Արտակ Բեգլարայան

Հայ ռազմագերիների սպանության տեսանյութն ուսումնասիրվել է. այն իրական է. Բեգլարյան

522
(Թարմացված է 20:59 17.10.2020)
Արտակ Բեգլարյանն անդրադարձել է հայ երկու գերիների սպանությանն ու Հայաստանում ադրբեջանցի ռազմագերու վիրահատությանը։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Սոցցանցերում շրջանառվող հայ ռազմագերիների սպանության տեսանյութի փորձագիտական ուսումնասիրությունն ամբողջությամբ ապացուցել է, որ այն իրական է՝ հակառակ ադրբեջանական կողմի հերքման։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

Սոցցանցերում մի տեսանյութ էր շրջանառվում, որտեղ ադրբեջանցիները սպանում էին հայ երկու գերիներին` տարեց տղամարդու և մի երիտասարդի։ Տեսանյութը մեծ աղմուկ էր բարձրացրել։

«Հայ գերիների սպանության, այս դեպքում` պատժի տեսանյութն ուսումնասիրվել է. այն իրական է։ Նման երևույթները պետք է դատապարտվեն իրավապաշտպան համայնքի կողմից»,–ասաց Բեգլարյանը։

Անդրադառնալով մեկ այլ տեսանյութի, որտեղ էլ ներկայացվում էր, որ հայ բժիշկները վիրահատել են ադրբեջանցի ռազմագերուն, Բեգլարյանը նշեց, որ առողջապահական համակարգի պատասխանատուները պատշաճ բուժօգնություն են ցուցաբերում նրան։ Մարդու իրավունքների պաշտպանը վստահեցնում է` իր լիազորությունների շրջանակներում պատրաստ է ապահովել ռազմագերու իրավունքների պաշտպանությունը, եթե դրա կարիքն առաջանա։

Եղունգ ունես, գլուխդ քորիր. Արցախի ՄԻՊ-ը՝ միջազգային կառույցների մասին

Բեգլարյանի կարծիքով, սակայն, միջազգային հանրությունը ձախողվում է իր պարտականությունների կատարման հարցում։ Վաղուց առկա են ապացույցներ, որ Արցախում կատարվում են լայնածավալ դիտավորյալ հանցագործություններ, որոնց տարածման ռիսկը գնալով մեծանում է։

Նրա խոսքով` միջազգային հանրությունն օր առաջ պետք է միջամտի՝ կանխարգելելու Ադրբեջանի ցեղասպանական ձգտումները։

Մարդու իրավունքների պաշտպանը նշեց` Ադրբեջանի ԶՈւ-ի ուղիղ, դիտավորյալ և չտարբերակված թիրախավորման հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ լքել են իրենց տները՝ մի մասն ապաստանելով ավելի անվտանգ բնակավայրերում, մյուս մասը` Հայաստանում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 17-ի ժամը 18:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6109 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 190 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 554 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում

 

522
թեգերը:
Ադրբեջան, Արտակ Բեգլարյան (Արցախի ՄԻՊ), Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1770)
Ըստ թեմայի
Շուշիի հրթիռակոծության հետևանքով 3 լրագրող է վիրավորվել. Արցախի ՄԻՊ
Ադրբեջանական ԶՈՒ-ն Արցախում ավելի քան 120 բնակավայր է թիրախավորել. Արցախի ՄԻՊ
Ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածը թիրախային էր. ՄԻՊ-ը երեխայի վիրավորվելու մանրամասներն է հայտնել
Լուիս Ալմագրոն

Եթե Ադրբեջանը դադարեցնի հարձակումները Ղարաբաղի վրա, հակամարտությունը կլուծվի. Ալմագրո

63
(Թարմացված է 14:52 29.10.2020)
Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն կոչ է արել անհապաղ դադարեցնել Արցախի դեմ ագրեսիան:

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն վստահ է, որ եթե Ադրբեջանը դադարեցնի հարձակումները Ղարաբաղի վրա, հակամարտությունն անմիջապես կլուծվի: Այդ մասին նա գրել է իր Twitter-ի էջում։

Մարտակերտ քաղաքի վրա թշնամին կիրառել է ռազմական ավիացիա․ օդային տագնապ է հայտարարված

Նա նաև տեղադրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի թողարկած տեսանյութը, որտեղ ներկայացվում է հոկտեմբերի 28-ին Ստեփանակերտի ծննդատան վրա Ադրբեջանի զինված ուժերի կողմից հասցված հարվածների հետևանքները:

​«Արցախի դեմ ագրեսիան պետք է անմիջապես դադարեցվի։ Եթե Ադրբեջանը դադարեցնի հարձակումը, հակամարտությունն անմիջապես կլուծվի», - գրել է Ալմագրոն։

Հոկտեմբերի 28-ին ադրբեջանական զինված ուժերը հրթիռակոծել էին Ստեփանակերտն ու Շուշին: Գնդակոծության թիրախ էին դարձել քաղաքացիական օբյեկտները. հարձակման էին ենթարկվել բժշկական հաստատություններ, այդ թվում և Ստեփանակերտի ծննդատունը: Հարվածների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1119 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

63
թեգերը:
Ադրբեջան, Լուիս Ալմագրո, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, ԱՄՆ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1770)
Ըստ թեմայի
Ֆրեզնոյում խաղաղ ցույցի ժամանակ թուրքերը դանակահարել են երկու հայի. տեսանյութ
«Իմ բախտը պարզապես բերել է, որ ես հայ եմ ծնվել»․ Քիմ Քարդաշյան
Իլհամ Ալիևը որոշել է 2 խնդիր լուծել. ադրբեջանական հերթական կեղծիքի հետքերով
Ավելի քան հարյուր ՀՀ քաղաքացի Թուրքիայից Հայաստան են վերադարձել

Արցախը հրապարակել է ադրբեջանցիների քայքայվող դիակների կադրերը

888
(Թարմացված է 13:04 29.10.2020)
Ադրբեջանը միակողմանի հրաժարվել էր դիակների փոխանակման առաջարկից և երեք անգամ անընդմեջ խախտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ հայտարարված հումանիտար հրադադարը։

Արցախի պաշտպանության բանակը ռազմաճակատում մնացած ադրբեջանական դիակների տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացվում է, թե ինչ աղետալի վիճակ է ստեղծվել դրանց պատճառով։

Դեռ հոկտեմբերի առաջին տասնօրյակում հայկական կողմը հայտարարել էր, որ  ռազմաճակատի որոշ հատվածներում համաճարակային կրիտիկական իրավիճակ է ստեղծվել` կապված հակառակորդի անթիվ դիակների հետ։

Պաշտոնական հայտարարությունների համաձայն` սանիտարական լուրջ խնդիր է առաջացել, քանի որ արդեն դիերի քայքայման պրոցես է սկսվել։

Նշենք, որ Ադրբեջանը միակողմանի հրաժարվել էր դիակների փոխանակման առաջարկից և երեք անգամ անընդմեջ խախտել  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ դիակների, ռազմագերիների և այլ պահվող անձանց փոխանակման նպատակով հայտարարված հումանիտար հրադադարը։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

888
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, տեսանյութ, Դիակ, ադրբեջանցի
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1770)
Ըստ թեմայի
Մարտակերտ քաղաքի վրա թշնամին կիրառել է ռազմական ավիացիա․ օդային տագնապ է հայտարարված
Հարավում հակառակորդի հիմնական նպատակը Մեղրին է. Անդրանիկ Քոչարյան
Տարածաշրջանային մոտեցում, իրատեսություն․ Արակչին նկարագրել է Ղարաբաղի հարցով Իրանի ծրագիրը

Լացող ու աղոթող կանայք և չընդհատվող վիրահատություն. կադրեր Ստեփանակերտի հիվանդանոցի ներսից

0
(Թարմացված է 15:09 29.10.2020)
Տեսանյութում երևում է, թե ինչ իրարանցում է տիրել բուժհիմնարկում ու ինչ սարսափ են վերապրել բուժանձնակազմն ու պացիենտները` Ադրբեջանի հրթիռակոծության ժամանակ։

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը բացառիկ տեսանյութ է հրապարակել հոկտեմբերի 28-ին հրետակոծված Ստեփանակերտի հիվանդանոցից։ Տեսանյութը նկարահանվել է հենց հրետակոծության պահին։

Դրանում երևում է, թե ինչ իրարանցում է տիրել բուժհիմնարկում ու ինչ սարսափ են ապրել բուժանձնակազմն ու պացիենտները։

Կադրերում սարսափահար, լացող ու աղոթող կանայք են, միջանցքներում` հնարավոր ամենաանվտանգ տարածքներում պատսպարված մարդիկ։

Իսկ այդ նույն պահին վիրահատարանում բժիշկները չեն ընդհատում կատարվող վիրահատությունը` իրենց կյանքը ստորադասելով վիրավոր զինվորի կյանքը փրկելու իրենց առաքելությանը։

Սամվել Կարապետյանը խոստանում է վերակառուցել Ստեփանակերտի ծննդատունը

Նշենք, որ Ադրբեջանը երեկվանից հարվածներ է հասցնում Ստեփանակերտին` հերթական անգամ թիրախ դարձնելով քաղաքացիական օբյեկտները։

Հարվածների հետևանքով ավերվել է Ստեփանակերտի ծննդատունն ու դրա հարևանությամբ գտնվող հիվանդանոցը։ Խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1119 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

0
թեգերը:
հրթիռակոծություն, ծննդատուն, վիրահատություն, Ստեփանակերտ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1770)
Ըստ թեմայի
Մեր պատասխանը Ստեփանակերտի ծննդատան ռմբակոծությանը. Երևանում նոր արցախցի է ծնվել
Ադրբեջանը 5 հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ
Ներկա պահին թշնամին «Սմերչով» հրթիռակոծում է Ստեփանակերտը, Շուշին և Մարտակերտը