 

393
թեգերը:
Արցախյան պատերազմ, Գնել Սանոսյան (Գեղարքունիքի մարզպետ)
Ըստ թեմայի
Ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածը թիրախային էր. ՄԻՊ-ը երեխայի վիրավորվելու մանրամասներն է հայտնել
Արսեն Թորոսյանը Գեղարքունիքի մարզում այցելել է վիրավոր զինվորներին
Գեղարքունիքում ադրբեջանական ԱԹՍ–ի հարվածից վիրավորված երեխայի վիճակը ծանր է
Դաշնակցականները այրել են ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը

Դաշնակցականները հացադուլ են հայտարարել ԱՄՆ-ում և այրել ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը. տեսանյութ

5
ՀՅԴ անդամները բողոքի ակցիա են կազմակերպել Լոս Անջելեսում, անժամկետ հացադուլ հայտարարել և այրել հայտարարությունը: Նրանք հորդորում են հավասարության նշան չդնել Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. ՀՅԴ կուսակցության երիտասարդական թևը լայնամասշտաբ բողոքի ցույց է կազմակերպել Լոս Անջելեսի դաշնային շենքի մոտ և հրապարակավ այրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը, որում համանախագահները մտահոգությամբ են դիտարկում ղարաբաղյան հակամարտության գոտում շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունները և հակամարտության երկու կողմերին կոչ են անում պահպանել հրադադարի ռեժիմը։

​Դաշնակցականներն անժամկետ հացադուլ են հայտարարել և պահանջում են, որ ԱՄՆ իշխանություններն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը և դադարեցնեն հայ ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիան:

«Հայ ժողովրդի դեմ ագրեսիան կանխելու միակ լուծումը Արցախի ճանաչումն է, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելը: Դադարեցրեք հավասարության նշան դնել կողմերի միջև», - ասել են նրանք:

Բողոքի ակցիայի մասնակիցները նշել են, որ իրենք հրաժարվում են ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի անգործությունը ադրբեջանական ագրեսիան դադարեցնելու գործում, ինչպես նաև դատարկ հայտարարությունները: Նրանք համանախագահներին կոչ են արել գործնական քայլել ձեռնարկել, ապա ցուցադրաբար այրել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը:

 

5
Մոմեր

Եվս 51 զոհ. ՊՆ–ն հայրենիքի համար նահատակվածների նոր ցանկ է հրապարակել

722
(Թարմացված է 10:41 29.10.2020)
Զոհված զինծառայողներից տասնմեկը 20 տարեկան են, տասնհինգը` 19, չորսը` 18։ Ցանկում նաև պահեստազորայինների անուններ կան։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների հերթական ցանկը։

  1. Մալինցյան Արսեն Սամվելի, ծնվ. 1973թ.
  2. Պահեստազորային Մարության Վրեժ Արտավազդի, ծնվ. 1970թ.
  3. Շահբազյան Արա Խաչատուրի, ծնվ. 1982թ.
  4. Գևորգյան Գևորգ Արմենի, ծնվ. 1999թ.
  5. Ղարիբյան Սեյրան Սրապի, ծնվ. 1998թ.
  6. Խաչատրյան Սամվել Գևորգի, ծնվ. 1999թ.
  7. Գասպարյան Նորիկ Արմենի, ծնվ. 1998թ.
  8. Խաչատրյան Ջիվան Ռոբերտի, ծնվ. 1994թ.
  9. Ծատրյան Անդրանիկ Սերժիկի, ծնվ. 1987թ.
  10. Հովհաննիսյան Արսեն Եղիշեի, ծնվ. 1983թ.
  11. Սերոբյան Զաքար Սուրենի, ծնվ. 1997թ.
  12. Գրիգորյան Անդրանիկ Սերոբի, ծնվ. 1996թ.
  13. Պահեստազորային Ռաֆայելյան Հարություն Վրեժի, ծնվ. 1992թ.
  14. Զաքարյան Էդգար Սևակի, ծնվ. 2002թ.
  15. Սարգսյան Ռուբիկ Արամայիսի, ծնվ. 2000թ.
  16. Ղարիբյան Իսահակ Արթուրի, ծնվ. 2001թ.
  17. Պահեստազորային Դանիելյան Արայիկ Սարուխանի, ծնվ. 1979թ.
  18. Պահեստազորային Մելքոնյան Գարիկ Սուրենի, ծնվ. 1991թ.
  19. Մովսիսյան Ահարոն Անդրանիկի, ծնվ. 1989թ.
  20. Պահեստազորային Չոբանյան Արշալույս Ալեքսանի, ծնվ. 1978թ.
  21. Տիտիզյան Հովհաննես Լյովայի, ծնվ. 1999թ.
  22. Մելքոնյան Հարություն Մկրտիչի, ծնվ. 2001թ.
  23. Թովմասյան Արման Սամվելի, ծնվ. 1999թ.
  24. Ջանոյան Աղաջան Արշալույսի, ծնվ. 2002թ.
  25. Թորոսյան Կարեն Արայիկի, ծնվ. 2001թ.
  26. Խաչատրյան Նարեկ Ռաֆիկի, ծնվ. 2000թ.
  27. Ֆիդանյան Գառնիկ Լենդրուշի, ծնվ. 2001թ.
  28. Սահակյան Փայլակ Սերժիկի, ծնվ. 2000թ.
  29. Ավետիսյան Հարություն Աշոտի, ծնվ. 2000թ.
  30. Մարտիրոսյան Արմեն Էդգարի, ծնվ. 2001թ.
  31. Թևոնյան Նոյ Լյովայի, ծնվ. 2001թ.
  32. Առաքելյան Կարեն Միսակի, ծնվ. 2000թ.
  33. Սահակյան Աղասի Տիգրանի, ծնվ. 2000թ.
  34. Հայրապետյան Սամվել Սեդրակի, ծնվ. 2001թ.
  35. Ասոյան Լևոն Խաչիկի, ծնվ. 2000թ.
  36. Խաչատրյան Արման Արամի, ծնվ. 2000թ.
  37. Աղաբաբյան Արծրուն Վասիլի, ծնվ. 1999թ.
  38. Հարությունյան Միքայել Կորյունի, ծնվ. 2001թ.
  39. Ալավերդյան Սամվել Վարդանի, ծնվ. 2002թ.
  40. Հովհաննիսյան Արտյոմ Մեսրոպի, ծնվ. 2000թ.
  41. Հարությունյան Դավիթ Սամվելի, ծնվ. 2000թ.
  42. Խաչատրյան Մհեր Մնացականի, ծնվ. 2001թ.
  43. Պողոսյան Գրիգոր Արթուրի, ծնվ. 2001թ.
  44. Վարագյան Գորիս Մխիթարի, ծնվ. 2001թ.
  45. Բաթմանյան Կարեն Կարապետի, ծնվ. 2001թ.
  46. Սիմոնյան Արման Գևորգի, ծնվ. 2002թ.
  47. Բեյբության Հովհաննես Սպարտակի, ծնվ. 1997թ.
  48. Դանիելյան Մուշեղ Վարդանի, ծնվ. 2001թ.
  49. Հարությունյան Արմեն Էդիկի, ծնվ. 2001թ.
  50. Նահապետյան Էրիկ Դավիթի, ծնվ. 2000թ.
  51. Սարգսյան Սերգեյ Ժորայի, ծնվ. 2001թ.

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1119 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 223 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 618 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

722
թեգերը:
զինծառայող, Զոհ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Ադրբեջանը մեծ կորուստներ ունի. ո՞ր հատվածում են թեժ մարտեր ընթանում
Սա Ադրբեջանի լկտի պատասխանն էր Ռուսաստանին, Ֆրանսիային ու ԱՄՆ–ին. Արցախի ԱԳՆ
Թուրքերն ու ադրբեջանցիները «հայերի որս» են սկսել Եվրոպայի փողոցներում. տեսանյութեր