Ռուստամ Գասպարյանը որդու հետ

«Մեր սև հովազը էլ չկա». ԲՀԿ–ական Ռուստամ Գասպարյանը մահացել է

1371
(Թարմացված է 21:14 17.10.2020)
Արցախում անօդաչուն հարվածել է Ռուստամ Գասպարյանի մեքենային, ինչի հետևանքով նրա 29-ամյա որդին տեղում մահացել էր, իսկ Գասպարյանը` ծանր վիրավորվել։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Ազգային ժողովի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը մահացել է։ Ցավալի լուրը Facebook սոցցանցի իր էջում հայտնել է ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախում զոհվել է Ռուստամ Գասպարյանի 29-ամյա որդին` Ռաֆո Գասպարյանը, իսկ Գասպարյանը գլխի շրջանում ծանր վնասվածք էր ստացել։

«Մեր Ռուստամը, մեր ընկերը, մեր եղբայրը, մեր սև հովազը, «Սև հովազ» ջոկատի հրամանատարը էլ չկա: Արցախում անօդաչուն հարվածել է Ռուստամի մեքենային, ու 29-ամյա որդին տեղում մահացել էր»,–գրել է Զոհրաբյանը։

Նա ասում է, որ բժիշկները թե՛ Ստեփանակերտում, թե՛ «Էրեբունի» ԲԿ–ում արեցին անհնարը Գասպարյանի կյանքը փրկելու համար, սակայն, ցավոք, ապարդյուն։

«Վրեժդ լուծելու ենք, Ռուստամ ջան ու բոլոր հերոս տղաներ»,–իր խոսքն ամփոփել է Զոհրաբյանը։

Ի դեպ, Գասպարյանն ապրիլյան քառօրյա պատերազմին նույնպես մեկնել էր առաջնագիծ։

Ավելի ուշ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր վշտակցությունն էր հայտնել Ռուստամ Գասպարյանի ու նրա որդու մահվան կապակցությամբ։

«Մեր ժողովրդի արժանի զավակներ Ռուստամ Գասպարյանի և նրա որդու կորուստն այս օրերի մեր ողբերգական դեպքերից եղավ: Ռուստամը մեր օրերի Աբրահամներից է, ով իր հայրենապաշտությամբ զոհասեղանին դրեց ոչ միայն իր, այլև զավակի մատաղ կյանքը…»,-մասնավորապես գրել էր նա Facebook-ի իր էջում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 17-ի ժամը 18:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6109 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 190 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 554 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում

 

1371
թեգերը:
Պատգամավոր, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1810)
Ըստ թեմայի
Ֆրանսիայի կողմից Արցախի ճանաչման օրինագիծը կարող է ուղենշային լինել մյուս երկրների համար
13 կուսակցություն կոչով դիմել են Հայաստանի ու Արցախի իշխանություններին
Աննախադեպ զորաշարժի կարիք կա. 13 կուսակցությունների կոչը՝ կառավարությանը
Флаг с эмблемой Международного Комитета Красного Креста

ԿԽՄԿ–ն աշխատում է Ադրբեջանում մահացած տղամարդու դին Հայաստան տեղափոխելու ուղղությամբ

25
(Թարմացված է 13:46 30.10.2020)
Հոկտեմբերի 29-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջամտությամբ հայկական կողմին էր փոխանցվել Արցախի գերեվարված քաղաքացի, 85-ամյա Եվգենյա Բաբայանը, ով պաշտոնապես չհաստատված տեղեկություններով՝ Միշա Մելքումյանի կինն է։ 84-ամյա Միշա Մելքումյանն Ադրբեջանում մահացել է։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն անում է հնարավորը Ադրբեջանում մահացած հայ գերի 84-ամյա Միշա Մելքումյանի դին հնարավորինս շուտ Հայաստան տեղափոխելու համար։

Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Զառա Ամատունին։

«Չեմ կարող ասել, թե երբ կստացվի տեղափոխել, բայց գործընթացն արդեն սկսված է, կողմերի միջև աշխատանքները տարվում են»,– ասաց նա։

Հիշեցնենք` երեկ` հոկտեմբերի 29-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջամտությամբ հայկական կողմին էր փոխանցվել Արցախի գերեվարված քաղաքացի, 85-ամյա Եվգենյա Բաբայանը, ով պաշտոնապես չհաստատված տեղեկություններով՝ Միշա Մելքումյանի կինն է։

Իսկ 84-ամյա Միշա Մելքումյանի մասին Ադրբեջանը նախ կեղծ լուրեր էր տարածել, թե, իբր, հայկական կողմը հրաժարվել է ընդունել նրան, ապա հայտարարվեց, որ Միշա Մելքումյանի բժշկական եզրակացության համաձայն՝ տարեց տղամարդու տեղափոխումն անթույլատրելի է համարվել։

Այդուհանդերձ, Հայաստանի իրավասու մարմինները միանշանակ պատրաստակամություն են հայտնել առաջին իսկ հնարավորության դեպքում կազմակերպելու նրա վերադարձը:

Բայց հոկտեմբերի 29-ի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը մահացել է։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 29-ի ժամը 18։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

25
թեգերը:
Արցախյան պատերազմ, Կարմիր խաչ, գերի
Ըստ թեմայի
Արցախի ԱԳՆ-ն հայ գերիների ու զինծառայողների տեսանյութերի կապակցությամբ դիմել է ԿԽՄԿ-ին
Եվս 5 հայ գերիների համար ՄԻԵԴ դիմում է ներկայացվել
Հայ զինվորների դիերի, գերիների հետ վարվում են ԻԼԻՊ-ի մեթոդներով. ՀՀ ՄԻՊ
Դավիթ Հարությունով

Ադրբեջանի ԶՈւ-ի «հարձակողական միջուկի» ոչնչացումը կարող է վճռել պատերազմի ելքը․ փորձագետ

605
(Թարմացված է 13:19 30.10.2020)
Կարելի է նշել Ադրբեջանի զրահատեխնիկայի և ԱԹՍ-ների ռեսուրսների որոշակի սպառումը, սակայն մարտական գործողությունների ինտենսիվության թուլացումը հազիվ թե երկարաժամկետ լինի։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի զինված ուժերի «հարձակվող միջուկի» ոչնչացումը թույլ կտա վճռել ռազմական գործողությունների ելքը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման համոզմունք է հայտնել ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը՝ մեկնաբանելով ադրբեջանական բանակի հարձակողական ակտիվության անկումն ու դրա անօդաչու թռչող սարքերի՝ հաճախակի դարձած կորուստները։

Վերջին օրերին հայտնվեցին առաջին հաղորդումները թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների խոցման մասին։ Մարտերի ողջ ընթացքում Արցախի ԶՈւ-ն ոչնչացրել է մոտ մեկ տասնյակ այդպիսի ԱԹՍ։

«Որոշակի հավաստի տեղեկություն չկա, բայց կարելի է ենթադրել, որ հնարավոր է՝ ռադիոէլեկտրոնային հակազդեցության ինչ-որ միջոցներ են կիրառվում, որոնք ի վիճակի են նման էֆեկտ ապահովել։ Դրանք, մասնավորապես, ենթադրում են սարքի վերահսկողության խափանում կամ օպերատորի կողմից կառավարման կորուստ»,-ասել է Հարությունովը։

Այս տարբերակը չի կարելի բացառել, թեև այս հարցում հստակ տեղեկություններ չկան։ Դժվար է պնդել` հայկական կողմի սպառազինության մեջ նման համակարգեր կան, թե ոչ, քանի որ «Բայրաքթարների» կիրառման փորձը ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ մեր տարածաշրջանում, համեմատաբար նոր է։

Սակայն շրջանառվում է ԱԹՍ-ների դեմ պայքարի նոր համակարգերի մատակարարման վարկածը(ԶԼՄ-ներում հաղորդագրություններ էին հայտնվել նոր ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի մասին, – խմբ․)։

Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ ռազմական գործողությունների ընթացքին, ապա կարելի է խոսել Ադրբեջանի ուժերի, այդ թվում՝ գործածվող սարքավորումների պաշարների հյուծման մասին։

«Առավել ևս, որ Ադրբեջանի կողմից կիրառվող միջոցների մեծ մասը ոչ թե բազմակի օգտագործման անօդաչու թռչող սարքերն են, այլ գերճշգրիտ զինամթերքը։ Այսինքն՝ ռազմական գործողությունների ընթացքում դրանց սպառումը շատ մեծ է։ Եվ չնայած տեղեկություններ կային, որ Իսրայելից մշտապես մատակարարումներ են իրականացվում, բացի այդ՝ Թուրքիայի և Ադրբեջանի պաշարները բավականին շատ են, ես չեմ բացառում այդ պաշարների որոշակի կրճատումը»,-ասել է Հարությունովը։

Թուրքիայի վրա ճնշումը կարող է հակառակ էֆեկտն ունենալ․ ռուս փորձագետը փակագծեր է բացում

Այսպիսով, երկու հավանական գործոն կա․ հակառակորդի ռեսուրսների որոշակի հյուծումը( սարքերի քանակության նվազումը) և հայկական ՀՕՊ համակարգի պայքարի արդյունավետության ավելացումը։

Սա, իհարկե, չի կարող չանդրադառնալ ադրբեջանական բանակի հարձակողական հնարավորությունների վրա։ Դիտարկվում է, բնականաբար, նաև զրահատեխնիկայի և անձնական կազմի հետ կապված ռեսուրսների կրճատում։ Այս գործոնների համակցությունը պետք է որ խաղա իր դերը, համենայն դեպս՝ տեսականորեն։ 

Թե որքան կտևի մարտական գործողությունների ինտենսիվության թուլացման շրջանը, դժվար է ասել։ Շատ բան կախված կլինի Ադրբեջանում տնտեսական պլանավորումից։ Ընդհանուր առմամբ, հակամարտության տրամաբանությունն այնպիսին է, որ եթե հիմա Բաքվի հարձակողական իմպուլսը թուլացել է, ապա չի կարելի բացառել, որ որոշակի անդորրից հետո (որը կախված է բազմաթիվ գործոններից) մարտերի ինտենսիվությունը կրկին կաճի։

«Իսկ եթե խոսքը ռեսուրսների էական սպառման մասին է, ապա չի կարելի բացառել ավելի երկար դադարը։ Բայց հավանականությունը, որ ռազմական գործողությունները կվերսկսվեն, մեծ է։ Չէ՞ որ եթե դադարը լինի ներկա փուլում, Ադրբեջանը կարող է ևս մեկ հարձակողական ալիք սկսելու գայթակղությանը տրվել՝ օգտագործելով ներկայիս մեկնարկային դիրքերը»,-նշել է Հարությունովը։

Մյուս կողմից՝ հայկական կողմի մեկ խոշոր հաջող գործողությունը, որը կհանգեցնի «հարձակողական միջուկի» ոչնչացմանը (ինչը Ադրբեջանի համար լրջագույն պարտություն կլինի թե՛ ռազմական, թե՛ քաղաքական առումով) և նախքան սեպտեմբերի 27-ը գոյություն ունեցած իրավիճակի վերականգնմանը, կարող է վճռել հակամարտության ելքը։

«Դա կազդի նաև Ադրբեջանի քաղաքական դիրքորոշման վրա։ Մեկ կամ երկու խոշոր գործողությունների դեպքում նման ելքը միանգամայն հնարավոր է»,-ասել է Հարությունովը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 29-ի ժամը 18։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

605
թեգերը:
Դավիթ Հարությունով (ռազմական փորձագետ), Արցախ, Ադրբեջան, Պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1810)
Ըստ թեմայի
Թուրքիայի գլխավորած ադրբեջանական զորքի և ահաբեկիչների նպատակը էթնիկ զտումներն են. Փաշինյան
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունն ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է Արցախ և Ադրբեջանի հետ սահման չմեկնել
Ադրբեջանը հիմնովին ավերում է ժամանակավոր իր տիրապետության տակ գտնվող տարածքները
Արխիվային լուսանկար

Ռուսաստանում մտադիր են արյան մեջ շաքարի և խոլեստերինի քանակը հաշվարկող թևնոց ստեղծել

0
(Թարմացված է 13:55 30.10.2020)
«Խելացի» թևնոցի ստեղծման համար նախատեսվում է տեխնոլոգիական մրցույթ հայտարարել։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանում ապագայում կհայտնվեն «խելացի» թևնոցներ, որոնք ի վիճակի են իրական ժամանակի ռեժիմում հաշվարկել մարդու օրգանիզմում հորմոնների վիճակի, արյան մեջ շաքարի և խոլեստերինի մակարդակի տվյալները։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Ռուսաստանի վենչուրային ընկերության» նորարարական ենթակառուցվածքների գծով փոխտնօրեն Միխայիլ Անտոնովը։

Նրա խոսքով՝ այդպիսի սարքի ստեղծման տեխնոլոգիական մրցույթը նախատեսվում է հայտարարել ապագայում։

«Տվիչների մրցույթի գաղափարը ենթադրում է թևնոցների ստեղծում, որոնք կարող են արագ տվյալներ հավաքել մարդու առողջական վիճակի մասին և անմիջապես հայտնել նրան շաքարի, խոլեստերինի, սթրեսի հորմանի մակարդակի բարձրացման մասին և այլն։ Ալգորիթմներն առցանց վերլուծելու են մարդու առողջության մասին տվյալները և ակնթարթորեն փոխանցելու են դրանք»,-ասել է Անտոնովը։

Նրա խոսքով՝ նախքան մրցույթ հայտարարելը մեկ տարի մանրակրկիտ աշխատանք է պետք կատարել։

Գիտնականները գտել են այն մթերքը, որն այրում է ճարպը և նվազեցնում զարկերակային ճնշումը

0
թեգերը:
գիտնական, Ռուսաստան, շաքար